ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2013 թվականի N 1044-Ա
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման 5-րդ կետի 8-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 247-Ն որոշմամբ նախատեսված՝ Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման աշխատանքների իրականացման համար պետական գնման պայմանագրերի կնքման արդյունքում տնտեսված 33 860 864 դրամ գումարն ուղղել Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիդրավլիկ վերելակի ձեռքբերման, մոնտաժման ու Մարտիրոս Սարյանի ընտանիքի բնակարանի դռների ու պատուհանների մի մասի վերանորոգման աշխատանքներին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|