Գլխավոր տեղեկություն
Համար
N 1203-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2013.10.23/17(25) Հոդ.1080
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1203-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 51003.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին («Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից 30923.7 հազ. դրամ` «Ապարանի ռազմական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման, 10000.0 հազ. դրամ՝ «Երևանի Գ. Մարգարյանի անվան N 94 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգման և 10079.8 հազ. դրամ` «Երևանի Հ. Գալստյանի անվան N 83 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգման նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նշված 30923.7 հազ. դրամը տրամադրել «Ապարանի ռազմական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, 10000.0 հազ. դրամը՝ «Երևանի Գ. Մարգարյանի անվան N 94 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և 10079.8 հազ. դրամը՝ «Երևանի Հ. Գալստյանի անվան N 83 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 7
Երևան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1203-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

1

2

3

4

5

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում`

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(51003.5)

     

այդ թվում`

 
 

06

 

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(51003.5)

     

այդ թվում`

 
   

01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(51003.5)

     

37. Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում

(51003.5)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(51003.5)

     

այդ թվում`

 
     

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

(51003.5)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

51003.5

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

51003.5

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

51003.5

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

51003.5

     

ՀՀ կառավարություն

51003.5

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1203-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն  

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2 Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

1146

ԾՏ11

Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում

Նկարագրությունը
Հանրակրթական դպրոցներում ատեստավորման արդյունքում ստացած տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում

Շահառուների քանակը

Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ

(239.0)

 

Գումարը (հազ. դրամ)

x

(51003.5)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

Շահառուների ընտրության չափանիշները

Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1146 Հանրակրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

Ծրագրային դասիչը

Անվանումը

1146

ԾՏ50

«Ապարանի ռազմական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում, «Երևանի Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգում և «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգում

 

Նկարագրությունը 
 «Ապարանի ռազմական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում, «Երևանի Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգում և «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի վերանորոգում

Շահառուների քանակը

 

3

 

Գումարը (հազ. դրամ)

x

 51003.5

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 միանվագ

 

Շահառուների ընտրության չափանիշները

Մասնագիտացված հանրակրթական դպրոցներ և ավագ դպրոցներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1146 Հանրակրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան