Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 60
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.07.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

8 հուլիսի 2015 թվականի

թիվ 60

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 6-րդ կետի իրագործման նպատակներով՝

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում անցկացնելու մասին «Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ»» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2015 թվականի

թիվ 60

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 6-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում անցկացնելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

8 հուլիսի 2015 թվականի

թիվ 60

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Անցկացնել 2015 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում 2012-2014 թվականների Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում :

2. Հաստատել վերստուգող խմբի հետևյալ կազմը.

Բելառուսի Հանրապետությունից՝

ԱԱՀ,

ԱԱՀ,

Ղազախստանի Հանրապետությունից՝

ԱԱՀ,

ԱԱՀ,

Ռուսաստանի Դաշնությունից՝

ԱԱՀ (վերստուգող խմբի նախագահը),

ԱԱՀ:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Ի. Շուվալով