ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2016 թվականի N 321-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2016 թ. ապրիլի 21 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2016 թ. ապրիլի 21-ի N 321-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Արտեմ Ասատրյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
|
Արա Նազարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
|
Պավել Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
|
Վահան Պողոսյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
|
Դավիթ Կարապետյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
|
Արթուր Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
|
Գևորգ Վարդանյան |
- Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Երեմ Ավագյան |
- Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2016 թ. ապրիլի 21-ի N 321-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման |
Միջոցառման պատասխանատուն |
Ֆինանսավորման աղբյուրը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
« Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
2016 թ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
|
2. |
Սուրբ Երրորդություն եկեղեցում ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների հետևանքով մահացած անձանց հոգեհանգստի արարողություն |
2016 թ. |
Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպություն(համաձայնությամբ) |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
|
3. |
Հարգանքի տուրք` ՉԱԷԿ-ի և այլ միջուկային աղետներից ու վթարներից տուժածների և զո-հերի հիշատակի հուշաքարի մոտ, ծաղկեպսակների տեղադրում |
2016 թ. |
Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպություն |
Սոցիալական պաշտպանության ոլորտի գծով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի հաշվին: |
|
4. |
Հանդիսավոր նիստ` նվիրված ՉԱԷԿԻ-ի վթարի 30-րդ տարելիցին և պարգևատրման արարողություն (մեդալների, հուշամեդալների, պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնում) |
2016 թ. |
Հայաստանի«Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպություն(համաձայնությամբ), Միջգերատեսչական հանձնաժողով |
Սոցիալական պաշտպանության ոլորտի գծով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի հաշվին: |
|
5. |
Պետության կողմից երաշխավորված անվճար արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն` ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքների 100 մասնակցի (ըստ բժշկական ցուցումի) ուղեգրման կազմակերպում` առողջարանային և վերականգնողական բուժման նպատակով |
2016 թ. ընթացքում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարությանը |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|