ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2013 թվականի N 1010-Ա
Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱՊԵՐՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության անասնաբուժության բաժնի պետ Գագիկ Վարդանյանին և նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսաբյուջետային բաժնի առաջատար մասնագետ Արթուր Ապերյանին 2013 թվականի նոյեմբերի 4-6-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` դաբաղ հիվանդության դեմ 50000 չափաբաժին պատվաստանյութը Թբիլիսիից Հայաստանի Հանրապետություն ներկրման աշխատանքները կազմակերպելու նպատակով:
2. Գ. Վարդանյանի և Ա. Ապերյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Վարդանյանի և Ա. Ապերյանի՝ Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 6 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|