«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1492-Ն
5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 944-Ն)
Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) գործարկման եզրակացության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.08.07 N 944-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 944-Ն)
1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և սահմանում է 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ` ջերմատեղակայանք) գործարկման եզրակացություն տալու գործընթացը:
(1-ին կետը փոփ. 23.08.07 N 944-Ն)
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքներ գործարկող անձանց վրա:
(2-րդ կետը փոփ. 23.08.07 N 944-Ն)
3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և ջերմային էներգիա սպառողների 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքների գործարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության` գործարկման թույլտվության առկայության դեպքում:
(3-րդ կետը փոփ. 23.08.07 N 944-Ն, 15.01.09 N 52-Ն)
4. Ջերմատեղակայանքները պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մատակարարի կողմից տրված տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրանց հիման վրա կազմված նախագծին համապատասխան:
5. Ջերմատեղակայանքների գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազոր անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման N 2 հավելվածի ցանկով նախատեսված համապատասխան փաստաթղթերի բնօրինակները` լիազոր մարմնի մոտ թողնելով դրանց պատճենները:
6. Ջերմատեղակայանքի սեփականատիրոջ (լիազոր անձի) դիմումն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որտեղ նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված ու հավաքակցված ջերմատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ջերմամատակարարման ուրվակը:
Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման N 3 հավելվածի, տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն` թույլատրելով ջերմատեղակայանքի գործարկումը:
Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ սահմանված` օբյեկտը, որի կազմում առկա են 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքներ, շահագործման ընդունող հանձնաժողովում ներգրավված է լիազոր մարմնի ներկայացուցիչը, և ընդունող հանձնաժողովի ակտում առկա է նրա ստորագրությունը (համաձայնությունը), ապա այդ ջերմատեղակայանքների գործարկման եզրակացությունները տրվում են սույն որոշման N 2 հավելվածով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(6-րդ կետը փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն)
7. Լիազոր մարմնի կողմից ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) մասնակցությամբ:
8. Ջերմատեղակայանքների` նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման և կարգաբերման աշխատանքները թերի կատարելու դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:
9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով հինգ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն):
(9-րդ կետը փոփ. 31.10.13 N 1196-Ն)
(հավելվածը փոփ. 23.08.07 N 944-Ն, 15.01.09 N 52-Ն, փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 944-Ն)
Ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումը լիազոր մարմին ջերմատեղակայանքները տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին
Տեխնիկական պայմանները (առաջադրանքը)
Ջերմատեղակայանքների փորձաքննություն, այդ թվում` բնապահպանական, անցած նախագիծը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից
(պարբերությունն ուժը կորցրել է 31.10.13 N 1196-Ն)
Ջերմատեղակայանքների կազմում առկա 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը
Ջերմատեղակայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունները
Ջերմատեղակայանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի պատճենը
(հավելվածը փոփ. 23.08.07 N 944-Ն, 31.10.13 N 1196-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ
ք. Երևան, Կառավարական տուն 2
____ _______ 200 թ.
ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ____
ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`
Սեփականատեր ________________________________________________ |
___________________________________________________________ (կազմակերպության լրիվ անվանումը) |
Տեղադրման վայրը _______________________________________________ |
Լրիվ անվանումը ________________________________________________ |
Տեսակը ______________________________________________________ |
Հզորությունը _______________________________________________ (ՄՎտ) |
Ջերմատարի պարամետրերը ________________________________________ (ծախսը` մ3/ժ, ճնշումը` կգ/սմ2, ջերմաստիճանը` 0C) |
___________________________________________________________ |
Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը _________________________________ |
Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը __________________ |
____________________________________________________________ |
|
___________________________________________________________ (կազմակերպության լրիվ անվանումը) |
___________________________________________________________ (ջերմատեղակայանքի լրիվ անվանումը) |
տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: |
Թույլատրվում է ջերմատեղակայանքը գործարկել: |
Կ.Տ. |
|
|
(հավելվածը փոփ. 15.01.09 N 52-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2020, N 2010-Ն | 21.12.2020, N 1492-Ն | |
10.09.2015, N 1036-Ն | 03.10.2015, N 1492-Ն | |
31.10.2013, N 1196-Ն | 23.11.2013, N 1492-Ն | |
15.01.2009, N 52-Ն | 30.01.2009, N 1492-Ն | |
23.08.2007, N 944-Ն | 04.09.2007, N 1492-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|