Գլխավոր տեղեկություն
Համար
N 917-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2013 թվականի N 917-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱԼԱՆՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովին մասնակցելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 14-18-ը Վալանս (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Վալանս գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Նալբանդյանի, Ա. Ղուլարյանի, Լ. Սարգսյանի, Լ. Ասլանյանի, Հ. Մկրտչյանի և Գ. Հարությունյանի՝ Վալանս գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Պատվիրակության մյուս անդամների՝ Վալանս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վալանս մեկնելու հետ կապված հարցերը:

6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Վալանս գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ.  հոկտեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հոկտեմբերի 11-ի N 917-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

 2013 թվականի հոկտեմբերի 14-18-ը Վալանս ՄԵԿՆՈՂ` Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Գևորգյան

-ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (պատվիրակության ղեկավար) (հոկտեմբերի 14-17-ը)

Ս. Ամիրբեկյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական (հոկտեմբերի 14-17-ը)

Ա. Ղուլարյան

-ՀՀ Տավուշի մարզպետ (հոկտեմբերի 15-18-ը)

Ա. Նալբանդյան

-ՀՀ Լոռու մարզպետ (հոկտեմբերի 15-18-ը)

Է. Ղազարյան

-ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հոկտեմբերի 14-18-ը)

Ռ. Գրիգորյան

-ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հոկտեմբերի 14-18-ը)

Ա. Պետրոսյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հոկտեմբերի 15-18-ը)

Ս. Սահակյան

-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հոկտեմբերի 15-18-ը)

Ն. Հովհաննիսյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ (հոկտեմբերի 15-18-ը)

Ա. Բաղդասարյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման մելիորացիայի վարչության պետ (հոկտեմբերի 15-18-ը)

Լ. Սարգսյան

-ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ (հոկտեմբերի 15-18-ը)

Ա. Գրիգորյան

-ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ (հոկտեմբերի 15-18-ը)

Լ. Ասլանյան

-ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական (հոկտեմբերի 14-18-ը)

Ս. Խլղաթյան

-ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար (հոկտեմբերի 14-18-ը)

Հ. Մկրտչյան

-ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ (հոկտեմբերի 14-18-ը)

Գ. Հարությունյան

-ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ (հոկտեմբերի 15-18-ը)

Վ. Մնացականյան

-ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ (հոկտեմբերի 14-18-ը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Տ. Գևորգյան