Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 63
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.07.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

14 հուլիսի 2015 թվականի

թիվ 63

քաղ. Մոսկվա

 

«2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «2013 թվականին գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությանը վերաբերող տեղեկություններ տրամադրելու պարտավորությունը Ղազախստանի Հանրապետության կողմից չկատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2015 թվականի

թիվ 63

քաղ. Մոսկվա

 

2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մարտի 24-ի թիվ 19 որոշումը, արձանագրելով 2013 թվականին Ղազախստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսության ոլորտում տրամադրված պետական աջակցության մասին Ղազախստանի Հանրապետության կողմից ծանուցելու պարտավորության չկատարումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնադրույթի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված լիազորություններին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Առաջարկել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն Կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում ապահովել 2013 թվականին Ղազախստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսության ոլորտում տրամադրված պետական աջակցությանը վերաբերող ծանուցումներ ուղարկելը Բելառուսի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Ի. Շուվալով