ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2013 թվականի N 869-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2795-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 5-րդ կետը և Երևանի քաղաքապետի առաջարկությունը`
1. Երևանի հիմնադրման 2795-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կազմակերպել և իրականացնել 2013 թվականի հոկտեմբերի 12-ին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով՝
1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը.
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 2 Երևան |