ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2012 թվականի N 679-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-229-Ն կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 1 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 679-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու մարմինը |
Համակատարող մարմինը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
Հղումը |
1. |
«Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
«Հանրապետությունում հասարակական փոփոխությունները նպաստել են 2002 թվականին ընդունված «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի արդի իրավահարաբերություններին և պահանջներին անհամապատասխանության առաջացմանը: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2012 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
Հայեցակարգի | |
2. |
«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ՔՊ-ի վիճակի համալիր գնահատման մեթոդիկայի առկայությանը, ըստ որի սահմանված չափանիշներով` լիազոր մարմինը կգնահատի ՔՊ-ի վիճակը և մեթոդական ու գործնական օգնության ցուցաբերմամբ կաջակցի ՔՊ-ի կազմակերպմանը և արդյունավետության բարձրացմանը: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2013 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
հայեցակարգի 23-րդ կետի 9-րդ և 13-րդ ենթակետեր
| |
3. |
«Զոհվածների հաշվառման և հուղարկավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը նպատակ ունի կարգավորելու զոհվածների հաշվառման և հուղարկավորման հետ կապված հարաբերությունները: |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն ՀՀ քաղաքա-շինության նախարա-րություն |
2013 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցակարգի 60-րդ կետի 2-րդ ենթակետ
|
4. |
«Քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքների և կազմակերպությունների ցանկը` ըստ վտանգավորության աստիճանի, սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
«ՔՊ-ի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի` որպես ՔՊ-ի սկզբունք նշում է «Քաղաքացիական պաշտպանության իրականացումը` տարբերակված ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների»: Դրանից ելնելով անհրաժեշտ է դասակարգել Հայաստանի Հանրապետության տարածքները և կազմակերպությունները` ելնելով վտանգավորության, ռազմավարական, կենսաապահովման տեսանկյուններից և նշանակությունից: Նշված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցակարգի 33-րդ կետ և 61-րդ կետի 4-րդ ենթակետ
|
5. |
«Քաղաքացիական պաշտպանության բժշկական ապահովման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
«ՔՊ-ի բժշկական ապահովման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ օրենսդրորեն կկարգավորվեն ռազմական դրության ժամանակ տուժած բնակչության և բուժօգնության կազմակերպման, ՔՊ-ի բժշկական շարժական կազմավորումների ձևավորման և կահավորման, անհատական պաշտպանության բժշկական անհրաժեշտ պաշարների ստեղծման, պահպանման և օգտագործման կարգը: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն |
2013 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցակարգի 53-րդ կետ |
6. |
«Փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Սույն որոշման նպատակն է փրկարարական աշխատանքների կազմակերպման ժամանակ կառավարման համակարգերի հետագա տեխնիկական կատարելագործումը և կապի միջոցների արդիականացումը: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2013 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցակարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետ, 22-րդ կետի 3-րդ ենթակետ
|
7. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի N 592 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Սույն որոշման ընդունմամբ կհստակեցվի պաշտպանական կառույցների մշտական մոնիթորինգի կազմակերպման, ստորգետնյա տարածքներում գործող օբյեկտների օգտագործման, տիպային պաշտպանական կառույցների նախագծման, պատերազմի ժամանակ արագ կառուցվող ապաստարանների և պարզագույն թաքստոցների կառուցման ոլորտների հարաբերությունները: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
2014 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցակարգի 23-րդ կետի 18-րդ, 19-րդ ենթակետեր, 51-րդ կետ
|
8. |
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1925-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Խորհրդային ժամանակաշրջանում հիմնված ազդարարման համակարգերը բարոյապես և տեխնիկապես մաշվել են ու որոշ վայրերում վերացվել, ինչպես նաև հնացել է բնակչության և կառավարման մարմինների ազդարարման կարգը: Սույն որոշմամբ կսահմանվի ժամանակակից տեխնիկապես հագեցված ազդարարման համակարգերի հիմնման կարգը, որը կիրականացվի ըստ փուլերի` առաջնությունը տալով սահմանամերձ գոտու բնակավայրերին, կսահմանի նաև բնակչության և կառավարման մարմինների ազդարարման կարգը: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցակարգի 50-րդ կետ, 22-րդ կետի 6-րդ ենթակետ
|
9. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 679 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 679 որոշումը չի ապահովում բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման ժամանակակից պահանջները: Նշված կարգի փոփոխումը կկարգավորի անհատական պաշտպանության միջոցներով |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2014 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցակարգի 22-րդ կետի 4-րդ ենթակետ, 10-րդ կետի 6-րդ ենթակետ
|
10. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը կարգավորում է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստման կարգը, որը թերի է, նշված չէ Հայաստանի Հանրապետության մարզերում ՔՊ-ի կառավարման մարմինների ուսուցման կարգը: Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշումը կսահմանի մարզերում կառավարման մարմինների պատրաստման կամ ուսուցման կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակչության ուսուցման կարգը նշված որոշման մեջ բացակայում է, նոր որոշումը կկարգավորի բնակչության ուսուցման կարգը և ձևերը, հեռուստատեսության, ռադիոյի և մամուլի հնարավորությունների, նոր մոտեցումների օգտագործմանն ուղղված խնդիրները: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2014 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
հայեցակարգի 23-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետեր, 59-րդ կետ
|
11. |
«Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրության ժամանակ նյութական և մշակութային արժեքների պահպանության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՔՊ-ի բնագավառը կարգավորող իրավական դաշտը, առաջնահերթությունը տալով բնակչության պաշտպանության միջոցառումներին, չի կարգավորում նյութական և մշակութային արժեքների պահպանության խնդիրները: Որոշման ընդունմամբ կկարգավորվեն նյութական և մշակութային արժեքների պահպանության հետ կապված հարաբերությունները` համապատասխան մարմինների գործառությունները, պատասխանատվությունը, պահպանման ձևերը, պատսպարման կամ տարահանման միջոցառումները: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ մշակույթի ՀՀ կառավա-րությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2014 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցակարգի 58-րդ կետ |
12. |
«Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում քաղաքացիական պաշտպանության գծով ուսումնամեթոդական ծրագրերի մշակման և ուսուցման կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ՔՊ-ի գծով ուսուցման կատարելագործման նպատակով, առաջարկվող որոշմամբ կկարգավորվեն ուսուցման կազմակերպման, դաստիարակների, մանկավարժների, դասախոսների նախապատրաստման, ուսումնամեթոդական բազայի ստեղծման և ուսումնամեթոդական ծրագրերի մշակման գործընթացները: |
ՀՀ կրթության և |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2014 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցակարգի 59-րդ կետ |
13. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1532-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՔՊ-ի կազմավորումները` մտնելով ՔՊ-ի փրկարար ուժերի կազմում, ստեղծվում են համայնքներում, կազմակերպություններում, սակայն համայնքները և կազմակերպությունները հնարավորություն չունեն ՔՊ-ի կազմավորումներն ապահովելու հանդերձանքով, տեխնիկայով, գույքով: Որոշման ընդունումը նպատակ ունի կարգավորելու սահմանամերձ համայնքներում և վտանգավոր կազմակերպություններում փրկարարական ՔՊ-ի կազմավորումների ստեղծման, հանդերձավորման, հագեցման հարաբերությունները: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2015 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցա-կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետ, 61-րդ կետի 6-րդ ենթակետ
|
14. |
«Քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների միջև փոխգործողությունների պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Որոշման ընդունումը նպատակ ունի կազմակերպելու կառավարման մարմինների, ինչպես նաև ուժերի միջև փոխգործողությունները ռազմական դրության և արտակարգ իրավիճակների ժամանակ: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2015 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցա-կարգի 22-րդ կետի 8-րդ ենթակետ, հայեցա-կարգի 23-րդ կետի 8-րդ ենթակետ
| |
15. |
«Քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՔՊ-ի ինժեներատեխնիկական և շինարարական նորմերի և կանոնների վերաբերյալ փաստաթղթերը մշակվել են խորհրդային ժամանակներում: Համապատասխան ակտերով նշված փաստաթղթերից որոշները գործում են, իսկ ընդհանրապես համակարգը կարգավորված չէ: Նշված ծրագիրը պետք է նախատեսի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մշակման պատասխանատուն, համակատարողները, ընդունման կարգը: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2015 թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում: |
հայեցակարգի |
(հավելվածը փոփ. 31.10.13 N 1208-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|