ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2013 թվականի N 917-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱԼԱՆՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովին մասնակցելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 14-18-ը Վալանս (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Վալանս գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Նալբանդյանի, Ա. Ղուլարյանի, Լ. Սարգսյանի, Լ. Ասլանյանի, Հ. Մկրտչյանի և Գ. Հարությունյանի՝ Վալանս գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Պատվիրակության մյուս անդամների՝ Վալանս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վալանս մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Վալանս գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. հոկտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հոկտեմբերի 11-ի N 917-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2013 թվականի հոկտեմբերի 14-18-ը Վալանս ՄԵԿՆՈՂ` Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան |
-ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (պատվիրակության ղեկավար) (հոկտեմբերի 14-17-ը) |
Ս. Ամիրբեկյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական (հոկտեմբերի 14-17-ը) |
Ա. Ղուլարյան |
-ՀՀ Տավուշի մարզպետ (հոկտեմբերի 15-18-ը) |
Ա. Նալբանդյան |
-ՀՀ Լոռու մարզպետ (հոկտեմբերի 15-18-ը) |
Է. Ղազարյան |
-ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հոկտեմբերի 14-18-ը) |
Ռ. Գրիգորյան |
-ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հոկտեմբերի 14-18-ը) |
Ա. Պետրոսյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հոկտեմբերի 15-18-ը) |
Ս. Սահակյան |
-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հոկտեմբերի 15-18-ը) |
Ն. Հովհաննիսյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ (հոկտեմբերի 15-18-ը) |
Ա. Բաղդասարյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման մելիորացիայի վարչության պետ (հոկտեմբերի 15-18-ը) |
Լ. Սարգսյան |
-ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ (հոկտեմբերի 15-18-ը) |
Ա. Գրիգորյան |
-ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ (հոկտեմբերի 15-18-ը) |
Լ. Ասլանյան |
-ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական (հոկտեմբերի 14-18-ը) |
Ս. Խլղաթյան |
-ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար (հոկտեմբերի 14-18-ը) |
Հ. Մկրտչյան |
-ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ (հոկտեմբերի 14-18-ը) |
Գ. Հարությունյան |
-ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ (հոկտեմբերի 15-18-ը) |
Վ. Մնացականյան |
-ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ (հոկտեմբերի 14-18-ը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Տ. Գևորգյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|