Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 59
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.07.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

8 հուլիսի 2015 թվականի

թիվ 59

քաղ. Մոսկվա

 

«ԱՀԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «ԱՀԿ շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան՝ առանձին ապրանքատեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի սահմանման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2015 թվականի

թիվ 59

քաղ. Մոսկվա

 

ԱՀԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել առանձին ապրանքատեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ 39Դ և 40Դ ծանոթագրություններով՝

«39 Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 10%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,05 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

40Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 6,5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,22 եվրո՝ 1 կգ-ի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 42Դ - 55Դ ծանոթագրություններով՝

«42 Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 15%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,13 եվրո՝ 1 կգ-ի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

43Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ կիրառվում է կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 15%-ի չափով, կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 14%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,114 եվրո՝ 1 լիտրի համար՝ կախված նրանից, թե մաքսատուրքի թվարկված գումարներից որն է ավելի ցածր:

44Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 12%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,1 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

45Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 12%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,07 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

46Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 14%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,07 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

47Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 14%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,05 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

48Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 11,3%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,2 եվրո՝ շարժիչի 1 սմ3  ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

49Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 10%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1,8 եվրո՝ շարժիչի 1 սմ3  ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

50Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,2 եվրո՝ շարժիչի 1 սմ3  ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

51Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 12%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,15 եվրո՝ շարժիչի 1 սմ3  ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

52Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 10%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1,2 եվրո՝ շարժիչի 1 սմ3  ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

53Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 17%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,1 եվրո՝ շարժիչի 1 սմ3  ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

54Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 17%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,2 եվրո՝ շարժիչի 1 սմ3  ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

55Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 11,3%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,34 եվրո՝ շարժիչի 1 սմ3  ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի «__» ___________ -ի թիվ ____ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Ի. Շուվալով

 

Հավելված

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան