ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2013 թվականի N 1212-Ն
2013 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի նոյեմբերի 6-ի «2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-283-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2013 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2013 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2013 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2013 թվականի դեկտեմբեր - 2014 թվականի հունվար ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացման աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2013 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով` հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2013 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ ու երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետին համապատասխան կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2013 թ. նոյեմբերի 11 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի N 1212-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
հանրապետական զորակոչային հանձնաժողովի
Ս. Օհանյան | - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Յու. Խաչատուրով | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
Հ. Մուրադյան | - ՀՀ զինվորական կոմիսար | |
Վ. Գասպարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ | |
Գ. Հակոբյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն | |
Գ. Կոստանյան | - ՀՀ գլխավոր դատախազ | |
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար | |
Գ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար | |
Դ. Դումանյան | - ՀՀ առողջապահության նախարար | |
Է. Նալբանդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար | |
Կ. Նահապետյան | - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Վ. Ասցատրյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ | |
Ա. Ասատրյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի N 1212-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
մարզային (ԵրԵՎանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները |
Հանձնաժողովների անդամները | |
1 |
2 | |
Երևան |
- Երևանի քաղաքապետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Արաբկիր |
||
Մաշտոց |
Է. Ապրիամով |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ |
Կենտրոնական |
- Երևան քաղաքի ոստիկանության | |
Նոր Նորք |
վարչության պետ | |
Շահումյան |
- Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ | |
Շենգավիթ |
||
Էրեբունի |
||
Արագածոտն |
- Արագածոտնի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Աշտարակ |
Ա. Նազարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ապարան |
||
Թալին |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
- Արմավիրի կայազորի ռազմական | ||
ոստիկանության Աշտարակի | ||
բաժանմունքի պետ | ||
Արարատ |
- Արարատի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Արտաշատ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ |
Արարատ | ||
Մասիս |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
- ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ | ||
Արմավիր |
- Արմավիրի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Արմավիր |
Ա. Դավթյան |
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ |
Էջմիածին |
||
- մարզային ոստիկանության վարչության | ||
պետ | ||
- Արմավիրի կայազորի ռազմական | ||
ոստիկանության բաժնի պետ | ||
Գեղարքունիք |
Գեղարքունիքի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Գավառ |
||
Մարտունի |
Պ. Պողոսյան |
- 2 -րդ բանակային կորպուսի հրամանատար |
Սևան |
- մարզային ոստիկանության վարչության | |
Վարդենիս | պետ | |
Կրասնոսելսկ |
- Սևանի կայազորի ռազմական | |
ոստիկանության բաժնի պետ | ||
Լոռի |
- Լոռու մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Վանաձոր |
Օ. Գասպարյան |
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Սպիտակ |
- մարզային ոստիկանության վարչության | |
Ստեփանավան | պետ | |
Տաշիր |
- Լոռու կայազորի ռազմական | |
Թումանյան |
ոստիկանության Վանաձորի | |
բաժնի պետ | ||
Կոտայք |
Կոտայքի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Կոտայք (Աբովյան) |
Հ. Բաղմանյան |
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի |
Հրազդան |
տեղակալ | |
Չարենցավան |
- մարզային ոստիկանության վարչության | |
Նաիրի |
ոստիկանության Աբովյանի | |
բաժնի պետ | ||
Շիրակ |
- Շիրակի մարզպետ | |
Գյումրի |
Ս. Գալստյան |
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Արթիկ |
- մարզային ոստիկանության վարչության | |
Աշոցք |
պետ | |
Անի |
- Շիրակի կայազորի ռազմական | |
Ախուրյան |
ոստիկանության բաժնի պետ | |
Սյունիք |
- Սյունիքի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Կապան |
Տ. Փարվանյան |
- 1 -ին բանակային կորպուսի հրամանատար |
Գորիս |
- մարզային ոստիկանության վարչության | |
Սիսիան |
պետ | |
Մեղրի |
- Գորիսի կայազորի ռազմական | |
ոստիկանության բաժնի պետ | ||
Վայոց ձոր |
- Վայոց ձորի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Եղեգնաձոր |
Ա. Մակարյան |
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Վայք |
- մարզային ոստիկանության վարչության | |
պետ | ||
- Եղեգնաձորի կայազորի ռազմական | ||
ոստիկանության բաժնի պետ | ||
Տավուշ |
- Տավուշի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Իջևան |
Ա. Բրուտյան |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար |
Տավուշ (Բերդ) |
- մարզային ոստիկանության վարչության | |
Նոյեմբերյան |
պետ | |
Դիլիջան |
- Լոռու կայազորի ռազմական | |
ոստիկանության Իջևանի բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի N 1212-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
կենտրոնական բժշկական հանձնաժողովի
Հ. Մուրադյան |
- ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) | |
Հ. Մինասյան | - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
Հ. Նազարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն, ավագ լեյտենանտ | |
Ա. Մուրադյան | - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչություն | |
Ս. Ղասաբյան | - ՀՀ առողջապահության նախարարություն | |
Ա. Այվազյան | - թերապևտ, բ.գ.դ., պրոֆ. | |
Ա. Մելքոնյան | - թերապևտ, բ/ծ մայոր | |
Ս. Գրիգորյան | - սրտաբան, բ.գ.դ., պրոֆ. | |
Հ. Հովսեփյան | - սրտաբան, բ/ծ մայոր | |
Գ. Հարությունյան | - սրտաբան, բ/ծ կապիտան | |
Հ. Մանվելյան | - նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ. | |
Վ. Գաբրիելյան | - նյարդաբան, բ/ծ մայոր | |
Վ. Հովհաննիսյան | - մաշկաբան, բ/ծ մայոր | |
Զ. Տեր-Ավետիքյան | - վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆ. | |
Տ. Մարտիրոսյան | - վիրաբույժ, բ/ծ մայոր | |
Ա. Սոխակյան | - վնասվածքաբան, բ.գ.թ. | |
Ս. Սահակյան | - վնասվածքաբան, բ/ծ մայոր | |
Ս. Փխրիկյան | - օտոլարինգոլոգ, բ.գ.թ. | |
Հ. Բարսեղյան | - օտոլարինգոլոգ | |
Ե. Բաղդասարյան | - ակնաբույժ, բ.գ.թ. | |
Ն. Բաղդասարյան | - ակնաբույժ, բ/ծ մայոր | |
Վ. Բաբայան | - հոգեբույժ | |
Տ. Թունյան | - հոգեբույժ, բ/ծ մայոր | |
Ռ. Բզանյան | - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ | |
Ա. Բաբայան | - հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2013, N 1310-Ն | 12.12.2013, N 1212-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|