Գլխավոր տեղեկություն
Համար
N 800-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.10.2013-28.12.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.09/44(984).1 Հոդ.762.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2013 թվականի N 800-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174 հրամանագրի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 25-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գերակա խնդիրները` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների հիմնավորումները` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գերակա խնդիրների հիմնավորումները` համաձայն N 4 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 70-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 800-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

8

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

1.

«Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների նկատմամբ իրականացվող հսկողությունը, ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործումը, իրենց գործունեությունը շարունակող ստորաբաժանումների տեխնիկական վերազինումը, անցումն էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցմանը

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելվածի

3.3.1.1-ին ենթաբաժին

2.

«Ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

սահմանամերձ (ռազմական շփման հարակից գոտում գտնվող) համայնքների բնակիչների (ֆիզիկական անձանց) համար ֆինանսական օժանդակության նպատակային միջոցառումների իրականացում (հողի հարկի և ոռոգման ջրի վարձի գումարների փոխհատուցում)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

   

ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելվածի

3.3.1.2-րդ ենթաբաժին

3.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N 728 հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հրամանագրի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագիրը լրացնել առանձին բաժնով, որով կսահմանվի ՀՀ մարզպետների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը: Նախագիծը նպատակ ունի միասնական դարձնելու ՀՀ մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության ընթացակարգը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

հանրապետական գործադիր մարմիններ

ՀՀ մարզպե-տարաններ

 

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ Սահմանադրության

85-րդ հոդված

4.

«Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության կողմից Տարածքային զարգացման հիմնադրամի ստեղծման և ձևի մասին քաղաքական որոշման ընդունումից հետո անհրաժեշտ իրավական ակտերի մշակում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի N 135-Ն որոշման N 10 հավելված

5.

«Համայնքների աղքատության գնահատման մոդիֆիկացված համաթիվը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ակնկալվում է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել աղքատության գնահատման մոդիֆիկացված համաթվի ձևավորված մոտեցումները հաստատող իրավական ակտի նախագիծ։

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Համայնքների աղքատության գնահատման մոդիֆիկացված համաթիվը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

6.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Մարզերում մարզպետին կից գործող մարզխորհուրդների դերակատարման բարձրացման նպատակով ակնկալվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրում՝ մարզխորհուրդներին վերապահելով նոր գործառույթներ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

7.

«Հայաստանի Հանրապետության համայնքների տեղեկատվական բազայի թարմացման նպատակով տվյալների հավաքագրման, ամփոփման և տեղեկատվական բազա մուտքագրման կարգը սահմանելու մասին» իրավական ակտի նախագծի նախապատրաստում

ՀՀ համայնքների վերաբերյալ ձևավորված տեղեկատվական բազայի շարունակական թարմացման նպատակով ակնկալվում է սահմանել գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների շրջանակ։

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի N 135-Ն որոշման N 1 հավելված

8.

«Համայնքների խոշորացման մասին» պիլոտային ծրագրի նախագծային փաթեթը ՀՀ կառավարություն ներկայացնելը

վարչատարածքային բարեփոխումների մեկնարկ՝ ՀՀ որոշ մարզերում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

հուլիսի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.2-րդ կետ

9.

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համայնքի զարգացման ծրագրին ներկայացվող պահանջների սահմանում՝ միջազգային փորձի կիրառմամբ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.2-րդ կետ

10.

«Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգն ի գիտություն ընդունելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ակնկալվում է ՀՀ կառավարություն ներկայացնել հայեցակարգի նախագիծ, որում կներկայացվեն տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման առումով առկա իրավիճակն ու դրանից բխող՝ ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման գործում տեղեկատվական տեխնոլոգիաների առավել արդյունավետ կիրառման վերաբերյալ ընդհանրական մոտեցումներն ու առաջարկները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.2-րդ կետ

11.

«Հայաստանի Հանրապետության համայնքներում գնումների իրականացման գործընթացի ուսումնասիրության արդյունքների մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ուսումնասիրության արդյունքների հիման վրա կատարված առաջարկություններից բխող միջոցառումների իրականացման արդյունքում ՀՀ համայնքներում գնումների իրականացման գործընթացի կատարելագործում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.2-րդ կետ

12.

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագիրն աղքատության նվազեցման գերնպատակի իրականացմանն ուղղված կարևոր տեղական նախաձեռնություն է, որը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը, ինչպես նաև մարզերի զարգացման անհամամասնությունների նվազեցումը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

13.

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագիրն աղքատության նվազեցման գերնպատակի իրականացմանն ուղղված կարևոր տեղական նախաձեռնություն է, որը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը, ինչպես նաև մարզերի զարգացման անհամամասնությունների նվազեցումը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

14.

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագիրն աղքատության նվազեցման գերնպատակի իրականացմանն ուղղված կարևոր տեղական նախաձեռնություն է, որը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը, ինչպես նաև մարզերի զարգացման անհամամասնությունների նվազեցումը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

15.

Գյուղական համայնքների 3-րդ համաժողովի նախապատրաստում և անցկացում

գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցություն՝ ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակման միջոցով

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.2-րդ կետ

16.

Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի նախապատրաստում և անցկացում

Համաժողովը երկու երկրի տարածաշրջաններում զարգացմանն ուղղված ներուժն ու առկա հնարավորությունները վեր հանելու հնարավորություն է ընձեռելու, աջակցելու է փոքր և միջին բիզնեսի զարգացման կոնկրետ ծրագրերի, ուղղությունների հստակեցման, համագործակցության ուղղությունների ընտրության, երկու երկրի միջև նորարարական, գիտատեխնիկական, կրթական և մարդասիրական համագործակցության զարգացմանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

հանրապետական գործադիր մարմիններ

 

ՀՀ մարզպետարան-ներ

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 19-ի N 633-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

17.

«Գազի տնտեսությունում անվտանգության պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ելնելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի պահանջներից` ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշումը, և կսահմանվեն գազի տնտեսությունում անվտանգության նվազագույն պահանջները՝ մատակարարների և սպառողների համար՝ անկախ սեփականության ձևից։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս

18.

«Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների և գիտական ու գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակի և պահպանության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ տարածքում առկա և նոր հայտնաբերված հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ուսումնասիրության, մոնիթորինգի, պետական հաշվառման և պետական կադաստրի վարման, պահպանության իրականացման կարգի սահմանում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ վարչապետի 2012 թ. մայիսի 4-ի N 396-Ա որոշմամբ հաստատված ցանկի 53-րդ կետ

19.

«Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Իրավական ակտի ընդունման արդյունքում կհստակեցվեն համապատասխան ֆինանսական միջոցներ` Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքների իրականացման համար։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

օգոստոսի

3-րդ

տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի

N 515-Ա որոշման հավելվածի 3.2.7.1-ին կետի վերջին պարբերություն

20.

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն պահանջներ, որոնք կնախատեսեն փոքր հիդրոէլեկտրակայանների համար «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների ժամկետի ավարտից հետո դրանց շահագործման նոր պայմաններ:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետ

 

ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 8-ի նիստի N 35 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

21.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կհստակեցվեն լիազոր մարմին էներգամատակարարող կազմակերպության կողմից տեղեկատվություն ներկայացնելու գործընթացը, մասնավորապես, էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների բնորոշումները և սահմանումները։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

սեպտեմբերի

2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»

ՀՀ օրենքի 2.1-ին հոդված

22.

«Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ-ում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման նպատակով իրավունքի տրամադրման գործընթացի կանոնակարգում, այդ թվում՝ արտադրանքի բաժանման պայմանների, կողմերի իրավունքների և պարտականությունների սահմանում, ՀՀ տարածքում նավթի ու բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված պայմանական տարածքների ամրագրում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ վարչապետի 2012 թ. մայիսի 4-ի N 396-Ա որոշմամբ հաստատված ցանկի 54-րդ կետ

23.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կպարզեցվի էներգատեղակայանքների գործարկման գործընթացը, մասնավորապես, կնվազեցվի պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի թիվը։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

հոկտեմբերի

1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-ին հոդված

24.

«Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի

N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ելնելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի պահանջներից` ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1438-Ն որոշումը, և կսահմանվեն մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման պահանջները:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

 

«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի

8-րդ հոդվածի 1-ին մաս

25.

«Մայրուղային գազատարներում անվտանգության պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 119-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ելնելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի պահանջներից` ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 119-Ն որոշումը, և կսահմանվեն մայրուղային գազատարների անվտանգության պահանջները։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

 

«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

26.

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների

2014 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների կատարման ապահովում, այդ թվում` Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, հիդրոկենսաբանական, հիդրոօդերևութաբանական, ինժեներաերկրաբանական մոնիթորինգի իրականացման, ջրածածկման ենթակա տարածքներում անտառամաքրման, ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, աղբավայրերի բարեկարգման ու անխափան աղբաթափման, արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության, «Սևան» ազգային պարկի գիտական ուսումնասիրությունների և անտառատնտեսական աշխատանքների, ինչպես նաև այլ միջոցառումների կատարման ապահովում

ՀՀ բնապահպանության

նախարարություն

 

սեպտեմբերի

2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մաս

27.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Որոշման ընդունման դեպքում կարգելվի քլորֆտորածխածիններ (ՔՖԱ-ներ) պարունակող՝ նոր և օգտագործված սարքավորումների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք` ապահովելով Մոնրեալի արձանագրությամբ ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների կատարումը, ՔՖԱ-ների պահանջարկի աճի, հետևաբար, նաև դրանց ապօրինի առևտրի կանխարգելումը:

ՀՀ բնապահպանության

նախարարություն

 

նոյեմբերի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքի

6-րդ հոդված

28.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Իրավական ակտի ընդունումը կնպաստի մթնոլորտային օդի կառավարման գործընթացի և մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի իրականացման գործընթացի բարելավմանը:

ՀՀ բնապահպանության

նախարարություն

 

նոյեմբերի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Մթնոլորտային օդի պահպանության մասին»

ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի

2-րդ մաս, 11-րդ և 13 -րդ հոդվածներ

29.

«Բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործման մասին ՀՀ օրենսդրության փոփոխության ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ վարչապետի որոշման ընդունումը կնպաստի էկոլոգիական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործման գործընթացի բարելավմանը։

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 25-ի N 1551-Ն որոշման հավելվածի

1.2-րդ ենթակետ

 

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.4.6-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

30.

«Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացում, համակարգի կատարելագործում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելվածի

«3.3.2. Հարկային և մաքսային համակարգերը» ենթաբաժնի առաջին պարբերության 1-ին և 2-րդ ենթակետեր

31.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1580-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդների արդյունքներով գործարքների իրականացում` (T+ո) սկզբունքով

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 740-Ն որոշման հավելվածի 20-րդ գլխի ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակադրումները 2013-2015 թթ. բաժնի վեցերորդ պարբերության 2-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

32.

«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման մեթոդիկայի կիրառմամբ` ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության միջոցառումների առավել արդյունավետ իրականացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

   

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 24-ի N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

33.

«Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հանրապետության մարզադպրոցների, մարզական քոլեջների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդում, ժամանակակից մարզագույքով և մարզասարքերով ապահովում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

   

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելվածի

«3.2.6.3. Սպորտ» ենթաբաժնի 2-րդ կետ

34.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի և հավելավճարների վճարման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցների աշխատակազմերի աշխատավարձի բարձրացման մեխանիզմների նախանշում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

   

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելվածի «3.2.6.3. Սպորտ» ենթաբաժնի 6-րդ կետ

35.

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում

2013 թվականին ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը կանցկացվի 10-րդ անգամ: Մրցույթի 2013 թ. ծրագրում ավելացվել է ևս մեկ՝ 4-րդ տարիքային խումբը՝ 1997-1999 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքները: Ակնկալվում է 2013 թվականին մասնակից ընտանիքների թիվը հասցնել մոտավորապես 1600-ի:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ մարզ– պետարաններ

 

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

հունիս- օգոստոս

ՀՀ պետական բյուջե

ՀՀ Նախագահի 2004 թ. մայիսի 20-ի ՆԿ-113-Ն կարգադրություն

36.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պայմանների բարելավում, շահառուների թվի աճ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

այլ միջոցներ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.6-րդ կետի 3.4.6.2-րդ ենթակետ

37.

«Մինչև 20 տարեկան հղի կամ մայրացած ուսանող երիտասարդ կանանց ուսման վարձերի սուբսիդավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մինչև 20 տարեկան ուսանող երիտասարդ կանանց ծնելիության խթանում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

նոյեմբերի

2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

այլ միջոցներ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.6-րդ կետի 3.4.6.2-րդ ենթակետ

38.

«Մարզաբնակ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով բիզնես վարկերի տրամադրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մարզաբնակ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

այլ միջոցներ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.6-րդ կետի 3.4.6.2-րդ ենթակետ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

39.

«Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի իրականացում

մինչև 900 սփյուռքահայ պատանիների և աղջիկների երկշաբաթյա այցելություն Հայաստան, նրանց հյուրընկալում հայաստանյան ընտանիքներում, սփյուռքահայ երիտասարդների համար Հայաստանի պատմաճարտարապետական վայրեր վեցօրյա ճանաչողական շրջայցերի կազմակերպում, 13-20 տարեկան սփյուռքահայ և հայաստանցի առնվազն 1200 պատանիների և երիտասարդների չորսօրյա հանգստի կազմակերպում «Արի տուն» ճամբարում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

ՀՀ մարզպետարաններ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության

2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

40.

ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության ծրագրի իրականացում

1) մինչև 50 ուսուցչի վերապատրաստման կազմակերպում

2) մինչև 10 նոր մեկօրյա դպրոցի գործունեությանն աջակցություն

3) մինչև 20 սփյուռքահայ ուսանողի պրակտիկայի կազմակերպմանն աջակցություն

4) տարածաշրջանի հայագիտական կենտրոնների գործունեության խրախուսում, աջակցություն համաժողովների կազմակերպմանը և նյութերի հրատարակմանը

5) հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքների կազմակերպմանն աջակցություն, համակարգող մարմնի ձևավորում

6) տարածաշրջանի համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային թերթի թղթակցական կետերին աջակցություն

7) ԱՊՀ հայ համայնքների ներկայացուցիչների հավաք Երևանում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ մշակույթի նախարարություն

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

ՀՀ օրենսդրությամբ

չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 22-ի նիստի

N 37 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

41.

«Մեր մեծերը» ծրագրի իրականացում

5 հայազգի հայտնի դեմքերի՝ Արշակ Չոպանյանի, Գևորգ Զ Չորեքչյանի, Վիլյամ Սարոյանի, Նիկոլ Աղբալյանի և շախմատի Հայաստանի հավաքականի անդամների կյանքի և գործունեության ուսումնասիրում ու ներկայացում ՀՀ-ում և սփյուռքում, DVD-ի պատրաստում, միջո-ցառումների կազմակերպում համայնքներում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

ՀՀ մարզպետարաններ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության

2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

42.

Հայաստանի Հանրապետությունում համահայկական համաժողովների անցկացում

մասնագիտական համաժողովների կազմակերպում`

1) հայ օտարագիր գրողների համաժողով

2) հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների

համահայկական համաժողով

3) բանկիրների և ֆինանսիստների համահայկական 2-րդ համաժողով

4) երիտասարդական կազմակերպությունների համահայկական ֆորում

5) իրավաբանների համահայկական համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

ՀՀ օրենսդրությամբ

չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման հավելվածի 45-րդ կետ, 48-րդ կետի «բ» ենթակետ

43.

Համահայկական մրցանակաբաշխության անցկացում

հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար` կառույցների ու անհատների ունեցած ներդրման գնահատման և խրախուսման նպատակով առնվազն

3 մրցույթի անցկացում

ՀՀ սփյուռքի նախարարություն

 

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

ՀՀ օրենսդրությամբ

չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

ՀՀ կառավարության

2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

44.

«Վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների ու սաղմի պահպանման կարգի վերանայում և դրանց պահպանմանը ներկայացվող նոր մեթոդների ու մոտեցումների ամրագրում

ՀՀ առողջապահության նախարարություն

-

հուլիսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»

ՀՀ օրենքի 7-րդ և 14-րդ հոդվածներ

45.

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

առողջապահության բնագավառի ֆինանսավորման նոր մոտեցումների, բուժհաստատությունների բյուջեների հաշվարկման նոր սկզբունքների կիրառում, բուժծառայությունների գների միասնական համակարգի մշակում, պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում և տարածաշրջանային համահարթեցում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

օգոստոսի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

46.

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ծխախոտի գովազդի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանեցում Եվրամիության դիրեկտիվների և Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի դրույթներին

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

օգոստոսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդված

47.

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ցորենի ալյուրի՝ միկրոտարրերով և վիտամիններով պարտադիր հարստացման համակարգի ներդրում, արդյունքում՝ կանանց և երեխաների մոտ սակավարյունության դեպքերի, նորածինների մոտ նյարդային խողովակի բնածին արատով ծնունդների թվի, տղամարդկանց մոտ սրտի կաթվածի դեպքերի կրճատում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

օգոստոսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

48.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բժշկական օգնության իրականացման ու սպասարկման լիցենզավորմանը ներկայացվող պահանջների ու պայմանների արդիականացում, բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկի վերանայում և բժշկական օգնության իրականացման ու սպասարկման լիցենզավորմանը, բժշկական կադրերի որակավորմանը ներկայացվող պահանջների նորացում

ՀՀ

առողջապահության նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

49.

«Սանիտարահիգիենիկ փորձաքննության կատարման և կազմակերպություններին, հիմնարկներին ու քաղաքացիներին սանիտարահիգիենիկ փորձաքննությունների մասին եզրակացություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ փորձաքննությունների մասին եզրակացությունների տրամադրման կարգի, պայմանների, ժամկետների սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

50.

«Առողջապահության ոլորտում մարդկային ներուժի զարգացման ռազմավարության մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բժշկական և դեղագործական կադրային ներուժի պլանավորման, պատրաստման պատվեր ներկայացնելու, ըստ տարածքների ռացիոնալ բաշխման և գործունեության արտոնագրման համակարգի ներդրում ու մարզային ենթակայության բժշկական հաստատությունների օպտիմալ հաստիքացուցակի մոդելների մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

51.

«Պոլիկլինիկական հաստատությունների օրինակելի մոդելները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Երևանում և ՀՀ մարզերի քաղաքային համայնքներում գործող պոլիկլինիկական հաստատություններին ներկայացվող կառուցվածքային և կազմակերպական տարբերակված օրինակելի մոդելների սահմանում

ՀՀ

առողջապահության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 19-ի նիստի N 29 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

52.

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցների ընդհանուր զանգվածի առավելագույն թույլատրվող չափերի սահմանում, որը կնվազեցնի ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության հետևանքով ճանապարհի պաստառին հասցված վնասը և կնվազեցնի ճանապարհների վերականգնման համար ծախսվող միջոցները:

ՀՀ տրանսպորտի

և կապի նախարարություն

 

հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

53.

«Փոստային կապի բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Քաղաքականության հիմնական նպատակներից է փոստային կապի բնագավառում արդի տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների ներդրման ուղղվածությունը, որի վերջնական նպատակը միջազգային միտումներին համապատասխան փոստային կապի բնագավառի զարգացումն ապահովելն է։

ՀՀ տրանսպորտի

և կապի նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

54.

«Փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կարգի ընդունման հիմնական նպատակներից է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման ապահովումը, որը պետք է կրի պարբերական բնույթ, որի արդյունքում հնարավոր կլինի մշակել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման տեղայնացված քաղաքականություն՝ կախված ծառայությունների մատուցման աշխարհագրությունից, ժողովրդագրական իրավիճակից և տարածքային առանձնահատկություններից: Մոնիթորինգի արդյունքում հնարավոր է հետևել փոստային կապի ծառայությունների մատուցման ոլորտում արդի տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների ներդրման ուղղվածությանը, որի վերջնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ոլորտի զարգացման ապահովումն է՝ նորագույն (արդի) տեխնիկատեխնոլոգիական միջոցների կիրառմամբ: Փոստային կապի ծառայությունների մատուցման ոլորտի ուսումնասիրության նպատակով անցկացված մոնիթորինգի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը կրում է ոչ միայն ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ տեղեկատվական բնույթ, այլ նաև վիճակագրական տեղեկատվություն է։

ՀՀ տրանսպորտի

և կապի նախարարություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

55.

«Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ կառավարման ոլորտում միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գործարար միջավայրի հետ համագործակցության շրջանակներում՝

1) Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ կառավարման ոլորտի զարգացման և հիմնախնդիրների միասնական մոտեցումների ձևավորում

2) Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ ոլորտի զարգացման և կառավարման հիմնական սկզբունքների ձևավորում

3) Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ կառավարման ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների սահմանում

ՀՀ տրանսպորտի

և կապի նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

56.

«Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման ընթացքում ծագած հարաբերությունների սահմանում, մասնավորապես, երկաթուղային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների, բեռների, բեռնածանրոցների, կոնտեյներների փոխադրման, հատուկ երկաթուղային փոխադրումների գործընթացի կանոնակարգում և այլն

ՀՀ տրանսպորտի

և կապի նախարարություն

 

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենք

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

57.

«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օրենքի նախագծի մշակման շնորհիվ ակնկալվում է Երևանի կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության պահպանման, կառուցապատման, գեղագիտական միջավայրի կատարելագործմանն ուղղված իրավական կարգավորման քաղաքականության մշակում։

ՀՀ

քաղաքաշինության նախարարություն

ՀՀ վարչապետի

2012 թ. մայիսի 3-ի

N 301-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ

 հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.2-րդ կետ, 10-րդ ենթակետ

 

ՀՀ վարչապետի 2012 թ. մայիսի 3-ի N 301-Ա որոշում

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մաս

58.

«Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

քաղաքաշինության ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրման և խթանման արդյունքում շինարարական աշխատանքների ժամանակին, ամբողջական ծավալով և որակով իրականացում, կապալառուների և կառուցապատողների պատասխանատվության աստիճանի բարձրացում

ՀՀ

քաղաքաշինության նախարարություն

 

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.4.3. «Քաղաքաշինությունը» գլուխը

59.

«Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման իրավական հիմքերը, սկզբունքները, ուղղություններն ու ֆինանսավորման մեխանիզմները։

 ՀՀ քաղաքա-շինության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

60.

 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հիմնական կրթության հիմքով նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված շրջանավարտի կրթության շարունակման նոր պայմանների սահմանում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացում` տնօրենների պարտադիր վերապատրաստման ու հավաստագրման միջոցով, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մակարդակներում ներառական կրթության կազմակերպման ձևի սահմանում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.2-րդ բաժնի 7.2.1-ին ենթաբաժին

 

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 4-ի նիստի N 27 արձանագրության 16-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման ժամանակացույցի 1-ին կետ

61.

«Մասնագիտական և լավագույն առաջադիմության անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ուսանողների ուսման առաջադիմության խրախուսում, ֆինանսական նոր մեխանիզմների ներդրում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրության 45-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման 2-րդ և 6-րդ կետեր

62.

«Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բարեփոխման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման պայմանների և որակի բարելավում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին բաժնի 10-րդ, 11-րդ և 12-րդ կետեր

63.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 815-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխայի խնամքի չափորոշիչների ապահովում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

հուլիսի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2011 թ. ստորագրված համատեղ ծրագրի N 2 հավելվածի

1.2-րդ կետ

64.

«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ` մասնագիտական) կրթությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.3-րդ կետ

65.

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ՀՀ բարձրագույն կրթության ինտեգրմանը նպաստելը, մասնավորապես`

1) բուհերի ինքնավարության մեծացում և հաշվետվողականության խթանում

2) բուհերի կառավարման արդյունավետության բարձրացում

3) հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների հստակեցում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.2-րդ բաժնի 7.2.2-րդ ենթաբաժին

66.

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի

N 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության պետական միասնական քաղաքականության իրականացում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2011 թ. ստորագրված համատեղ ծրագրի N 2 հավելվածի

1.2-րդ կետ

67.

«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների շարունակականության ապահովման օրենսդրական հիմքի ստեղծում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին բաժնի 13-րդ կետ

 

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.3-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

68.

«Հայաստանի Հանրապետությունում տավարի մսի արտադրության ծավալների ավելացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Տավարի դասական մսատու ցեղերի տոհմային կենդանիների ներկրման միջոցով կկազմակերպվեն դրանց վերարտադրությունը և տրամախաչումը տեղական տավարի հետ: Արդյունքում 32-40 կգ-ով կավելանա մսի համար հանձնվող տավարի կենդանի զանգվածը, 3.4-4.9 % տոկոսային կետով` սպանդային ելունքը, ինչը հնարավորություն կընձեռի մինչև 2021 թվականը տավարի մսի տարեկան արտադրութան ծավալն ավելացնել 10-11 հազ. տոննայով և այն հասցնելու շուրջ 60 հազ. տոննայի՝ ամբողջությամբ բավարարելով տավարի մսի ներքին սպառման պահանջարկը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

       

69.

«Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգային մոտեցումները։ Հայեցակարգի դրույթները հիմք կհանդիսանան ՀՀ գյուղացիական տնտեսություններում ջերմատնային տնտեսության (մինչև 500 քառ. մետր տարածք ունեցող) զարգացման ծրագրի մշակման համար։

 

Հայեցակարգային դրույթների հիման վրա ջերմոցային տնտեսության զարգացման արդյունքում հնարավոր կլինի առաջիկա 3-5 տարվա ընթացքում ջերմոցային տնտեսությունների տարածքն ավելացնել 15-20 տոկոսով։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

     

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելվածի

3.1.4.2-րդ ենթաբաժին

70.

 «Կենդանական ծագում ունեցող սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության որոշման նախագծով Եվրամիության պահանջներին համապատասխան արտադրության և շրջանառության բոլոր փուլերում կսահմանվեն կենդանական ծագում ունեցող սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջները` ըստ կենդանական ծագում ունեցող մթերքի տեսակների, որոնք կլրացնեն ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշմամբ հաստատված՝ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները` ապահովելով սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացում, սպառողների շահերի պաշտպանություն, արտահանման խոչընդոտների հաղթահարում ու միջազգային շուկային ինտեգրում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

 Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013 թթ. միջոցառումների ցանկի 64.Գ.6-րդ կետ

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովման միջոցառումներ և դրա շրջանակներում ընդունված՝ ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունն ապահովող գործողությունների ծրագիր

71.

«Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ելնելով գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության բնագավառում ծառացած խնդիրներից` կսահմանվեն ոլորտի զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես, գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ոլորտի կարողությունների տեղաբաշխմանը, հումքային բազայի ապահովմանը, մարքեթինգային գործառույթների իրականացմանը պետական աջակցության շրջանակներում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

հուլիսի

3-րդ տասնօրյակ

 Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

72.

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կմշակվեն հանրապետության ամբողջ տարածքում գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի համալիր միջոցառումներ:

Հայեցակարգի իրականացումը կնպաստի բրուցելյոզով հիվանդ կենդանիների թվի և վարակված օջախների, ինչպես նաև բրուցելյոզ հիվանդությամբ վարակված մարդկանց թվի կրճատմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

օգոստոսի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

73.

 «Ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի շրջանառության մեջ ներգրավման նպատակային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կբացահայտվեն գյուղատնտեսական հողատեսքերի ոչ նպատակային օգտագործման կամ չօգտագործման պատճառները: Վերջինիս համապատասխան կտրվեն չօգտագործվող հողատեսքերը գյուղատնտեսության մեջ ներառելու պետական կարգավորման մեխանիզմներ:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նպատակային չօգտագործվող վարելահողերի տարածքները 3-5 տարվա ընթացքում կրճատելու 12-15 տոկոսով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ մարզպետարաններ

սեպտեմբերի

1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 3-ի նիստի N 43 արձանագրության 6-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 2 հավելվածի 3-րդ կետ

74.

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օրենքում փոփոխություն կատարելու դեպքում հնարավոր կլինի պարտադիր սերտիֆիկացման ենթակա վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հայտնաբերման դեպքում անմիջապես կասեցնել իրացումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

75.

«Հայաստանի Հանրապետությունում զոոնոզների կանխարգելման, սահմանափակման և վերացման միջոցառումների մոնիթորինգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Իրավական ակտի ընդունման դեպքում կապահովվեն Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոնոզ) վարակիչ հիվանդությունների նվազեցումն ու շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

Եվրոպական պառլամենտի և Եվրոպական խորհրդի 2003 թ. նոյեմբերի 17-ի

N 2003/99/ հրահանգ

76.

«Հայաստանի Հանրապետության ձկնաբուծության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հանրապետությունում

25-30 տոկոսով կնվազի ձկնարտադրության նպատակով օգտագործվող քաղցրահամ ջրի սպառումը, և շուրջ

2 անգամ կավելանան ձկան արտադրության ծավալները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

նոյեմբերի

1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի

3.2.4.2-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

77.

«Մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության, պաշտպանության և խթանման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության քառամյա պարբերական զեկույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Մշակութային ինքնաարտահայտման բազմազանության պաշտպանության և խթանման միջոցների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվության տրամադրում

ՀՀ մշակույթի նախարարություն

   

Ֆինանսավորում չի պահանջվում

«Մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիա (Փարիզ, 20 հոկտեմբերի, 2005 թ.)

78.

«Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օրենքի ընդունմամբ կկարգավորվեն թանգարանների ստեղծումը, գործունեությունը, գործունեության դադարեցման և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առանձնահատկությունների ու իրավական կարգավիճակի հետ կապված հարաբերությունները:

ՀՀ մշակույթի նախարարություն

 

հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված

79.

«Հարավային Երևան-Մեղրի զբոսաշրջային երթուղու զարգացման հեռանկարային համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հուշարձանների վերականգնմամբ մշակութային զբոսաշրջության զարգացմանը նպաստելը, դրանց օգտագործում և հանրահռչակում, ենթակառուցվածքների ձևավորում

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.5. «Մշակույթ» բաժին

80.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հուշարձաններում կատարվող փոփոխությունների չափորոշիչների սահմանում

ՀՀ մշակույթի նախարարություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա

որոշման հավելվածի

3.4.5. «Մշակույթ» բաժին

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

81.

«Հոգեկան խանգարմամբ տառապող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հոգեկան խանգարմամբ տառապող անձանց սոցիալական ներառումը հասարակության մեջ արդյունավետ դարձնելու և նրանց մեկուսացվածությունն արտաքին աշխարհից հնարավորինս նվազեցնելու նպատակով խնամքի, վերականգնման ու սպասարկման նոր` այլընտրանքային ծառայությունների ներդրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 2-ի նիստի N 31 արձանագրության 14-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 2 հավելվածի

12-րդ կետ

82.

«Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքներին աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բազմազավակ ընտանիքների կարգավիճակի և սոցիալական երաշխիքների սահմանում, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացում, դրանով իսկ բազմազավակության խրախուսում և բազմազավակության գրավչության մեծացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

   

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելվածի

2-րդ բաժնի 5-րդ կետ,

3.2.6.1-ին ենթաբաժին

83.

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, պետական նպաստների, դրամական օգնությունների և այլ վճարումների նշանակման ու վճարման գործառույթները մեկ պետական մարմնի վերապահելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

   

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 26-ի N 952-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետ

84.

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ զբաղվածության

2013-2018 թվականների ռազմավարությամբ նախատեսվող զբաղվածության պետական կարգավորման նոր մոդելի իրավական հիմքերի առկայություն, որը գործնականում հնարավորություն կտա ապահովելու զբաղվածության պետական քաղաքականության ինստիտուցիոնալ ու կառուցվածքային փոփոխությունների իրականացումը, աշխատաշուկայի ընթացիկ և հեռանկարային կարգավորման թափանցիկության ու արդյունավետության բարձրացումը, զբաղվածության պետական ծառայությունների և ծրագրերի որակի, հասցեականության, մատչելիության ու հնարավորությունների նպատակային կառավարումը, գնահատման և մոնիթորինգի համակարգերի ներդրումը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

   

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելվածի 3-րդ բաժնի

3.2.1-ին ենթաբաժնի առաջին պարբերություն

85.

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1) բնակչության կենսամակարդակի բարձրացում` զբաղվածության արդյունքում ստացվող եկամուտների ավելացման և արդարացի բաշխման մեխանիզմների ներդրման միջոցով

2) ՀՀ կառավարության

2012-2017 թվականների ծրագրով նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացման վերաբերյալ սահմանված դրույթների ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

   

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելվածի

2-րդ բաժնի առաջին պարբերության 3-րդ և 4-րդ կետեր

86.

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների հաշվարկման կարգի վերանայման իրավական ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

օգոստոսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշման N 1 հավելվածի

37-րդ և 38-րդ կետեր

 

ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 8-ի նիստի N 48 արձանագրության 22-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 1 հավելվածի 39-49-րդ կետեր

87.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1734-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ կառավարություն ներկայացնելը

կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

օգոստոսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.1-ին ենթաբաժնի 20-րդ ուղղություն

88.

«Միայնակ տարեցներին և հաշմանդամներին խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման վճարովի, համավճարով և անվճար համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

խնամքի և սոցիալական սպասարկման վճարովի ու համավճարով ծառայությունների համակարգի ներդրման միջոցով միայնակ տարեցներին և հաշմանդամներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

հասարակական կազմակերպություն-ներ (համաձայնությամբ)

հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 2-ի նիստի N 31 արձանագրության 14-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 2 հավելվածի 22-րդ կետ

89.

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի ներդրման իրավական հիմքի առկայություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

հոկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 26-ի N 952-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետ

90.

«Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոտեցումների ամրագրում

 

անձի կարիքների և կարողությունների (այդ թվում` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու) համակողմանի գնահատման և դրանց բավարարմանն ուղղված բազմաբնույթ ծառայությունների մատուցման ուղղությամբ տարբեր ոլորտներում վարվող քաղաքականություններում միասնական և համակարգված մոտեցում

 

հանրապետությունում ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետության բարձրացում` կապված անձի կարիքների համակողմանի գնահատման և ըստ այդմ սոցիալական աջակցության ձևերի, այդ թվում` հասցեական ծառայությունների տրամադրման հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.1-ին ենթաբաժնի 14-րդ և 16-րդ ուղղություններ

91.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1864-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, պետական նպաստների, դրամական օգնությունների և այլ վճարումների նշանակման ու վճարման գործառույթները մեկ պետական մարմնի վերապահելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 26-ի N 952-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

92.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրի իրականացման արդյունքում կտրամադրվի մինչև 5 դրամաշնորհ, տարեկան մինչև 5 անգամ կկազմակերպվեն ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ արտագնա հանդիպում-քննարկումներ, մեկ ցուցահանդես` մինչև 15000 այցելուի ակնկալիքով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

   

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելվածի

3.1.4.1-ին ենթաբաժին

93.

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

օրենքի լիակատար համապատասխանություն Եվրախորհրդի դիրեկտիվներին, ինչպես նաև մտավոր սեփականության բնագավառի ՀՀ միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի դրույթներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.1-ին կետ

94.

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը (պետական աջակցությամբ առնվազն երեք ավանդական փառատոների կազմակերպման ապահովում) նպաստում, միջազգային զբոսաշրջային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնելը (առնվազն երեք միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցության ապահովում), ինչպես նաև` նպաստում ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի 10 տոկոս աճին, մարդկային ռեսուրսների զարգացմանը (Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի և Հայ զբոսավարների գիլդիայի հետ համագործակցությամբ Հայաստանում զբոսավարների միջազգային կրթական կենտրոնի հիմնում և գործունեության ապահովում)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի

4-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետեր

95.

«Ներդրումային քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օտարերկրյա ուղղակի ներդրումներին առնչվող իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի վերլուծություն ու գնահատում, խնդիրների բացահայտում և գործնական քայլերի առաջադրում, որոնց իրականացման արդյունքում հնարավոր կլինի բարելավել ներդրումային միջավայրը և ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

դեկտեմբերի

1-ին

տասնօրյակ

միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցություն

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.1-ին կետ

96.

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ոսուցողական աջակցության ցուցաբերում

200-250 սկսնակ գործարարի, ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցության ուղղություններով աջակցության ցուցաբերում շուրջ 100 ՓՄՁ սուբյեկտի, Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործարար համագործակցության հիմնապաշարի համալրում հայ գործարարների կողմից ներկայացվող շուրջ 150 գործարար համագործակցության առաջարկներով, գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերում 3500-4500 ՓՄՁ սուբյեկտի, գործարար ուսուցողական աջակցության ցուցաբերում 700-800 ՓՄՁ սուբյեկտի, Հաշվապահական կենտրոնի կողմից ծառայությունների մատուցում ավելի քան 2000

ՓՄՁ սուբյեկտի, վարկային երաշխավորությունների տրամադրում ավելի քան 170-200 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտներին: Ծրագրի «Արդյունաբերական համակարգերի կառուցում» ուղղության շրջանակներում կմշակվի 3 օրինակելի գործարար մոդել, ինչի հիման վրա կստեղծվի 30 նոր բիզնես: «Տեղական տնտեսական զարգացում» ուղղության շրջանակներում 15 համայնքում կիրականացվի PACA վարժություն և 3 համայնքում կներդրվի OVOP գործիք։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամ

դեկտեմբերի

2-րդ

տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության մասին»

ՀՀ օրենքի 4-րդ հոդված

97.

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2014 թվականի ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովում Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» ինդեքսի բաղադրիչների ուղղությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

դեկտեմբերի

2-րդ

տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.1-ին կետ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

98.

Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարելավում՝ բնագավառը կարգավորող «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բազմաբնակարան բնակարանային ֆոնդի հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործում, կառավարման նոր մոդելի ներդնում

ՀՀ արդարադատու-թյան նախարարություն

 

դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 29-ի նիստի

N 38 արձանագրության 18-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

99.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացը կարգավորող կանոնների հստակեցում՝ սահմանելով նաև ապացույցների վերաբերելիության կամ թույլատրելիության հարցերի լուծումը, այդ թվում՝ ապացույցների կազմից ապացույցը հանելու գործն ըստ էության լուծող դատական ակտում հիմնավորելու պահանջը: Սահմանել քաղաքացիական դատավարությունում վերադաս դատարանի կողմից դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու դեպքում ստորադաս դատարանում գործերի քննության կարգի առանձնահատկությունները, մշակել նախնական դատական նիստի առավել ամբողջական կանոններ:

ՀՀ արդարադատու-թյան նախարարություն

 

սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի

4.2-4.4-րդ կետեր

100.

Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրության բարելավում՝ «Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կատարելագործել քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման նոր մոդելի ներդրմամբ, նաև նախատեսել առանձին կազմակերպական-իրավական տեսակների ստեղծում։

ՀՀ արդարադատու-թյան նախարարություն

 

2013 թ. նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ

ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի 515-Ա որոշման հավելվածի 3.3.1-ին կետ

101.

«Հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնացված ծառայությունների մատուցման նպատակով հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոններ հիմնելու համար անհրաժեշտ հայեցակարգային դրույթներ:

ՀՀ արդարադատու-թյան նախարարություն

 

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկի 8.5-րդ կետ

 

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

102.

«Սեփականության արդյունավետ օգտագործման վերաբերյալ հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մասնավոր հատվածում համագործակցության հարթակի ստեղծման միջոցով տնտեսական ակտիվության, ներդրումների աճի ապահովում

ՀՀ արդարադատու-թյան նախարարություն

 

2013 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 
 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

103.

«Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

օրենքի դրույթների համապատասխանեցում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներին

ՀՀ պաշտպանու-թյան նախարարու-թյուն

   

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

104.

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկատվության վերանայում, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հստակեցում

ՀՀ պաշտպանու-թյան նախարարու-թյուն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թ. մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշմամբ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետը, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող` այնքանով, որքանով չեն պարունակում կոնկրետ տեղեկատվություն:

105.

«Հակաականային գործողությունների ազգային չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հակաականային վտանգի ենթակա ՀՀ տարածքների ուսումնասիրման, տեխնիկական հետախուզության ու քարտեզագրման, մարդասիրական ականազերծման, գործընթացի մասնակիցների իրավական կարգավիճակի, գործունեության սկզբունքների ազգային մոտեցումների սահմանում

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

106.

«Զինվորական հաստատությունների և զորամասերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

զինված ուժերի կրթական կամ բժշկական ծառայություններ մատուցող զինվորական հաստատությունների և զորամասերի գործունեության հստակեցում, զինվորական բնույթի առանձնահատկություններից ելնելով՝ նրանց իրավական կարգավիճակի առանձնահատկությունների սահմանում

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 
 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

107.

«Հայաստանի Հանրապետության կողմից «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացնելը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ ներկայացնելու նպատակով պատրաստել «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելված

108.

ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցները ներկայացնելը

Նախապատրաստել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՄԱԿ-ի պաշտոնական զեկույցների մաս կազմող ՀՀ հիմնարար փաստաթուղթը (Core document)։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի N 1793-Ա որոշում

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

109.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2013 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2013 թվականի կադաստրային գների (արժեքների) և կադաստրային զուտ եկամտի չափերի սահմանում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի

2-րդ մաս

110.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2013 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2012 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) հաստատում

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

սեպտեմբերի

3-րդ ասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2000 թ. հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ

111.

«Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորումը, վարումը և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

տարածական տվյալների, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմի ձևավորման, վարման և տեղեկատվության տրամադրման կարգի սահմանում

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ վարչապետի 2012 թ. հունիսի 11-ի N 504-Ա որոշման 1-ին կետ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

112.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացի կանոնակարգում, մասնավորապես, ընթացակարգերի սահմանում

ՀՀ կառավա-րությանն առընթեր

պետական գույքի կառավարման վարչություն

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 47-53-րդ հոդվածներ

113.

«Ներդրումների ներգրավման նպատակով պետական գույքի գրավադրման պայմանները և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ներդրումային ծրագրերի իրականացում

ՀՀ կառավա-րությանն առընթեր

պետական գույքի կառավարման վարչություն

 

հոկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.1-ին կետ

114.

«Պետական գույքի փոխանակության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական գույքի փոխանակության կարգի և պայմանների սահմանում, մասնավորապես, պետական գույքի օգտագործմամբ սոցիալական նպատակային և (կամ) այլ ներդրումային ծրագրերով սահմանված խնդիրները լուծելու նպատակով

ՀՀ կառավա-րությանն առընթեր

պետական գույքի կառավարման վարչություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ գլխի պահանջներ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

115.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի գործունեության կանոնակարգում՝ մեկ միասնական նորմատիվ իրավական ակտով

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի

14-րդ հոդվածի 3-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

116.

«Միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) հրապարակի անվտանգության գնահատման պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

միջուկային նոր էներգաբլոկի հրապարակի անվտանգության պահանջների սահմանում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նոր ստանդարտներին, միջազգային մոտեցումներին և փորձին համապատասխան

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

հուլիսի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Հայաստանի Հանրա-պետությունում նոր միջուկային էներգաբլոկ (ներ)ի կառուցման մասին» ՀՀ օրենք (27.10.2009 թ. ՀՕ-192)

 

(ԱԷՄԳ անվտանգության պահանջներ) Site evaluation for nuclear installation NS-R-3

117.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1751-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

գեներացնող ճառագայթման աղբյուրների լիցենզավորման գործընթացի պարզեցում, գործարար միջավայրի բարելավում

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

հուլիսի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 9-ի N 1751-Ն որոշում

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

118.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 6-ի

N 940-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համապատասխանեցում Եվրամիության պահանջներին

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչություն

 

հուլիսի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

համապատասխանեցում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) 17 «Անվտանգություն» հավելվածի և Եվրամիության doc. 30 «Անվտանգության կանոնակարգեր» փաստաթղթի չափորոշիչներին

119.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համապատասխանեցում Եվրամիության պահանջներին

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչություն

 

սեպտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

համապատասխանեցում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) 17 «Անվտանգություն» հավելվածի և Եվրամիության doc. 30 «Անվտանգության կանոնակարգեր» փաստաթղթի չափորոշիչներին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

120.

«Ֆիզիկական անձանց կողմից որոշ ապրանքների հայտարարագրման պարզեցված կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման, մաքսային հայտարարագրման, մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի սահմանում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 58-րդ և 120-րդ հոդվածներ

121.

«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կարգավորել հաշվառման գործընթացում ավտոմատացված համակարգի ներդրման արդյունքում առաջացած հարաբերությունները, ինչպես նաև ապահովել օրենքի համակարգված վերաշարադրումն ու համապատասխանեցումն օրենսդրական տեխնիկայի կանոններին, որոնք մասամբ խախտվել են պետական գրանցման (հաշվառման) և հարկային մարմնում հաշվառման կանգնեցման գործընթացներում «մեկ պատուհանի» ներդրման կապակցությամբ վերջին տարիներին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

122.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նախագծի ընդունման դեպքում ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջները և շահագործման կանոնները կսահմանվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ: Միաժամանակ, դրանք կհամապատասխանեցվեն ժամանակակից ՀԴՄ-ների տեխնիկական հնարավորություններին:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

123.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի

N 1005-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչությունների օպտիմալ թվի սահմանում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

   

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 195-Ն որոշում, նպատակ 2-ի ենթանպատակ 2.2

124.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 299 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Որոշմամբ հնարավոր կլինի ստանալ և վերլուծությունների նպատակով օգտագործել առանձին արտադրատեսակների արտադրության և իրացման, ապրանքների ներմուծման ու իրացման մասին տեղեկություններ: Արտադրատեսակների արտադրության և իրացման, ապրանքների ներմուծման ու իրացման մասին ստացված տեղեկությունները հնարավորություն կտան հարկային մարմնին իրականացնելու պատշաճ հսկողություն այդ ապրանքատեսակների, արտադրատեսակների արտադրության, ներմուծման և իրացման նկատմամբ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

հուլիսի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 195-Ն որոշում, նպատակ 2 և նպատակ 3

125.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի N 580 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2014 թվականի հունվարի 1-ից սկսում է գործել պարտադիր կուտակային վճարների բաղադրիչը, ապա ՀՀ կառավարության

1998 թ. սեպտեմբերի 18-ի N 580 որոշման դրույթները պետք է համալրվեն բազային և պայմանագրային եկամուտների (որոնք պարտադիր կուտակային վճարների հաշվարկման բազա են) անուղղակի եղանակներով հաշվարկման համապատասխան մեխանիզմներով:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

հոկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք

«Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենք

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

126.

«Ոռոգման նպատակով 2013 թվականին Սևանա լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակությամբ ոռոգման ջրով ապահովում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ բնապահպանության նախարարություն

   

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդված

127.

2013 թվականի մայիսի

12-19-ը Հայաստանի Հանրապետությունում Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի անցկացման և կազմակերպման միջազգային ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը

երիտասարդների մաս-նակցություն ջրային ռեսուրսների կառավարման գործընթացին և առավելագույն ներգրավում ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

 

միջազգային և տեղական կազմակերպություններ

 
 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

128.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի

N 933-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի

3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տեղեկություններ ներկայացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը, ինչպես նաև միասնական տեղեկատվական տիրույթի ստեղծման համար անհրաժեշտ ՀՀ կառավարության այլ որոշումների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հանցավորության դեմ պայքարում առավել արդյունավետ կերպով տեղեկատվության փոխանակում՝ միասնական տեղեկատվական տիրույթի ստեղծման և տեղեկատվության ավելի արագ փոխանակման արդյունքում

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծայություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

նոյեմբերի

1-ին տասնօրյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված աղբյուրներ

 

129.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հատուկ հաշիվների կարգավորում՝ Հայաստանում գործնականում լայնորեն կիրառվող և միջազգային պրակտիկայում առկա հաշիվների կարգավորմանը համապատասխանեցնելու նպատակով

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

 

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

130.

Ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանության ամրապնդում՝ տեղեկատվության բացահայտման, վեճերի լուծման մեխանիզմների և այլ իրավունքների օրենսդրական ամրագրմամբ

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 
 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

131.

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից մի շարք օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Էապես ուժեղացնել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավասություններն ու գործիքակազմը` հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

 

2013 թ. դեկտեմբերի

1-ին տասնօրյակ

 

Հայաստան-ԵՄ ԵՀՔ գործողությունների ծրագիր, 4.4.5-րդ կետ

(հավելվածը փոփ. 03.10.13 N 1079-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 800-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Պատասխանատու մարմինը

Գերակա խնդիրները

Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերը

Հղումը

1

2

3

4

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

1. Տեղական ինքնակառավարման մարմիններում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողություն, վերահսկողություն) և վարչական հսկողության գործընթացի կանոնակարգում

- «Տեղական ինքնակառավարման մասին» եվրոպական խարտիայի պահանջներին համապատասխանելու նպատակով ՀՀ գործող օրենսդրության վերլուծություն,
- ՀՀ մարզպետների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող վարչական հսկողության ընթացակարգերի նկարագրում` ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N 728 հրամանագրում լրացում կատարելու նպատակով ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծի նախապատրաստում

«Տեղական ինքնակառավարման մասին» եվրոպական խարտիա

ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդված

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք

2. Համայնքի զարգացման ծրագրի՝ որպես համայնքի ռազմավարական պլանավորման գլխավոր փաստաթղթի կազմման մեթոդաբանության մշակում

- միջազգային փորձի ուսումնասիրություն՝ համայնքի զարգացման ծրագրի մշակմանը բնակիչներին մասնակից դարձնելու տեսանկյունից,
- համայնքի զարգացման ծրագրին ներկայացվող պահանջների սահմանում («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում),
-համայնքի զարգացման ծրագրի մեթոդական ուղեցույցի մշակում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.2-րդ կետ

3. ՀՀ համայնքներում գնումների իրականացման գործընթացի կանոնակարգում

- փաստացի վիճակի ուսումնասիրություն և վերլուծություն,
- ուսումնասիրության արդյունքներից բխող իրավական ակտերը ներկայացնելը

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.1-ին կետ

 

4. ՀՀ արխիվային գործի բնագավառում բարեփոխումների իրականացման, այդ թվում՝ արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման հայեցակարգի մշակում

- ՀՀ արխիվային գործի բնագավառում բարեփոխությունների իրականացման հայեցակարգը ներառում է հետևյալ քայլերը՝
1) «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՀԱԱ) և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ծավալի և որակի վերլուծություն, օտարերկրյա արխիվային ծառայությունների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների փորձի ուսումնասիրում.
2) ֆինանսական միջոցների նախնական գնահատում.
3) քաղաքացիներին արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով տեխնիկական վերազինման ծրագրի մշակում.
4) ՀԱԱ-ի և նրա տարածքային ստորաբաժանումների կորպորատիվ ցանցի ստեղծում և դրա տրամաբանական միացում այն բոլոր պետական մարմինների ցանցերին, որոնք օգտվում են արխիվային տեղեկատվությունից.
5) սոցիալական ապահովության պետական ծառայության և այլ մարմինների հարցումների միջոցով քաղաքացիների սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկությունների (տեղեկանքների) էլեկտրոնային տարբերակի տրամադրման իրականացման իրավական դաշտի սահմանում.
6) ՀԱԱ-ում էլեկտրոնային հարցումներն ստացող, մշակող, կատարման համար համապատասխան ստորաբաժանման տրամադրող և պատրաստի պատասխանը հետադարձ հասցեով փոխանցող ստորաբաժանման ստեղծում և արխիվային տեղեկությունը (այդ թվում՝ միասնական տեղեկություն-տեղեկանքը) ստանալու համար դիմումների առցանց` ՀԱԱ-ի պաշտոնական վեբ-կայքի միջոցով ներկայացնելու, այդ թվում՝ նաև էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում.
7) ՀԱԱ-ի տարածքային ստորաբաժանումների թվի օպտիմալացում, Երևան քաղաքում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.1-ին կետ

 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

5. Տարածաշրջանային ինտեգրացում

- Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում,
- Վրաստան-Հայաստան տարանցիկ էներգափոխանակման վերաբերյալ համաձայնագրի կնքում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.7.1-ին կետի 5-րդ ենթակետ

 

6. Երկրաբանական տեղեկության հրապարակայնության ապահովում

- «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի թվայնացում և թվայնացված երկրաբանական տեղեկության տեղադրում ինտերնետային կայքում

Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ և 9-րդ հոդված

 

7. ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1372-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրի իրականացման միջոցառումների համակարգում

- ծրագրի միջոցառումների իրականացման մոնիթորինգ, ծրագրի ընթացիկ և նպատակային ցուցանիշների համադրում և ծրագրի արդյունավետության գնահատում

ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 8-ի N 1372-Ն որոշում

ՀՀ բնապահպանության նախարարություն

8. Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում

- Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով 300.0 հազ. հատ մանրաձկան աճեցում և բացթողում Սևանա լիճ` մեկ անգամ (2013 թ. 4-րդ եռամսյակ)

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենք (12-րդ հոդված) և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենք (N 2 հավելված, 3-րդ կետ, 3.21-րդ ենթակետ)

 

9. «Արփի լիճ» ազգային պարկի կարողությունների զարգացում

- «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման միջոցառումների իրականացում, մասնավորապես՝ պահպանման գոտու տնտեսական զարգացման միջոցառումների իրականացում, այդ թվում`
1) 12 համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգերի վերակառուցում (2013 թ. 4-րդ եռամսյակ).
2) արհեստական սերմնավորման կայանի և անասնապահների աջակցման կենտրոնի ստեղծում (2013 թ. 4-րդ եռամսյակ)

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թ. ապրիլի 7-ին կնքված «Բնապահպանական ծրագիր Հարավային Կովկաս-Հայաստան» համաձայնագիր

 

10. «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացում

- ծրագրի մեկնարկման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների իրականացում, այդ թվում`
1) ծրագիրն իրականացնող մեկ կազմակերպության ընտրության համար միջազգային մրցույթի կազմակերպում (2013 թ. 1-ին եռամսյակ).
2) ծրագիրն իրականացնող տեղական գործընկերների ընտրություն (տեղական գործընկերների ընտրությունը կկայանա միջազգային մրցույթից հետո, և կորոշվի ընտրվող տեղական գործընկերների թիվը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև
2009-2010 թվականների ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետ

ՀՀ ֆինանսների նախարարություն

11. Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում պարտադիր կուտակային բաղադրիչի 2014 թվականից արդյունավետ մեկնարկման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովում

- «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և դրանք ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը,
-պարտադիր կուտակային բաղադրիչի տեղեկատվական համակարգի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթներին վերաբերող մոդուլի ամբողջականացնելը,
-կուտակային բաղադրիչի կանխատեսումների համար կարողությունների բարձրացում և զարգացում

Սույն խնդիրը բխում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի տարբեր կետերով սահմանված պահանջներից, ինչպես նաև
ՀՀ կառավարության 2013 թ. մասին 16-ի
N 515-Ա որոշման հավելվածի 3.2.2-րդ կետի երկրորդ պարբերության 3-րդ և 4-րդ ենթակետից

 

12. ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ներդրում

- ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգի սահմանում,
- ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման թեմաների սահմանում և հաստատում,
- ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպում և գիտելիքների գնահատում,
- ներքին աուդիտի որակավորում ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց շարունակական մասնագիտական վերապատրաստման մասին տեղեկատվության ամփոփում և ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքում հրապարակում

«Ներքին աուդիտի  մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. նոյեմբերի 11-ի նիստի N 44 արձանագրային որոշման N 2 հավելվածի Պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի ներդրման 2011-2013 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի 4.8-րդ կետ

 

13. ՀՀ կենտրոնական կառավարման մարմինների կողմից բաց ընթացակարգով շրջանակային համաձայնագրերով կատարվող էլեկտրոնային գնումների համակարգի լիարժեք գործարկման համար նախապայմանների ապահովում

- ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգը մշակած ընկերության կողմից համակարգի ուսումնասիրություն, համակարգային խնդիրների վերհանում և լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
- էլեկտրոնային գնումների համակարգում բարեփոխումների հետ կապված ՀՀ գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխության կատարում,
- ARMEPS համակարգի ամբողջական գործողությունն ապահովելու համար նոր մոդուլների (գնումների պլանավորման, պայմանագրերի գրանցման, հաշվետվության և էլեկտրոնային կատալոգների մոդուլներ) ձեռքբերման համար բանակցությունների վարում

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված

ՀՀ կառավարության 2009 թ. ապրիլի 23-ի նիստի N 17 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարություն

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի «3.2.3. Բյուջետային համակարգ» ենթաբաժնի չորրորդ պարբերության 3-րդ ենթակետ

ՀՀ կառավարության 2009 թ. հոկտեմբերի 16-ի N 1272-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրի 11-րդ կետի 11.2-րդ ենթակետ

 

14. Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության էական բարձրացում

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության (հիմնական պատասխանատու), ՀՀ կենտրոնական բանկի (համաձայնությամբ) և Համաշխարհային բանկի աջակցությամբ հայեցակարգի նախագծի մշակում,
- սահմանված ուղղություններով պատասխանատու մարմինների կողմից հայեցակարգի իրագործում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.2-րդ կետ

 

15. Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ներկայիս ձեռք բերված արդյունքները զարգացնելու և բարեփոխումները շարունակելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ամրագրում

- ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի «3.2.3. Բյուջետային համակարգ» ենթաբաժին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

16. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի վերագործարկում

- Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի մասնաշենքի և ստորգետնյա կառույցի (թունելի) վերակառուցում և աշխատանքային պայմանների ապահովում,
- Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանում աշխատանքների` լրիվ ծավալով կազմակերպում` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների ուժերով,
- ընթացիկ և երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով դիտարկումների ցանցից ստացվող տվյալների մշակում և վերլուծություն,
- Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի վերագործարկման և զարգացման նպատակով գիտական և տեխնիկական դրամաշնորհային ծրագրեր մշակելը և ներկայացնելը տարբեր դոնոր կազմակերպություններ՝ ֆինանսական միջոցներ հայթայթելու համար

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.4-րդ կետ

 

17. ՀՀ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծում

- ճգնաժամային կառավարման կենտրոնների իրավական կարգավիճակի սահմանում,
- աշխատանքային պայմանների և տեխնիկական, տեխնոլոգիական հագեցվածության ապահովում,
- ճգնաժամային կառավարման կենտրոնների գործարկում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.4-րդ կետ

 

18. Պետական նյութական պահուստի համակարգի զարգացում

- արագ արձագանքման պաշարում կուտակվելիք նյութական արժեքների սահմանում,
- «Պետական նյութական պահուստի արագ արձագանքման պաշարի անվանացանկը և կուտակման նորմերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը,
- արագ արձագանքման պաշարի հետ կատարվելիք գործառնությունների մեխանիզմների կարգավորում,
- «Պետական նյութական պահուստի արագ արձագանքման պաշարի պահպանման, բացթողման, բաշխման և օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.4-րդ կետ

 

19. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» փորձարարական բազայի գործարկում

- լսարանային և հանրակացարանային մասնաշենքերի վերանորոգում,
- միջազգային չափորոշիչներով գործնական պարապմունքներ անցկացնելու համար նախատեսված 4 կաբինետային լսարանների գործարկում,
- ժամանակակից պահանջներին համապատասխան հանրակացարանային պայմանների ստեղծում ( 24 ունկնդրի համար)

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.4-րդ կետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

20. Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու հասանելիության ու մատչելիության ապահովում

- ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում առկա մարզադպրոցների, մարզադահլիճների, մարզահրապարակների և խաղահրապարակների տեխնիկական վիճակի, մարզագույքային և կադրային ապահովվածության խնդիրների ուսումնասիրում և առաջարկություններ ներկայացնելը,
- ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումների տարեկան ծրագրի մշակում և իրականացում,
- հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններին պետական աջակցության ապահովում՝ զանգվածային մարզական միջոցառումներ անցկացնելու և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.6-րդ կետի 3.4.6.3-րդ ենթակետ

 

21. Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական պատկերի առողջացմանը միտված համալիր ծրագրի մշակում

1) Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի առաջին` հետազոտական, և երկրորդ` վերլուծական մասերի, «Երիտասարդների ձգտումները» հետազոտության, ինչպես նաև երիտասարդական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացվելիք վերլուծությունների, շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ իրականացվող քննարկումների հիման վրա առավել արդիական և փաստարկված համալիր քաղաքականության մշակում` երիտասարդ կանանց շրջանում ծնելիության խթանման նպատակով.
2) կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքների իրականացում, միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորում.
3) գործողությունների ծրագրի մշակում և իրականացում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.6-րդ կետի 3.4.6.2-րդ ենթակետ

ՀՀ սփյուռքի նախարարություն

22. Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում

- մասնակցություն սփյուռքահայերի ինտեգրմանը, կրթական, մշակութային խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակմանը և իրականացմանը,
- Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի կողմից իրականացվող առնվազն 5 միջոցառման օժանդակություն, աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումներին,
- նպաստել «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը

 
 

23. Երիտասարդության շրջանում հայ ինքնության գիտակցության ամրապնդում, մայրենի լեզվի իմացության խրախուսում, հայրենաճանաչության ընդլայնում

- մինչև 500 երիտասարդի մասնակցությամբ` «Հայերենն իմ սրտում է» խորագրով համահայկական երիտասարդական համաժողովի կազմակերպում Հայաստանում, աջակցություն երիտասարդական կազմակերպությունների հայրենաճանաչության ծրագրերի իրականացմանը Հայաստանում և սփյուռքում,
- սփյուռքի երտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության 2013 թվականի ծրագրի մշակում և իրականացում. ծրագրին սփյուռքահայ` 13-20 տարեկան մինչև 900 երիտասարդների մասնակցության ապահովում,
- սփյուռքահայ երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդ առաջնորդների համար ուսուցողական դասընթացների, համաժողովների կազմակերպում Հայաստանում և սփյուռքի հայ համայնքներում, ճանաչողական և քարոզչական բնույթի նյութերի պատրաստում և տարածում սփյուռքում,
- Եվրոպայի հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք Ֆրանսիայի Մարսել քաղաքում,
-«Գերազանցության շաբաթի» կազմակերպում Ֆրանսիայում

 
 

24. Հայաստանում «Սփյուռք» ամառային դպրոցի գործունեության ապահովում, սփյուռքի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացում` հայապահպանությունը խթանելու նպատակով

- ԵՊՀ-ի հետ համատեղ «Սփյուռք» ամառային դպրոցի գործունեության ապահովում 5 ուղղությամբ` սփյուռքի տարբեր համայնքներից առնվազն 100 անձի մասնակցությամբ,
- սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում (առնվազն 20 ուսուցիչ` սփյուռքում գործող հայկական մեկօրյա և ամենօրյա դպրոցներից)` երեք շաբաթ տևողությամբ,
- լրագրողների ամառային դպրոց (առնվազն 20 լրագրող` սփյուռքի լրատվամիջոցներից)՝ երկու շաբաթ տևողությամբ,
- երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց (հայկական երիտասարդական կազմակերպությունների առնվազն 20 ներկայացուցիչ)՝ երկու շաբաթ տևողությամբ,
- հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ՝ առնվազն 30 անձի մասնակցությամբ, չորս շաբաթ տևողությամբ,
- ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց՝ առնվազն 10 սփյուռքահայի մասնակցությամբ, 10 օր տևողությամբ

 

ՀՀ առողջապահության նախարարություն

25. Մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացում և արդիականացում

1) հղիներին մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովում՝ մարզային ծննդատների և կանանց կոնսուլտացիաների ինտեգրման միջոցով.
2) ՀՀ Վայոց ձորի մարզի օպտիմալացման ծրագրի մշակում և կառավարության կողմից հաստատում.
3) ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերում սրտային ինվազիվ միջամտությունների իրականացման ծառայությունների ստեղծում.
4) շտապ բժշկական օգնության արդիականացման շրջանակներում տեղեկատվական պորտալի ստեղծում՝ շտապ օգնության աշխատանքի գնահատման համակարգի ներդրմամբ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.2-րդ կետ

 

26. Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակում

1) սոցիալական փաթեթի շրջանակներում քաղաքացիական ծառայողների բժշկական ապահովագրության ծրագրի արդյունքների վերլուծություն, այդ թվում՝ առողջապահության ֆինանսավորման վիճակի վրա ծրագրի ազդեցության գնահատում, ապահովագրված անձանց համար բուժօգնության որակի ու մատչելիության ապահովման մեխանիզմների ուսումնասիրություն, դրանցից բխող եզրակացությունները և առաջարկությունները
ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը.
2) Հայաստանի Հանրապետությունում առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը.

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.2-րդ կետ

 

27. ՀՀ առողջապահության ոլորտում ստվերայնության կրճատում

1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովման համալիր միջոցառումների մշակում և իրականացում՝ ներառյալ՝
ա. վճարովի հիմունքներով մատուցված ծառայություններից ստացվող եկամուտների ավելացումը` այդ ծառայությունների կողմնորոշիչ նվազագույն և առավելագույն գների, ինչպես նաև ծախսային առավելագույն չափաքանակների սահմանման և դրանց կիրառման մշտադիտարկման միջոցով,
բ. վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների ցանկի և գների, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման շարունակական վերահսկողությունը,
գ. համավճարային մեխանիզմների ընդլայնման նպատակով նոր ծրագրերի վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնելը, ընտրված ծրագրերի քննարկումը և դրանց ներդրման հետ կապված այլ անհրաժեշտ գործողությունների ձեռնարկումը,
դ. բժշկական կազմակերպությունների կողմից դեղորայքի և բժշկական պարագաների գնումների գործընթացի նկատմամբ ՀՀ օրենսդրության սահմաններում վերահսկողության իրականացումը.
2) բուժանձնակազմի խրախուսական վարձատրման նոր մեխանիզմների մշակում և հաստատում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.2-րդ կետ

 

28. Հայաստանի Հանրապետությունում դեղերի որակի ու անվտանգության ապահովման միջոցառումների իրականացում

1) դեղային օրենսդրության կատարելագործում` ներդաշնակեցնելով Եվրոպական միության օրենսդրության պահանջներին և կանոններին.
2) դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող կազմակերպության կարողությունների հզորացում.
3) հիմնական դեղերի ընտրության չափանիշների և ձեռքբերման կանոնակարգերի հաստատում.
4) դեղաբուժության ուղեցույցների ներդրում.
5) դեղերի գների կարգավորման մեխանիզմների վերլուծություն և առաջարկությունների փաթեթի ձևավորում.
6) դեղերի անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկման կատարելագործում.
7) դեղերի մասին հայերեն տեղեկատվության ապահովման համակարգի մշակում.
8) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի ծրագրի մշակում

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

29. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1 (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ), Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների կատարում, Տրանշ 3 (Թալին-Գյումրի) ֆինանսավորման կազմակերպում և կապալառուի ընտրություն, շինարարական աշխատանքների նախապատրաստում

- Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1 (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ), Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների իրականացում՝ աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան,
- Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3 (Թալին-Գյումրի) ֆինանսավորման կազմակերպման ու շինարարական աշխատանքների նախապատրաստման միջոցառումների իրականացում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ն որոշման հավելվածի 3.2.7.3-րդ կետ

ՀՀ կառավարության 2010 թ. հունվարի 14-ի N 14-Ա որոշմամբ հաստատված՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

 

30. Անալոգային հեռուստառադիոհաղորդիչ ցանցի նախապատրաստում թվային տեխնոլոգիաների ներդրմանը և թվայնացման գործընթացի մեկնարկ

- թվայնացման գործընթացի ժամանակացույցի հաստատում և թվայնացման աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ն որոշման հավելվածի 3.2.7.5-րդ կետ

31. Ընդհանուր օգտագործման տրանսպորտի նորացում և արդիականացում

- միջմարզային (միջքաղաքային), ներմարզային և ներքաղաքային տրանսպորտային համակարգերի կառավարման կատարելագործման միջոցառումների իրականացում, որը կմեծացնի նաև սոցիալական ծառայությունների հասանելիությունը և աշխատուժի շարժունակությունը, այդ թվում՝ նաև հաշմանդամների և այլ սակավաշարժուն խմբերի համար,
- տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրության փոփոխությունների իրականացում, մասնավորապես, ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային պայմաններում անհրաժեշտ փոփոխությունների կատարում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ն որոշման հավելվածի 3.2.7.3-րդ կետ

 

32. Հեռահաղորդակցու-
թյան ոլորտում ծառայությունների աշխարհագրության ընդլայնում և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովում, մասնավորապես, բնակչության առնվազն 45 տոկոսի կողմից համակարգիչների միջոցով համացանցի օգտագործման հնարավորության ապահովում

- քննարկումների կազմակերպում ոլորտում գործող օպերատորների հետ՝ վերջիններիս կողմից համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով՝ բնակչության մոտավորապես 45 տոկոսի կողմից համակարգչի միջոցով համացանցի օգտագործման հնարավորության ապահովման համար

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ն որոշման հավելվածի 3.2.7.5-րդ կետ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

33. Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծում և շարունակական համալրում

- շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման համար գույքագրման եղանակով շուրջ 2000 կրթական, մշակութային, մարզական և բազմաբնակարան բնակելի շենքերի վերաբերյալ տեխնիկական տվյալների հավաքագրում` առաջնահերթությունը տալով կրթական, մշակութային, մարզական շենքերի տվյալների շտեմարանի կազմավորմանը,
- հավաքագրված տվյալների վերլուծում, մշակում, ընդհանրացում և մուտքագրում համակարգչային ծրագիր,
- Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բազայի ստեղծում

 ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա և ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի մայիսի 23-ի N ԱԺՈ-067-Ն որոշումներով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 3.2.4.3-րդ բաժին

ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրային որոշում

34. Շինարարական նորմերի առաջնահերթ մշակման և վերանայման գործընթացի կանոնակարգում

- շահագրգիռ մարմիններից և մասնագիտացված կազմակերպություններից ստացված առաջարկությունների քննարկումների արդյունքներով առաջնահերթ մշակման և վերանայման ենթակա շինարարական նորմերի ցանկի կազմում,
- առաջնահերթ մշակման և վերանայման ենթակա շինարարական նորմերի մշակման ժամանակացույցի կազմում և սահմանված կարգով աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարության 2010 թ. մայիսի 6-ի նիստի N 17 արձանագրային որոշում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի «3.2.4.3. Քաղաքաշինությունը» գլուխը

35. Շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգի նախագծի մշակում

- շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված հայեցակարգային մոտեցումների հստակեցում և պահանջվող միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում

ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 10-ի N 93-Ա որոշում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

36. Նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացում

- ՀՀ մարզերում նախադպրոցական հաստատություններ չունեցող և թերկոմպլեկտավորված մանկապարտեզներ ունեցող համայնքներում նախադպրոցական ծառայությունների կազմակերպում (70 միկրոծրագիր),
- նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածության մեծացում՝ 1107 երեխայով

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.4.6-րդ կետ

ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 16-ի նիստի N 29 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրի 15-րդ կետ

37. Հանրակրթության որակի բարելավում

- հանրակրթական դպրոցների 4-րդ դասարաններում «Շախմատ» առարկայի ներդրում, ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում` մինչև 2013/2014 ուսումնական տարվա սկիզբը,
- նոր ուսումնական ծրագրերով 20 դասագրքի փորձարարական աշխատանքների իրականացում,
- հանրակրթական ուսումնական հաստատությունների փորձնական վարկանիշավորում,
- երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անվճար տասներկուամյա (ներառյալ` մասնագիտական) կրթությանն անցնելու հայեցակարգի մշակում,
- Հայաստանի Հանրապետությունում ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակում

«ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին բաժին

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդված

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.4.6-րդ կետ

38. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորության ընդլայնում

- ազգային փոքրամասնությունների դպրոցների համար 2 անուն դասագրքերի տպագրություն,
- ազգային փոքրամասնությունների դպրոցների ուսուցիչների վերապատրաստում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.4.6-րդ կետ

39. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգում նոր բովանդակային հենքի ներդրում և կադրերի մասնագիտական զարգացում

- ՀՀ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող և հեռանկարային մասնագիտությունների 17 կրթական չափորոշիչների ու 17 մոդուլային ծրագրերի մշակում և ներդրում,
- ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի ու ղեկավար անձնակազմի վերապատրաստում` շուրջ 1000 դասախոսներ, արտադրական ուսուցման վարպետներ, տնօրեններ և տնօրենների տեղակալներ,
- կարիերայի կենտրոնների ստեղծում՝ 4 մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 4-ի նիստի N 27 արձանագրային որոշմամբ հաստատված ժամանակացույցի 2-րդ կետ

40. Բարձրագույն կրթության որակի, մատչելիության և մրցունակության խթանում

- 20 բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձնական վարկանիշավորում,
- բարձրագույն տեխնոլոգիական կրթության ոլորտում 30 ժամանակակից լաբորատորիաների ստեղծում,
- պետական 2 բուհերում նորարարական ծրագրերի իրականացում՝ ֆինանսավորման նոր մեխանիզմների կիրառմամբ,
- միասնական քննությունները համակարգչային ադապտիվ թեստավորման միջոցով իրականացնելու հնարավորության հետազոտում և ֆինանսական գնահատում,
- սոցիալապես անապահով շուրջ 1000 ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության մեխանիզմների փորձնական ներդրում,
- բարձրագույն մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի շահագործում,
- մեկ բուհի անցում կազմակերպա-իրավական նոր ձևի,
- բուհերում ուսման վարձի վերին շեմի սահմանման համապատասխան իրավական դաշտի ստեղծում,
- Հայաստանի Հանրապետությունում Բոլոնիայի քարտուղարության գործունեության ապահովում,
- Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի կազմակերպում Երևանում,
- որակավորումների ազգային շրջանակների հաստատման տարածաշրջանային ցանցի մեկնարկային հանդիպման կազմակերպում Երևանում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.4.6-րդ կետ

ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 12-ի նիստի N 14 արձանագրային որոշում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրային որոշում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

41. Սննդամթերքի անվտանգության համակարգի կատարելագործում

- սննդամթերքի անվտանգության համակարգի օրենսդրական դաշտի բարելավում և համապատասխանեցում Եվրամիության ընդունած չափանիշներին, այդ նպատակով, մասնավորապես, Հայաստանում կենդանական ծագում ունեցող սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում Թվինինգ ծրագրի շրջանակներում`
- ՀՀ կենդանական ծագում ունեցող սննդի և անասնակերի անվտանգության ոլորտի օրենսդրությունը կմոտարկվի ԵՄ-ի համապատասխան օրենսդրությանը,
- մոտարկման արդյունքների հիման վրա կմշակվեն ոլորտը կանոնակարգող գործող իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումների նախագծեր կամ նոր իրավական ակտերի նախագծեր, այդ թվում` Եվրոպական պառլամենտի և Եվրոպական խորհրդի 2004 թվականի ապրիլի 29-ի Կենդանական ծագման սննդամթերքի հիգիենայի առանձնակի պահանջներ սահմանող N 853/2004 կանոնակարգի հիման վրա կմշակվի «Կենդանական ծագում ունեցող սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,
- կարդիականացվեն կենդանական ծագում ունեցող սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման կարողությունները, գործող ընթացակարգերը և այլն,
- հանրության շրջանում և մասնավոր հատվածում կբարձրացվի կենդանական ծագում ունեցող սննդի և անասնակերի անվտանգության մասին իրազեկվածության մակարդակը,
- կիրականացվեն միջոցառումներ` անասնաբուժական ազգային լաբորատորիան վերազինելու և գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների ու վարակների, մասնավորապես, Կենդանիների առողջության միջազգային կազմակերպության (ԿԱՄԿ) կողմից վերահսկվող հիվանդությունների ախտորոշման և մշտադիտարկման մասով վերահսկողություն իրականացնող ռեֆերենտ լաբորատորիայի կարգավիճակ ստանալու համար

ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 17-ի նիստի N 45 արձանագրային որոշում (գործողությունների ծրագրի 1.11-րդ և 2.1-ին կետեր)

42. Հանրապետության գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման շարունակականության ապահովում

- հանրապետության մարզերի գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների անհրաժեշտության և տնտեսավարման տվյալ ձևի առավելությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրման գործընթացի շարունակում,
- գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը և գործունեությունը խթանող օրենսդրական հիմքերի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
- հանրապետության գյուղական համայնքներում 20 գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում,
- գյուղատնտեսության ոլորտում գործող կոոպերատիվների կարողությունների հզորացման միջոցառումների իրականացման շարունակում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.4.2-րդ կետ

43. Անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներին աջակցություն

- հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծմանն ուղղված աջակցության միջոցառումների իրականացում,
- համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների կարողությունների հզորացման միջոցառումների իրականացում,
- հանրապետության 6 մարզում վերապատրաստված անասնաբույժներով, համապատասխան սարքավորումներով հագեցված անասնաբուժական սպասարկման կենտրոնների ստեղծում,
- խորհրդատվական համակարգի միջոցով նորագույն տեխնոլոգիաների ներդրման, անասնաբուժական և տոհմային աշխատանքների բարելավման միջոցառումների իրականացում

ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 4-ի N 1476 որոշման N 1 հավելվածի V գլուխ, 7-րդ ենթակետ, N 2 հավելվածի 31-րդ կետ

44. Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման ու հավաքակազմի աստիճանաբար նորացման աշխատանքների իրականացում

- Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման նպատակով բանակցությունների վարում գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող լիզինգային ընկերությունների և արտերկրի արտադրողների հետ,
- դրամաշնորհային կարգով գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման հնարավորությունների օգտագործում,
- օժանդակություն լիզինգային ընկերություններին՝ Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություններ կամ դուստր կազմակերպություններ ստեղծելու, ինչպես նաև ՀՀ-ում գործունեություն ծավալելու գործում, լիզինգային ընկերություններին գյուղատնտեսական տեխնիկայի պահանջարկի մասին տեղեկատվության տրամադրում,
- Հայաստանի Հանրապետության մեքենաշինական գործարաններում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման գործընթացը կազմակերպելու հնարավորությունների քննարկում արտերկրի արտադրողների հետ,
- լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու մասին համապատասխան տեղեկատվության տրամադրում գյուղացիական տնտեսություններին

 

ՀՀ մշակույթի նախարարություն

45. Մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի իրականացում

- հանրային գրադարանների ցանցի ձևավորման մեկնարկ,
 - երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամի ստեղծում և ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների՝ երաժշտական գործիքներով համալրում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.5-րդ կետի 18-րդ պարբերություն

 

46. Երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում

- մանկապատանեկան արվեստի 1-ին հանրապետական ինտեգրատիվ փառատոնի կազմակերպում (շահառուներ` 70 երեխա),
 - նավասարդյան 1-ին խաղերի կազմակերպում (շահառուներ` 150 երեխա),
 - ՀՀ-ում և ԼՂՀ -ում հաշմանդամություն ունեցող շնորհալի երեխաների տեղեկա-տվական բանկի համալրում (90 երեխա),
- երաժշտական դպրոցների հիմնանորոգում (1 դպրոց)

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.5-րդ կետի 7-րդ և 8-րդ պարբերություններ

ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրային որոշման N 1 հավելվածի 7-8-րդ գլուխներ

 

47. Մշակույթի ոլորտի մասնագետների վերապատրաստում և մասնագիտական կատարելագործում

- պատմամշակութային հուշարձանների վերականգնման բնագավառում երիտասարդ մասնագետների վերապատրաստում (50 մարդ),
- մշակութային արժեքների պահպանության ոլորտում մասնագետների վերապատրաստում (30 մարդ),
- գրադարանային աշխատողների վերապատրաստում (45 մարդ),
- երաժշտարվեստի ոլորտում երիտասարդ մասնագետների վերապատրաստում (20 մարդ),
- կինոարվեստի ոլորտում կադրերի համալրման նպատակով «Հայ արտ սինեմա» հիմնադրամի գործունեության ապահովում (10 մարդ),
- մշակույթի տարբեր ոլորտներում երիտասարդ մասնագետների մասնակցության ապահովում արտերկրում կազմակերպվող միջազգային ծրագրերին (20 երիտասարդ)

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.5-րդ կետի 8--րդ պարբերություն

 

48. Մշակութային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում` հայկական գորգարվեստի հանրահռչակում

- «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» միջազգային գիտաժողովի կազմակերպում, 
 - «Հայկական գորգարվեստը հնագույն շրջանից մինչև մեր օրերը» վիզուալ և էլեկտրոնային մշտական ցուցադրության կազմակերպում, կատալոգի հրատարակում,
 - «Հայկական գորգ» վիրտուալ եռալեզու թանգարանի ստեղծում,
- «Հայկական հանգույց» պատկերազարդ գրքի տպագրում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.5-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերություններ

 

49. Արտասահմանյան երկրներում հայկական մշակութային ժառանգության տեղեկատվական բանկի ստեղծում

- արտերկրներում հայկական մշակութային 120 մշակութային արժեքների մասին տեղեկատվության հավաքագրում,
- արտերկրներում հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրում (470 հուշարձան)

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.5-րդ կետի 2-րդ պարբերություն

 

50. ՀՀ մարզերում մշակույթի զարգացում

- «Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի իրականացում,
- ԱՊՀ երկրների կինոփառատոնի շրջանակներում «Երևան-Դիլիջան-Գյումրի-Թբիլիսի-Մոսկվա»` «Միմինոյի» հերոսների հետքերով» խորագիրը կրող նախագիծ,
- Մանկական երաժշտական ներկայացումների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոն,
- «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի կազմակերպում մայրաքաղաքում,
- «Հեքիաթին հյուր» (40-50 գյուղական համայնքներում ներկայացումների ցուցադրում),
- «Ընտանեկան գրադարանավար» (ՀՀ Լոռու և Շիրակի մարզեր),
- «Շրջիկ գրադարան» (բիբլիոբուս) (հեռավոր բնակավայրերի մշակութային սպասարկում` 4 մարզ),
- «Ճամփորդող ցուցահանդես» (8 ցուցահանդես` 8 մարզ),
- «Մշակութային մարզ» ծրագիր (10 մարզ` 58 հյուրախաղ),
- միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդես (մարզային «ArtExpo») և մարզային մշակութային մրցույթ-փառատոն (ՀՀ Լոռու, Արմավիրի, Արարատի մարզերում, մասնակիցներ` 10 մարզ)

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.5-րդ կետի 10-րդ և 11-րդ պարբերություններ

 

51. Եվրախորհրդի հետ մշակութային համագործակցության խորացում
(ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող միջոցառումներ)

- հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես,
- հայ արվեստագետի կողմից ստեղծված վիտրաժի նվիրաբերում Եվրախորհրդին,
- Եվրախորհրդի ժառանգության օրերի համակարգողների հավաք Հայաստանում, - համերգային ծրագիր

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.5-րդ կետի 2-րդ պարբերություն 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին ԵԽ-ում Հայաստանի նախագահության պարտավորությունների կատարման ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

52. «Մեկ պատուհանի» սկզբունքով համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող 10 տարածքային կենտրոնների լիարժեք գործում

- ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման համար անհրաժեշտ նորմատիվ-իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը,
- համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների տեխնիկական վերազինում,
- համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպում,
- համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների գործառույթների ընդլայնում` ներառելով կրթական, զբաղվածության և այլ ծրագրերի գծով խորհրդատվություն, աջակցություն ցուցաբերելը

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.1-ին ենթաբաժին, 7-րդ ուղղություն

53. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ապահովում

- պետական կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների ամբողջացում` հաշվի առնելով կուտակային բաղադրիչը,
- կենսաթոշակային հաշիվների վարումն ապահովող տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրիչների մշակում և ներդրում` համաձայն 2011 թ. ապրիլի 14-ին ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, eCSD Expert AS-ի և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրի,
- եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի` կուտակային վճարների հավաքագրումն ու անձնավորված հաշվառումն ապահովող մոդուլների մշակում, փորձարկում և հիմնական ներդրում

ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի
13-ի N 1487-Ն որոշում

ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 8-ի նիստի N 48 արձանագրային որոշման N 1 հավելվածի 39-49-րդ կետեր

 

54. Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ/ICF) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հենքի ստեղծում

 - ՖՄԴ/ICF սկզբունքներով մեկ մարզի մակարդակով իրականացված ուսումնասիրության արդյունքների վերլուծութուն,
- միջազգային փորձի ուսումնասիրություն,
- «Ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների` անձի բազմակողմանի գնահատման վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.1-ին ենթաբաժին, 14-րդ և 16-րդ ուղղություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

55. Տնտեսության արտահանելի հատվածի ոլորտների ընդլայնում

- արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում հաստատված ոլորտային ռազմավարությունների միջոցառումների ծրագրի կատարում,
- զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում, միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացում,
- ՏՏ-ի ոլորտում տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ենթակառուցվածքների զարգացում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի մաս 1, մաս 3, բաժիններ 3.2.4.1, 3.2.4.5, 3.2.7.4

56. Արտահանման զարգացման նպաստավոր պայմանների ապահովում

- արտահանման տարբեր շուկաներ (ԵՄ, ԱՊՀ) մուտքի հնարավորությունների ընդլայնում,
- արտահանման զարգացման ենթակառուցվածքների (որակի ենթակառուցվածք, արտահանման ֆինանսավորման ապահովագրություն և այլն) կայացում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի մաս 1, մաս 3, գլուխներ 3.2.1, 3.2.5

57. Գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակում

- Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2013 թվականի ծրագրի և «Կարգավորման գիլյոտին» ծրագրի իրագործում,
- ներդրումային քաղաքականության ռազմավարության հիմնական ուղղությունների և դրա շրջանակներում իրականացվելիք միջոցառումների ամրագրում,
- տեսչական բարեփոխումների շրջանակներում օպտիմալացման ծրագրի իրականացման մեկնարկ,
- ՓՄՁ աջակցության ընդլայնում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի մաս 1, մաս 3, գլուխ 3.2.1, բաժին 3.2.4.4

58. Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության էական բարձրացում

- համապատասխան հայեցակարգի և գործողությունների ծրագրի նախագծի մշակում,
- սահմանված ուղղություններով պատասխանատու մարմինների կողմից հայեցակարգի իրագործում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի գլուխ 3.2.2

ՀՀ արդարադատության նախարարություն

59. Արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովմանն ուղղված գործուն քայլերի իրականացում, որոնք կնպաստեն համապատասխան բնագավառում մարդու իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ պաշտպանությանն ու իրականացմանը, դատական իշխանության դերի բարձրացմանը

1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում, անհրաժեշտության դեպքում, այլ օրենքներում փոփոխությունների կատարում, որոնք ուղղված կլինեն՝
1) դատավորների ինքնակառավարման մարմինների կառուցվածքի վերանայմանը.
2) դատական իշխանության ինքնակառավարման երաշխիքների զարգացմանը.
3) դատավորների ներքին անկախության ապահովմանը.
4) դատավորների առաջխաղացման օբյեկտիվ չափանիշների ներդրմանը.
5) դատավորների աշխատանքի արդյունավետության բարելավմանը

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի 1.2-րդ և 1.3-րդ կետեր

60. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի և հիմքերի բարեփոխում՝ կարգապահական վարույթի օբյեկտիվության, արդարության, արդյունավետության երաշխավորմամբ

2. Համապատասխան օրենքի (օրենքների) նախագծի (նախագծերի) մշակում, որն ուղղված կլինի՝
1) դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող և կարգապահական տույժի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտների տարանջատմանը.
2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հստակեցմանը.
3) հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի անկախության և պաշտպանվածության օրենսդրական երաշխիքների ամրապնդմանը

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի 1.4-րդ կետ

61. Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծում, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

- փակ տեսակի ուղղիչ հիմնարկի ստեղծում, այդ թվում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` (400 լրակազմով նախատեսված մասնաշենքի շինարարությունն ավարտին հասցնելը),
- դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրերում պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումների իրականացում` հիմք ընդունելով «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոմիտեի (CPT) 2011 թվականի զեկույցը (շարունակական)

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրի 1-ին բաժին

62. Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրում և փորձնական գործարկում

- էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովումն իրականացված լինելը

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկի 8.3-րդ կետ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.5.1.1-ին կետ

ՀՀ պաշտպանության նախարարություն

63. Հայաստանի Հանրապետության տարածքի հումանիտար ականազերծման գործընթացի և ժամկետանց ու կիրարկման ոչ ենթակա զինամթերքի և ռազմական տեխնիկայի ուտիլիզացման նախապատրաստական աշխատանքների իրականացում

- ականային վտանգի ենթակա տարածքների` միջազգային չափորոշիչներին համապատասխան ուսումնասիրում և տեխնիկական հետախուզության ու քարտեզագրման աշխատանքների իրականացում,
- ականազերծման գործընթացի տեղեկատվական բազայի ստեղծում (IMSMA),
- ճշգրտված ականապատված տարածքների ականազերծման նախապատրաստական աշխատանքների իրականացում,
- ուտիլիզացիայի ենթակա ռազմամթերքի համապարփակ հաշվառում և համակարգում՝ ըստ ուտիլիզացման նախատեսվող տեխնոլոգիաների, ուտիլիզացման աշխատանքային ծրագրի մշակում,
- գործընթացի օրենսդրական ապահովում

ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի 6-րդ կետ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.4.2-րդ կետի 1-ին և 10-րդ ենթակետեր

64. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրթական և բժշկական զինվորական հաստատությունների, ինչպես նաև զորամասերի գործունեության արդյունավետության բարձրացում

- զինված ուժերի կրթական կամ բժշկական ծառայություններ մատուցող զինվորական հաստատությունների և զորամասերի գործունեության հստակեցման նպատակով համապատասխան միջազգային փորձի ուսումնասիրում,
- զինված ուժերի կրթական կամ բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունների և զորամասերի զինվորական բնույթի առանձնահատկություններից ելնելով՝ նրանց իրավական կարգավիճակի առանձնահատկությունների բացահայտում և ՀՀ օրենսդրության պահանջների հետ դրանց ինտեգրման հնարավորությունների ուսումնասիրում,
- գործընթացի օրենսդրական ապահովում` «Զինվորական հաստատությունների և զորամասերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման և այն ներկայացնելու միջոցով

ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի 5-րդ կետ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.1.1-ին կետի 6-րդ ենթակետ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

65. Հայաստանի Հանրապետության Նախագահի ուրվագծված արտաքին քաղաքականության և նրա կողմից տրված հանձնարարականների, ինչպես նաև Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների իրականացման աշխատանքներ

- ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների առավել զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման արտաքին քաղաքական ուղեգիծը` առաջնահերթ քայլերը նպատակաուղղելով`
- արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը,
- արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչների ամրապնդմանը,
- Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ուղղված համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև նոր ուղղությունների և ծրագրերի իրականացմանը,
- Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը,
- Եվրոպական միության մերձեցմանը՝ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման միջոցով,
- անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների առավել զարգացմանը,
- ԱՊՀ անդամ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացմանը, և ակտիվ մասնակցությանն ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացներում ու ԵվրԱզԷՍ-ի հետ շփումներում,
- ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը,
- Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության զարգացմանը,
- Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնմանը,
- Կանադայի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցության զարգացմանը,
- հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը,
- միջազգային կազմակերպություններում ՀՀ շահերի պաշտպանությանը,
- Հայոց ցեղասպանության միջազգային  ճանաչմանն ու դատապարտմանը,
- մշակութային համագործակցության խթանմանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը,
- միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության և դրական վարկանիշի ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումներն ավելի լսելի դարձնելուն,
- Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը

ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի 2-րդ կետ (արտաքին հարաբերություններ և անվտանգություն)

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

66. Եվրոպական ուղղության խորացում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր գործունեության մեջ շարունակելու է ԵՄ-ի և եվրոպական պետությունների հետ համագործակցության ամրապնդման ու խորացման քաղաքականության իրականացումն ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ հարաբերությունների հարթության վրա:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝
- ավարտին է հասցնելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հիմնական մասի շուրջ բանակցությունները,
- շարունակելու է աջակցել ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններին,
- նախապատրաստելու է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տեքստը` նախաստորագրման համար,
- ապահովելու է ԵՄ-ի հետ մուտքի վիզայի տրամադրման գործընթացի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի վավերացման ներպետական գործընթացը,
- վարելու է խորհրդակցություններ ՀՀ-ԵՄ եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը փոխարինող փաստաթղթի՝ ասոցացման օրակարգի շուրջ,
- շարունակելու է համապատասխան քայլեր ձեռնարկել ԵՄ-ի հետ շարժունակության շուրջ գործընկերության արդյունավետ իրագործման ուղղությամբ,
- իրականացնելու և համակարգելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության հետ կապված աշխատանքները (մայիս-նոյեմբեր)

ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիր

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

67. Արտաքին տնտեսական ոլորտին աջակցություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ճյուղային նախարարությունների մասնակցությամբ միջոցներ է ձեռնարկելու հետևյալ խնդիրների լուծման համար`
- Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովում, էներգակիրների և էներգիայի աղբյուրների զանազանեցում,
- հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, զարգացում ու զանազանեցում, դրանց անխափան գործարկման համար պայմանների ապահովում,
- հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտում, արտաքին առևտրի համար նպաստավոր դաշտի ստեղծում, փոխշահավետ տնտեսական կապերի հաստատման, բարձր տեխնոլոգիաների և հմտությունների ձեռքբերման ու ներդրման համար գործադրվող ջանքերի ակտիվացում,
- արտաքին ներդրումների խրախուսմանը, օգնության, վարկերի և դրամաշնորհների ապահովմանը նպաստող դիվանագիտական ջանքերի ակտիվացում

ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի 3-րդ գլուխ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

68. Մարդու իրավունքների ոլորտ. ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և մոնիթորինգային մարմինների կողմից տրված հանձնարարականների իրականացման ապահովում, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր վերանայման գործընթացի շրջանակներում

- ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է աշխատանքները` պատասխանատու մարմինների մասնակցությամբ ՄԱԿ-ի պայմանագրային և ԵԽ-ի մոնիթորինգային մարմիններին ՀՀ ազգային զեկույցները ներկայացնելու ուղղությամբ,
- մինչև 2013 թվականի հոկտեմբերի երրորդ տասնօրյակը նախապատրաստել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՄԱԿ-ի պաշտպանական զեկույցների մաս կազմող ՀՀ հիմնական փաստաթուղթը (Core document)

ՀՀ կառավարության 2007 թ. նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

69. ՀՀ գույքահարկի և հողի հարկի 2014-2016 թթ. հարկման բազաների ձևավորում

- «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքների պահանջների համաձայն նոր եռամյա ժամանակահատվածի` 2014-2016 թթ. հարկման բազաների ձևավորման համար 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալների հիման վրա իրականացված՝ ՀՀ տարածքում գտնվող, հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների, հողամասերի կադաստրային արժեքների նոր գնահատությունները ՀՀ կառավարության 2003 թ. մայիսի 22-ի N 641 որոշմամբ հաստատված կարգի 2.3-րդ կետի «ա» ենթակետի պահանջների համաձայն հարկվող օբյեկտ համարվող, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի, շինությունների ամփոփ ցուցակները մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը կտեղադրվեն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում: ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 465 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն հողի հարկ վճարողներին սեփականության կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով պատկանող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները մինչև գնահատման (վերագնահատման) տարվա օգոստոսի 1-ը կտեղադրվեն կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում:

«Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներ

70. WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ

- ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84» (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշման պահանջների համաձայն կստեղծվեն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տարածքների համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներն ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները՝ կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ

ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 19-ի N 791-Ն որոշում

71. Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում (817.3 հա)

 Աշխատանքները ներառում են թվային քարտեզագրական հիմքի ստեղծումը և անհրաժեշտ տվյալների հավաքագրումը` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:
Գյումրիի համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝
1) համայնքի և հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքի համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսանալու 2001-2003 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբների թվային կադաստրային քարտեզները, որոնց վրա իրականացվելու են քաղաքի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ.
2) անհրաժեշտ է զգալի փոփոխություններ կրած տարածքներում (ակտիվ կառուցապատման գոտիներում) կատարել 1:2000 մասշտաբի տեղագրական նոր հանութագրում.
3) տարածքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ.
4) բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծում և բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում:
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

ՀՀ կառավարության 2005 թ. հունվարի 20-ի N 197-Ն որոշում

72. Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Նորվեգիայի Թագավորության կադաստրի և քարտեզագրության գերատեսչության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք բերել 12 ռեֆերենց կայաններ, նախագծել դրանց տեղակայումը, ինչը կապահովի հանրապետության ամբողջ տարածքում համապատասխան ճշտության ազդանշանների ընդունումը՝ ձևավորելով Հայաստանի դիրքորոշման համակարգը (ARMPOS), որը հետագայում հնարավոր է կապակցել նաև Եվրոպական դիրքորոշման համակարգին (EUPOS): Ստեղծել Երևան քաղաքում ռեֆերենց կայանների աշխատանքը վերահսկող կենտրոն: Ցանցի ձևավորման աշխատանքները կավարտվեն 2013 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում, իսկ համակարգի շահագործումը նախատեսվում է 2014 թվականին։

ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 23-ի N 1720-Ն որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

73. Պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայի ստեղծում ու հաշվառում, սեփականության իրավունքի գրանցման միջոցառումների իրականացում

- պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայի հետ կապված հետագա աշխատանքների կազմակերպում,
- պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայում առկա, պետական գրանցում չունեցող ֆոնդի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման միջոցառումների իրականացում,
- պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայում առկա ֆոնդի մասին տեղեկատվությունը` սենյակների մակարդակով, ազատ սենյակների առկայությունը և դրանց մակերեսները, այլ սեփականատերերի առկայությունը, զբաղեցված սենյակների հատկացման հիմքերի ճշտում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.1-ին կետ

74. Պետական բնակարանային ֆոնդի ստեղծման և օգտագործման ռազմավարության մշակում

- պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայում առկա տարածքների հատկացման կարգի մշակում և պետական բնակարանային ֆոնդից օգտվողների շրջանակների սահմանում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.1-ին կետ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

75. Երևան քաղաքի հասարակական վայրերում տեղադրելու համար տեսադիտման սարքավորումների ձեռքբերում և համակարգի շարունակական զարգացում

- կապուղիների ստեղծում,
- 10 տեսադիտարկման սարքավորումների ձեռքբերում

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդված, 1-ին մաս

 

76. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացում

- Երևան քաղաքի խաչմերուկներում ճանապարհային երթևեկության վերահսկողության համակարգի շարունակական ներդրման նպատակով 30 խաչմերուկների համար 120 տեսախցիկների ձեռքբերում և տեղադրում,
- Երևան քաղաքի փողոցներում, ինչպես նաև միջպետական նշանակության ավտոճանապարհներին արագության վերահսկման ավտոմատ համակարգի ներդրման նպատակով 50 արագաչափ սարքերի ձեռքբերում և տեղադրում

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված, 2-րդ մաս

 

77. ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավում

- ՀՀ մարզերում տեղակայված վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող 12 ստորաբաժանումների կողմից ծառայության մատուցման պահին հիմնական վարորդական վկայական և հաշվառման վկայագիր հատկացնելու համար անհրաժեշտ 24 տպագրող սարքերի ձեռքբերում և տեղադրում

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված, 1-ին մաս

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

78. Կոմիտեի մասնագիտական կազմի համալրում բարձր որակավորում ունեցող կադրերով, նոր կադրերի պատրաստում, վերապատրաստում

- կոմիտեի աշխատակազմի կադրերի համալրում՝ կոմիտեի մասնագիտական (տեսչական) կազմի պատրաստում և վերապատրաստում՝ համաձայն ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն), Եվրամիության և ԱՄՆ-ի տեխնիկական համագործակցության ծրագրերի

 
 

79. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության համապատասխանեցում ԱԷՄԳ-ի և ԵՄ-ի պահանջներին՝ ըստ Եվրամիության սթրես-թեստերի արդյունքների

- ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների և ԵՄ-ի միջուկային օրենսդրության (European Foundation) ուսումնասիրում, վերլուծություն, համեմատում, համադրում և կիրառում

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

80. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով շինարարական աշխատանքների իրականացում

1. Բնակելի շենքերի կառուցման շինարարական աշխատանքների ավարտում (շուրջ 7 մլն ԱՄՆ-ի դոլարի ներդրում)

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում (3.4.1)

 

81. Օդային երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգի արդիականացում և օդային երթևեկության կառավարման կենտրոնի թվային կապի համակարգի ներդրում: Նոր ձևաչափի թռիչքային պլանների (FPL-2012) ներդրում

1) օդային երթևեկության կառավարման ժամանակակից ավտոմատացված համակարգի ներդրում.
2) անվտանգության մակարդակի գնահատում և անվտանգության փաթեթի մշակում.
3) ներդրված օդային երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգի թվային կապի ապահովում.
4) նոր ձևաչափի թռիչքային պլանների (FPL-2012) ներդրում, համակարգում միջազգային CFMU համակարգի հետ

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում (3.2.7.3)

 

82. Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացվող բարեփոխումներ

1) ՀՀ քաղավիացիայի ավիացիոն մասնագետների նոր վկայականների տրամադրման աշխատանքների իրականացում՝ համաձայն Եվրոպական ավիացիոն իշխանությունների JAR FCL1, FCL2, FCL4 և Part 66 փաստաթղթերի պահանջների.
2) ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործող կազմակերպությունների թռիչքային ձեռնարկների համապատասխանեցում Եվրոպական ավիացիոն իշխանությունների (EASA) EU OPS փաստաթղթի պահանջներին

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում (3.2.7.3)

 

83. «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի կնքման միջոցառումներ

- «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների մեկնարկ, քննարկումների վարում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.2.7.3-րդ կետ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

84. Հարկային և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում

- ՀՀ-ում նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ների ներդրում այն ոլորտներում, որտեղ դրանց կիրառումն օրենքով պարտադիր է,
- վերլուծական կարողությունների զարգացում` ոլորտային ռիսկային գործունեության տեսակների և ապրանքատեսակների բացահայտման ու հարկման նպատակով,
- ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա ԱՏԳ մասնակցի ընտրության համակարգի հետագա կատարելագործման նպատակով հետբացթողումային հսկողության ռիսկային չափանիշների սահմանում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 195-Ն որոշում

ՀՀ Նախագահի 2011 թ. մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների 2011-2013 թվա- կանների ծրագիրը հաստատելու մասին» ՆԿ-92-Ն կարգադրություն

 

85. Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրում

- կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման ավտոմատ համակարգի գործարկում «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգում, ծրագրային ներդրումն ապահովող ՊԵԿ-ի ընթացակարգերի սահմանում և իրագործում,
- եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ՊԵԿ-ի ընթացակարգերի վերաբերյալ մեթոդական, ուսուցողական նյութերի մշակում և ուսուցում, ձեռնարկների հրապարակում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշում

ՀՀ Նախագահի 2011 թ. մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների 2011-2013 թվա- կանների ծրագիրը հաստատելու մասին» ՆԿ-92-Ն կարգադրություն

 

86. Սահմանային անցակետերի արդիականացում` ժամանակակից պահանջներին համապատասխանեցման նպատակով

- «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» պետական սահմանի անցման կետերի վերակառուցում և եվրոպական չափանիշներին համպատասխանեցում,
- պետական սահմանում մաքսային ընթացակարգերի ավտոմատացում` էլեկտրոնային տեխնոլոգիական համակարգի կիրառմամբ,
- միջազգային և ԵՄ-ի չափանիշների ու արդյունավետ փորձի ուսումնասիրության հիման վրա պետական սահմանի անցակետերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրում` բացառելով գործառույթների կրկնությունները, ոչ անհրաժեշտ կամ կրկնակի վերահսկողության կամ հսկողության իրականացումը

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

ՀՀ կառավարության 2011 թ. ապրիլի 21-ի N 482-Ն որոշում

 

87. Մաքսային արժեքի որոշման և մաքսային ձևակերպումների գործընթացի համապատասխանեցում եվրոպական չափանիշներին

- Եվրոպական միության մաքսային օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային արժեքի որոշման դրույթների անհամապատասխանությունների վերլուծում և համապատասխանեցում,
- մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման կանոնների (հրահանգների) մշակում և հրապարակում` տնտեսավարող սուբյեկտների և մաքսային ծառայողների համար,
- ՀՀ և առավել մեծ առևտրային ծավալ ունեցող երկրների հետ մաքսային հարցերում համագործակցության անհրաժեշտության ուսումնասիրություն և համապատասխան համաձայնագրերի նախագծերի պատրաստում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 195-Ն որոշում

ՀՀ Նախագահի 2011 թ. մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների 2011-2013 թվա- կանների ծրագիրը հաստատելու մասին» ՆԿ-92-Ն կարգադրություն

 

88. Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում և հարկային ու մաքսային մարմինների տեխնիկական ապահովվածության մակարդակի բարելավում, որով հարկման հարաբերություններում կընդլայնվեն ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումները

- հարկ վճարողների սպասարկման նոր կենտրոնների և կետերի գործարկում,
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի հագեցում ժամանակակից, համակարգչային սարքավորումներով,
- էլեկտրոնային հաշվետվության համակարգի համատարած կիրառման համար պայմանների ապահովում, այդ թվում` նոր հարկային հաշվետվական տեսակների ավտոմատացում,
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում ՏՏ-ի ենթակառուցվածքի զարգացում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տվյալների մշակման և վերլուծության անխափան ընթացքը և նոր մոդուլներով «Հարկատու 3» համակարգի համալրումն ապահովելու նպատակով,
- հարկային և մաքսային մարմինների կողմից հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների տեսակների և ծավալների ավելացում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշում

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 195-Ն որոշում

ՀՀ Նախագահի 2011 թ. մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների 2011-2013 թվա- կանների ծրագիրը հաստատելու մասին» ՆԿ-92-Ն կարգադրություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

89. Խմելու ջրի կայուն և հուսալի ջրամատակարարում, որակի ապահովում, ջրի կորուստների կրճատում, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացում` նախորդ տարվա նկատմամբ առնվազն մեկ ժամով, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծման միջոցառումների իրականացում, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգում ու կառուցում, ինչպես նաև ջրամատակարար կազմակերպությունների կողմից չսպասարկվող բնակավայրերում ծրագրերի նախապատրաստում

- վարկային, դրամաշնորհային, ինչպես նաև ջրամատակարար կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին ծրագրերի իրականացում

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 4-ի N 740-Ն որոշում

 

90. Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրով շուրջ 50 կմ ոռոգման ջրանցքների վերականգնում

- Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի իրականացում

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 4-ի N 740-Ն որոշում

 

91. Ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի նախապատրաստում

- միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ նոր ներդրումային ծրագրերի համար բանակցությունների վարում

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենք, 29-րդ հոդված

 

92. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղ-կոյուղի», «Շիրակ-ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավոր կառավարման շարունակության ապահովում

- «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղ-կոյուղի», «Շիրակ-ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավոր կառավարման արդյունավետ իրականացում, 2014 թ. և հաջորդ տարիների համար առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 14-ի N 972-Ա որոշում

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 19-ի N 912-Ա որոշում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

93. ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով (ԳԾ) նախատեսված միջոցառումների իրականացում

- ՀՀ նախարարություններից և պետական կառավարման այլ մարմիններից ԳԾ-ի իրականացման մասին պարբերաբար տեղեկությունների ստացում,
- ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ ստեղծված մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումների կազմակերպում,
- անհրաժեշտության դեպքում, պետական կառավարման մարմիններ և ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ կառավորության 2010 թ. դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրային որոշում

Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիր

 

94. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումների քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներսում իրականացվելիք քայլերի ստանդարտացում

- ապաստան ստանալու մասին դիմումների քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներսում իրականացվելիք քայլերի ստանդարտացման վերաբերյալ հրահանգների, ուղեցույցների մշակում

Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիր, 9.1-ին կետ

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

95. Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության էական բարձրացում

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության (հիմնական պատասխանատու), ՀՀ ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ հայեցակարգի նախագծի մշակում,
- սահմանված ուղղություններով պատասխանատու մարմինների կողմից հայեցակարգի իրագործում

ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 1-ին բաժին, 3.1.2-րդ կետ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

96. Մրցակցային միջավայրի բարելավում

- մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեության նկատմամբ հսկողություն և չարաշահումների կանխարգելում,
- շուկա մուտք գործելու խոչընդոտներն ինչպես ներքին արտադրողների, այնպես էլ` ներմուծողների համար վերացնելը՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար,
- անբարեխիղճ տնտեսավարողների կողմից սպառողների շահերը վնասելու փորձերի հայտնաբերում և կանխարգելում

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

97. Հայաստանի Հանրապետության մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և անձնագրավորման գործընթացի կազմակերպում և իրականացում

- Հայաստանի Հանրապետության մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման առկա, կանխատեսվող գլխաքանակի և պահանջվող ականջի պիտակների հաշվառում,
- Հայաստանի Հանրապետության մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և անձնագրավորման համար պահանջվող ականջի պիտակների, գրանցամատյանների և անձնագրերի ձեռքբերում, ինչպես նաև մուտքագրման աշխատանքների ֆինանսավորման հաշվարկ,
- Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի համարակալման և անձնագրավորման աշխատանքների իրականացման գործընթացի կազմակերպում

ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 17-ի նիստի N 45 արձանագրային որոշման 5.3-րդ կետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 800-Ն որոշման

 

Հ ի մ ն ա վ ո ր ու մ ն ե ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների

NN
ը/կ

Հիմնավորումներ

1

2

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 1.

«Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի մի շարք տարածքային ստորաբաժանումներում նվազել է մատուցվող ծառայությունների քանակը, որը մի կողմից պայմանավորված է այդ տարածաշրջանների սակավ բնակչությամբ, մյուս կողմից էլ 1990-ական թվականներից հետո արխիվային փաստաթղթերի համալրման փաստացի դադարեցմամբ:

 

1.2.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է դադարեցնել այդ ստորաբաժանումների գործունեությունը` գործառույթների իրականացումը փոխանցելով տարածքային և տրանսպորտային առումով մոտակա տարածքային ստորաբաժանմանը: Միաժամանակ փոքր ծավալի գործառույթներ իրականացնող տարածքային ստորաբաժանումների գոյությունը (1-2 անձից բաղկացած անձնակազմով) հնարավորություն չի տալիս իրականացնել դրանց տեխնիկական վերազինումը, քանի որ միջոցների ներդրումը կլինի անարդյունավետ, իսկ մեծ ստորաբաժանումներում հնարավոր է իրականացնել տեխնիկական վերազինում, ներդրված սարքավորումները կգործեն անընդհատ և արդյունավետ, և հնարավոր կլինի անհրաժեշտ մասնագետների առկայության պայմաններում տեղերում իրականացնել արխիվային տեղեկությունների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում և փաստաթղթերի թվայնացում, ինչը և ներկա դարաշրջանի գերխնդիրներից մեկն է:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվեն «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների քանակի օպտիմալացման հիմնախնդիրները, ընթացքը և ժամանակացույցը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրարկումը կապահովի ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների նկատմամբ իրականացվող հսկողության բարձրացումը, ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործումը, իրենց գործունեությունը շարունակող ստորաբաժանումների տեխնիկական վերազինումը, անցումն էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցմանը:

2.

«Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի մի շարք տարածքային ստորաբաժանումներում նվազել է մատուցվող ծառայությունների քանակը, որը մի կողմից պայմանավորված է այդ տարածաշրջանների սակավ բնակչությամբ, մյուս կողմից էլ 1990-ական թվականներից հետո արխիվային փաստաթղթերի համալրման փաստացի դադարեցմամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է դադարեցնել այդ ստորաբաժանումների գործունեությունը` գործառույթների իրականացումը փոխանցելով տարածքային և տրանսպորտային առումով մոտակա տարածքային ստորաբաժանմանը: Միաժամանակ փոքր ծավալի գործառույթներ իրականացնող տարածքային ստորաբաժանումների գոյությունը (1-2 անձից բաղկացած անձնակազմով) հնարավորություն չի տալիս իրականացնել դրանց տեխնիկական վերազինումը, քանի որ միջոցների ներդրումը կլինի անարդյունավետ, իսկ մեծ ստորաբաժանումներում հնարավոր է իրականացնել տեխնիկական վերազինում, ներդրված սարքավորումները կգործեն անընդհատ և արդյունավետ, և հնարավոր կլինի անհրաժեշտ մասնագետների առկայության պայմաններում տեղերում իրականացնել արխիվային տեղեկությունների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում և փաստաթղթերի թվայնացում, ինչը և ներկա դարաշրջանի գերխնդիրներից մեկն է:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվեն «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների քանակի օպտիմալացման հիմնախնդիրները, ընթացքը և ժամանակացույցը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրարկումը կապահովի ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների նկատմամբ իրականացվող հսկողության բարձրացումը, ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործումը, իրենց գործունեությունը շարունակող ստորաբաժանումների տեխնիկական վերազինումը, անցումն էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցմանը:

3.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N 728 հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հրամանագրի նախագծով առաջարկվում է «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի N 728 հրամանագիրը լրացնել առանձին բաժնով, որով կսահմանվի ՀՀ մարզպետների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը: Նախագիծը նպատակ ունի միասնական դարձնելու ՀՀ մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության ընթացակարգը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ՀՀ մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողությունն ամրագրված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, սակայն օրենքով հիմնականում նկարագրվում Է այն լիազորությունների շրջանակը, որի նկատմամբ ՀՀ մարզպետները կարող են իրականացնել վարչական հսկողություն, ինչպես նաև այն միջամտող գործողությունները, որոնք ՀՀ մարզպետը կարող է կիրառել վարչական հսկողության արդյունքում: Վարչական հսկողության ընթացակարգը հստակ ամրագրված չէ օրենքով, ուստի յուրաքանչյուր մարզպետարան իրականացնում է այն յուրովի:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածով` առաջարկվում է ՀՀ Նախագահի «Մարզերում պետական կառավարման մասին» N 728 հրամանագիրը լրացնել առանձին բաժնով, որով կամրագրվի ՀՀ մարզպետների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը: Նախագծով ակնկալվում է սահմանել ՀՀ մարզպետների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը` այն բոլոր մարզպետարանների համար միասնականացնելու համար:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան ՀՀ մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության ընթացակարգն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի արդյունքում ակնկալվում է միասնական ընթացակարգի կիրառումը բոլոր մարզպետարանների կողմից` այն առումով, որ ՀՀ մարզպետարանների կողմից իրականացվող գործողությունները կլինեն հստակ սահմանված և նույնանման` դրանք կիրառելու արդյունքում:

4.

«Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Տարածքային համաչափ զարգացումը ներկայումս հանդիսանում է ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից և որպես գերակայություն ընդգրկված է ՀՀ կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագրում և ՀՀ կառավարության կողմից 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հավանության արժանացած` կայուն զարգացման ծրագրում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Որպես խնդրի լուծման առանձին ուղղություն նախատեսվում է տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորում:

 

2. Կարգավորման առարկան

Տարածքային համաչափ զարգացման ապահովումը

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Երևանի և մարզերի, ինչպես նաև առանձին մարզերի միջև իրականացվող ներդրումների համամասնությունների մեղմում

5.

«Համայնքների աղքատության գնահատման մոդիֆիկացված համաթիվը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս նման համակարգը բացակայում է, որը խոչընդոտներ է առաջացնում պետական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է օրենսդրորեն սահմանել համայնքների աղքատության գնահատման համակարգ:

 

2. Կարգավորման առարկան

Համայնքների աղքատության գնահատում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Մեթոդաբանության սահմանում համայնքների աղքատության գնահատման վերաբերյալ:

 6.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» N 728 հրամանագրում փոփոխումներ կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս գործընթացը կարգավորվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ գլխով և ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» N 728 հրամանագրի 1.10-րդ կետով, որոնցով նախատեսված դրույթները չեն արտացոլում ինչպես ներկայումս ձևավորված իրավահարաբերությունները, այնպես էլ մարզի խորհրդից ակնկալվող մարզի սոցիալ-տնտեսական կյանքում ընդգրկվածության աստիճանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հրամանագրով նախատեսվում է լրացումներ իրականացնել ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» N 728 հրամանագրում` նախատեսելով նոր դրույթներ մարզխորհրդի լիազորությունների վերաբերյալ:

 

2. Կարգավորման առարկան

Մարզխորհրդի դերակատարման բարձրացում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է մարզխորհրդի գործունեության կանոնակարգում, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման գործընթացում վերջինիս ընդգրկվածության մեծացում:

7.

«Հայաստանի Հանրապետության համայնքների տեղեկատվական բազայի թարմացման նպատակով տվյալների հավաքագրման, ամփոփման և տեղեկատվական բազա մուտքագրման կարգը սահմանելու մասին» իրավական ակտի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս համայնքների վերաբերյալ առկա տեղեկատվությունը բավարար չէ գնահատելու տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախատեսվում է ՀՀ մարզպետարանների կողմից տեղեկատվության հավաքագրման, ամփոփման մեթոդաբանության մշակում և հաստատում:

 

2. Կարգավորման առարկան

Համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող շուրջ 650 տվյալների առկայություն

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ շարունակական թարմացվող տեղեկատվական բազայի ստեղծում

8.

«Համայնքների խոշորացման մասին» պիլոտային ծրագրի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի նիստի N 44 արձանագրային որոշմամբ հաստատվեց համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը, ինչը կարևորագույն նախադրյալն է Հայաստանի Հանրապետությունում վարչատարածքային բարեփոխումների իրականացման մեկնարկի համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ Սահմանադրության 110-րդ հոդվածը սահմանում է`

«Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով»: Նախագծով ներկայացվում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի օրենսդրական փաթեթ:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ որոշ մարզերում համայնքների խոշորացման գործընթացի մեկնարկ

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պիլոտային ծրագրերի իրականացումը կնպաստի համայնքների կողմից ֆինանսական միջոցների առավել օպտիմալ և նպատակային օգտագործմանը, ինչպես նաև համայնքների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

9.

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Համայնքի զարգացման ծրագրին ներկայացվող պահանջների սահմանում

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը: Նույն օրենքի 53-րդ հոդվածով նկարագրվում է համայնքի զարգացման ծրագրի ընդունման որոշակի ընթացակարգ: Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ յուրաքանչյուր համայնքում յուրովի են մոտենում համայնքի ծրագրին ներկայացվող պահանջների կազմին և բովանդակությանը՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն սահմանելու այդ պահանջները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված խնդիրների կարգավորման նպատակով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվելու են հետևյալ հարցերը. ինչպիսի՞ն պետք է լինի համայնքի զարգացման ծրագիրը և ի՞նչ պահանջներ պետք է այն բավարարի:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Համայնքի զարգացման ծրագրին՝ որպես համայնքի ռազմավարական պլանավորման գլխավոր փաստաթղթին ներկայացվող պահանջների սահմանում

 10.

«Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգն ի գիտություն ընդունելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)

ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության և նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, թափանցիկության և հաշվետվողականության ապահովում, տեղական ժողովրդավարության ամրապնդում և զարգացում

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ ՏԻՄ-երի տեղեկատվայնացման գործընթացն սկսվել է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումից անմիջապես հետո, և սկսած 1996 թ.-ից այդ ոլորտում ՀՀ կառավարության, տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվել են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Դրանց արդյունքում այսօր ՀՀ համայնքներում շահագործվում են որոշ դեպքերում նաև տեխնոլոգիական տարբեր լուծումների կիրառմամբ ու տարբեր հենքերի վրա ստեղծված էլեկտրոնային կառավարման համակարգեր:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության կողմից հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ: Վերջին տարիներին կառավարության կողմից իրականացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանմանը, էլեկտրոնային հասարակության ձևավորմանը, ազգային լայնաշերտ ցանցի ստեղծմանը, ՀՀ-ում կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրման վերաբերյալ որոշումներից բխող միջոցառումներ, որոնք անխուսափելիորեն առնչվում են նաև տեղական ինքնակառավարման բնագավառին: 2008-2012 թթ. ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման տարբեր մարմիններում ներդրվել են էլեկտրոնային կառավարման 15 համակարգեր և մինչև 2014 թ. նախատեսվում է դրանց թիվն ավելացնել ևս 7-ով:

ՀՀ մարզերում և համայնքներում արագ տեմպերով զարգանում են հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ, գնալով ընդլայնվում է համացանցից օգտվողների թիվն ու աշխարհագրությունը:

Նշված բոլոր իրողություններն անհրաժեշտություն են առաջացնում տեղական ինքնակառավարման ոլորտի տեղեկատվայնացման գործընթացում առաջնորդվելու առավել ընդհանրական և հայեցակարգային մոտեցումներով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ուսումնասիրել և բացահայտել ՏԻՄ-երի տեղեկատվայնացման և այդպիսով տեղական ժողովրդավարության զարգացման գործընթացում առկա հիմնական խնդիրները, ներկայացնել հիմնավորված առաջարկություններ, որոնք կօգնեն հետագա որոշումների ընդունմանը և կնպաստեն իրականացվելիք ծրագրերի փոխհամաձայնեցված իրականացմանն ու ներդրվելիք ռեսուրսների առավել նպատակային և ռացիոնալ օգտագործմանը:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ տեղական ինքնակառավարման ոլորտի հետագա տեղեկատվայնացման միջոցով ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության և նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը միտված միասնական սկզբունքների և մոտեցումների կիրառում

 

3. Միջոցառման անցկացման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվող հայեցակարգի շրջանակներում իրականացվելիք ՏԻՄ-երի հետագա տեղեկատվայնացումը լուրջ հիմքեր կստեղծի Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման, տեղական ժողովրդավարության ամրապնդման և զարգացման համար, ինչպես նաև կնպաստի համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը:

 11.

«ՀՀ համայնքներում գնումների իրականացման գործընթացի ուսումնասիրության արդյունքների մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համայնքներում գնումների իրականացման գործընթացի ընթացքում առաջացող խնդիրների վերհանում

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Խնդիրների ուսումնասիրություն, վերլուծություն, առաջարկությունների մշակում

 

2. Կարգավորման առարկան

Համայնքներում գնումների իրականացման ընթացակարգեր

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Համայնքներում գնումների իրականացման գործընթացի կատարելագործում, վերահսկելիության պարզեցում

12.

«ՀՀ Սյունիքի մարզի 2014-2017 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

13.

«ՀՀ Շիրակի մարզի 2014-2017 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Շիրակի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

14.

«ՀՀ Լոռու մարզի 2014-2017 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Լոռու մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

15.

Գյուղական համայնքների 3-րդ համաժողովի նախապատրաստում և անցկացում

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գյուղական համայնքների համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Այն տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 10-11-ին՝ Ջերմուկ քաղաքում, երկրորդը՝ 2012 թվականի հոկտեմբերի 5-6-ին՝ նույնպես Ջերմուկ քաղաքում:

Համաժողովի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցություն էր՝ ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։ Հաշվի առնելով անցկացված երկու համաժողովների արդյունավետությունը՝ նպատակահարմար գտնվեց այն դարձնել շարունակական:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախատեսում է 2013 թվականին նույնպես կազմակերպել և անցկացնել գյուղական համայնքների համաժողով:

 

2. Կարգավորման առարկան

Նմանատիպ համաժողովների անցկացումը թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել գյուղի և նրա հիմնախնդիրների վրա, համատեղ քննարկել առկա հարցերը:

 

3. Միջոցառման անցկացման դեպքում ակնկալվող արդյունքը

Տարածքների համաչափ զարգացում, որը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների և արդյունավետ գյուղատնտեսության զարգացում:

16.

Հայ-ռուսական երրորդ միջռեգիոնալ ֆորումի նախապատրաստում և անցկացում

 

1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2011 թվականի ապրիլին և 2012 թվականի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցան համապատասխանաբար առաջին և երկրորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովները: Համաժողովին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի և Ռուսաստանի 15-20 սուբյեկտների ներկայացուցիչներ։

Նման համաժողովների կանոնավոր անցկացումը թույլ է տալիս վեր հանել երկու երկրների ռեգիոնների միջև համագործակցության զարգացմանն ուղղված առկա ներուժն ու հնարավորությունները, աջակցել փոքր և միջին բիզնեսի զարգացման կոնկրետ ծրագրերի իրականացմանը, հստակեցնել համագործակցության ուղղությունները, զարգացնել երկու երկրների միջև նորարարական, գիտատեխնիկական, կրթական և հումանիտար համագործակցությունը: Նշված նպատակներով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի արձանագրության շրջանակներում ստեղծվել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի հերթական նիստի օրակարգային խնդիրներից են նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին առնչվող հարցերը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն անհրաժեշտ է համարում գույքագրել երկու երկրների ռեգիոնների միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտը, հետևողական աշխատանք տանել 3-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովն առավել բովանդակային և արդյունավետ իրականացնելու համար:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ օրենսդրությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը վերապահված լիազորությունների իրականացման ապահովում

 

3. Միջոցառման անցկացման դեպքում ակնկալվող արդյունքը

Առաջարկվող ֆորումի կանոնավոր անցկացումը թույլ կտա բացահայտելու ոչ միայն երկու երկրների ռեգիոնների միջև հորիզոնական շփումների առկա ներուժն ու հնարավորությունները, այլև կխթանի նոր ներդրումների և տեխնոլոգիաների, նորարարությունների ներգրավմանը, կաջակցի պրակտիկ հարցերի լուծմանը:

Առավել բովանդակային կդառնան կապերը հումանիտար, կրթության և գիտության, առողջապահության և տուրիզմի ոլորտներում: Հնարավորություն կընձեռվի ընդլայնելու հայ-ռուսական հարաբերություններում առկա աշխարհագրությունը, աջակցելու ռեգիոնների միջև համատեղ ձեռնարկությունների հիմնմանը, ինտելեկտուալ ու տնտեսական հնարավորությունների նպատակաուղղված լիարժեք օգտագործմանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 17.

«Գազի տնտեսությունում անվտանգության պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում գործող էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք, համաձայն նոր օրենսդրության պահանջների, չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր և, հետևաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում: Ուստի, ելնելով նշվածից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերը «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու դեպքում անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նոր նախագիծ` նկատի ունենալով, որ էներգահամակարգի ընկերություններն ունեն սեփականության տարբեր ձևեր և դրանք աշխատում են ՀՀ օրենսդրության շրջանակներում, իսկ խնդրո առարկա նորմատիվ ակտերը ներառում են նաև այնպիսի նվազագույն նորմեր, որոնք, ելնելով տարբեր հանգամանքներից, պետք է սահմանի ՀՀ կառավարությունը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք, համաձայն նոր օրենսդրության պահանջների, չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր և, հետևաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ օրենսդրության շրջանակներում նոր նորմատիվ իրավական ակտի մշակում

 

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կսահմանվեն գազի տնտեսությունում անվտանգության նվազագույն պահանջներ մատակարարների և սպառողների համար՝ անկախ սեփականության ձևից:

 18.

«Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակի և պահպանության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

Համաձայն 2011թ. նոյեմբերի 28-ին ընդունված Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի և 66-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս հստակեցված չէ հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը, ինչպես նաև սահմանված չէ դրանց պահպանության կարգը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

«Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակի և պահպանության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

 

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը, և կսահմանվի դրանց պահպանության կարգը:

 19.

«Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարությունը 2012 թ. ապրիլի 19-ի N 461-Ն որոշման 2.3-րդ կետով հանձնարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը կազմակերպել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մշակումը, գնահատել այդ ծրագրի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումով կկարգավորվեն Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերը:

 

2. Կարգավորման առարկան

Իրավական ակտի ընդունումով կհաստատվի Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, և կհստակեցվեն պահանջվող ֆինանսական միջոցների ծավալները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում կհատկացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ` Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարացման ծրագրի աշխատանքների իրականացման համար:

 20.

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելը պայմանավորված է վերականգնվող էներգետիկայի, այդ թվում` հիդրոէներգետիկայի զարգացման համար իրավական լրացուցիչ մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 35 արձանագրային որոշմամբ ընդունված հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրն իրագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի առաջարկություն նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-երում հիդրոէներգետիկ ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու նպատակով միասնական քաղաքականություն (տեխնիկական չափանիշներ, պարտադիր պայմաններ և այլն) կիրառելու վերաբերյալ:

Առաջիկայում լրանում է նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված՝ մի շարք փոքր հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի պարտադիր գնման երաշխիքի տասնհինգամյա ժամկետը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-երում հիդրոէներգետիկ ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու նպատակով օրենքի նախագծով կառաջարկվի էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել նոր պայմաններ` դրանց էներգատեղակայանքների հետագա շահագործման համար:

Օրենքի նախագծով, մասնավորապես, կառաջարկվի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության լիցենզիայի երաշխիքային ժամկետը լրանալուց հետո տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության նոր լիցենզիա` էլեկտրական էներգիայի գնման նոր ժամկետների և արտադրված էլեկտրաէներգիայի համար համապատասխան գնագոյացման տարածմամբ:

 

2. Կարգավորման առարկան

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության կանոնակարգում, այդ թվում` ՓՀԷԿ-երում հիդրոէներգետիկ ներուժի հետագա օգտագործման վերաբերյալ միասնական քաղաքականության սահմանմամբ:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կսահմանվեն շահագործման նոր պայմաններ` վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ, այդ թվում` փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության համար` «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների ժամկետի ավարտից հետո համապատասխան մեխանիզմները հստակեցնելու նպատակով:

21.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող իրավական ակտում սպառողների էներգատեղակայանքներում մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ տեղի ունեցած պատահարների մասին լիազոր մարմին էներգամատակարարող կազմակերպության կողմից տեղեկատվություն ներկայացվելու գործընթացում առկա է տարընթերցման տեղիք տվող ձևակերպում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Իրավական ակտի առաջարկվող փոփոխությամբ տարընթերցման տեղիք տվող ձևակերպումը կխմբագրվի:

 

2. Կարգավորման առարկան

Օրենսդրության բարելավում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունմամբ կբացառվի տարընթերցման հնարավորությունը: Ավելի լիարժեք կլինի տեղեկատվական բազան, և արդյունավետ կիրականացվի պատահարների վերլուծությունը, ինչը կնպաստի պատահարների կանխարգելմանը:

22.

«Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Համաձայն 2011 թ. նոյեմբերի 28-ին ընդունված Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի` նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս կարգավորված չէ նավթային գործունեության իրավունքի տրամադրման գործընթացը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի մշակում, որով կկարգավորվի նավթային գործունեության իրավունքի տրամադրման գործընթացը:

 

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կկարգավորվեն պայմանական տարածքներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքների ժամկետների առանձնացումը, երկրաբանական ուսումնասիրությունների նվազագույն ծավալը, արժեքը և ժամկետը, նավթային գործունեության ծախսերի փոխհատուցման, նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանները, նավթի և բնական գազի շուկայական արժեքի որոշման եղանակները, նավթային գործունեության ընթացքում ստացված ուղեկցող գազի օգտագործման առանձնահատկությունները, նավթային գործունեության ընթացքում օգտագործվող գույքի սեփականության իրավունքները, տարածքների վերադարձման պայմանները, շրջակա միջավայրի պահպանության պարտավորությունը, ինչպես նաև լիազոր մարմնի և ընկերության փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:

23.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
(«ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1423-Ն և ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ)

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Իրավական ակտերում առկա պահանջների, այդ թվում` նաև գործարկման եզրակացություն տրամադրելու համար փաստաթղթերի ծավալը զգալի է: Խնդիրն այդ պահանջների հնարավոր նվազեցումն է` չխաթարելով գործարկվող էներգատեղակայանքների անվտանգությունը: Միաժամանակ գործարկման ընթացքում հաշվի կառնվի նաև էներգատեղակայանքի ռիսկայնության աստիճանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նվազեցնել գործարկման եզրակացություն տրամադրելու համար պահանջվող փաստաթղթերի քանակը: Կամրագրվի ռիսկայնության աստիճանը:

 

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Չխաթարելով գործարկվող էներգատեղակայանքների անվտանգությունը` կամրագրվի հնարավոր նվազ քանակի փաստաթղթերը ներկայացնելու պահանջը և հաշվի կառնվի էներգատեղակայանքի ռիսկայնության աստիճանը:

24.

«Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում գործող էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք, համաձայն նոր օրենսդրության պահանջների, չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր և, հետևաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում: Ուստի, ելնելով նշվածից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերը «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու դեպքում անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նոր նախագիծ` նկատի ունենալով, որ էներգահամակարգի ընկերություններն ունեն սեփականության տարբեր ձևեր և դրանք աշխատում են ՀՀ օրենսդրության շրջանակներում, իսկ խնդրո առարկա նորմատիվ ակտերը պարունակում են նաև այնպիսի նվազագույն նորմեր, որոնք, ելնելով տարբեր հանգամանքներից, պետք է սահմանի ՀՀ կառավարությունը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք, համաձայն նոր օրենսդրության պահանջների, չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր և, հետևաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ օրենսդրության շրջանակներում նոր նորմատիվ իրավական ակտի մշակում

 

2. Կարգավորման առարկան

Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործում

 

3. Իրավական ակտի դեպքում ակնկալվող արդյունքը

Կսահմանվեն մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման պահանջներ, ինչը պարտադիր է մայրուղային գազատարների շահագործմամբ զբաղվող յուրաքանչյուր կազմակերպության համար` անկախ սեփականության ձևից:

25.

«Մայրուղային գազատարներում անվտանգության պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 119-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում գործող էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք, համաձայն նոր օրենսդրության պահանջների, չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր և, հետևաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում: Ուստի, ելնելով նշվածից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերը «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու դեպքում անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նոր նախագիծ` նկատի ունենալով, որ էներգահամակարգի ընկերություններն ունեն սեփականության տարբեր ձևեր և դրանք աշխատում են ՀՀ օրենսդրության շրջանակներում, իսկ խնդրո առարկա նորմատիվ ակտերը ներառում են նաև այնպիսի նվազագույն նորմեր, որոնք, ելնելով տարբեր հանգամանքներից, պետք է սահմանի ՀՀ կառավարությունը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք, համաձայն նոր օրենսդրության պահանջների, չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր և, հետևաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ օրենսդրության շրջանակներում նոր նորմատիվ իրավական ակտի մշակում

 

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կսահմանվեն մայրուղային գազատարների անվտանգության պահանջներ մատակարարների և սպառողների համար՝ անկախ սեփականության ձևից:

ՀՀ բնապահպանության նախարարություն

26.

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2014 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2014 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և Սևանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2014 թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:

Սկսած 2001 թվականից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հանրապետությունում առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը:

Սևանա լճի մակարդակի բարձրացման շնորհիվ առաջացել են հիմնախնդիրներ` կապված ափամերձ անտառապատ ջրածածկված տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ: Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները ջրի աղտոտման տեսակետից վտանգում են լճի վիճակը: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները և ենթակառուցվածքները: Ջրի բարձր որակն ապահովելու համար կարևոր է կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակի չմաքրված կեղտաջրերի լիճ թափվելու հետ: Ներկայումս լճի շրջակայքում առկա բոլոր մաքրման կայանները դեռ չեն գործում: Միաժամանակ հիմնական խնդիրներից է նաև լճում բնական և արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի մեծացումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Սևանա լճի հիմնախնդրի լուծումը Հայաստանի բնապահպանական քաղաքականության կարևորագույն մասն է: Հիմնական ջանքերը կենտրոնանում են հետևյալ խնդիրների լուծման վրա` լճի մակարդակի շարունակական բարձրացում, Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման կանխարգելում, փաստացի ջրօգտագործման պայմանների նկատմամբ վերահսկողության համակարգի կատարելագործում, լճի ջրհավաք ավազանի ջրի որակի բարելավում, կենսաբանական ռեսուրսների պահպանում և վերականգնում, Սևանա լճի ափամերձ տարածքների ջրածածկման հետ կապված խնդիրների լուծում, թափոնների կառավարման կատարելագործում:

«Սևան» ազգային պարկի կառավարման բարելավմանը և կատարելագործմանը նպաստելու նպատակով գործում է «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհուրդ:

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի կարգավորման նպատակը Սևանա լճի` որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերի բնականոն ներդաշնակ զարգացմանն ու կայուն օգտագործմանն ուղղված 2014 թվականին նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարման ապահովումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի մաքրում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, կենցաղային թափոնների կառավարման բարելավում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում:

27.

«Քլորֆտորածխածիններ (ՔՖԱ-ներ) պարունակող օգտագործված սառնարանային և օդորակման սարքավորումների ներմուծումը ՀՀ տարածք արգելելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Քլորֆտորածխածիններ (ՔՖԱ-ներ) պարունակող օգտագործված սառնարանային և օդորակման սարքավորումների ներմուծումը ՀՀ տարածք արգելելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն Մոնրեալի արձանագրության և ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 15-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը հաստատելու և ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու մասին» N 327-Ն որոշման` 2010 թ.-ից սկսած` արգելվում է օզոնային շերտը քայքայող նյութ հանդիսացող ՔՖԱ-ների ներմուծումը ՀՀ տարածք:

Սակայն, մինչ օրս արգելքը վերաբերում է միայն նյութերի ներմուծմանը, այնինչ ՔՖԱ պարունակող սարքավորումների (հիմնականում դրանք սառնարանային և օդորակման սաքավորումներն են) ներմուծումը հանրապետության տարածք ազատ է: Նման իրավիճակում մեծ է վտանգը, որ զարգացած երկրներում ՔՖԱ պարունակող շրջանառությունից հանված, օգտագործված սառնարանային և օդորակման սարքավորումները վաճառքի նպատակով կարտահանվեն ՀՀ տարածք` մատչելի գներով: Նման դեպքում հետագայում անխուսափելիորեն երկրում կմեծանա ՔՖԱ-ների պահանջարկը, կավելանան ապօրինի առևտրի դեպքերը, ինչի արդյունքում Հայաստանը կարող է որակավորվել որպես արձանագրության պահանջները չկատարող երկիր:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված խնդիրը լուծելու նպատակով մշակվելու է «Քլորֆտորածխածիններ (ՔՖԱ-ներ) պարունակող օգտագործված սառնարանային և օդորակման սարքավորումների ներմուծումը ՀՀ տարածք արգելելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

2. Կարգավորման առարկան

«Քլորֆտորածխածիններ (ՔՖԱ-ներ) պարունակող օգտագործված սառնարանային և օդորակման սարքավորումների ներմուծումը ՀՀ տարածք արգելելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի քլորֆտորածխածիններ (ՔՖԱ-ներ) պարունակող օգտագործված սառնարանային և օդորակման սարքավորումների ներմուծումը ՀՀ տարածք, և հետևապես կնվազի ՔՖԱ-ների պահանջարկը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության կողմից «Քլորֆտորածխածիններ (ՔՖԱ-ներ) պարունակող օգտագործված սառնարանային և օդորակման սարքավորումների ներմուծումը ՀՀ տարածք արգելելու մասին» որոշման ընդունման դեպքում կարգելվի քլորֆտորածխածիններ (ՔՖԱ-ներ) պարունակող օգտագործված սառնարանային և օդորակման սարքավորումների ներմուծումը ՀՀ տարածք` ապահովելով Մոնրեալի արձանագրությամբ ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների կատարումը` ՔՖԱ-ների պահանջարկի աճի, հետևաբար նաև դրանց ապօրինի առևտրի կանխարգելման մասով:

28.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Վնասակար նյութերի արտանետումների նորմավորման (սահմանափակման) և մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի գործընթացի բարելավման, կատարելագործման և հստակեցման նպատակով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված է բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվների ցանկը, որը փոփոխման և լրացումներ կատարելու անհրաժեշտություն ունի:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշմամբ հաստատված մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների) ցանկում ընդգրկված են 404 անվանում նյութեր: Այս որոշմամբ հաստատված սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների) արժեքների համար հիմք են հանդիսացել Ռուսաստանի Դաշնության բնակավայրերի համար հաստատված վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների) արժեքները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը գիտականորեն հիմնավորված փոփոխություններ է կատարել բնակավայրերի համար հաստատված վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների) արժեքներում և, քանի որ Հայաստանում դեռևս կիրառվում են Ռուսաստանի Դաշնությունում գործող նորմատիվները, որոնք մեզ համար կիրառելի են, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու անհրաժեշտությունն անխուսափելի է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կառաջադրվեն որոշ վնասակար նյութերի մասով լրացումներ` ըստ ՌԴ-ի կատարած փոփոխությունների:

Որոշման նախագիծը համապատասխանում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների պահանջներին:

 

2. Կարգավորման առարկան

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կօժանդակի մթնոլորտային օդի պահպանության կառավարմանը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի և մթնոլորտային օդի որակի բարելավում:

29.

«Բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործման մասին ՀՀ օրենսդրության փոփոխության ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործման մասին ՀՀ օրենսդրության փոփոխության ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ընդունման նպատակն էկոլոգիական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործման գործընթացի համակարգման ու պլանավորման ապահովումն է, որը կնպաստի ՀՀ բնակչության և մատաղ սերնդի էկոլոգիական գիտակցության, մտածելակերպի և հայրենի բնության նկատմամբ պատասխանատու ու հոգատար վերաբերմունքի ձևավորմանը, միջազգային մակարդակում հայ էկոլոգ մասնագետների մրցունակության ու հեղինակության բարձրացմանը, հասարակական կարծիքի ինստիտուտի ձևավորմանը և հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Այս ամենը հիմք կստեղծի Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի պայմաններում շրջակա միջավայրի բարենպաստ էկոլոգիական վիճակի և երկրի սոցիալական կայունության ապահովման համար:

ՀՀ կառավարության գործունեության ծրագրում սույն միջոցառումն ընդգրկելու անհրաժեշտությունը բխում է ինչպես ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 730-Ա որոշման հավելվածի 3.2.4. «Բնապահպանությունը» կետի 6-րդ «մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում» միջոցառման պահանջից, այնպես էլ ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1551-Ն որոշման 1.2-րդ ենթակետի պահանջից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկա դրությամբ ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում բացակայում է էկոլոգիական կրթության և դաստիարակության կառավարումն ապահովող մասնագիտացված կառույց, որը կապահովի էկոլոգիական կրթության և դաստիարակության ոլորտի զարգացումն ապահովող օրենսդրական հիմքերի մշակումը, էկոլոգիական կրթության ու դաստիարակության բնագավառում առկա խնդիրների վերհանումն ու զարգացման ծրագրերի մշակումը, ինչպես նաև տվյալ բնագավառում համագործակցության ապահովումը: Օրենսդրական հիմքերի և համապատասխան կառույցի բացակայության դեպքում լիաժեք չի իրականացվում էկոլոգիական կրթության և դաստիարակության կառավարման գործընթացը, որը կարգավորման անհրաժեշտություն ունի:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է էկոլոգիական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործման գործընթացը համակարգել ՀՀ վարչապետի որոշմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ էկոլոգիական կրթության և դաստիարակության խնդիրների լուծումը նախատեսում է նաև կրթության և գիտության բնագավառի, մի շարք այլ պետական կառավարման մարմինների ու կրթական այլ մարմինների հետ համագործակցություն և համատեղ աշխատանք:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ վարչապետի որոշմամբ կամրագրվեն էկոլոգիական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները, միջոցառումների մշակման գործընթացում ներգրավված պատասխանատու պետական կառավարման մարմիններն ու շահագրգիռ այլ կառույցներ և այդ միջոցառումների կատարման ժամկետները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծմանն անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների պլանավորում, որը կնպաստի ազգային ընդհանուր կրթական համակարգում բնապահպանական կրթության և դաստիարակության դերի բարձրացմանը, որակական ցուցանիշների բարելավմանը և բնապահպանական կրթական համակարգը միջազգային չափանիշներին աստիճանաբար համապատասխանեցմանը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

30.

«Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի նպատակը գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, ինչը կհանգեցնի գույքահարկի գծով հարկման համակարգի արդարացիության ամրապնդմանը, ինչպես նաև վարչարարության զգալի կրճատմանը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքն ընդունվել է 2002 թ. և, ինչպես ցույց են տալիս գույքահարկով հարկման համակարգի նախորդ տարիների զարգացումները, գույքահարկի հարկման մեխանիզմները չեն կատարելագործվել (մասնավորապես, չեն վերանայվել հարկման բազայի հաշվարկման մեխանիզմները, դրույքաչափերը և այլն), ինչի կապակցությամբ տարեցտարի գույքահարկով հարկման համակարգի արդյունավետությունը նվազել է: Այդ կապակցությամբ խնդիր է առաջացել միջազգային առաջադեմ փորձի հիման վրա ներդնել գույքահարկով հարկման համակարգի արդյունավետ մեխանիզմներ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով նախատեսվում է գույքահարկով հարկման համակարգի կատարելագործում, մասնավորապես, համակարգի արդյունավետության բարձրացում, գույքի կադաստրային արժեքների շուկայական գնագոյացմանը համահունչ գնահատման համակարգի ներդրում, գույքահարկի մասով ներկայացվող հաշվետվողական կարգի կատարելագործում, ներկայացվող հաշվետվությունների կրճատում, ինչպես նաև հարկային բեռի արդարացի բաշխում:

 

2. Կարգավորման առարկան

Նախագիծը կարգավորում է գույքահարկի հարկման համակարգի հետ կապված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում տեղի կունենա գույքահարկի գծով հարկման համակարգի արդյունավետության բարձրացում, գույքահարկի գծով հարկան բեռի արդարացի բաշխում:

31.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Նախագիծը ներկայացնելու նպատակը պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ընթացակարգերի համապատասխանեցումն է միջազգային պրակտիկայում կիրառվող սկզբունքներին:

Ներկայումս պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդների արդյունքում պարտատոմսերով գործարքներն իրականացվում են պարտատոմսերի տեղաբաշխման օրը: Այս մեխանիզմն առաջնային շուկայի մասնակիցների համար առաջացնում է որոշակի խնդիրներ, քանի որ նրանք պարտավոր են ներկայացրած հայտերի ծավալներին համապատասխան գումարներ սառեցնել` անկախ այն հանգամանքից` կբավարարվեն, թե ոչ իրենց կողմից ներկայացված հայտերը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է համապատասխան իրավական ակտով հնարավորություն ստեղծել տարանջատելու պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի անցկացման և գործարքների իրականացման օրերը: (T+n) սկզբունքով պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդները կիրականացվեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից աճուրդային նոր համակարգի մշակման ու ներդրման կամ միջազգային ճանաչում ունեցող առևտրային հարթակներից մեկի միջոցով (Բլումբերգ, Ռոյթերս, Նասդաք-ՕԷՄԷՔՍ, այլն):

 

2. Կարգավորման առարկան

Միջոցառման իրականացումը բխում է ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրից և նպատակ ունի զարգացնելու պետական պարտատոմսերի առաջնային շուկան:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Գործարքի իրականացման օրվա հետաձգումը պետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել իրենց դրամական միջոցները, ինչպես նաև կնպաստի պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի աճին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

32.

«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՆԿ-229-Ն կարգադրությամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի դրույթների և ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ կետի պահանջներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Անհրաժեշտություն է առաջացել սահմանել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման չափանիշներ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Քաղաքացիական պաշտպանության լիազոր մարմինը կգնահատի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակը և կցուցաբերի մեթոդական ու գործնական աջակցություն քաղաքացիական պաշտպանության կազմակերպման գործում:

 

2. Կարգավորման առարկան

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի վերլուծություն և համապատասխան քայլերի ձեռնարկում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառումը հնարավորություն կտա քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման մեթոդիկայի կիրառմամբ բարձրացնել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության կազմակերպման արդյունավետությունը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

33.

«Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովելու Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարարական կազմակերպությունների մարզակառույցները մարզագույքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում մարզագույքի պահանջարկն անցնում է 1 մլրդ դրամից, իսկ ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի հատկացվել է 50 մլն դրամ արժողությամբ մարզագույք (2013 թ. նախատեսվում է 100 մլն դրամ արժողությամբ), և տրված մարզագույքը միաժամանակ անց մաշվում է, ուստի այս գործընթացը կրում է շարունակական բնույթ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման համար մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով ապահովելու, նրանց նյութատեխնիկական պայմանները բարելավելու նպատակով հանրապետությունում գործող 170 մանկապատանեկան մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների ուսումնամարզական գործընթացը կազմակերպելու համար 2003 թվականից սկսած (միայն 2008 թվականին գույքային ծրագիր չի իրականացվել) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվում է մարզագույքի բաշխման ծրագիր:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզակառույցներում բացակայում է անհրաժեշտ մարզագույքը, իսկ այնտեղ, որտեղ առկա է, հնաոճ ու հնամաշ է, նախագծով նախատեսվում է ապահովել մանկապատանեկան մարզադպրոցները և այլ մարզական հասարարական կազմակերպություններ անհրաժեշտ և նորագույն մարզագույքով:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության որոշման կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարարական կազմակերպություններ գույքով ապահովելու կարգն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարարական կազմակերպություններ գույքով ապահովելու կարգը և քանակները: Ակնկալվում է, որ ամեն տարի լիարժեք կբավարարվի կոնկրետ թվով մարզադպրոցների մարզագույքի պահանջարկն ամբողջությամբ, ինչի արդյունքում պարզորոշ կերևա մարզագույքի պահանջարկի նվազումը:

34.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի և հավելավճարների վճարման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնելու Հայաստանի Հանրապետության բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցների աշխատակազմի աշխատավարձի չափը: Խնդիրը հրատապ է, քանի որ մարզիչ-մանկավարժների ներկայիս սոցիալական վիճակը հանգեցնում է նրան, որ վերջիններս տեղափոխվում են այլ բնագավառում աշխատելու, ինչն իր հերթին կխոչընդոտի առողջ սերնդի դաստիարակման և բարձրակարգ մարզիկների պատրաստման գործին:

 

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մանուկների և պատանիների առողջության պահպանման ու ամրապնդման, ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացման, նրանց շրջանում ազատ ժամանցի և վնասակար սովորությունների դեմ նախազգուշական աշխատանքների կազմակերպման, մարզական հերթափոխի պատրաստման, ՀՀ հավաքական թիմերի համալրման համար մանկապատանեկան մարզադպրոցներն առանձնահատուկ դեր ունեն: Ներկայումս մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների դրույքաչափը մոտավորապես 2 անգամ ցածր է հանրակրթական դպրոցի ուսուցչի դրույքաչափից:

Ներկայացվող փաստաթուղթն ուղղված է մանկապատանեկան մարզադպրոցների ֆինանսավորման մակարդակի բարձրացմանը, ինչը կհանգեցնի մարզիչ-մանկավարժների թվի ավելացմանը, երիտասարդ մասնագետների համակարգ ներգրավմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով նախատեսվում է հստակեցնել մանկապատանեկան մարզադպրոցներում մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի աշխատավարձերի չափի հարաբերակցությունները և խրախուսման համակարգը: Նախատեսվում է նաև առաջարկություններ մշակել օլիմպիական խաղերի ծրագրով չնախատեսված, պետական աջակցություն ստացող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում գործող ակրոբատիկա, շաշկի, սամբո, սպորտային պարեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մարզիկի ցուցաբերած մարզական արդյունքների համար մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի խրախուսման վերաբերյալ:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության արձանագրային որոշման կարգավորման առարկան ՀՀ բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափի և հավելավճարների վճարման հայեցակարգի մշակումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ կնախանշվեն մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի աշխատավարձերի բարձրացման մեխանիզմները:

 35.

ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն ՀՀ Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրության` 2004 թվականին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցել է 54 ընտանիք, 2005-ին՝ 82, 2006-ն՝ 84, 2007-ին` 107 ընտանիք, 2008-ին` 126, 2009-ին՝ 171, 2010-ին՝ 347 ընտանիք, 2011-ին` 1122 ընտանիք, իսկ 2012-ին՝ 1475 ընտանիք:

Մրցույթի արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ բոլոր ընտանիքներն են լավագույն ձևով նախապատրաստվում մրցույթին, որոշ ընտանիքներ շուրջտարյա մարզումներ չեն անցկացնում, պատշաճ մակարդակով չի կատարվում մրցույթի անցկացման քարոզչությունը համայնքներում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Տեղերում անցկացնել խորհրդակցություններ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան մասնագետների հետ, տրամադրել անհրաժեշտ մեթոդական օգնություն, տրամադրել գովազդային պաստառներ և գովազդային տեսահոլովակներ տեղական հեռուստակայաններով ցուցադրելու համար:

 

2. Կարգավորման առարկան

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման և անցկացման միջոցով բնակչության ֆիզիկական դաստիարակության, ընդհանուր ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացման, ֆիզիկական կուլտուրայի շարժման քարոզչության, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման իրականացում

 

3. Ակնկալվող արդյունքը

2013 թվականին անցկացվող` Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը կանցկացվի 10-րդ անգամ: ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2013 թ. ծրագրում ավելացվել է ևս մեկ տարիքային խումբ՝ 4-րդ տարիքային խումբը՝ 1997-1999 թվականներին ծնված երեխա ունեցող ընտանիքները: Ակնկալվում է 2013 թվականին մասնակից ընտանիքների թիվը հասցնել մոտ 1600-ի: Միջոցառման կանոնակարգի մեջ կատարվել են նաև էական փոփոխություններ մրցութային մարզաձևերում, ինչը կնպաստի մասնակից ընտանիքների թվի ավելացմանը: 2012 թվականի համեմատ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի բյուջեն 2013 թվականին ավելացել է մոտավորապես 86.840.000 դրամով, որից` 30.0 մլն դրամը նախատեսված է 3-րդ փուլի մասնակից ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ-ի թիմերի գործուղման ծախսերի համար (սնունդ, գիշերավարձ և ճանապարհածախս, ինչպես նաև 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերի մրցանակակիր ընտանիքների պարգևատրում)։

36.

«ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրի նպատակը երիտասարդների բնակարանային պայմանները բարելավելն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2010 թ. հունվարի 29-ի N 98-Ն որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կնքվել են 975 վարկային պայմանագրեր, որոնց հիման վրա տրամադրվել է 7,320,057,400 դրամի վարկ, այդ թվում` 491 վարկ` 4,451.6 մլրդ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երևանում, իսկ 484 վարկ` 2,868.4 մլրդ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում:

 Եթե 2010 թվականի ընթացքում «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի շուրջ 65 %-ը բաժին էր ընկնում Երևան քաղաքին, ապա ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1470-Ն որոշմամբ մարզերում տրամադրվող վարկերի` պետության կողմից ևս 2 % սուբսիդավորման շնորհիվ այսօր Երևան‑մարզեր հարաբերակցությունը գրեթե հավասարվել է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 ՀՀ կառավարության 2012-2017 թվականների ծրագրի շրջանակներում 2013 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր իրավասության շրջանակներում նախատեսում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և գերատեսչությունների հետ համատեղ անցկացնել քննարկումներ` ծրագրի բարելավման ուղղությամբ համապատասխան առաջարկ ներկայացնելու համար:

 

2. Կարգավորման առարկան

 Երիտասարդության շրջանում ժողովրդագրական պատկերի առողջացմանը միտված սոցիալ-տնտեսական միջավայրի բարելավում

 

3. Առաջարկվող լուծումների կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը`

1) կբարելավվեն երիտասարդների բնակարանային պայմանները.

2) կավելանա ծրագրի շահառուների քանակը:

37.

«Մինչև 20 տարեկան հղի կամ մայրացած ուսանող երիտասարդ կանանց ուսման վարձերի մասնակի սուբսիդավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Երիտասարդ կանանց շրջանում խթանել ծնելիությունը

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի հիմնահարցը Հայաստանի էթնոմշակութային և սոցիոմշակութային համակարգի սահմանումն էր: Վերլուծական նյութի հիման վրա արվեցին հետևյալ եզրակացությունները՝

1) ներկա տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման միտումների պահպանման դեպքում կշարունակվեն Հայաստանից արտագաղթի բացասական միտումները, ինչն իր հերթին կհանգեցնի ծնելիության մակարդակի նվազեցմանը (ամուսնության և երեխա ունենալու դիրքորոշումները կունենան անբավարար դինամիկա).

2) Հայաստանում առկա են ժողովրդագրական և մշակութային բացասական միտումներ.

3) տեղի է ունենում բնական վերարտադրության բնութագրերի վատթարացում.

4) համաձայն Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի հետազոտական մասում ներկայացված տվյալների` երիտասարդների փաստացի ամուսնության տարիքային շեմն ընդհուպ մոտեցել է 30 տարեկանին, ինչի հետևանքով զույգերի կողմից երեխաների պլանավորման գործընթացը չի ապահովում պարզ վերարտադրողությունը: Առավելապես պայմանավորված լինելով սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությամբ` ըստ էության խնդիրը պայմանավորված է նաև երիտասարդ կանանց և աղջիկների կրթություն ստանալու ձգտման, ընտանիքի երեխայի խնամքի և սոցիալ-կենցաղային պայմանների անհամադրելիությամբ, որի պատճառով ամուսնությունը և (կամ) երեխաների պլանավորումը միառժամանակ հետաձգվում են: Միջազգային փորձի հիման վրա, կնոջ՝ մինչև 20 տարեկանը մայրանալու դեպքում երկրորդ երեխայի ծնունդը պլանավորվում է ոչ ուշ, քան 24 տարեկանը:

Սովորող երիտասարդ կանանց շրջանում ոււսման վարձերի մասնակի սուբսիդավորման հնարավորության դեպքում համադրելի է դառնում ուսումնառության շարունակումը, ընտանիքում երեխաների պլանավորման գործընթացը և սոցիալ-կենցաղային նվազագույն պայմանների ապահովումը: Օրինակ՝ զարգացնել ինտերնետային եղանակով հեռաուսուցումը՝ այն զուգակցելով ստացիոնար ուսուցման հետ կամ նպաստել ազատ հաճախումներով կրճատ աշխատաժամանակով աշխատատեղերի ստեղծմանը՝ մանկահասակ երեխաներ ունեցող, մինչև 20 տարեկան ամուսնացած կանանց, կամ աջակցել ընդլայնված ընտանիքներին։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ուսումնասիրել բուհերում սովորող մինչև 20 տարեկան մայրերի ուսման վարձի սուբսիդավորման հնարավորությունը:

 

2. Կարգավորման առարկան

Երիտասարդ ընտանիքներում երեխաների քանակի աճ

 

3. Առաջարկվող լուծումների կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կխթանվի ծնելիությունը մինչև 20 տարեկան ուսանող երիտասարդ կանանց շրջանում:

38.

«Մարզաբնակ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման նպատակով բիզնես վարկերի տրամադրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Մարզաբնակ երիտասարդների համար ինքնուրույն բիզնես վարելու հնարավորությունների ստեղծում

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Զբաղվածությունը երիտասարդության կյանքի փուլի կարևորագույն արդիական սոցիալական ինստիտուտն է: Զբաղվածության գործոնն էականորեն ազդում է սեփական «ես»-ի, ինչպես նաև հասարակական ենթահամակարգերի ընկալման վրա՝ պայմանավորելով երիտասարդների կողմից իրենց հետագա կյանքի պլանավորումը:

ՀՀ կառավարության` տնտեսությանը վերաբերող կարևոր ռազմավարությունների շարքում փոքր բիզնեսի զարգացումն է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ուսումնասիրել մարզաբնակ երիտասարդներին նպատակային փոքր վարկեր տրամադրելու հնարավորությունը` գյուղատնտեսության, սպասարկման և այլ ոլորտներում:

 

2. Կարգավորման առարկան

Մարզաբնակ երիտասարդների ինքնազբաղվածության հնարավորությունների ստեղծում

 

3. Առաջարկվող լուծումների կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Մարզաբնակ երիտասարդները հնարավորություն կստանան սեփական գործ ձեռնարկելու միջոցով լուծելու իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները:

ՀՀ սփուռքի նախարարություն

39.

Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի իրականացում

 1. Անհրաժեշտությունը (նպատակը)

 Ծրագրի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Սփյուռքում վտանգված է հայապահպանությունը, հայոց լեզուն և հայկական մշակույթը: Սփյուռքի կենսունակության գրավականը հայրենիքի հետ երիտասարդության մշտական և բազմաբնույթ կապերն ու հարաբերություններն են, պատանիների ու աղջիկների Հայաստան ճանաչողական այցելություններն են, իրենց հասակակիցների հետ ծանոթություններն ու շփումները, հայկական հարուստ ժառանգության հետ նրանց մշտական առնչությունները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Արի տուն» ծրագրի մշակման ու իրականացման միջոցով հնարավոր է սփյուռքի երիտասարդության համար ճանաչելի դարձնել սեփական հայրենիքը, աջակցել հայապահպանությանն ու հայոց լեզվի, մշակույթի զարգացմանը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:

 

2. Կարգավորման առարկան

«Արի տուն» ծրագրի իրականացումը թույլ է տալիս յուրաքանչյուր տարի հայաստանյան ընտանիքներում հյուրընկալել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների, նրանց համար կազմակերպել ճանաչողական շրջայցեր ու դասընթացներ:

 

3. Ակնկալվող արդյունքները

Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդում, սփյուռքի երիտասարդության կողմից հայրենաճանաչություն և ամուր կապ հայրենիքի հետ, երիտասարդական գործակցության խորացում և սփյուռքում հայապահպանություն, երիտասարդների ներգրավում համահայկական ծրագրերում

40.

ԱՊՀ հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության ծրագրի իրականացում

 1. Անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրով ապահովվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի N ՆՀ-37-Ն հրամանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշման 4.4.7-րդ կետով սահմանված դրույթների իրականացումը, ինչպես նաև ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքներում առկա կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցությունը:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Այսօր աշխարհի շատ երկրների հայ համայնքներում խիստ կարևոր նշանակություն ունեն հայապահպանության խնդիրները: Համայնքները կանգնած են ամբողջական ուծացման, լեզվի և ինքնության կորստի եզրին: ԱՊՀ երկրների հայկական համայնքներում ազգային-մշակութային ինքնության թուլացումը դարձել է սպառնալիք տարածաշրջանում հայ համայնքների համար, ուստի, հայության համար արդիական և հրատապ է մտավոր և հոգևոր արժեքների և ներուժի պահպանմանը, հայության համար վճռորոշ նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը գործուն մասնակցությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ծրագրի նպատակը հայրենիք-սփյուռք հուսալի և արդյունավետ կամուրջների ամրապնդումն է, հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խրախուսելն է, կրթական, մշակութային և հայագիտական օջախների գործունեությունը խթանելն է, ինչպես նաև համայնքներում առկա ներուժի հաշվառումը, համախմբումը և համահայկական ծրագրերում դրանց ներգրավմանն աջակցելն է:

 

2. Կարգավորման առարկան

Ծրագրով հնարավոր կլինի օժանդակել ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանը:

 

3. Ակնկալվող արդյունքները

Ծրագրի իրականացման դեպքում ակնկալվում է Հայաստան-սփյուռք գործակցության խորացում, հայկական ներուժի հաշվառում, հայագիտական գիտելիքների տարածում և զարգացում, հայկական աշխարհի ձևավորման, համաշխարհայնացման մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում:

41.

«Մեր մեծերը» ծրագրի իրականացում

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

 Ծրագրի անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումների իրականացումից, ինչպես նաև հայազգի հայտնի անձանց կյանքի և գործունեության վերաբերյալ իրազեկումից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հասարակությունը բավականաչափ տեղեկացված չէ հայազգի հռչակավոր անձանց, նրանց գործունեության, ունեցած ավանդի մասին, որն ի վերջո կհանգեցնի ազգային արմատների և ինքնության ճանաչողության կորստի:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Յուրաքանչյուր տարի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվում է հայազգի մի շարք անհատների գործունեության լուսաբանում, իսկ 2013 թվականին նախատեսվում է հայազգի չորս մեծերի կյանքի ու գործունեության ուսումնասիրում և ներկայացում ՀՀ–ում և սփյուռքում, նրանց նվիրված միջոցառումների կազմակերպում:

 

2. Կարգավորման առարկան

Ծրագրով հնարավոր կլինի նպաստել հայազգի անվանի անձանց՝ Արշակ Չոպանյանի, Գևորգ Զ Չորեքչյանի, Վիլյամ Սարոյանի, Նիկոլ Աղբալյանի, Շախմատի հավաքականի գործունեությունը ներայացնելուն և նրանց մեծարելուն, ճշմարիտ արժեքներով հայ երիտասարդ սերնդի դաստիարակությանը նպաստելուն։

 

3. Ակնկալվող արդյունքները

Ազգային արմատների և ինքնության ճանաչողություն, նոր սերնդի մոտ հայրենասիրության, ազգային իրական արժեքների հանդեպ հարգանքի ձևավորում, հայապահպանության և հայազորացման գործընթացների խթանում սփյուռքում

42.

Հայաստանի Հանրապետությունում համահայկական համաժողովների անցկացում

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

 Անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշման և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թ. փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի դրույթներից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում օրեցօր ավելի զգալի է դառնում համաշխարհայնացման ազդեցությունը, 21-րդ դարում գիտելիքը և նորարարությունը դառնում են գերիշխող գործոններ մարդկային հասարակության զարգացման գործընթացներում: Հայաստանի Հանրապետության ռեսուրսները երբեմն կարող են բավարար չլինել այդ փոփոխություններին ամբողջությամբ հետևելու և պետության ու ազգի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, սփյուռքը համարելով համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ, միաժամանակ կարևորում են սփյուռքի ներուժի հայտնաբերման և համախմբման կառուցակարգերի մշակումը, սփյուռքի կարող ուժերին երկրի ներքին կյանքին ներգրավելը՝ հայկական պետականության ամրապնդման և մրցունակ պետության ձևավորման, ազգային հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև սփյուռքահայերի աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման նպատակով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության և սփյուռքի համար նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը սփյուռքի համակարգված մասնակցության ապահովումը՝ մասնագիտական համաժողովների կազմակերպման միջոցով

 

2. Կարգավորման առարկան

Հայ օտարագիր գրողների, հայ լոբբիստների, բանկիրների և ֆինանսիստների համահայկական 2-րդ համաժողովների, երիտասարդական կազմակերպությունների համահայկական համաժողովի և իրավաբանների համահայկական համաժողովի կազմակերպման միջոցով այդ ոլորտների մասնագետների ներուժի համախմբումը

 

3. Ակնկալվող արդյունքները

Հայաստան-սփյուռք գործակցության խորացում, հայկական ներուժի ներգրավում Հայաստանի զարգացման գործում

43.

Համահայկական մրցանակաբաշխության անցկացում

1. Անհրաժեշտությունը (նպատակը)

Անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշման և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թ. փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի դրույթներից:

 

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Սփյուռքահայության ազգային, լեզվամշակութային ինքնությունը գնալով թուլանում է, հայ նոր սերունդը կանգնած է ազգային նկարագրի, մայրենի լեզվի մոռացության, ազգային արմատներից, ավանդույթներից, սովորություններից հեռանալու, հայկական մշակութային արժեքները կորցնելու վտանգի առջև, ուստի, անհրաժեշտ է մշակել և իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնցով հնարավոր լինի խրախուսել սփյուռքում հայ ազգային ինքնության, մայրենի լեզվի պահպանման, զարգացման և տարածման, հայ սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործում նշանակալի ավանդ ունեցողներին, ներկայացնել և տարածել նրանց մասնագիտական առաջավոր փորձը սփյուռքում, վերհանել հայ երիտասարդի մտահոգությունները, հայրենիքի ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված քայլերի կանխատեսումը, ոգևորել և խրախուսել սփյուռքի գործիչներին` կարևորելով նրանց գործունեությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար կառույցների և անհատների ունեցած ներդրման գնահատման և խրախուսման նպատակով մրցույթների կազմակերպում և անցկացում

 

2. Կարգավորման առարկան

2013 թ.-ին առնվազն երեք անվանակարգով մրցույթների հայտարարում և անցկացում

 

3. Ակնկալվող արդյունքները

 Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար կառույցների և անհատների և նրանց գործունեության խրախուսում

ՀՀ առողջապահության նախարարություն

44.

«Վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները հաստատելու մասին» և ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 14-րդ հոդվածների պահանջից, այն է` սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները հաստատվել են ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1273-Ն որոշմամբ: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված վերջին տասնամյակի զարգացումները, այդ ոլորտում նոր, ժամանակակից մեթոդների լայն տարածումը և առկա միջազգային փորձն առաջացրել են գործող կարգում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Խնդրի առաջարկվող լուծումը վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման` նոր մոտեցումներ սահմանող կարգն ու պայմանների սահմանում է` համապատասխան առկա ժամանակակից մոտեցումներին և մեթոդներին:

 

 2. Կարգավորման առարկան

Վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման հետ կապված հարաբերությունների սահմանումն է` վերարտադրողականության ոլորտում առկա ժամանակակից տեխնոլոգիաներին և միջազգային մոտեցումներին համապատասխան:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Իրավական ակտի ընդունմամբ կհստակեցվեն և ժամանակակից նորմերին կհամապատասխանեցվեն սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման ընթացակարգերը:

45.

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 Առողջապահության բնագավառի ֆինանսավորման նոր մոտեցումների, բուժծառայությունների գների, բուժհաստատությունների պայմանագրային գումարների հաշվարկման նոր սկզբունքների սահմանում և կիրառում, ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում և տարածաշրջանային առանձնահատկությունների սահմանում, ֆինանսավորման բազմաձևության և առանձնահատկությունների սահմանում, տարածաշրջանային համահարթեցում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 Պետական պատվերի շրջանակներում բուժհաստատությունների հետ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ: Անցած ժամանակահատվածում ի հայտ են եկել նշված որոշման թերությունները` կապված պայմանագրային գումարների հաշվարկման, տարվա ընթացքում պայմանագրային գումարներում վերաբաշխումների և ծախսերի արդյունավետ օգտագործման հետ:

 Նշված որոշումն ամբողջովին չի ապահովել տարածքային համաչափ զարգացումը, և միևնույն քանակի բնակչություն սպասարկող և միևնույն հզորություն ունեցող բուժհաստատություններում պայմանագրային գումարներն ամբողջությամբ և ըստ ծրագրերի ունեն շեղումներ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի սահմանել պետության կողմից երաշխավորված անվճար և (կամ) արտոնյալ եղանակով մատուցվող ծառայությունների ցանկը, բնակչության սահմանված խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիներին մատուցվող բուժսպասարկման և ծառայությունների ծավալը, հստակեցնել բուժծառայությունների գնագոյացման և դրանց կիրառման հիմնական սկզբունքները: Նոր կարգում կնախատեսվեն տարվա ընթացքում պայմանագրային գումարների վերաբաշխման հիմնական մոտեցումները, չափանիշները և կատարողի լիազորությունները: Կարգում կհստակեցվեն ըստ ծրագրերի պայմանագրային գումարների հաշվարկման առանձնահատկությունները, տարածքային համաչափ զարգացումն ապահովելու նպատակով առանձին ծրագրերի գծով պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք կընդունվեն սպասարկվող բնակչության թիվը, հոսպիտալացման մակարդակը և այլ ցուցանիշներ: Նոր կարգի ընդունմամբ հնարավոր կլինի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կիրառել նաև համաֆինանսավորման սկզբունքը:

 

2. Կարգավորման առարկան

 Խնդրի կարգավորման առարկան ՀՀ պետական բյուջեով առողջապահությանը հատկացված միջոցների բաշխման և ծախսման արդյունավետության բարձրացումն է, պետական պատվեր իրականացնող և վճարովի ծառայություններ մատուցող բուժհաստատությունների եկամուտների ավելացումն է, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումն ու տարածքային համաչափ զարգացման ապահովումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել բուժհաստատությունների միջև պայմանագրային գումարների արդարացի բաշխումը, բնակչությանն առողջապահությունից օգտվելու հավասար պայմանների ապահովումը, անվճար և (կամ) արտոնյալ և վճարովի բուժօգնության հստակ տարանջատումը, բուժծառայությունների գնագոյացման և դրանց կիրառման հիմնական սկզբունքների հստակեցումը:

46.

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Գովազդի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի (առողջապահության ոլորտում գործող միակ կոնվեցիայի) 13-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն յուրաքանչյուր կողմ իր սահմանադրության կամ սահմանադրական դրույթների համաձայն ամբողջությամբ արգելում է ծխախոտի գովազդը, հովանավորչությունը և վաճառքի խթանումը: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր կողմ իր համար կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 5 տարվա ընթացքում պատշաճ օրենսդրական, գործադիր, վարչական և կամ այլ միջոցներ է ձեռնարկում: Հայաստանի Հանրապետության համար ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետը լրացել է դեռ 2010 թ. փետրվարի 27-ին: Թեպետ պարտավորությունները չկատարելու դեպքում կոնվեցիան չի նախատեսում պատժամիջոցներ, այնուամենայնիվ, կոնվենցիայի սույն կետի նկատմամբ պարտավորությունները չկատարելը լրջագույն ազդեցություն կունենա առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության վարկանիշի վրա:

Ավելացնենք նաև, որ ծխախոտի գովազդի արգելքի վերաբերյալ հիմնախնդիրն ամրագրված է Եվրամիության դիրեկտիվներում, որոնց սկզբունքների ներդրումը բխում է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրից:

«Գովազդի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունն ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 475-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի 2010-2015 թթ. պետական ծրագրի 13-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերության, N 2 հավելվածի 2-րդ կետի «Ռազմավարություն 1» «գ» կետի պահանջներից: «Գովազդի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսվում է սահմանել հոդվածների կիրառման փուլային մոտեցումը, սակայն այդ օրենքի ընդունումը մոտ ապագայում կփաստի երկրի պատրաստականությունն իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցում, ինչը դրական կանդրադառնա Հայաստանում առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների միջազգային վարկանիշի վրա:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի վավերացումը խթանել է ծխախոտի դեմ պայքարին առնչվող նոր օրենսդրության մշակումը: ՀՀ օրենսդրության մեջ, մասնավորապես, 1996 թվականի ապրիլի 30-ին ընդունված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ առկա էին ծխախոտի գովազդը սահմանափակող որոշ դրույթներ, 2002 և 2006 թվականներին նշված օրենքում իրականացված համապատասխան փոփոխություններից հետո արգելվեց ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ և ռադիոյով, ինչպես նաև արգելվեց արտաքին գովազդը:

Քանի որ ՀՀ օրենսդրությունը չի պարունակում ծխախոտի գովազդի հստակ սահմանում, և դեռևս առկա է օրենքի դրույթների և պահանջների որոշակի թյուր մեկնաբանման հնարավորություն, առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն օրենքում կիրառվող մոտեցումները համապատասխանեցնելու ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայում ամրագրված սահմանումներին և նշված կոնվենցիայի համապատասխան` կարգելեն ծխախոտի գովազդը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ծխախոտի գովազդը մեծապես նպաստում է ծխելու տարածվածությանը հատկապես դեռահասների շրջանում:

Բոլոր փաստարկները, թե իբր գովազդը չի նպաստում նոր ծխողներ ներգրավելուն, որ ծխախոտի գովազդն ուղղված է միայն ծխողներին տեղեկատվություն տրամադրելուն, ամբողջովին անհիմն են: Թերթերը, ամսագրերը, ինտերնետը, ցուցատախտակները, գովազդային վահանակները վաճառակետերում, խանութներում և այլ տեղերում իրականացվող խթանման միջամտությունները և այլն շատ մատչելի և տեսանելի են բոլորի համար, այդ թվում` դեռահասների:

Նախագծի նպատակն է արգելել օրենքով ծխախոտային արտադրատեսակների օգտագործմանը նպաստող ծխախոտային ապրանքատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության արգելքը, որը բացի այն, որ Հայաստանի Հանրապետության, որպես ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմ, պարտավորության կատարումն է, նաև ծխախոտի դեմ պայքարում ծխախոտի տարածվածությունը կրճատող հզոր գործոն է:

 

2. Կարգավորման առարկան

Գովազդի համար սահմանափակումների նախատեսում` ծխախոտի դեմ պայքարի նպատակով

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծխախոտի գովազդի վերաբերյալ օրենսդրության համապատասխանեցում Եվրամիության դիրեկտիվների և ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի դրույթներին, ինչպես նաև օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել սպառողներին թյուրիմացության մեջ գցող անբարեխիղճ գովազդը, ինչն իր հերթին հնարավորություն կտա կանխելու մի շարք խախտումներ, ինչն անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարիքների, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

47.

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 Օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ բնակչության մոտ արձանագրված մի շարք միկրոտարրերի և վիտամինների անբավարարության պատճառով աճող հիվանդությունների, արատների, առողջական խնդիրների (անեմիա, երկաթի անբավարարություն, նյարդային խողովակի զարգացման բնածին արատ, սրտի կաթված) կանխարգելման, հիվանդացության նվազեցման և առողջության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ, որն ամրագրված է ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրային որոշմամբ ընդունված` Հայաստանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Միկրոտարրերի և վիտամինների (ինչպիսիք են, օրինակ, երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն և այլն) անբավարարությունն աշխարհում հանրային առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47%-ը և հղի կանանց 42%-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով:

Համաձայն 2005 թվականի Հայաստանի ժողովրդագրական և առողջապահության հարցերի հետազոտության տվյալների` նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց շրջանում առկա է սակավարյունության բարձր տարածվածություն, համապատասխանաբար` 37% և 25% (ըստ ԱՀԿ-ի` սակավարյունության 90%-ը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ): Համաձայն «Մարչ օֆ դայմս» կազմակերպության 2000 թվականի գլոբալ զեկույցի` Հայաստանում 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնածին արատով (նյարդային խողովակի դեֆեկտ), ինչը չորս անգամ բարձր է միջին պոպուլյացիոն ցուցանիշից: Մեծահասակների շրջանում համեմատաբար բարձր է նաև սրտի կաթվածի տարածվածությունը, որի պատճառագիտության մեջ ներկայումս բավականին կարևորվում է ֆոլաթթվի դերը:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) և Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (այսուհետ` ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալների` աշխարհում ավելի քան 40 միլիոն նախադպրոցական տարիքի երեխա տառապում է սուր և ավելի քան 120 միլիոն երեխա` խրոնիկական թերսնուցումից: Այս կարևոր վիտամինների և միկրոտարրերի համապատասխան քանակների ապահովումը, հատկապես լայն սպառման սննդի հարստացման ճանապարհով հավասար պաշտպանություն է ապահովում ամբողջ բնակչության համար և կանխարգելում է հիվանդությունների ու անցանկալի հետևանքների առաջացումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ցորենի ալյուրի հարստացումը միկրոտարրերով հանրային առողջապահական միջոցառում է, որը նպատակ ունի կանխարգելելու որոշ միկրոտարրերի և (կամ) վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները և բարելավելու բնակչության առողջությունը հանրության մակարդակով: Միկրոտարրերի և վիտամինների անբավարությունը հնարավոր է կանխարգելել ցորենի ալյուրի հարստացման միջոցով: Օրենքի նախագծի ընդունման նպատակը հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ցորենի ալյուրի միկրոտարրերով և վիտամիններով պարտադիր հարստացման իրականացումն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունն ալյուրի հարստացումը համարում են ծախսարդյունավետ միջոց ոչ միայն բնակչության առողջության և սնուցման կարգավիճակի բարելավման, այլ նաև տնտեսության զարգացման համար: Հայտնի է, որ ցորենի մեջ գտնվող երկաթը և վիտամիններն աղալու ժամանակ կորչում են և, որքան ցորենն ավելի մանր է աղացվում, այնքան ավելի մեծ է սննդարար տարրերի կորուստը: Այսպիսով, ալյուրի հարստացումը կարելի է համարել նաև «վերականգնման» գործընթաց, որի ժամանակ կորած սննդարար տարրերը նորից ավելացվում են մշակվող ալյուրին: Ըստ էության, ալյուրի հարստացումը ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող/հանքային նյութերի և վիտամինների կորուստների վերադարձն է ալյուրի մեջ:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծով սահմանվում են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի պարտադիր հարստացման հետ կապված հարաբերությունները` ներառյալ միկրոտարրերի և վիտամինների անբավարարության կանխարգելման ոլորտում պետական կարգավորման հիմնական ուղղությունները, ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լիազորությունները, ցորենի ալյուրի հարստացման անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները և այդ ոլորտում իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունները ցորենի ալյուրի, հարստացված ցորենի ալյուրից ստացված արտադրանքի փաթեթավորման և պիտակավորմանը ներկայացվող պահանջները և այլն:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը կենթարկվի պարտադիր հարստացման:

48.

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագիծը պայմանավորված է առողջապահության բնագավառի լիցենզավորման ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր վերանայելու, նոր պահանջներ սահմանելու և արդիականությունը կորցրած կամ չգործող նորմերն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ոլորտը կանոնակարգող հիմնական նորմատիվ իրավական ակտերը, չնայած այն բանին, որ պարբերաբար փոփոխությունների են ենթարկվել, այդուհանդերձ դրանցում առկա են մի շարք անհամապատասխանություններ, օրինակ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված են բժշկական օգնության և սպասարկման տեսակներ, որոնց լիցենզավորման համար սահմանված չեն լիցենզավորման բավարար պահանջներ և պայմաններ, շատ տեսակների համար կան սահմանված պահանջներ, որոնք, սակայն, չեն համապատասխանում ներկա պահանջներին և չեն ապահովում որակյալ բուժօգնության համար անհրաժեշտ բազան: Անհրաժեշտություն է առաջացել վերանայել բուժօգնության տեսակների և մասնագիտությունների ցանկերը, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման պահանջներն ու պայմանները և բժշկական կադրերին ներկայացվող պահանջները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերանայում

 

2. Կարգավորման առարկան

Լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների համապատասխանեցում արդի բժշկագիտության պահանջներին, բժշկական կադրերին ներկայացվող պահանջների հստակեցում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Բժշկական ծառայությունների որակի բարձրացում

49.

«Սանիտարահիգիենիկ փորձաքննության կատարման և կազմակերպություններին, հիմնարկներին ու քաղաքացիներին փորձագիտական հիգիենիկ եզրակացությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության որոշման նախագիծը հնարավորություն կընձեռի կանոնակարգելու փորձագիտական սանիտարահիգիենիկ եզրակացությունների տրամադրման կարգը, ինչը կնպաստի շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների բացասական գործոնների ազդեցության բացառմանը կամ նվազեցմանը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ բացակայում է սանիտարահիգիենիկ փորձաքննության եզրակացություն տալու կարգը, այդ թվում` շինարարության նպատակով հողահատկացումների, շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային փաստաթղթերի, շենքերի ու կառույցների շահագործման, ջրօգտագործման նպատակով ջրառման տեղի որոշման ու կեղտաջրերի թափման պայմանների, թափոնների թաղման, դրանց հետագա օգտագործման, նոր տեխնոլոգիաների կիրառման, ոչ պարենային արտադրանքի կիրառման վերաբերյալ: ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարևորության խնդիրների վերաբերյալ որոշումները կարող են կայացվել միայն սանիտարահիգիենիկ մասնագիտական փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում: «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով (սանիտարահիգիենիկ փորձաքննությունը) սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարևորության խնդիրների վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել միայն Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագիտական փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում: Պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում: ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է հիգիենիկ փորձաքննություն` ՀՀ կառավարության 2008 թ. օգոստոսի 21-ի N 953-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ներկայացված` սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի, ՀՀ կառավարության 2003 թ. մարտի 7-ի N 218-Ն որոշման համաձայն՝ կոմունալ-կենցաղային, բուժիչ և առողջապահական նպատակներով ջրօգտագործման թույլտվություն ստանալու, ՀՀ կառավարության 2004 թ. հունիսի 10-ի N 946-Ն որոշման համաձայն՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության որոշման, «Թափոնների մասին» ՀՀ օրենքի համաձայն թափոններից ստացվող արտադրանքի նկատմամբ հիգիենիկ եզրակացության տրամադրման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010 թ. մայիսի 6-ի N 711-Ն որոշմամբ սահմանված կարգով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելու դեպքերում և այլն:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Սահմանել սանիտարահիգիենիկ եզրակացությունների տրամադրման կարգ

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան սանիտարահիգիենիկ փորձաքննության կատարման փորձագիտական հիգիենիկ եզրակացությունների տրամադրման ընթացակարգի կանոնակարգումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ սանիտարական օրենսդրության պահանջների իրականացում տարբեր բնագավառներում՝ ոչ պարենային արտադրանքի արտադրության և իրացման, քաղաքաշինության, ջրօգտագործման և այլն, ինչը կապահովի բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունը՝ պետական մարմինների կողմից հատուկ կարևորության խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

50.

«Առողջապահության ոլորտում մարդկային ներուժի զարգացման ռազմավարության մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ առողջապահության ոլորտի մարդկային ներուժի զարգացման ռազմավարության նպատակը ոլորտի մարդկային ներուժի կառավարման զարգացումն է` հիմնվելով ներկա և սպասվելիք կադրային պահանջարկի պլանավորման, պատրաստման պատվերի ձևավորման, տարածքային համաչափ բաշխման և բժշկական կադրերի` իրենց աշխատավայրում տևական հիմնավորման համար անհրաժեշտ արդյունավետ մոտիվացիոն մեխանիզմների ներդրման և կրթական նորագույն տեխնոլոգիաների օգտագործման վրա, որը թույլ կտա հանրապետության բուժհաստատություններն ապահովել անհրաժեշտ քանակի բարձրագույն և միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ-ում բացակայում են պատրաստվող բժշկական կադրերի ռազմավարական պլանավորման, ինչպես նաև այդ մասնագետների տեղաբաշխման գործուն մեխանիզմները, ինչի արդյունքում մասնագետների խիստ անհամաչափ բաշխում է տեղի ունենում մարզերի և Երևան քաղաքի միջև: Չկան մարզերում տևական աշխատելու մոտիվացիոն մեխանիզմներ, որի պատճառով մեծ է բժշկական կադրերի ներքին միգրացիան դեպի Երևան:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվող լուծումները հետևյալն են`

 1) առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պլանավորման համակարգի զարգացումը` հիմնված ոլորտի կարիքների, նրանց ռացիոնալ բաշխման և արդյունավետ օգտագործման վրա.

 2) բժշկական, դեղագիտական մասնագիտությունների և մասնագետների անվանացանկի մշակումը, մասնագիտական պաշտոնների նկարագրերի սահմանումը: Միջին մասնագիտական բժշկական կրթությամբ մասնագետների անվանացանկի մշակումը, մասնագիտական պաշտոնների նկարագրերի սահմանումը.

 3) նպատակային կրթության և այլ մեխանիզմների սահմանումը` ուղղված մարզային բուժհաստատություններում կադրային ներուժի ապահովվածության խնդիրների լուծմանը և այլն.

 4) մարզային՝ հատկապես հեռավոր և սահմանամերձ շրջանների, բժշկական կադրերի աշխատանքի մոտիվացման մեխանիզմների մշակումը և ներդրումը:

Սահմանված խնդիրների իրականացումը կապահովի ոլորտի քանակական և որակական չափանիշներին համապատասխան մարդկային ներուժի առկայությունը, կադրային ներուժի զարգացումը` երկրի առողջապահական կարիքներին, ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներին և աշխատանքի շուկայի իրավիճակին համապատասխան:

 

2. Կարգավորման առարկան

Առողջապահության բնագավառում մարդկային ռեսուրսների պլանավորման, նպատակային կրթության և բժշկական հաստատությունների կադրերի պահանջը բավարարող մեխանիզմների սահմանում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Առողջապահության բնագավառում մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում, կադրերի տարածքային համաչափ բաշխում, մարզերի բժշկական հաստատությունների մասնագետներով ապահովում

51.

«Պոլիկլինիկական հաստատությունների օրինակելի մոդելները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 29 արձանագրային որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի կատարմամբ և քաղաքային պոլիկլինիկաների առկա հնարավորությունների օպտիմալ օգտագործման, դրանցում ընտանեկան բժշկության համակարգի ներդրման և զարգացման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հանրապետության քաղաքային պոլիկլինիկաները շարունակում են գործել նախկին` խորհրդային տարիներին ընդունված կառուցվածքով և հաստիքային նորմերով, ինչը հնարավորություն չի ընձեռում արդյունավետ օգտագործելու պետական ֆինանսավորումը, ինչպես նաև խոչընդոտում է ընտանեկան բժշկության ներդրմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է քննարկել Երևանում և ՀՀ մարզերում քաղաքային պոլիկլինիկաների առավել արդյունավետ` օրինակելի մոդելը և դրա ներդրումը: Քննարկումների արդյունքում կսահմանվեն առանձին մոդելներ Երևանի և ՀՀ մարզերի համար, որոնց կառուցվածքին համահունչ կձևավորվեն հաստիքային նորմերը, հնարավորություն կընձեռվի ստեղծելու օպտիմալ պայմաններ պոլիկլինիկաներում ընտանեկան բժշկության ներդրման համար (բաժանմունքի կամ անկախ պրակտիկաների կարգավիճակով):

 

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքային բնակավայրերում գործող պոլիկլինիկաների կառուցվածքային առանձնահատկությունները և ներդնել այն համակարգում` ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առանձնահատկությունների:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Քաղաքային պոլիկլինիկաների կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման բարելավում, մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացում, իրականացվող ծախսերի արդյունավետության բարձրացում, քաղաքային պոլիկլինիկաներում ընտանեկան բժշկության ներդրման խթանում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

52. 

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս գործող օրենսդրությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի, սռնիների վրա ընկնող բեռնվածքի սահմանափակումներ չկան, որի արդյունքում ճանապարհային պաստառին հասցված վնասը բավականին մեծ է, և փոխադրողների կողմից համարժեքորեն չեն փոխհատուցվում ճանապարհների վերականգնման համար ծախսվող միջոցները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում հանրապետություն մուտք գործող և հանրապետական ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներով երթևեկող բեռնատար տրանսպորտային միջոցի համար կսահմանվեն ընդհանուր զանգվածի, սռնիների վրա ընկնող բեռնվածքի առավելագույն թույլատրելի արժեքները: Դրանք գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կթույլատրվի միայն տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ, որի տրամադրման համար կսահմանվի պետական տուրք:

 

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում առավել կհստակեցվի հանրապետություն մուտք գործող և ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող բեռնատար տրանսպորտային միջոցի աշխատանքը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի առավելագույն թույլատրվող չափի սահմանումը կնվազեցնի ծանրաքաշ տրանսպորտային միջոցի երթևեկության հետևանքով ճանապարհային պաստառին հասցված վնասը, կբարձրանա երթևեկության անվտանգությունը և կնվազեցնի ճանապարհների վերականգնման համար ծախսվող միջոցները:

53.

«Փոստային կապի բնագավառի զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 Որոշման նախագծի նպատակը փոստային կապի բնագավառում արդի տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների ներդրման ուղղվածությունն է, որի վերջնական նպատակը փոստային կապի բնագավառի զարգացումը միջազգային միտումներին համապատասխան ապահովելն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 Ներկայումս փոստային կապի բնագավառը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է «Փոստային կապի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև այլ իրավական ակտերով: Փոստային կապի ոլորտի ընդհանուր զարգացումը հիմնովին կախված է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտից, որի բարեփոխումների նպատակով ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը:

Փոստային կապի ոլորտի առկա խնդիրը ոլորտի կարգավորման առավել ընդգրկուն օրենսդրական դաշտի ստեղծման անհրաժեշտությունն է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` փոստային կապի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնում է փոստային կապի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմինը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: Ներկայումս իրականացվում է փոստային կապի բնագավառում լիազորված մարմնի կողմից վարած քաղաքականության համապատասխանեցման գործընթացը ԵՄ-ի օրենսդրությանը:

 

2. Կարգավորման առարկան

Որոշման նախագծի նպատակը փոստային կապի բնագավառում արդի տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների ներդրման ուղղվածությունն է, որի վերջնական նպատակը փոստային կապի բնագավառի զարգացումը միջազգային միտումներին համապատասխան ապահովելն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն փոստային կապի ոլորտի զարգացմանն ուղղված այնպիսի հայեցակարգային դրույթներ, որոնք հիմք կհանդիսանան ներկայումս գործող օրենսդրության հետագա բարելավման համար:

Օրենսդրական փոփոխությունների սահմաններում կներառվեն տեխնիկական, տեխնոլոգիական, իրավական և սոցիալական, ինչպես նաև փոստային կապի ծառայություններից օգտվողների և այդ ծառայությունները մատուցողների իրավահավասարությունը կարգավորող հիմնարար դրույթներ:

54.

 «Փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Կարգի ընդունման հիմնական նպատակը փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացումն է, որը պետք է կրի պարբերական բնույթ և որի արդյունքում հնարավոր կլինի մշակել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման տեղայնացված քաղաքականություն` կապված ծառայությունների մատուցման աշխարհագրությունից, դեմոգրաֆիկ իրավիճակից և տարածքային առանձնահատկություններից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 Փոստային կապի ոլորտի առկա խնդիրը ոլորտի կարգավորման առավել ընդգրկուն օրենսդրական դաշտի ստեղծման անհրաժեշտությունն է:

 

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Մոնիթորինգի արդյունքում հնարավոր է հետևել փոստային կապի ծառայությունների մատուցման ոլորտում արդի տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների ներդրման ուղղվածությանը, որի վերջնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ոլորտի զարգացումն ապահովելն է` նորագույն (արդի) տեխնիկատեխնոլոգիական միջոցների կիրառմամբ:

 

2. Կարգավորման առարկան

Որոշման նախագծի նպատակը փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Փոստային կապի ծառայությունների մատուցման ոլորտի ուսումնասիրության նպատակով անցկացված մոնիթորինգի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը կկրի ինչպես ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ տեղեկատվության բնույթ, այնպես էլ կհանդիսանա վիճակագրական տեղեկատվություն:

55.

«Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանյան ինտերնետը, լինելով համաշխարհային ինտերնետի ենթամաս, զարգանում է նույն սկզբունքներով, ինչպիսի սկզբունքներ ձևավորվում են Ինտերնետի կառավարման ֆորումի (ԻԿՖ, IGF) նիստերում: Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կարգավորված չէ ինտերնետ կապի բնագավառը, ուստի բնագավառը կարգավորելու և հետագա քաղաքականությունը մշակելու նպատակով անհրաժեշտ է մշակել «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Արձանագրային որոշման նախագծի նպատակն ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտը կարգավորելն է, ինտերնետ կառավարման հիմնական և պետական քաղաքականության սկզբունքները, ինչպես նաև զարգացող Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ կառավարման ոլորտը ձևավորելն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ինտերնետ կապի ոլորտում բացակայում է ինտերնետ կառավարման ոլորտում միասնական պետական քաղաքականության սկզբունքների, ինտերնետ կառավարման սկզբունքների և ինտերնետ կառավարման ոլորտում կանոնակարգող խորհրդատվական մարմնի առկայությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայացված արձանագրային որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն ինտերնետ կառավարման ոլորտում միասնական պետական քաղաքականության սկզբունքները, ինտերնետ կառավարման սկզբունքները, և կձևավորվի ինտերնետ կառավարման ոլորտում կանոնակարգող խորհրդատվական մարմին:

 

2. Կարգավորման առարկան

Արձանագրային որոշման նախագծի հիմնական նպատակն է`

1) կարգավորել ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտը.

2) ձևավորել ինտերնետ կառավարման հիմնական սկզբունքներ.

3) ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ.

4) ձևավորել ինտերնետ կառավարման ոլորտում պետական քաղաքականության սկզբունքներ.

5) աջակցել մասնավոր ոլորտում ցանցերի շահագործման, հուսալիության, անվտանգության և զարգացման խնդիրներին.

6) աջակցել ինտերնետ կառավարման ոլորտում միջպետական կազմակերպությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը.

7) աջակցել տեղեկատվության և առաջատար փորձի փոխանակմանը.

8) զարգացնել Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ կառավարման ոլորտը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Արձանագրային որոշման նախագծի ընդունմամբ կձևավորվեն ինտերնետ կառավարման հիմնական սկզբունքներ`

1) կսահմանվեն ինտերնետ ցանցի չեզոքության սկզբունքները.

2) կնպաստի`

- ՀՀ բնակչությանը ՀՀ տարածքում իրենց կայքերի տեղակայման բարենպաստ պայմանների ստեղծմանը,

- DNSSEC անվտանգ արձանագրության տարածմանը,

- ԱյՓի 6-րդ վարկածի տարածմանը,

- օգտվողների միջև ցանցային էթիկետի նորմերի ներդրմանը,

- ինտերնետ համարակալման համակարգի ներդրմանը,

- դինամիկ երթուղման համակարգի ներդրմանը,

- ինտերնետի տրաֆիկի տեղական փոխանակման կենտրոնների ստեղծմանը.

3) կաջակցվի պետական, մասնավոր, հասարակական, գիտական, ճյուղային ցանցային պատահարների արձագանքման կառույցների համագործակցությանը.

4) կսատարվեն`

- այնպիսի տեխնոլոգիաների ներդրմանը, որոնք թույլ կտան պահպանել անհատական տվյալների պաշտպանությունը,

- նորամուծությունների անարգելք մուտքը ՀՀ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողների և օգտվողների համար՝ ներառյալ ինտերնետ-տնտեսությունը, էլեկտրոնային առևտուրը, հեռաբժշկությունը, հեռահար կրթությունը, նոր տեխնոլոգիական լուծումները.

5) կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կապահովի ոլորտում միջազգային համագործակցությունը, միջազգային փորձի փոխանակումը և ոլորտում առկա խնդիրների վերհանման ու լուծման գործընթացները:

56.

 «Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն որոշման ընդունման նպատակը երկաթուղային տրանսպորտի գործունեության ծառայություններից օգտվելու ընթացքում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի սեփականատիրոջ, կառավարչի, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի, փոխադրողների, ուղևորների, բեռնառաքողների և ստացողների միջև առաջացած հարաբերությունները կարգավորելն է:

 

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս երկաթուղային տրանսպորտով փոխադրումների գործընթացի մասնակիցներն իրենց գործունեության ընթացքում հիմնականում առաջնորդվում են «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, որով կարգավորվում են երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի փոխհարաբերությունները պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ: Երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունները փոխադրման պայմանագրեր կնքելիս առաջնորդվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ գլխով նախատեսված դրույթներով, որոնցով կարգավորվում են տրանսպորտային փոխադրումների ընդհանուր դրույթները, ինչը թույլ չի տալիս հստակ կարգավորել երկաթուղային տրանսպորտի բնագավառում ծագած իրավահարաբերությունները:

Նկատի ունենալով նշվածը և հաշվի առնելով, որ երկաթուղային տրանսպորտի բնագավառը հանդիսանում է հանրային ծառայությունների բնագավառ, անհրաժեշտ է հստակ իրավական կարգավորում տալ երկաթուղային տրանսպորտի բնագավառում ծագած հարաբերություններին:

 

3. Կարգավորման առարկան

Սույն որոշման առարկան երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված իրավահարաբերություններն են:

 

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունման արդյունքում հստակ կկանոնակարգվեն երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման և իրականացման ընթացքում առաջացած իրավահարաբերությունները, մասնավորապես`

1) երկաթուղային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների, բեռների, բեռնածանրոցների, կոնտեյներների փոխադրման գործընթացի հետ կապված հարցերը.

2) երկաթուղային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների, բեռների, բեռնածանրոցների, կոնտեյներների փոխադրումների նախապատրաստման հետ կապված հարցերը.

3) հատուկ երկաթուղային փոխադրումների հետ կապված հարցերը.

4) վագոնների, բեռնարկղերի բեռնման-բեռնաթափման հետ կապված հարցերը.

5) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի շահագործման, վագոնների տրամադրման հետ կապված հարցերը.

6) հատուկ նշանակության վագոններով իրականացվող փոխադրումների հետ կապված հարցերը.

7) երկաթուղային շարժակազմի օպերատորի և ենթակառուցվածքի սեփականատիրոջ կամ կառավարչի միջև առաջացած իրավահարաբերությունները:

Նշված հարցերի իրավական կարգավորումը կապահովի հավասար պայմաններ` երկաթուղային տրանսպորտի մասնակիցների համար:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

57.

«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման կանոնակարգման և քաղաքին իր ճարտարապետական շունչը վերադարձնելու, ինչպես նաև մայրաքաղաքի նկարագրին անհարիր կառուցապատումը բացառելու նպատակով նախատեսվում է բազմաբնույթ գործընթացների կատարելագործման նպատակ հետապնդող օրենքի և դրանից բխող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը:

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` սկզբում մշակվել է փոքր կենտրոնի կառուցապատման խնդիրները կանոնակարգող օրենքի հայեցակարգը` կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագրերի, նախագծի նպատակների, հիմնական դրույթների և նախնական կառուցվածքի վերաբերյալ հատուկ մոտեցումների շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Երևանում և հատկապես մայրաքաղաքի կենտրոնում իրականացվող կառուցապատման վերաբերյալ առկա են քաղաքացիական հասարակության և մասնագիտական շրջանակների շեշտված շահագրգռվածությունն ու լայն արձագանքները` հաճախ իրարամերժ մեկնաբանություններով: Ստեղծված իրադրությունը վկայում է այն մասին, որ գործող օրենսդրական կարգավորումները բավարար չեն մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատումը լիարժեքորեն կանոնակարգելու համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 3-ի N 301-Ա որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ և սահմանվեց խնդրո առարկա հարցերի կանոնակարգման նպատակով օրենսդրական ակտերի մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման հանձնարարական:

Երևանի փոքր կենտրոնի կառուցապատումը, ելնելով վերջինիս առանձնահատկություններից, պահանջում է առկա հիմնախնդիրներից բխող թիրախավորված մոտեցում, որը պետք է ներառի քաղաքաշինական ընթացակարգի շղթայի բազմաթիվ օղակների գործառույթներին առնչվող հատուկ պայմանների ամրագրում` ի լրումն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված նորմերի:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երևանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը` նշված տարածական գոտին դիտարկելով որպես ազգային նշանակություն ունեցող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի կարգավիճակի սահմանման առաջարկությունը պայմանավորված է փոքր կենտրոնում կառուցապատման գործառույթների իրականացման հատուկ պայմանների և պահանջների ամրագրման անհրաժեշտությամբ:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան Երևանի փոքր կենտրոնում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունների վերհանումն է, այդ առանձնահատկություններից բխող` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև կառուցապատման գործառույթների իրականացման առնչությամբ ծագող իրավահարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ քաղաքաշինական հատուկ մոտեցումների ամրագրումը:

Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումն առաջարկվում է իրականացնել կառուցապատման կանոնակարգման առկա հիմնախնդիրներից բխող իրատեսական համալիր միջոցառումների կիրառման, այդ թվում` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և հաստատման, քաղաքաշինական գործունեության ու կառավարման գործառույթների, հասարակության մասնակցության և այլ գործընթացների վերաբերյալ հատուկ պայմանների ու նորմերի սահմանման միջոցով:

Օրենքի ընդունումից հետո անհրաժեշտ է նրանից բխող փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման շնորհիվ ակնկալվում է մայրաքաղաքի քաղաքաշինական դիմագծի ձևավորման վրա գերիշխող ազդեցություն ունեցող տարածական գոտում կառուցապատման գործառույթների իրական բարելավման նախադրյալների ստեղծում` «Փոքր կենտրոնում» պետական քաղաքաշինական քաղաքականության հիմնադրույթների ամրագրմամբ:

58.

«Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Քաղաքաշինության ոլորտում անկողմնակալ և պարտավորությունների ստանձնման սկզբունքով լրացուցիչ երաշխիքներ հնարավոր է ձեռք բերել ապահովագրության արդի մեխանիզմների ներդրման միջոցով, ինչի իրականացման նպատակով անհրաժեշտ է մշակել համապատասխան հայեցակարգ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Շինարարության ոլորտում իրականացվող աշխատանքների որակը Հայաստանի Հանրապետությունում հաճախ չեն գտնվում անհրաժեշտ բարձրության վրա, որում առկա թերությունների վերացման համար անհրաժեշտ միջոցների տրամադրման և պատասխանատվության մեխանիզմները չեն գործում ամբողջությամբ: Նշված խնդիրը հնարավոր է լուծել Հայաստանի Հանրապետությունում առկա ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների միջոցով:

Վերջիններս չեն գործում նաև պրակտիկայում համապատասխան օրենսդրական գործիքների բացակայության պատճառով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Շինարարական աշխատանքները ժամանակին, ամբողջական ծավալով և որակով հնարավոր է իրականացնել քաղաքաշինության ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրման միջոցով:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծի հիմնական նպատակն իրավական հենքի ստեղծման միջոցով քաղաքաշինության ոլորտում ապահովագրական մեխանիզմների կիրառման ապահովումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման շնորհիվ ակնկալվում է ոլորտում ապահովել լրացուցիչ և անկողմնակալ երաշխիքներ, ինչը կապահովի կապալառուների և կառուցապատողների պատասխանատվության աստիճանի բարձրացումը:

59.

«Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման իրավական հիմքերի, սկզբունքների, ուղղությունների ու ֆինանսավորման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերջին քսան տարիներին, հասարակարգային փոփոխությունները, իրենց դրական կողմերի հետ մեկտեղ, առաջ բերեցին մի շարք խնդիրներ, որոնցից առանձնացվում է ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններում բնակչության խոցելի խմբերի բնակարանային ապահովումը: Այն ավելի սրվեց` պայմանավորված 1988 թ. երկրաշարժի հետևանքներով, Ադրբեջանից փախստականների ներհոսքով, ինչպես նաև խորհրդային տարիներից ժառանգություն ստացած բնակարանային պայմանների բարելավման կարիքավորների ու վթարային քանդման ենթակա շենքերի առկայությամբ:

 

Ըստ փորձագիտական գնահատականների` սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անօթևան և ժամանակավոր կացարաններում, տնակներում, հասարակական նշանակության օբյեկտներում բնակվող ընտանիքների թիվը կազմում է մոտ 30 հազար: Նշված ընտանիքներն ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններում ի վիճակի չեն ինքնուրույն հոգալու իրենց բնակապահովման խնդիրները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Սահմանել սոցիալապես անապահով, ցածր և միջին եկամուտ ունեցող, սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անօթևան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պետական քաղաքականության հետագա քայլերը և որպես նրանց բնակարանային պայմանների բարելավման միջոց դիտարկել սոցիալական բնակարանային ֆոնդի ինստիտուտի ներդրումը` պետություն-մասնավոր հատվածի գործընկերության գործիքների կիրառմամբ:

 

Մասնավորապես, սահմանել սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման և զարգացման ուղղությունները, սկզբունքները, ֆինանսավորման մեխանիզմները, ֆոնդի պահպանման, սպասարկման և շահագործման հետ կապված տեխնիկական, ֆինանսական, կազմակերպչական և մի շարք այլ հարցեր` հիմնվելով ինչպես միջազգային փորձի ուսումնասիրման, այնպես էլ հանրապետությունում արդեն իրականացված ծրագրերի արդյունքների վրա:

 

Ընդ որում, կարևորվում է ստեղծվող սոցիալական բնակարանային ֆոնդում սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց խառը բնակեցման մոտեցումը, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել ինչպես ցածր եկամուտ ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրումը` բացառելով մարգինալիզացիայի հետևանքով բնակիչների նվաստացման դրսևորումների առաջացումը, այնպես էլ ստեղծվող ֆոնդի արդյունավետ կառավարումը:

 

2. Կարգավորման առարկան

 

Կարգավորման առարկան սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված, ցածր և միջին եկամուտ ունեցող անօթևան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի իրագործմանն աջակցելն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված, ցածր և միջին եկամուտ ունեցող անօթևան ընտանիքներին բնակելի տարածությամբ ապահովման հետ կապված հարցերի կարգավորման միջոցով նպաստել երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, արտագաղթի նվազեցմանը, ներքին միգրացիոն հոսքերի կառավարմանը, սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման գործում մասնավոր ներդրողների հետաքրքրության բարձրացմանը` դրանով իսկ նպաստելով թե՛ պետության բեռի թեթևացմանը, թե՛ հանրապետությունում շինարարության բնագավառի զարգացմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

60.

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումներով և օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի բարեփոխումներն իրականացվում են «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, սակայն ոլորտի առկա խնդիրները դեռևս չեն կարգավորվում այդ օրենքով:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի արդիականացնել ՄԿՈՒ-ի ոլորտի կազմակերպման և իրականացման մեխանիզմները, որոնք համահունչ կլինեն ժամանակակից մարտահրավերների կարգավորմանն ուղղված միջոցառումներին:

ՀՀ օրենքի նախագծի հիմքում դրվելու են 2011 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-246-Ն օրենքի ռազմավարական մոտեցումները և գերակայությունները, ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման 2012-2016 թվականների բարեփոխումների ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանության տալու մասին» N 27 արձանագրային որոշումը:

2. Կարգավորման առարկան

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում և կարգավորում, ինչպես նաև ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ինտեգրում Եվրոպական մասնագիտական կրթական տարածքին և ՄԿՈՒ-ի հաստատությունների հասանելիության ապահովում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության սկզբունքների ու կազմակերպաիրավական հիմքերի կարգավորմանը: Ակնկալվող արդյունքներն են`

- հիմնական կրթության հիմքով նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված շրջանավարտին կրթության շարունակման նոր պայմանների սահմանում,

- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացում` տնօրենների պարտադիր վերապատրաստման և հավաստագրման միջոցով,

- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մակարդակներում ներառական կրթության կազմակերպման ձևի սահմանում:

61.

«Մասնագիտական և լավագույն առաջադիմության անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Բարձրագույն կրթության որակի համապատասխանություն և մատչելիություն ապահովելու, երկրում մրցակցային, գիտելիքահեն տնտեսություն կառուցելու նպատակով անհրաժեշտ է բարձրագույն կրթության բնագավառում իրականացնել բարեփոխումներ` մասնագիտական և լավագույն առաջադիմության անվանական կրթաթոշակների տրամադրման միջոցով, որը կնպաստի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ֆինանսավորման բարեփոխումների իրականացմանը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մասնագիտական կրթաթոշակների տրամադրման հիմնական նպատակը պետության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստման խրախուսումն է:

 

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող ուսանողների աջակցությունը հիմնականում ներառում է կարիքավորության և սոցիալապես խոցելիության վրա հիմնված ֆինանսավորման լծակներ։ Անհրաժեշտություն կա համապարփակ կերպով վերանայելու Հայաստանում գործող բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը` այն դարձնելով ավելի հասցեական` լավագույն առաջադիմությամբ ուսանողներին տրամադրել անվանական կրթաթոշակներ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Մասնագիտական կրթաթոշակային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսման վարձի 50-100 տոկոսի չափով նպաստներ տրամադրել այն ուսանողներին, որոնք մրցութային կարգով ընտրվել են պետության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտությունների գծով ուսում ստանալու համար։

 

Նախատեսվում է նաև ներդնել առանձին կրթաթոշակային ծրագիր, որը գերազանցության կրթաթոշակներ կտրամադրի յուրաքանչյուր մասնագիտության յուրաքանչյուր կուրսի ամենաբարձր առաջադիմություն ունեցող ուսանողին։ Այս կրթաթոշակներն ամբողջությամբ կփոխհատուցեն ուսման վարձը, ինչպես նաև կրթության հետ կապված որոշակի այլ ծախսեր (դասագրքեր, տրանսպորտային ծախսեր և այլն)։

 

2. Կարգավորման առարկան

Մասնագիտական և լավագույն առաջադիմության անվանական կրթաթոշակների տրամադրման կարգի ընդունմամբ կկարգավորվի կրթական բարեփոխումների իրականացումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Բարձրագույն կրթության որակի համապատասխանություն և մատչելիություն ապահովելու, երկրում մրցակցային, գիտելիքահեն տնտեսություն կառուցելու նպատակով բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումների իրականացում, ուսանողների ուսման առաջադիմության խրախուսում, ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակում և ներդրում:

62.

«Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բարեփոխման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-246-Ն) սահմանված` ներառական կրթության ընդլայնման, հատուկ դպրոցների օպտիմալացման, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրման միտումով։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2002 թ. N 2179-Ն որոշմամբ գիշերօթիկ հաստատությունները վերակազմակերպվեցին հատուկ հանրակրթական հաստատությունների, սակայն այսօր համակարգի գործունեության սկզբունքներում ի հայտ են եկել անհամապատասխանություններ արդի հասարակական, տնտեսական իրողություններին: Մտավոր, ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցների գիշերօթիկային ռեժիմը մեծ չափով պայմանավորված է սպասարկման մեծ շառավղով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Իրավական ակտում կսահմանվեն դրույթներ, որոնք հնարավորություն կտան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային պարտադրաբար ընտանիքից անջատելու` ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և նրան ներառելով հանրակրթական ուսումնական հաստատություն:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մատչելիության և որակի ապահովման խնդիրներն են:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կառաջարկվի վերակազմակերպել որպես հատուկ դպրոց-կենտրոնների և այլընտրանքային ծառայություններ իրականացնող հաստատությունների: Հատուկ դպրոց-կենտրոնները կհանդիսանան մեթոդաբանական և ծրագրերի մշակման ռեսուրս կենտրոններ` ներառական կրթություն իրականացնող դպրոցների համար:

 63.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 815-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2011 թվականին ստորագրված «Հայաստան-պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի N 2 հավելվածի 1.2-րդ կետի պահանջով, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում իրականացնելու անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշմամբ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները ճանաչվել են որպես խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, սակայն որոշմամբ հաստատված չափորոշիչները չեն տարածվում հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների վրա:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 815-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները կտարածվեն նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների վրա:

 

2. Կարգավորման առարկան

Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչների կարգավորում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխայի խնամքի չափորոշիչների ապահովում

64.

«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2012-2017 թթ. ծրագրում ներառված կրթության ոլորտի գերակա ուղղությունների իրականացմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Օրենսդրական դաշտի բարելավում` ուղղված երաշխավորված անվճար 12-ամյա (ներառյալ մասնագիտական) կրթության ապահովմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Օրենսդրորեն անհրաժեշտ դրույթների սահմանում

 

2. Կարգավորման առարկան

Մրցունակ կրթական և գիտական համակարգի իրավական հիմքի ապահովում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը

 65.

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի լրամշակումը պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումներով և օրենսդրական` կազմակերպաիրավական, դաշտի բարելավման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումներն իրականացվում են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, սակայն օրենքը չի կարգավորում ոլորտի ներկա խնդիրները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ օրենքի հիմքում դրվելու են 2011 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-246-Ն օրենքի ռազմավարական մոտեցումները և գերակայությունները:

 

2. Կարգավորման առարկան

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության գործընթացի կազմակերպում և իրականացում, կառավարման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ինտեգրում եվրոպական բարձրագույն մասնագիտական կրթական տարածքին:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության քաղաքականության սկզբունքների ու կազմակերպաիրավական հիմքերի կարգավորմանը: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ՀՀ բարձրագույն կրթության ինտեգրման նպաստում, մասնավորապես`

- բուհերի ինքնավարության մեծացում և հաշվետվողականության խթանում,

- բուհերի կառավարման արդյունավետության բարձրացում,

- հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների հստակեցում:

 66.

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2011 թվականին ստորագրված «Հայաստան-պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի N 2 հավելվածի 1.2-րդ կետի պահանջով, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում իրականացնելու անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում գործող 23 հատուկ հանրակրթական հաստատություններից 10-ը գործում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ, իսկ 13-ը` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ենթակայությամբ: Տարբեր ենթակայությունների ներքո հատուկ հանրակրթական հաստատությունների գործունեությունը խոչընդոտում է ոլորտում միասնական քաղաքականության և համաձայնեցված գործողությունների իրականացմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով, որ հանրապետությունում գործող հատուկ ուսումնական հաստատությունների ենթակայությունը սահմանված է ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշմամբ` նախագծով կառաջարկվի համապատասխան փոփոխություններ կատարել, որով հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարումը կվերապահվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:

 

2. Կարգավորման առարկան

Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարում մեկ պետական մարմնի կողմից

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Միասնական արդյունավետ կառավարման համակարգի ստեղծում:

67.

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծման, նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության շարունակականության համար իրավական հիմքի ապահովմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար օրենքով ամրագրված չեն պետական և համայնքային բյուջեներից հաստատությունների աճող ֆինանսավորման, երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտեր: Կանոնակարգված չէ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, ինչպես նաև վերահսկողության համակարգի ապահովման խնդիրը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները`

- նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման հստակ մեխանիզմների ներդրում,

- երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտերի իրավական հիմքի ապահովում,

- նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, ինչպես նաև վերահսկողության համակարգի ապահովման համար իրավական երաշխիքների ստեղծում,

- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավման, նախադպրոցական տարիքի երեխաների համախառն ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում:

 

2. Կարգավորման առարկան

Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների շարունակականության ապահովման օրենսդրական հիմքի ստեղծում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

68.

«Հայաստանի Հանրապետությունում տավարի մսի արտադրության ծավալների ավելացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է տավարի մսի տեղական արտադրության ծավալների ավելացման և ներմուծման փոխարինման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հանրապետությունում մսի համար իրացվող տավարի միջին կենդանի զանգվածը, ինչպես նաև կենդանիների սպանդային ելունքը շարունակում է մնալ ցածր, իսկ տավարի մսի տեղական արտադրության տարեկան ծավալները կազմում են 48-49 հազար տոննա, ինչը չի բավարարում ներքին սպառման պահանջարկը: Հանրապետությունում տարեկան սպառվում է ավելի քան 60 հազար տոննա տավարի միս, որից` 10-12 հազար տոննան ներկրվում է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետություն կներկրվեն համաշխարհային ճանաչում ունեցող տավարի մսային ուղղության դասական ցեղերի տոհմային կենդանիներ, կկազմակերպվի դրանց տեղական վերարտադրությունը և կտրամախաչվեն տեղական կենդանիների հետ` մսային հատկանիշները կատարելագործելու նպատակով:

2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան հանրապետությունում բուծվող տավարի մսային հատկանիշների կատարելագործումը և ըստ տարիների տավարի մսի արտադրության ծավալների սահմանումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի հանրապետություն ներկրված մսատու ուղղության ցեղերի կենդանիներով տրամախաչելու տեղական տավարը, ինչի արդյունքում 32-40 կգ-ով կավելանա մսի համար հանձնվող տավարի զանգվածը, 3.4-4.9 %-ով` սպանդային ելունքը, որը հնարավորություն կընձեռի մինչև 2021 թվականը տավարի մսի տարեկան արտադրությունն ավելացնել 10-11 հազար տոննայով և հասցնել շուրջ 60 հազար տոննայի և ամբողջությամբ բավարարել տավարի մսի ներքին սպառման պահանջարկը:

69.

«ՀՀ գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին հավանություն տալու մասին»
ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի օգտագործման, բուսաբուծական մթերքների գների սեզոնային տատանումների մեղմման, ներմուծման փոխարինման համար կարևորվում է հանրապետությունում ջերմոցային տնտեսության զարգացումը։ Սակայն, տվյալ բնագավառում քաղաքականոթյան հիմնական ուղղությունների վերաբերյալ փաստաթուղթ չի ընդունվել։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության կողմից ագրարային ոլորտում վարվող քաղաքականության մեջ առանձնանում է գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործումը։ Վերջինիս ուղղությամբ կարևորվում է հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության ձևավորման խթանումը, սակայն այս բնագավառում պահանջվում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունների հստակեցում, որը հնարավոր է իրականացնել համապատասխան հայեցակարգային փաստաթղթի մշակման միջոցով։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է նշված բնագավառում նպատակային համակարգված քաղաքականության իրականացում։ Վերջինիս համար առաջարկվում է գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգի մշակումը և ընդունումը, որը հիմք կծառայի նաև այս բնագավառում նպատակային ծրագրի մշակման և իրականացման համար։

2. Կարգավորման առարկանւ

ՀՀ գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման պետական քաղաքականության ուղղությունների սահմանումը։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

- կհստակեցվեն գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման քաղաքականության ուղղությունները,

- նախադրյալներ կստեղծվեն հանրապետությունում ջերմոցային տնտեսության զարգացման ծրագրի մշակման և իրականացման համար,

- հայեցակարգի դրույթների հիման վրա մշակված ջերմոցային տնտեսության զարգացման ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ջերմոցների տարածքները 3-5 տարիների ընթացքում ավելացնելու 15-20 %-ով,

- կմեղմվեն բուսաբուծական մթերքների գների սեզոնային տատանումները,

կբարելավվի բուսաբուծական ծագման մթերքների արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշիռը։

 70.

«Կենդանական ծագման սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունումը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրության բարելավման, Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013 թվականների միջոցառումների և ՀՀ ու Եվրոպական միության միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի ապահովման միջոցառումներով ու դրա շրջանակներում ընդունված՝ ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրով, ինչպես նաև իրացվող կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման և արտահանման խթանման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն և N 79-Ն որոշումներով հաստատվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների և ձկնորսության արտադրանքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգերը, որոնք մշակվել են Եվրոպական պառլամենտի և Եվրոպական խորհրդի 2004 թվականի ապրիլի 29-ի «Սննդամթերքի հիգիենայի մասին» N 852/2004 կանոնակարգի և «Կենդանական ծագման սննդամթերքի հիգիենայի առանձնակի պահանջներ սահմանող» N 853/2004 կանոնակարգի համապատասխան բաժինների հիման վրա: ՀՀ օրենսդրությամբ դեռևս սահմանված չեն կենդանական ծագման սննդամթերքի (բացառությամբ ձկնորսության արտադրանքի) հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման համար հիմք կընդունվի Եվրոպական պառլամենտի և Եվրոպական խորհրդի 2004 թվականի ապրիլի 29-ի «Կենդանական ծագման սննդամթերքի հիգիենայի առանձնակի պահանջներ սահմանող» N 853/2004 կանոնակարգը և սննդի ամբողջ շղթայում կամբողջանան կենդանական ծագման սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:

 

2. Կարգավորման առարկան

Սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն Եվրամիության պահանջներին համապատասխան կենդանական ծագման սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջները` ամբողջացնելու համար սննդի ամբողջ շղթայում սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ համակարգի օրենսդրական դաշտը հնարավորինս կհամապատասխանեցվի Եվրամիության պահանջներին` ապահովելով կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, սպառողների շահերի պաշտպանությունը, ինչպես նաև կօժանդակի ոլորտում գործող տնտեսավարողներին` թողարկվող արտադրանքի արտահանման խոչընդոտները հաղթահարելու և միջազգային շուկային ինտեգրվելու գործում:

71.

«Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության մրցունակության բարձրացման և կաթի, մսի, պտուղ-բանջարեղենի ու խաղողի հումքով պատրաստված արտադրանքի արտահանման ծավալների աճի ապահովման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը, որը կարևորում է հանրապետության ագրարային ոլորտի զարգացման գործընթացում գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության դերը։ Ներկայումս որոշակի առաջընթաց է նկատվում գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում: Հումք արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունները և առաջիկայում այդ հարաբերությունների խորացումը կնպաստեն արտադրող-վերամշակող օղակների փոխշահավետ համագործակցությանը, սակայն, դեռևս չկա գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող փաստաթուղթ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ագրովերամշակող արդյունաբերության զարգացմանը նպաստելու համար անհրաժեշտ է ակտիվացնել արտադրանքի իրացման (շուկայահանման) գործընթացները, ավելացնել թողարկվող արտադրանքի տեսականին ու դրանց արտահանման ծավալները, բարձրացնել արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել ընկերությունների արտադրական հզորությունները, ներդնել որակի կառավարման, ստանդարտացման և հավաստագրման միջազգային չափանիշներին բավարարող համակարգեր: Վերջիններս պահանջում են ոլորտում համակարգված քաղաքականության մշակում և իրականացում:

 

2. Կարգավորման առարկան

Փաստաթուղթը ներառելու է պտուղ-բանաջարեղենի, կաթի, մսի վերամշակման, գինեգործության ոլորտների 2013-2018 թվականների զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ռազմավարության ընդունմամբ նախադրյալներ կստեղծվեն վերամշակող ընկերությունների ռացիոնալ տեղաբաշխման, առաջավոր տեխնոլոգիաներով վերազինման, արտադրության մրցունակության բարձրացման, արտադրանքի իրացման, մարքեթինգի կազմակերպման, հումքային բազայի ապահովման, պետական աջակցության, ֆինանսավորման հետ կապված հարցերի լուծման համար:

72.

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունման նպատակը հանրապետության ամբողջ տարածքում գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացման համար նախադրյալների ստեղծումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հանրապետությունում «Կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների շարքում ընդգրկվել է նաև բրուցելյոզի շիճուկաբանական ախտորոշումը: Սեռահասուն և հասակավոր խմբի անասնագլխաքանակը շիճուկաբանական մեթոդով (Ռոզ-Բենգալ թեստ) ենթարկվում է հետազոտության: Հայտնաբերված հիվանդ կենդանիները ենթարկվում են հարկադիր մորթի, սակայն հանրապետությունում կենտրոնացված սպանդանոցային մորթ չի իրականացվում: Բակային մորթերի նկատմամբ անասնաբուժական պատշաճ հսկողություն չի իրականացվում, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում վարակի անարգել տարածման համար: Պատճառված տնտեսական վնասի փոխհատուցման բացակայության պատճառով անասնատիրոջ կողմից բարձր մթերատու կովերի մորթ չի կատարվում և տևական ժամանակ, մինչև կենդանու մորթը, այդ կենդանիները և դրանցից ստացված կաթնամթերքը դառնում են վարակի տարածման աղբյուր:

Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը, պետության կողմից անասնաբուժական միջոցառումների ֆինանսավորման ոչ բավարար մակարդակը և բրուցելյոզի նկատմամբ պայքարի ու կանխարգելման հայեցակարգի բացակայությունը հանգեցնում են բրուցելյոզ հիվանդության լայն տարածման` ինչպես կենդանիների, այնպես էլ բնակչության շրջանում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Չնայած այն հանգամանքին, որ ներկայումս ՀՀ առողջապահության նախարարության կողմից նշված հիվանդության նկատմամբ իրականացվում է համաճարակաբանական հսկողություն, այդ թվում` բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն, կազմակերպվում և իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, սակայն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր համակարգի կատարելագործում (միջազգային ճանաչում ունեցող և կիրառվող ժամանակակից մեթոդներ), որը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել բնակչության շրջանում բրուցելյոզ հիվանդության հայտնաբերմանը, կանխարգելմանը և բուժմանն ուղղված համալիր միջոցառումները:

 

2. Կարգավորման առարկան

Հայեցակարգի ընդունումն առողջապահության բնագավառում հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված բնակչության շրջանում բրուցելյոզ հիվանդության կանխարգելմանը, հատկապես խոցելի խմբերում (հովիվներ, անասնաբույժներ, սպանդի հետ առնչվող մասնագետներ, բժշկական անձնակազմ, սոցիալական անապահով խավեր և այլն):

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայեցակարգի իրականացումը կնպաստի բրուցելյոզով հիվանդ կենդանիների թվի կրճատմանը, վարակված օջախների արագ հայտնաբերմանը և վերացմանը, բրուցելյոզի նկատմամբ ապահով տնտեսությունների, տարածաշրջանների և մարզերի թվի ավելացմանը: Արդյունքում ակնկալվում է՝

- մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների շրջանում բրուցելյոզի վարակվածության և տարածվածության կրճատում` յուրաքանչյուր տարի շուրջ 25-30%-ով, իսկ այնուհետև՝ նաև իսպառ վերացում,

- բնակչության համար որակյալ և անվտանգ կենդանական ծագման մթերքի և հումքի ստացում:

73.

«Ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի շրջանառության մեջ ներգրավման նպատակային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայումս գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրներից է ռեսուրսային ներուժի, հատկապես հողային ռեսուրսների նպատակային օգտագործման ցածր մակարդակը: Այսպես, 2012 թվականի տվյալներով վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կազմում է 67.6%, այսինքն, շուրջ 145 հազ. հա վարելահողեր նպատակային չեն օգտագործվում: Վերջինս բացասաբար է անդրադառնում երկրի պարենային անվտանգության, ինչպես նաև գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ձևավորման և գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակի վրա: Ստեղծված իրավիճակը պահանջում է հողային ռեսուրսների օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված համակարգված ծրագրային միջոցառումների իրականացում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ընդունվել և գործում են գյուղի և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ուղենիշային փաստաթղթեր, մասնավորապես, ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը, որը սահմանում է առաջիկա տասնամյակում գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որին համապատասխան էլ պետք է իրականացվեն կոնկրետ նպատակային ծրագրեր: Ռազմավարության փաստաթղթով սահմանված է հողային ռեսուրսների նպատակային օգտագործման խնդիրը, սակայն վերջինիս լուծմանն ուղղված նպատակային ծրագիր դեռևս չի ընդունվել և առաջացել է ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի շրջանառության մեջ ներառման ծրագրի մշակման և ընդունման անհրաժեշտություն: Վերջինս հնարավորություն կընձեռի համակարգված աստիճանական լուծում տալ հիմնախնդրին:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը պահանջում է ստեղծված իրավիճակի պատճառների ուսումնասիրման հիման վրա մշակել և իրականացնել հողային ռեսուրսների օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Վերջինս հնարավոր է այս բնագավառում նպատակային ծրագրի մշակման, ընդունման և իրականացման միջոցով:

 

2. Կարգավորման առարկան

Գյուղատնտեսական հողատեսքերի նպատակային չօգտագործման պատճառների բացահայտումը և գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը և դրա իրականացման համար նախադրյալների ստեղծումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման և կիրառման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

- կբարձրանա վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը,

- առավել արդյունավետ կօգտագործվի գյուղատնտեսության ռեսուրսային ներուժը,

- կավելանա գյուղատնտեսության համախառն արտադրանքը,

- կաճեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտները, կկրճատվի գյուղական աղքատությունը,

- կբարձրանա երկրի պարենային անվտանգության մակարդակը,

- առաջին անհրաժեշտության պարենամթերքի ներմուծումը կփոխարինվի տեղական արտադրանքով,

- կբարելավվի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշիռը և երկրի մակրոտնտեսական իրավիճակը:

74.

«Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ են սննդամթերքի անվտանգության բնագավառում տեսչական գործառույթների (ստուգումների) իրականացման ընթացքում գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների իրավասության շրջանակներում արձակվող կարգադրագրերի արձակման ժամկետների և դրանք տալու դեպքերի վերանայման տեսանկյունից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս կարգադրագրերն արձակվում են գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա:

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտի նախագիծ, որն ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ակտի նախագիծը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում ստուգող մարմինը կազմում է ակտը և դրա մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Հիմք ընդունելով նշվածը` ստացվում է, որ կարգադրագիրը տնտեսավարող սուբյեկտին տրվում է խախտումը (տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացում) հայտնաբերելուց առնվազն 11 օր հետո, ինչը նշանակում է, որ ստուգված արտադրանքը 11 օրվա ընթացքում շարունակում է իրացվել բնակչության կողմից:

Միաժամանակ ստուգման ավարտից հետո տնտեսավարող սուբյեկտի մոտ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հաշվառումը և առանձնացումը հակասում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է կարգադրագրեր արձակել միայն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ, սակայն Հայաստանի Հանրապետությունում դեռևս ոչ բոլոր արտադրանքների համար են գործում տեխնիկական կանոնակարգեր և, փաստորեն, այդ արտադրանքների նկատմամբ կարգադրագրեր կիրառելն անհնար է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նպատակահարմար է կարգադրագրեր արձակել անմիջապես խախտումը հայտնաբերելուց հետո:

Որպես խախտում դիտարկել ոչ միայն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի հայտնաբերումը, այլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջների չպահպանումը:

 

2. Կարգավորման առարկան

 Տեսչական գործառույթների (ստուգումների) իրականացման ընթացքում գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների իրավասության շրջանակներում արձակվող կարգադրագրերի արձակման ժամկետների և դրանք տալու դեպքերի կարգավորում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում ակնկալվում է նվազագույնի հասցնել սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ոլորտում մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները:

75.

«Հայաստանի Հանրապետությունում զոոնոզների կանխարգելման, սահմանափակման և վերացման միջոցառումների մոնիթորինգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական պառլամենտի և Եվրոպական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 17-ի N 2003/99/ հրահանգի կանոնակարգի մոտարկմամբ, որը կնպաստի կենդանիների և մարդկանց համար ընդհանուր (զոոնոզ) վարակիչ հիվանդությունների` հնարավորինս նվազեցմանը կամ վերացմանը: Վերջինս հանրապետության համար ունի ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական նշանակություն:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Պետության կողմից իրականացվող «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» և «Անասնաբուժական ծառայության հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպում և համակարգում» ծրագրերով՝ ֆինանսավորման ոչ բավարար մակարդակը և հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը պայմանավորել են կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոնոզ) վարակիչ հիվանդությունների տարածումն ինչպես կենդանիների, այնպես էլ բնակչության մոտ:

Կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողության գործընթացում թերի է արտակարգ իրավիճակում հակազդեցության ընթացակարգը:

Կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության ապահովման տեսակետից առաջնային նշանակություն ունի հանրապետության ամբողջ տարածքում կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման գործընթացի իրականացումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Արագ արձագանքման ազգային մակարդակի թիմերի անդամներին զոոնոզ հիվանդությունների արձանագրման, մասնավորապես, հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման դաշտային գործնական վարժանքների անցկացում:

 

2. Կարգավորման առարկան

Հաշվի առնելով համաշխարհային առաջավոր փորձը՝ կենդանիների և մարդկանց համար ընդհանուր (զոոնոզ) վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործընթացի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ է այդ գործընթացը հանրապետությունում համապատասխանեցնել Եվրոպական միության կանոնակարգերի պահանջներին:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոնոզ) վարակիչ հիվանդությունների նվազեցումն ու շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությունը:

76.

«Հայաստանի Հանրապետության ձկնաբուծության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ձկնաբուծության զարգացումը Հայաստանում ունի զգալի ներուժ, սակայն այդ բնագավառում համակարգված քաղաքականության իրականացման փաստաթուղթ չի մշակվել և չի ընդունվել:

Հայեցակարգի նպատակն է իրականացնել այնպիսի ռազմավարություն, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արդյունագործական ձկնաբուծության զարգացմանը, նոր տնտեսությունների ձևավորմանը, ձկնաբուծության արդյունավետության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության սահմանափակ հողատարածքը և հողային հաշվեկշռում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի ցածր տեսակարար կշիռը հրատապ են դարձնում պարենի արտադրության նպատակով այլընտրանքային արտադրական գործընթացների ընդլայնումը, հատկապես արդյունագործական ձկնաբուծության ոլորտում:

Ձկնաբուծությունը մեր հանրապետությունում թեև ունի զարգացման մեծ ներուժ, այնուամենայնիվ ոլորտում գերակշռում են ավանդական տեխնոլոգիաները, որոնք նվազ արդյունավետ են և առաջացնում են քաղցրահամ ջրերի մեծ պահանջարկ:

Արարատյան հարթավայրում գործող ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվում են ստորգետնյա քաղցրահամ ջրերը, որի հետևանքով տարածաշրջանում կտրուկ նվազել են խմելու ջրի պաշարները: Բացի դրանից` ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործված ջրերն ուղղվում են դրենաժային համակարգ, ինչի հետևանքով բարձրանում է մակերեսային ջրերի մակարդակը, որն էլ իր հերթին հողի ստորին շերտերի աղային կուտակումները բարձրացնում է հողի մակերես և առաջացնում երկրորդական աղակալում: Արարատյան հարթավայրում վերջին տարիներին հողատարածքների աղակալման պրոցեսների ակտիվացումը հրամայական է դարձնում պետական աջակցությամբ ձկնարտադրության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ինչը կնպաստի ջրօգտագործման ծավալների կրճատմանը և հողերի երկրորդական աղակալման երևույթների կանխմանը:

Հետևաբար, այս բնագավառում անհրաժեշտ է համակարգված պետական քաղաքականության իրականացում, որին կնպաստի սույն փաստաթղթի ընդունումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկված նախագծի ընդունումը հստակեցնում է ձկնաբուծության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները` նպատակ ունենալով աջակցել ինչպես ոլորտի ներդաշնակ զարգացմանը, առկա բնատնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանմանը:

 

2. Կարգավորման առարկան

 Կարգավորման առարկան հանրապետությունում ձկնաբուծության ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների հստակեցումն է, ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայեցակարգը հնարավորություն կընձեռի համապատասխան մարտավարություն իրականացնելու շնորհիվ հուսալի նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում արդյունագործական ձկնաբուծության զարգացման համար:

Հայեցակարգի իրականացման արդյունքում կհստակեցվի արդյունագործական ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գործառույթների ոլորտը, նպաստավոր պայմաններ կստեղծվեն ջրային պաշարները ձկնաբուծության նպատակով խնայողաբար օգտագործելու և արդյունագործական ձկնաբուծության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հայեցակարգի իրականացումը խթան կհանդիսանա առաջիկա տարիներին 25-30 %-ով ձկնարտադրության գործընթացում օգտագործվող քաղցրահամ ջրերի սպառումը կրճատելու և շուրջ 2 անգամ ձկան արտադրության ծավալներն ավելացնելու համար:

ՀՀ մշակույթի նախարարություն

77.

«Մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության, պաշտպանության և խթանման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության քառամյա պարբերական զեկույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի մշակումը պայմանավորված է «Մշակութային արտահայտությունների բազմազանության պաշտպանության և խթանման միջոցների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկույթի տրամադրման անհրաժեշտությամբ:

Նշված որոշման ընդունումը բխում է նաև ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ–174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1793-Ա որոշման, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի N 883-Ա որոշման 2-րդ կետի պահանջներից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Մշակութային ինքնարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի կիրարկման համար հաստատված գործառնական ձեռնարկին համապատասխան` յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ պետությունը ներկայացնում է զեկույց իր տարածքում և միջազգային մակարդակով իրականացված միջոցառումների մասին` մշակութային արտահայտությունների պահպանության և խթանման նպատակով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի կիրարկման մասին պարբերական զեկույցը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտների ներկայացուցիչներ: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով նշված միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկվել են նաև ՀՀ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների և երաժշտագետների, կինեմատոգրաֆիստների միությունների ներկայացուցիչները:

 

2. Կարգավորման առարկան

Հայաստանի Հանրապետությունը «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան վավերացրել է 2007 թ. հունվարի 27-ին: Զեկույցում ներկայացված են 2007-2011 թթ. Հայաստանի Հանրապետության կողմից նշված կոնվենցիայի կիրարկմանն ուղղված միջոցառումները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականությունն ուղղորդող բազմազանության ընկալումները և հիմնական սկզբունքները, մշակութային դրսևորումների բազմազանության ապահովմանն ուղղված հիմնական ծրագրային ոլորտները և մշակութային քաղաքականության իրականացման մեխանիզմներն ու ֆինանսական հատկացումների սկզբունքներն ու չափսերը, մշակութային բազմազան դրսևորումների՝ տեղական կայուն զարգացման ծրագրերի մեջ ինտեգրվածության աստիճանը, ինչպես նաև այդ ծրագրերի հիմնական նպատակներն ու խնդիրները, բազմազանության պահպանմանը նպաստող միջազգային համագործակցության ծրագրերն ու միջոցառումները, Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային տեղեկույթի տրամադրման և այս ոլորտում թափանցիկության ապահովման ուղղությամբ կիրառվող միջոցները, մշակութային գործիչների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացման մեխանիզմները, որոնք նպաստում են հասարակության իրազեկվածության բարձրացմանը:

Ամփոփված է տեղեկատվություն կոնվենցիայի կիրարկման արդյունքում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև գլոբալ և ազգային մակարդակներում առկա մարտահրավերների վերաբերյալ:

78.

«Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ արդեն ընդունվել են ՀՀ օրենքներ («Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Արխիվային գործի մասին»), որոնք կարգավորում են մեր մշակութային ժառանգության որոշակի բնագավառները: Նշված օրենքների ընդունումից հետո առաջացել են նոր հիմնախնդիրներ: Առաջացած խնդիրների լուծումները գտնելու նպատակով ուսումնասիրվել է եվրոպական 13 երկրների թանգարանային գործը կարգավորող օրենսդրությունը: Այսպես` Ռումինիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լեհաստանի, Սլովակիայի «Թանգարանների մասին» օրենքները կարգավորում են թանգարանների հիմնադրման և գործունեության շրջանակները, իրավասությունները, պետության կողմից թանգարանների ճանաչման հիմնական առանձնահատկությունները` հավատարմագրման և գրանցման համակարգը, ինչը նախապայման է մասնավոր թանգարանների համար ֆինանսական օժանդակություն ստանալու դեպքում: Օրենքները սահմանում են նաև թանգարանի ստեղծման պայմանները, ֆինանսավորման սկզբունքները` պետական աջակցության մեխանիզմները: Ելնելով նշվածից` նպատակահարմար ենք գտել օրենքում կիրառել Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Թանգարանային միջազգային խորհրդի (այսուհետ` ԻԿՕՄ) կողմից ընդունված թանգարանների աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը, ինչը սկզբունքն է եվրոպական պետությունների` Գերմանիայի Դաշնության, Լյուքսեմբուրգի, Իտալիայի թանգարանների ղեկավարման համար:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կարգավորված չեն մշակութային ժառանգության անքակտելի մաս կազմող` Հայաստանի Հանրապետության առանձին թանգարանային ֆոնդերի օգտագործման, տնօրինման, թանգարանների ստեղծման (անկախ սեփականության ձևից) խնդիրները: Ներկայացվող օրենքի նախագծում ամրագրվել է օրենքի կարգավորման առարկան, սահմանվել և ճշգրտվել են օրենքի խնդիրները, թանգարանների ստեղծման նպատակները և սկզբունքները: Հստակ սահմանվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է ստեղծում մշակութային ժառանգության թվանշանացման, վերիրական (վիրտուալ) օգտագործման համար, և դրանք օրենքով կարգավորելը հրատապ էր:

Նախագծում կարգավորվել են պետական սեփականություն չհանդիսացող մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության պետական թանգարաններում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրահռչակելու սկզբունքները, թանգարանների և հավաքածուների սեփականատերերին պետական աջակցության ձևերը: Հստակեցվել է թանգարանների կարգավիճակը և այն ստանալու ընթացակարգը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմը: Օրենքի նախագիծը 2009 թ. տեղադրված է նախարարության վեբկայքում: 2011 թ. հունիսին լրամշակված տարբերակը կրկին ուղարկվել է բոլոր թանգարաններ, հասարակական կազմակերպություններ, ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին: Ներկայացված դիտողությունների հիման վրա օրենքը լրամշակվել է:

Օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունը թարգմանել է անգլերեն և ՀՀ կառավարության հանձնարարությամբ գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Եվրամիության փորձաքննությանը ներկայացնելու համար:

 

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում: Ուստի, «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտություն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունումը կկարգավորի թանգարանների ստեղծումը, գործունեությունը, գործունեության դադարեցման և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առանձնահատկությունների ու իրավական կարգավիճակի հետ կապված նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:

79.

«Հարավային Երևան-Մեղրի զբոսաշրջային երթուղու զարգացման հեռանկարային համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Վերականգնված և վերականգնվող հուշարձանների հանրահռչակում, զբոսաշրջության երթուղիներում ներառում, սպասարկման ենթակառուցվածքների նախատեսում և իրականացում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում վերջին տարիներին պետական և մասնավոր միջոցներով իրականացվել են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մի շարք ծրագրեր: Միևնույն ժամանակ տարիներ շարունակ նշված մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում պատմամշակութային հուշարձանների օգտագործումն ու դրանց զարգացումը չի դիտարկվել որպես երկրի կայուն զարգացման գործոն:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Մշակութային ժառանգության հանրահռչակման և Երևան-Մեղրի զբոսաշրջային երթուղու զարգացման ապահովման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից կմշակվի հուշարձանների վերականգնման ու օգտագործման, դեպի դրանք տանող ճանապարհների կառուցման ու բարեկարգման, զբոսաշրջային սպասարկման օբյեկտների կառուցման, առկա խնդիրների կարգավորման, կենսաապահովման միջոցներով ապահովման համալիր և համակարգված ծրագիր:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ հարավային ուղղությամբ մշակութային զբոսաշրջության արդյունավետ կազմակերպում, նպատակային օգտագործում և հանրահռչակում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն իրավական ակտի ընդունումը հնարավորություն կստեղծի մշակութային զբոսաշրջության կազմակերպման համալիր ծրագրերի արդյունավետ մշակման և ներդրման համար:

80.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 5-ի N 2338-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման մեջ անհրաժեշտ է լրամշակել հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գործընթացներում օրենսդրական առկա բացթողումները և խնդիրները:

Միաժամանակ, համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, ակնհայտ է հուշարձանների փոփոխմանն առնչվող` ՀՀ կառավարության կողմից սահմանվող կարգի բացթողումը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող օրենսդրությամբ կանոնակարգված չեն անշարժ հուշարձանի փոփոխման գործընթացներն ու չափորոշիչները, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ հուշարձանի պահպանությանն առնչվող խնդիրների լուծման և համաձայնեցման գործընթացում պետական տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հուշարձաններն օգտագործող իրավաբանական ու ֆիզիկական անձանց՝ պետական լիազոր մարմնի հետ փոխհարաբերություններում:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է սահմանել հուշարձանների փոփոխման կարգ՝ ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 5-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված հուշարձանների տեղափոխման կարգում կատարելով համապատասխան լրացումներ և փոփոխություններ:

 

2. Կարգավորման առարկան

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում կատարվող ուսումնասիրման, միջամտությունների, փոփոխությունների և դրանց առնչվող իրավահարաբերություների կանոնակարգում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն իրավական ակտերի ընդունմամբ` պատմության և մշակույթի հուշարձաններում կատարվող փոփոխությունների գործընթացի սահմանմամբ հնարավորություն կընձեռվի կանոնակարգել հուշարձանների ուսումնասիրման, վերականգնողական և այլ շինարարական աշխատանքների կազմակերպման գործընթացները և ապահովել դրանց արդյունավետությունը, գիտականորեն հիմնավորել ոչ հարիր փոփոխությունների իրականացումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

81.

«Հոգեկան խանգարումով տառապող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Որոշման ընդունումը բխում է «Բնակչության ծերացման հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման դրույթներից:

Հայեցակարգի նպատակը հոգեկան խանգարումով տառապող անձի հիմնական կենսական պահանջմունքների բավարարումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Սոցիալական ծրագրերի շարքում կարևորվում են բնակչության խոցելի խմբերին սոցիալական աջակցության ծրագրերը, այդ թվում` հոգեկան խանգարումով տառապող անձանց սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված տարբեր ծրագրերը:

2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամների թիվը հանրապետությունում կազմում է շուրջ 182379 մարդ, որոնցից 19621-ը, կամ հաշմանդամների ընդհանուր թվի 10,7 տոկոսը, հաշմանդամ են ճանաչվել հոգեկան խանգարումներով կամ վարքի խանգարումներով:

Հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը 8156 է, որոնցից 1532-ը հոգեկան կամ վարքի խանգարումներով:

Հաշմանդամների ընդհանուր թվի մոտ 9 տոկոսն է ապահովված աշխատանքով, իսկ հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց շրջանում աշխատանք ունեցողները եզակի են:

Սոցիալական պաշտպանության համակարգում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման համար հանրապետությունում գործում է մեկ հատուկ մասնագիտացված տուն-ինտերնատ` Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, որն իր տեսակի մեջ միակն է հանրապետությունում: Տուն-ինտերնատն իրականացնում է միայնակ տարեց և քրոնիկ հոգեկան հիվանդների շուրջօրյա խնամք, խնամվողների իրավունքների և շահերի պաշտպանություն, նյութական ու կենցաղային պահանջմունքների բավարարում, սոցիալ-հոգեբանական և բժշկական վերականգնման աշխատանքների իրականացում: Տուն-ինտերնատում բնակվում է 450 մարդ:

2004 թ. Վարդենիսի տուն-ինտերնատին կից գործում է հանրապետությունում առաջին հոգեկան առողջության ցերեկային խնամքի կենտրոնը, որն այլընտրանքային, կիսաստացիոնար, արտահիվանդանոցային պայմաններում սոցիալ-հոգեբանական օգնության ծառայություններ է մատուցում մոտավորապես 50 մտավոր հետամնաց, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին Վարդենիսի տարածաշրջանում (քաղ. Վարդենիս և շրջանի 35 գյուղ):

Կենտրոնի հիմնական նպատակը հոգեկան խանգարումով տառապող անձանց հայտնաբերումը, վերականգնումը և նրանց կյանքի որակի բարելավումն է:

Հոգեկան առողջության ոլորտում գործում են նաև ոչ պետական կազմակերպություններ:

Առկա ծառայությունները (ինչպես նաև հաստատությունները) բավարար չեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բազմաբնույթ սոցիալ-հոգեբանական, զբաղվածության, վերականգնման, շահերի պաշտպանության, մշակութային և այլ կարիքներն ապահովելու համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առկա խնդիրների լուծումը կտրվի հայեցակարգում, մասնավորապես, հոգեկան խանգարումով տառապող անձանց առողջապահական և սոցիալական կարիքներին համապատասխան նոր ծառայություններ և նոր հաստատություններ ստեղծելու վերաբերյալ, որոնք այլընտրանք կհանդիսանան հոգեբուժական հիվանդանոցներին, ինչպես նաև կառաջարկվի ստեղծել դեռահաս և երիտասարդ տարիքի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբաղվածության, իսկ տարեցների համար` սոցիալական վերականգնման, համայնքային ցերեկային կենտրոններ, սատարող բնակարաններ` հոգեբուժական հիվանդանոցներից դուրս գրված, սակայն շրջապատին լիովին չհարմարված անձանց համար և այլն:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորում է հոգեկան առողջության ոլորտում այլընտրանքային ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում, որպես արդյունք, կունենանք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների` հայեցակարգում ամրագրված ձևերն ու տեսակները, որոնք առավել արդյունավետ կլուծեն հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրները և կնպաստեն հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց սոցիալական ներառմանը հասարակություն: Արդյունքում, կբեռնաթափվեն նաև հոգեբուժական հիվանդանոցներն ու Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը:

82.

«Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշման N 2 հավելվածի 2.4-րդ կետից, ինչպես նաև հանրապետությունում բազմազավակ ընտանիքի կարգավիճակի և նրա սոցիալական երաշխիքների համակարգի հստակեցումից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում շարունակում է ցածր մնալ ծնելիության մակարդակը (2011 թվականին ծնունդների թիվը կազմել է 43340, ինչը 1073-ով նվազել է նախորդ տարվա համեմատ): Վերջին տարիներին (բացառությամբ 2011 թվականի) նկատվում էր ծնունդների, այդ թվում` չորրորդ և հաջորդ երեխաների, թվի որոշակի աճ, ինչը, պայմանավորված լինելով նաև երեխայի ծնունդը խրախուսող առկա սակավաթիվ ծրագրերով, այդուհանդերձ, չէր ապահովում ընտանիքի պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ծնելիության գումարային գործակցի 2.1 արժեքը` ներկայումս կազմելով 1.5` մեկ կնոջ հաշվով: Եթե 1990 թվականին ծնված չորրորդ և հաջորդ երեխաները կազմել են ծնվածների ավելի քան 7.8 տոկոսը, ապա 2009-2011 թվականներին 2.7-2.9 տոկոսի սահմաններում:

Ժողովրդագրական անբարենպաստ զարգացումներին զուգահեռ` հանրապետությունում առ այսօր հստակեցված չէ բազմազավակ ընտանիքի կարգավիճակը, սահմանված չեն նրա սոցիալական երաշխիքները: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են բազմազավակ ընտանիքների աջակցման առանձին ծրագրեր, որոնք, չհանդիսանալով բազմազավակության խրախուսման միջոց, ընդամենը լուծում են արդեն իսկ դժվարին կացության մեջ հայտնված այդ ընտանիքների որոշակի խնդիրները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության 2012-2017 թթ. ծրագրով նախատեսված է ծնելիության գումարային գործակիցը հասցնել 1.8-ի, ինչին հնարավոր է հասնել միայն որակապես նոր մոտեցումների որդեգրման և իրականացման միջոցով:

Ժողովրդագրական անբարենպաստ զարգացումների հաղթահարմանը կարող է նպաստել հանրապետությունում բազմազավակ ընտանիքի կարգավիճակի հստակեցումը և բազմազավակության նյութական ու բարոյահոգեբանական խրախուսմանը միտված միջոցառումների իրականացումը:

 

2. Կարգավորման առարկան

«Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտնիքների աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը կարգավորում է բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի հստակեցման և բազմազավակության նյութական ու բարոյահոգեբանական խրախուսման հետ կապված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի արդյունքում ակնկալվում է`

 բազմազավակ ընտանիքների կարգավիճակի և սոցիալական երաշխիքների սահմանում,

 բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացում,

 բազմազավակության խրախուսում և բազմազավակության գրավչության մեծացում:

83.

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 26-ի N 952-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը, իսկ որոշման 3-րդ կետով սահմանվել է, որ մինչև 2013 թ. մայիսի 31-ը ՀՀ կառավարություն պետք է ներկայացվի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, պետական նպաստների, դրամական օգնությունների և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները մեկ պետական մարմնի վերապահելն ապահովող իրավական ակտերի նախագծերը: Սույն օրենքի նախագիծը նշված դրույթի կատարումն ապահովող հիմնական իրավական ակտերից մեկն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է պետական նպաստների 4 տեսակ, որի նշանակման և վճարման կազմակերպման գործառույթները վերապահված են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում, որով կսահմանվի պետական նպաստների նշանակման և վճարման կազմակերպման գործառույթները համապատասխան պետական մարմնին վերապահելը:

 

2. Կարգավորման առարկան

Նշված նախագծի ընդունումով կապահովվի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող վճարումների նշանակման և վճարման գործառույթներն իրականացնող մեկ պետական մարմնի կողմից պետական նպաստների նշանակումն ու վճարումն իրականացնելու կարգը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սոցիալական ծառայությունների համալիր (լրակազմով) տրամադրման համակարգի ներդրման իրավական հիմքի առկայություն, մեկ պատուհանի սկզբունքի կիրառում

84.

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է զբաղվածության պետական կարգավորման առաջիկա բարեփոխումների իրականացման ռազմավարական և մարտավարական նոր մոտեցումների իրավական հենքն ապահովելու նպատակով, մասնավորապես, ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխությունների իրականացման, աշխատաշուկայի ընթացիկ և հեռանկարային կարգավորման թափանցիկության ու արդյունավետության բարձրացմանը միտված նոր մեխանիզմների և գործիքակազմի ներդրման նպատակով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Բնակչության զբաղվածությունը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որի իրավական կարգավորման շրջանակներում առկա են հետևյալ հիմնական խնդիրները, որոնք հնարավորություն չեն ընձեռում զբաղվածության ոլորտի բարեփոխումների համալիր ապահովման համար, մասնավորապես`

1) զբաղվածության քաղաքականության հիմնական նպատակը և սկզբունքներն ընդհանրական են սահմանված.

2) առանձին սահմանված են զբաղվածության պետական կարգավորման ծրագրերը, հետևաբար, բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագիրը կրավորական, ածանցյալ դեր ունի.

3) ամբողջապես կարգավորված չեն զբաղվածության ոլորտում շահառուների գրանցման և հաշվառման, տեղեկատվական բազայի ձևավորման, վարման, նպատակային օգտագործման իրավական հիմքերը.

4) կարգավորված չի աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը, սահմանված չեն այդ կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները.

5) ամբողջապես նախատեսված չեն տարեկան ծրագրի մոնիթորինգի, գնահատման և պետական վերահսկողության գործընթացների կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Զբաղվածության պետական կարգավորման ընթացիկ և հեռանկարային խնդիրների և առկա մարտահրավերների ամբողջական լուծման, ինչպես նաև ռազմավարական բարեփոխումների շրջանակներում առաջարկվող նոր մոդելի ներդրման ու գործարկման իրավական հիմքերի ապահովման նպատակով ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունում

 

2. Կարգավորման առարկան

Օրենքով պետք է սահմանվեն և կարգավորվեն`

1) զբաղվածության քաղաքականության հիմնական նպատակը` առարկայացված ենթանպատակների համակարգով, որոնք առանձին վերցրած պետք է լինեն հստակ տարանջատված, իսկ դրանց իրականացման արդյունքները` չափելի.

2) զբաղվածության պետական կարգավորման համար պատասխանատու մարմինների հիմնական լիազորությունները` նկատի ունենալով հանրապետությունում իրականացվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման բովանդակային գործընթացները.

 3) աշխատանք փնտրող անձանց և գործատուների իրավական երաշխիքները, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի որոշարկման մեխանիզմները և նրանց տրվող լրացուցիչ երաշխիքները, ինչպես նաև զբաղվածության պետական կարգավորման ծրագրերում ներգրավման առաջնահերթությունները.

4) բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման իրավական հիմքերը` որպես զբաղվածության պետական քաղաքականության իրականացման առանցքային և հիմնական գործիք.

5) միջազգային չափանիշներին համապատասխան` «հարմար աշխատանք» կարգավորման գործիքը.

6) մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման ապահովումը.

7) զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման համալիր տեղեկատվական ապահովումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կներդրվեն ՀՀ զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությամբ նախատեսվող զբաղվածության պետական կարգավորման նոր մոդելի իրավական հիմքերը, ինչը գործնականում հնարավորություն կտա ապահովելու զբաղվածության պետական քաղաքականության ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխությունների իրականացումը, աշխատաշուկայի ընթացիկ և հեռանկարային կարգավորման թափանցիկության և արդյունավետության բարձրացումը, զբաղվածության պետական ծառայությունների և ծրագրերի որակի, հասցեականության, մատչելիության և հնարավորությունների նպատակային կառավարումը, գնահատման և մոնիթորինգի համակարգերի ներդրումը:

85.

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է մշակել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերի` ԱՄԿ 131 կոնվենցիայի և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 4-րդ հոդվածի 1-ին դրույթներից: ԱՄԿ թիվ 131 կոնվենցիայի համաձայն` նվազագույն աշխատավարձի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն աշխատողների և նրանց ընտանիքների պահանջմունքները` ուշադրություն դարձնելով երկրում ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակին, կենսաապահովման նվազագույն ծախսերին, ինչպես նաև տնտեսական գործոններին` տնտեսական զարգացման պահանջներին, աշխատանքի արտադրողականության մակարդակին և բարձր զբաղվածության մակարդակի ապահովմանը: Համաձայն Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի և նպատակ հետապնդելով ապահովել արդարացի վարձատրման իրավունքի արդյունավետ կիրառումը` կողմերը պարտավորվում են ճանաչել աշխատողների վարձատրման իրավունքը, որը նրանց և նրանց ընտանիքներին կապահովի պատշաճ կենսամակարդակ:

Միջոցառման իրականացման համար հիմք են ընդունվում նաև ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության 2012-2017 թթ. ծրագրի դրույթները, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի մակարդակը մինչև 2017թ. կրկնապատկելու և նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակն ապահովելու վերաբերյալ, ինչպես նաև 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված չափաքանակները:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Նվազագույն աշխատավարձն աշխատաշուկայի կարգավորման հիմնական գործիքներից մեկն է: Այն ձևավորում է աշխատուժի գինը պետական և մասնավոր հատվածներում: Աշխատավարձի նվազագույն չափը պետք է հավասար լինի աշխատողի վերարտադրության համար անհրաժեշտ ծախսերին: Մինչդեռ, նվազագույն աշխատավարձի 2011 և 2012 թվականներին գործող չափը ցածր է աղքատության վերին ընդհանուր գծից, որը 2010 թվականին կազմել է 33517 դրամ:

Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներն ապահովելու նպատակով Եվրոպայի խորհրդի փորձագետների եզրակացության համաձայն նվազագույն ամսական աշխատավարձի չափը պետք է կազմի միջին աշխատավարձի առնվազն 50 տոկոսը: Հայաստանի Հանրապետությունում միջին անվանական աշխատավարձը 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 118497 դրամ (աղբյուրը` ՀՀ ԱՎԾ ինտերնետային կայք), որի ընդամենը 27.4 տոկոսն է կազմում նվազագույն աշխատավարձը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացում` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության 2012-2017 թթ. ծրագրով նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացման վերաբերյալ սահմանված դրույթները` հաշվի առնելով նաև 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված չափերը:

 

2. Կարգավորման առարկան

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է սահմանել նվազագույն աշխատավարձի չափի բարձրացում` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրով նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացման վերաբերյալ սահմանված դրույթները` հաշվի առնելով նաև 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված չափերը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացման վերաբերյալ ՀՀ կառավարության 2012-2017 թթ. ծրագրով սահմանված դրույթների ապահովում:

86.

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ամբողջացմամբ` հաշվի առնելով կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկումը 2014 թվականից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2011 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը:

Օրենքը կարգավորում է պետական կենսաթոշակային ապահովության կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը:

Համաձայն օրենքի 15-րդ հոդվածի` 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց (պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցների) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության` մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները` բացառությամբ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:

Միաժամանակ, 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող դրույթները:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 8-ի նիստի N 48 արձանագրային որոշմամբ հաստատվել է անձի պահպանված աշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգը, որի շրջանակներում նախատեսվում է վերանայել նաև հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման կարգը` դրա չափը պայմանավորելով աշխատունակության կորստի աստիճանով:

Նշվածի շրջանակներում, ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի` անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների համակարգը բարեփոխելու ուղղությամբ` դրանք համապատասխանեցնելով կուտակային համակարգի սկզբունքներին:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով նշվածը` նախատեսվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում` վերանայելով երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների համակարգը:

 

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության հաստատած հայեցակարգային մոտեցումները`

● կվերանայվի հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման կարգը` դրա չափը պայմանավորելով աշխատունակության կորստի աստիճանով և հաշվի առնելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը.

● պարտադիր կուտակային բաղադրիչի կիրարկման հետ կապված` կսահմանվի երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների հաշվարկման նոր կարգ` 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց համար.

● կվերանայվեն երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակների ֆինանսավորման մեխանիզմները:

Միաժամանակ, կլուծվեն անցումային շրջանի խնդիրները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումը կապահովի պետական կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ամբողջացումը:

87.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտը բխում է ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած` ՀՀ կառավարության գործունեության ծրագրից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ սահմանված են հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը:

Համաձայն ՀՀ կառավարության գործունեության ծրագրի 3-րդ բաժնի 3.2.1-ին ենթաբաժնի ութերորդ պարբերության` նախատեսվում է հետևողականորեն շարունակել կենսաթոշակների չափի բարձրացման քաղաքականությունը` միջին աշխատանքային կենսաթոշակի մակարդակը հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի:

Ըստ այդմ, սահմանված են կենսաթոշակների միջին չափերի թիրախային ցուցանիշներ` ըստ տարիների:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը` նախատեսվում է 2014 թվականի հունվարի 1-ից բարձրացնել հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով կսահմանվեն հիմնական կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի նոր չափեր` հիմք ընդունելով 2014 թվականի համար սահմանված միջին աշխատանքային կենսաթոշակի չափի թիրախային ցուցանիշը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումը կապահովի ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարումը և ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացումը:

88.

«Միայնակ տարեցներին և հաշմանդամներին խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման վճարովի, համավճարով և անվճար համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 2-ի «Բնակչության ծերացման հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» N 31 արձանագրային որոշման դրույթներից, ինչպես նաև միայնակ տարեցներին մատուցվող խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությունից:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Տարեցներին սոցիալական սպասարկման և խնամքի ծառայությունները տրամադրվում են ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում և տարեցների խնամքի ցերեկային կենտրոններում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տուն-ինտերնատներում կենսաթոշակառուներին ծառայությունները տրամադրվում են անվճար: Տուն-ինտերնատում խնամվողներն ստանում են իրենց կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ հիմնական մասը փոխանցվում է ՀՀ պետական բյուջե:

Ներկա դրությամբ նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատներում խնամվում է 1090 կենսաթոշակառու, տնային պայմաններում սպասարկվում է 1500 միայնակ տարեց և հաշմանդամ, իսկ հոգեկան առողջության ցերեկային կենտրոնում` 50 այցելու:

Խնամք տրամադրող 4 ոչ պետական հաստատություններում խնամվում է 130 միայնակ տարեց ու հաշմանդամ քաղաքացի, տնային պայմաններում սպասարկվում է շուրջ 2500, իսկ ցերեկային կենտրոններում` 2200 կենսաթոշակառու: Ոչ պետական կազմակերպությունները միայնակ տարեցներին և հաշմանդամներին տնային պայմաններում և խնամքի ցերեկային կենտրոններում ծառայություններ են տրամադրում անվճար, իսկ տուն-ինտերնատներում խնամվողներից գանձում են նրանց կենսաթոշակներն ամբողջությամբ կամ մասնակի` համաձայն իրենց կանոնադրությունների: Վանաձորի «Հույսի տուն» տարեցների շուրջօրյա խնամքի տանը խնամվողների հարազատները, բացի կենսաթոշակից, կատարում են նաև լրացուցիչ վճարումներ` տնօրինության հայեցողությամբ (կախված քաղաքացու սոցիալական ապահովվածության աստիճանից): Վճարովի ծառայություններ է տրամադրում նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը միայնակ տարեց անկողնային հիվանդներին` իր վերականգնողական կենտրոնում:

Նշվածից հետևում է, որ վճարովի ծառայությունների կարիքն այսօր հանրապետությունում կա:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Վճարովի կամ համավճարով մատուցվող ծառայությունների անհրաժեշտությունն այսօր արդեն զգացվում է, քանի որ հասարակության մեջ կան միայնակ կենսաթոշակառուներ, որոնք վճարունակ են, սակայն ի վիճակի չեն միայնակ ապրելու և խնամքի կարիք ունեն: Կան նաև վճարունակ ընտանիքներ, որոնք չեն ցանկանում կամ չեն կարողանում բնակվել իրենց հարազատ տարեցի հետ, կամ հենց տարեցն ինքն է ցանկանում առանձին բնակվել, և ընտանիքն էլ պատրաստ է վճարելու իր ծնողի կամ ազգականի խնամքի ծախսերը: Եվ այս դեպքում մարդիկ դիմում են մասնավոր անձանց ծառայություններին: Այս կատեգորիային պատկանող անձինք չեն ցանկանում տեղավորվել պետական տուն-ինտերնատներում: Լինում են նաև դեպքեր, երբ վճարունակ ընտանիքը ժամանակավորապես պետք է բացակայի հանրապետությունից, և նրանց համար խնդիր է տարեց մարդուն տանը միայնակ թողնելը: Կարող են պատահել նաև այլևայլ հանգամանքներ:

Խնդրի լուծման համար առաջարկվող առաջին քայլը վճարովի կամ համավճարով ծառայությունների տրամադրման հայեցակարգի ընդունումն է: Հայեցակարգում կներառվեն տրամադրվող ծառայությունների տեսակները, տրամադրող կազմակերպությունները, վճարովի, համավճարով և անվճար ծառայություններից յուրաքանչյուրի համար հիմք հանդիսացող` քաղաքացու և նրա ընտանիքի ապահովվածության աստիճանը և այլ գործոններ:

 

2. Կարգավորման առարկան

Հայեցակարգի կարգավորման առարկան կենսաթոշակառուների և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև եղած հարաբերությունների կարգավորումն է, մասնավորապես, միայնակ տարեցներին ու հաշմանդամներին վճարովի, համավճարով ու անվճար ծառայությունների տրամադրման նպատակի, սկզբունքների, հիմքերի ու արժեքների ամրագրումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում կունենանք միայնակ տարեցներին ու հաշմանդամներին խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ տրամադրող կազմակերպությունների բազմազանություն, տրամադրվող ծառայությունների որակի բարելավում, ծառայությունների տեսականու ընդլայնում, տարեցների կարիքների և նրանց ֆինանսական հնարավորությունների վրա հիմնված տարբեր ծառայությունների տրամադրում, հասցեականության բարձրացում:

89.

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 26-ի N 952-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը, իսկ որոշման 3-րդ կետով սահմանվել է այդ նպատակի համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունման ժամկետը` 2013 թ. հոկտեմբերի 1-ը: Սույն օրենքի ընդունմամբ գործող օրենսդրությունը կհամապատասխանեցվի նշված որոշման համաձայն իրականացված փորձնական ծրագրի արդյունքներով ձևավորված առաջարկություններին:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է սոցիալական ծառայությունների 7 տեսակ, ինչպես նաև սահմանված է, որ կարող են տրամադրվել նաև օրենքով չարգելված սոցիալական ծառայություններ ևս: ՀՀ կառավարության որոշումներով սոցիալական ծառայություններից յուրաքանչյուրի համար սահմանված է տրամադրման կարգ: ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» N 952-Ն որոշմամբ նախատեսված է դրամական վճարների իրականացման լիազորությունները վերապահել մեկ միասնական մարմնի` դրանցից տարանջատելով սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում, որով կսահմանվեն համապատասխան դրույթներ` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովելու համար:

 2. Կարգավորման առարկան

Նշված նախագծի ընդունումով կապահովվի ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրում` բարձրացնելով սոցիալական ծառայությունների որակը և մատչելիությունը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սոցիալական ծառայությունների համալիր (լրակազմով) տրամադրման համակարգի ներդրման իրավական հիմքի առկայություն

90.

«Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 Վավերացնելով և ընդունելով ՄԱԿ-ի 2006 թվականի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան` պետությունն ստանձնել է միջազգային պարտավորություններ` սոցիալական պաշտպանության ոլորտում ամրագրել մի քաղաքականություն, որն ուղղված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը հասարակություն:

 Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովելու, նրանց համար իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է ներդնել անձի կարողությունների և կարիքների բազմակողմանի` ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված գնահատման համակարգ, ինչը հիմք կհանդիսանա ըստ անձի գնահատված կարիքների և կարողությունների, սոցիալական աջակցության տեսակների տրամադրման համար:

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմիններն անձին հաշմանդամ են ճանաչում` համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներ և հաշմանդամության խմբերի չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման դրույթների:

 Համաձայն գործող օրենսդրության` հաշմանդամ են ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետևանքով կենսագործունեության լրիվ կամ մասնակի կորուստ ունեցող անձինք: Հաշմանդամության սահմանման գործիքներն ու չափանիշներն առավելապես հիմնված են բժշկական մոդելի վրա:

ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 8-ի N 48 արձանագրային որոշմամբ ընդունվել է «Անձի պահպանված աշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգը», որում առաջարկվում է հաշմանդամության սահմանման հիմքում դնել անձի պահպանված աշխատունակությունը` հաշվի առնելով նաև շրջակա միջավայրի գործոնները:

 Համապատասխան չափորոշիչներ մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբերի կողմից, որոնցում ընդգրկված են սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության ոլորտների մասնագետներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակվել են բժշկական և սոցիալական չափորոշիչներ:

Չափորոշիչների մշակված տարբերակը քննարկվել է հաշմանդամության ոլորտում, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման հարցում մեծ փորձ ունեցող միջազգային փորձագետների հետ: Վերջիններիս կողմից տրված եզրակացությունների համաձայն հաշմանդամության սահմանման հիմքում միայն աշխատունակության գնահատման փաստը դնելը կարող է խոչընդոտել անձի կարիքների բազմակողմանի գնահատմանը և, միաժամանակ, չի բացառելու սուբյեկտիվ մոտեցումները: Անձի կարողությունները, այդ թվում` աշխատանքային գործունեությունը, բազմակողմանի գնահատելու և դրա հիման վրա անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար վերջին տարիներին որպես լավագույն գործիք կիրառվում է ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգումը (ICF): Անձի աշխատունակությունը ICF-ի բաղադրիչներից մեկն է: ICF-ը հնարավորություն է տալիս անձի կարիքների գնահատման և դրանց բավարարմանն ուղղված բազմաբնույթ ծառայությունների մատուցման ուղղությամբ վարվող քաղաքականություններում ցուցաբերել միասնական և համակարգված մոտեցում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Հաշվի առնելով նշվածը` անհրաժեշտ է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հաշմանդամության սահմանման նոր հայեցակարգային մոտեցումներ` հիմնված ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքների վրա:

2. Կարգավորման առարկան

Կարգավորվում են հաշմանդամության սահմանման գործընթացին առնչվող հարաբերությունները` հաշմանդամության սոցիալական մոդելի տեսանկյունից:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ICF կիրառումը կդառնա ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման ընթացքի մշտադիտարկման կարևոր գործիք:

Անձի կարիքների գնահատման և դրանց բավարարմանն ուղղված բազմաբնույթ ծառայությունների մատուցման ուղղությամբ վարվող քաղաքականություններում կդրսևորվի միասնական և համակարգված համակողմանի մոտեցում:

Հանրապետությունում ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետության բարձրացում` կապված անձի բազմակողմանի կարիքների գնահատման և ըստ այդմ սոցիալական աջակցության ձևերի, այդ թվում` ծառայությունների տրամադրման հետ:

ICF-ի կարևորությունը և ներուժն արժևորվում են նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների գնահատման գործընթացում միասնական ռազմավարություն մշակելու հարցում` ուղղված նրանց իրավունքների և բարեկեցության խթանմանը:

91.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1864-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի N 1864-Ն որոշմամբ հաստատվել են պետական նպաստների նշանակման և վճարման կարգերը, իսկ ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 26-ի N 952-Ն որոշման 3-րդ կետով սահմանվել է, որ մինչև 2013 թ. մայիսի 31-ը ՀՀ կառավարություն պետք է ներկայացվի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, պետական նպաստների, դրամական օգնությունների և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները մեկ պետական մարմնի վերապահելն ապահովող իրավական ակտերի նախագծերը: Սույն որոշման նախագիծը նշված դրույթի կատարումն ապահովող հիմնական իրավական ակտերից մեկն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի` պետական նպաստների նշանակման և վճարման կազմակերպման գործառույթները վերապահված են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով այդ գործառույթներն այլ մարմնի վերապահելու դեպքում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ այդ օրենքի կիրառումն ապահովող համապատասխան իրավական ակտերում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ, որով պետական նպաստների նշանակման և վճարման գործառույթները կվերապահվեն համապատասխան պետական մարմնին:

2. Կարգավորման առարկան

Պետական նպաստների նշանակման և վճարման գործընթացի կարգավորում

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական նպաստների նշանակման և վճարման նոր կարգի առկայություն` կիրառելով «Մեկ պատուհան» սկզբունքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

92.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրի ընդունման և իրականացման նպատակը Հայաստանում տեղեկատվական հասարակության և զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կայացմանը, աշխարհի առաջատար ՏՀՏ երկրների շարքում Հայաստանը ՏՀՏ ուղղվածություն ու լայն տարածում ունեցող էլեկտրոնային հասարակությամբ երկիր դասվելուն, ոլորտի արդյունավետության աճի պահպանմանը և զարգացմանը, որակյալ աշխատուժի աճի շարունակական զարգացմանը նպաստելն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն են`

• ՏՏ ոլորտում գործունեության ծավալման և ՏՏ գործիքների համատարած կիրառման համար բարենպաստ գործարար միջավայրի և համաշխարհային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ ենթակառուցվածքների թերի լինելը,

• էլեկտրոնային գրագիտության անբավարար մակարդակը,

• ՏՏ արտադրանքի և ծառայությունների արտահանման շուկաների սահմանափակությունը,

• Հայաստանում համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ կազմակերպությունների ցածր ներկայացվածությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

• էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ու ոլորտի զարգացմանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում,

• մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերի խթանում, մասնավորապես, «Համակարգիչ բոլորի համար» ազգային ծրագրի իրականացում,

• ՏՏ լուծումների և արտադրանքի նկատմամբ տեղական պահանջարկի խթանում,

• հասարակության իրազեկման, հայկական ՏՏ արտադրանքի պարբերական ներկայացման ու առաջմղման, ոլորտի ապագա զարգացումների և հաջորդ սերնդի անելիքների քննարկման միջոցառումների իրականացում,

• ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատում և ընդլայնում,

• Հայաստանի վարկանիշի ձևավորում` որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարությունը, կարևորելով ՏՏ արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, շեշտադրել է Հայաստանում ՏՏ ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է երկրում գիտելիքահենք տնտեսության ձևավորման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծում:

 93.

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2006 թվականին: Օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնց կարգավորման նպատակով մշակվել է նոր օրենքի նախագիծ՝ հաշվի առնելով հեղինակային իրավունքի ոլորտում առկա Եվրամիության մի շարք դիրեկտիվների և միջազգային որոշ պայմանագրերի փոփոխությունները, մասնավորապես, արբանյակային հեռարձակման և մալուխային կապով վերահաղորդման նկատմամբ կիրառելի հեղինակային իրավունքին և հարակից իրավունքներին վերաբերող որոշ կանոնների համակարգման մասին ԵՄ-ի 1993 թ. սեպտեմբերի 27-ի 93/83/EEC դիրեկտիվը։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող օրենքով կանոնակարգված չեն հատկապես արբանյակային կապի միջոցով վերահեռարձակմանը, ինչպես նաև մալուխային կապով հաղորդմանն ու վերահաղորդմանը վերաբերող դրույթները, ընդգրկված չեն սահմանափակումներ հատկապես թվային միջավայրում գրադարանների և կրթական հաստատությունների կողմից ստեղծագործությունների օգտագործման համար: Լիակատար հստակեցված չեն գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների գործունեության վերահսկողությանը վերաբերող դրույթները:

Անհրաժեշտություն է առաջացել ընդարձակել հեղինակի իրավունքների` օրենքով նախատեսված սահմանափակումների ու ազատ օգտագործման դեպքերը, երբ անհրաժեշտ չէ ձեռք բերել հեղինակի համաձայնությունն ու վարձատրություն վճարել ստեղծագործության օգտագործման համար, հնարավորություն տալ փոփոխելու ստեղծագործության ձևաչափը կույրերի կամ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար, սահմանել «որբ» ստեղծագործությունների (երբ հեղինակը հայտնի չէ, կամ հնարավոր չէ գտնել) օգտագործման դեպքեր՝ ապահովելու երիտասարդ սերնդի համար գիտելիքի ազատ մատչելիություն:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նոր օրենքի նախագծում հստակեցվել են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների հավատարմագրման, դրանց գործունեության և գործունեության վերահսկման ու դադարեցման հետ կապված հարաբերությունները։ Ներկայացվել են նոր դրույթներ հեռարձակող կազմակերպությունների համար, ինչպես նաև հեղինակի իրավունքի մի շարք սահմանափակումներ ու ազատ օգտագործման դեպքեր:

 

2. Կարգավորման առարկան

Նախագիծը ներդաշնակեցնում է արբանյակային կապի միջոցով հաղորդումներին և վերահեռարձակմանը (այդ թվում՝ մալուխային կապով) վերաբերող դրույթների համապատասխանեցումը նշված ԵՄ-ի դիրեկտիվի պահանջներին:

Ընդգրկվել են նոր սահմանափակումներ ու բացառություններ գրադարանների ու կրթական հաստատությունների համար, թույլ տեսնողների կամ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար, «որբ» ստեղծագործությունների օգտագործման համար, թվային միջավայրում ստեղծագործությունների օգտագործման համար:

Սահմանվել են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների հավատարմագրման, դրանց գործունեության, գործունեության վերահսկման և դադարեցման դրույթներ։ Նախատեսվում է, որ դրանց հավատարմագրումը պետք է իրականացվի մտավոր սեփականության հարցերով պետական լիազոր մարմնում` 5 տարի ժամկետով, որը կարող է բազմակի անգամ երկարաձգվել նույն ժամկետով։ Միևնույն ժամանակ սահմանվել են դրույթներ, որոնց համապատասխան պետական լիազոր մարմինը կարող է վերահսկել կազմակերպությունների գործունեությունը և հարկ եղած դեպքերում՝ դիմել անհրաժեշտ միջոցների, այդ թվում՝ հավատարմագիրն ուժը կորցրած ճանաչելուն։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ նոր օրենքի լիակատար համապատասխանություն հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ոլորտում Եվրախորհրդի դիրեկտիվների հիմնական դրույթներին, թվային միջավայրում ստեղծագործությունների և հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման դեպքում իրավունքների պահպանության ապահովում, իրավախախտումների և նմանակված արտադրանքի` հնարավորինս կանխում և նվազեցում

94.

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիրը նպատակաուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը նպաստելուն, միաջազգային համագործակցության ակտիվացմանը, միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով հանրապետության դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմանված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած` Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով: Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` զբոսաշրջային այցելությունների քանակի աճով, զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի զբոսաշրջային արդյունքի համաշխարհային շուկայում ներկայացման հիմնական ձևերից է միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը: 2014 թվականին նախատեսվում է ապահովել Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությունը 3 միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների: 2014 թվականի ընթացքում կապահովվի գովազդատեղեկատվական նյութերի նոր որակ և տարածման աշխարհագրության ընդլայնում: Գովազդատեղեկատվական նյութերի առկայությունը հնարավորություն է տալիս Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ազգային մակարդակով ներկայացնելու և գովազդելու միջազգային ցուցահանդեսներում, տոնավաճառներում, համաժողովներում և ոլորտի մի շարք այլ միջոցառումներին:

2014 թվականին նախատեսվում է մասնագիտացված լրագրողների ճանաչողական այցերի կազմակերպում նպատակային շուկա համարվող մի շարք երկրներից: Այցերի հիմնական նպատակը հայկական մշակույթի, սովորույթների, պատմական ժառանգության և զբոսաշրջիկներին հետաքրքրող այն ամենը ներկայացնելն է, որը հետագայում օտարերկրյա լրագրողը կներկայացնի իր երկրում հրատարակվող թերթերում և ամսագրերում:

Զբոսաշրջության տարածքային և ներքին զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև նոր զբոսաշրջային գրավչությունների բացահայտման, ձևավորման և պատմամշակութային հիմքի վրա զբոսաշրջության այլընտրանքային ձևերի զարգացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացման նպատակով նախատեսվում է պետական մասնակցության ապահովում մի շարք կարևորագույն ավանդական տոնակատարությունների անցկացմանը:

 

2. Կարգավորման առարկան

Հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, համայքներում զբոսաշրջության զարգացման, զբոսաշրջության բնագավառի մարքեթինգային քաղաքականության իրականացման, Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորման, միջազգային շուկայում պատշաճ ներկայացման և Հայաստանի միջազգային ինտեգրմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացումը կնպաստի 2014 թվականին Հայաստան զբոսաշրջային այցելությունների 10 տոկոս աճին 2013 թվականի համեմատ, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, ինչպես նաև դրա շրջանակներում ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացին:

95.

«Ներդրումային քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ ներդրումային քաղաքականության նոր հայեցակարգը ենթադրում է ոլորտում առկա հիմնախնդիրների առավել խորքային ուսումնասիրություն, որի նպատակն է ապահովել ներդրումային միջավայրի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել միջազգային պահանջներին համապատասխան:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային քաղաքականությունը ձևավորվել և իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա և նպատակաուղղված է համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրելուն: ՀՀ-ում ներդրումային զարգացման գերակայությունների երկարաժամկետ հեռանկարները հստակորեն ամրագրված չեն, ինչի արդյունքում ներդրողների կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը և միջոցառումները, սահմանափակ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում, հնարավորություն չեն ստեղծում կենտրոնացնել բոլոր հնարավորությունները գերակա նպատակների իրագործման համար:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Անհրաժեշտ է ամրագրել տնտեսության զարգացման և ներդրումային գործունեության առաջնայնությունները, մշակել և հաստատել կառավարության ներդրումային քաղաքականության միջնաժամկետ ծրագիրը, իրականացնել հանրապետության ներդրումային ներուժի ուսումնասիրություն, ապահովել հանրապետության ներդրումային վարկանիշի հետագա բարձրացումը, ուժեղացնել ներդրումային գործընթացի մասնակիցների գործողությունների կոորդինացումը, ակտիվացնել աշխատանքները ներդրումային վարկանիշներ տրամադրող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, արդյունավետ կերպով իրականացնել միջազգային կոնվենցիաներից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունները` օտարերկրյա ներդրումների և ֆինանսական օժանդակության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով, ապահովել ամբողջ ներդրումային գործընթացի համակարգային սպասարկումը` սկսած ներդրումային միջոցների կենտրոնացումից և ներդրումային ծրագրերի ընտրության գործընթացից մինչև ծրագրերի իրագործում և ուղեկցում:

2. Կարգավորման առարկան

Ներդրումային քաղաքականության հայեցակարգն արտահայտում է ներդրումային զարգացման պետական քաղաքականության ընդհանուր մոտեցումներն ու ռազմավարությունը և խնդիրների, սկզբունքների ու նպատակների համակցություն է: Հայեցակարգում դիտարկվում են ՀՀ ներդրումային քաղաքականության գերակա ուղղությունները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները, մասնավորապես, ՀՀ ներդրումային դաշտը, դրա հիմնական առավելությունները և թերությունները, ՀՀ կառավարության կողմից օտարերկրյա ներդրողներին տրվող արտոնությունները, որոնք համադրելի կլինեն տարածաշրջանի և աշխարհի առաջավոր փորձի հետ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Բարենպաստ ներդրումային միջավայրը կամրապնդի Հայաստանի մասնավոր հատվածը և կնպաստի երկրում տնտեսական աճին: Մասնավոր ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը կխթանի արդյունաբերության, ինչպես նաև տնտեսության այլ ոլորտների զարգացումը` վերազգային ընկերությունների ներգրավման, նոր տեխնոլոգիաների փոխանցման, իրացման շուկաների ընդլայնման և նոր աշխատատեղերի ու աշխատանքի բարձր արտադրողականության ապահովման միջոցով:

96.

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կմշակվի «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջից ելնելով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում` ուղղված ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացմանը:

ՓՄՁ-ի զարգացման միտումների հետ մեկտեղ ՓՄՁ-ի ոլորտի ուսումնասիրությունների և վարչական մոնիթորինգի արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեռ շարունակում են բախվել ՓՄՁ-ի սուբյեկտները: Այդ հիմնախնդիրները պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, մասնավորապես`

• ՓՄՁ-ի սուբյեկտների (հատկապես սկսնակ գործարարների) համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիություն,

• սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակաս,

• գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններ,

• ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների)` շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրներ,

• մարզային տնտեսական կոոպերացիայի ոչ բավարար մակարդակ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՓՄՁ-ի զարգացման համատեքստում առկա խնդիրների հաղթահարման նպատակով հարկ է, որ շարունակվի համապատասխան պետական քաղաքականության իրականացումը` միտված երկրում գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի իրականացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալների ավելացմանը:

2. Կարգավորման առարկան

Ծրագրի կարգավորման առարկան պետական աջակցության հարաբերություններն են` ուղղված ՓՄՁ-ի զարգացման խթանմանը, ՓՄՁ-ի զարգացման ճանապարհով երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափությունների հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացման, զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության մակարդակի բարձրացմանը նպաստելուն, ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության գործիքների բազմազանեցմանը, նպատակայնության ու հասցեականության բարձրացմանը:

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագրով նախատեսվում է`

• գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու, ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում` նախապատվություն տալով հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին,

• կանանց ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնում,

• ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության առկա գործիքների կիրառման շարունակականության ապահովում և նոր գործիքների ներդրում,

• ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացում,

• ՓՄՁ-ի սուբյեկտների «ագրեսիվ» նորարարական նախաձեռնությունների խթանում, ինչպես նաև հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերում,

• ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի կիրակման արդյունքում ակնկալվում է երկրի ՀՆԱ-ում ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ստեղծված արդյունքի տեսակարար կշռի ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) տեսականու ընդլայնում և դրանց արտահանման ծավալների ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների թվի ավելացում և նրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծում:

97.

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2014 թվականի ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Բարենպաստ գործարար միջավայրը ժամանակակից աշխարհում ներդրումների ներգրավման և երկարաժամկետ տնտեսական աճի հիմնական գրավականն է: Այս առումով ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է կատարում գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու և անհարկի պետական միջամտության բեռը թոթափելու ուղղությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործարարությանն առնչվող ընթացակարգերն իրենց պարզությամբ և թափանցիկությամբ դեռևս հեռու են բավարար լինելուց: Գործարարության զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման պետական քաղաքականությունն ուղղված է առավելագույն բարենպաստ միջավայրի ստեղծմանը, տնտեսության առավել ազատականացմանը, ազատ մրցակցության խթանմանը, վարչարարական ընթացակարգերի առավելագույն պարզեցմանը, մասնավորապես, տարբեր պետական մարմիններ կրկնվող տեղեկատվությամբ հաշվետվությունների ներկայացման բացառմանը, սպառողների շահերի արդյունավետ պաշտպանությանը, փոքր և միջին բիզնեսի համար պարզեցված հարկային դաշտի ձևավորմանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված` ՀՀ կառավարության բարեփոխումների շարունակականության ապահովման և տարբեր ոլորտներում այդ ուղղությամբ իրականացվող առանձին միջոցառումերի համալիր ու հասցեական իրագործման նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2014 թ. ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

2. Կարգավորման առարկան

Աշխատանքներ կկատարվեն Հայաստանի գործարար միջավայրի բարեփոխման և «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման համար հիմք հանդիսացող բաղադրիչների բարելավման ուղղությամբ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունը դարձնել տարածաշրջանում գործարար և ներդրումային առավել բարենպաստ միջավայր ունեցող երկիր:

ՀՀ արդարադատության նախարարություն

98.

Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարելավում` բնագավառը կարգավորող «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Բազմաբնակարան բնակարանային ֆոնդը երկրի առանցքային ակտիվներից մեկն է, և պետությունը, որպես բնագավառի կարգավորող, շահագրգռված է այդ ակտիվի պատշաճ սպասարկման, շահագործման ու արդիականացման հարցերում: Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բնագավառում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք կապահովեն բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման արդյունավետ մոդելի կիրառումն ու բնագավառի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը` նպատակ ունենալով ապահովելու դրանց շարունակականությունն ու կայունությունը երկարաժամկետ կտրվածքով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման բնագավառում ներկայումս առկա են մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես, բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման արդյունավետության և դրանց կառավարման մարմինների գործունեության թափանցիկության ցածր մակարդակ, սեփականատերերի կողմից ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ իրենց իրավունքների և պարտականությունների ընկալման ցածր մակարդակ, լիազորությունների սահմանազատման անհստակություն, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքի շահագործմանը և պահպանմանը վերաբերող կանոնակարգերի անհստակություն և այլն:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ օրենսդրությունը բարելավել՝ բնագավառը կարգավորող հիմնական օրենքի կատարելագործման՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման միջոցով:

 

2. Կարգավորման առարկան

Հիմնախնդիրների լուծման համար բնագավառը կարգավորող հիմնական ակտում դրույթներ կնախատեսվեն կառավարչի ընտրության պարտադրման և մասնագիտացված կառավարման իրականացման, բնակարանային կառավարման, պահպանման և շահագործման պարտադիր նորմերի և ֆինանսական վարույթի չափորոշիչների սահմանման, վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, անշարժ գույքի և բնակֆոնդի կառավարման բնագավառի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի ձևավորման առնչությամբ և այլն:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման միջոցով կձևավորվեն այն սկզբունքային մոտեցումները, որոնք կհանգեցնեն բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման արդյունավետ մոդելի կիրառմանը, որն էլ իր հերթին կապահովի բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պատշաճ շահագործումն ու պահպանումը:

99.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) ընդունվել է 1998 թ. հունիսի 17-ին և ուժի մեջ մտել 1999 թ. հունվարի 1-ից: Ուժի մեջ մտնելուց հետո մինչ օրս ընկած ժամանակահատվածում օրենսգիրքը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների և լրացումների: Գործող օրենսգրքում նախատեսված ապացուցման ընթացակարգերն ամբողջական չեն, տարընկալման տեղիք են տալիս, ինչն էլ շատ դեպքերում պատճառ է հանդիսանում կայացված վճիռների բողոքարկման և նաև բեկանման համար:

Բացի դրանից` օրենսգիրքը վերադաս դատարանի կողմից դատական ակտը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս առաջին ատյանի դատարանում այդ գործի քննության վրա տարածում է գործի քննության ընդհանուր կանոնները:

Օրենսգիրքը մանրակրկիտ չի կարգավորում նախնական դատական նիստի անցկացման ընթացքը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Անհրաժեշտ է բարելավել օրենսգրքի ապացուցման գործընթացը կարգավորող նորմերը, մանրամասնել և հստակեցնել ապացույցների տեսակները, դատարանում ապացույցների հետազոտման կարգը և ապացույցների գնահատման կանոնները, ապացույցները ոչ վերաբերելի և անթույլատրելի ճանաչելու դատավարական սկզբունքները, կարգը՝ նախատեսելով գործն ըստ էության լուծող դատական ակտում ապացույցն անթույլատրելի ճանաչելու որոշումը հիմնավորելու պահանջ: Բացի դրանից` անհրաժեշտ է սահմանել վերադաս դատարանի կողմից դատական ակտը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս առաջին ատյանի դատարանում այդ գործի քննության առանձնահատկությունները, ինչպես նաև նախնական դատական նիստի ժամանակ դատարանի և դատավարության մասնակիցների գործողությունների շրջանակը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունում:

 

2. Կարգավորման առարկան

Հաշվի առնելով օրենսգրքում կատարված բազմաթիվ փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև դրա՝ անհրաժեշտ լրամշակման ծավալները, անհրաժեշտ է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրք:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով կհստակեցվի ապացուցման գործընթացը, կսահմանվեն վերադաս դատարանի կողմից դատական ակտը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս առաջին ատյանի դատարանում այդ գործի քննության առանձնահատկությունները և նախնական դատական նիստի առավել ամբողջական կանոնները:

100.

Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրության բարելավում՝ «Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1.1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում կարևոր դեր ունի քաղաքացիական հասարակությունը, որն առանցքային դեր է խաղում մասնակցային ժողովրդավարության, օրենքի իշխանության ամրապնդման, որոշումների կայացման մակարդակում հասարակական տարբեր շերտերի շահերի ներկայացման գործընթացներում, որոնք կարևորագույն նախապայմաններ են հասարակության կայուն զարգացման համար: Հանրային կառավարման և զարգացման ասպարեզում քաղաքացիական հասարակության դերի կարևորությունն աճում է ամբողջ աշխարհում: Ելնելով նշվածից` նպատակահարմար է մշակել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգ (այսուհետ՝ հայեցակարգ), որի գլխավոր նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն զարգացումը՝ գործող օրենսդրությունը ներկա պահանջներին համախատասխանեցնելու միջոցով:

 

1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առկա դասակարգումը և առաջին հերթին դրա արդյունքում առաջ եկող սահմանափակումներն առաջ են բերում մի շարք խնդիրներ: Փաստորեն օրենսդրական կարգավորման արդյունքում անհնար է լինում որոշ չափանիշներով ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրումը: Օրինակ, օրենսդրությունը չի նախատեսում սահմանափակ մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման հնարավորություն, իսկ վերջիններս ոչ առևտրային գիտական, գիտահետազոտական կենտրոնների (tink tank) գործունեության համար ամենահարմար կազմակերպչական-իրավական տարբերակն են: Միևնույն ժամանակ առկա օրենսդրական կարգավորումները բավականին խիստ են, իմպերատիվ նորմերը գերակշռում են, ինչը հնարավորություն չի տալիս առավել ճկուն մշակելու անհրաժեշտ կանոնադրական կարգավորումներ: Ավելին, ոչ առևտրային կազմակերպությունների առկա դասակարգման մեջ բացակայում են այնպիսի կազմակերպական իրավական ձևեր, որոնցում միաժամանակ կմիավորվեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, կամ միաժամանակ կմիավորվեն և՛ առևտրային, և՛ ոչ առևտրային իրավաբանական անձինք1:

 

1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների հիմնումը լայնածավալ և համակարգային լուծումներ է պահանջում, անհրաժեշտ է ընդունել հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգ:

 

2. Կարգավորման առարկան

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության ժամանակ առկա խնդիրներով պայմանավորված և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ներկայացվող բարեփոխումների շրջանակներում առաջարկվում է ՀՀ գործող օրենսդրության վերանայում, որի արդյունքում օրենսդրությունը կհամապատասխանեցվի քաղաքացիական հասարակության ներկա պահանջներին և խնդիրներին, և կխթանի քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը: Մասնավորպես, առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գլուխ 5-ում (Իրավաբանական անձինք)՝ վերանայելով ոչ առևտրային կազմակերպությունների տեսակները, ինչպես նաև ընդունել համապատասխան հատուկ օրենսդրություն՝ առանձին կազմակերպական-իրավական տեսակների մասով:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նման դասակարգման արդյունքում կլուծվեն առկա մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են տարբեր հասարակական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև սպորտային ֆեդերացիաների, կրթական հաստատությունների և ստեղծագործական միությունների գործունեության առանձնահատկություններով: Արդյունքում, կկանխարգելվեն և կվերացվեն անհրաժեշտ իրավական կարգավորման բացակայության պայմաններում իրականացվող ինքնակարգավորման արդյունքում կատարվող տարատեսակ իրավական հնարավոր խախտումներ և իրավական խոչընդոտներ:

 

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նման դասակարգման արդյունքում կլուծվեն առկա մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են տարբեր հասարակական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև սպորտային ֆեդերացիաների, կրթական հաստատությունների և ստեղծագործական միությունների գործունեության առանձնահատկություններով: Արդյունքում, կկանխարգելվեն և կվերացվեն անհրաժեշտ իրավական կարգավորման բացակայության պայմաններում իրականացվող ինքնակարգավորման արդյունքում կատարվող տարատեսակ իրավական հնարավոր խախտումներ և իրավական խոչընդոտներ:

101.

Հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրներից մեկը քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է: Այս միջոցառումը ներառում է նախ և առաջ մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ ժամանակահատվածի, ներգրավված պետական օղակների քանակի կրճատումը, քաղաքացի-պետական ծառայող շփումների նվազագույնի հասցնելը, ծախսատարության կրճատումը, կոռուպցիոն ռիսկերի բացառումը: Ելնելով նշվածից` նպատակահարմար է Երևան քաղաքում և մարզերում հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների հիմնումը, ինչը ենթադրում է նշված ծառայությունների ամբողջ փաթեթը հաճախորդներին «Մեկ պատուհան» սկզբունքի միջոցով տրամադրելը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման, անձնագրային և վիզաների, անշարժ և շարժական գույքի կադաստրի և այլ ծառայությունների տրամադրումն իրականացվում է տարբեր պետական մարմինների կողմից: Երբեմն, ելնելով այն հանգամանքից, որ նշված ծառայությունները փոխկապակցված են, քաղաքացին ստիպված է դիմել առանձին օղակների` ծառայության մեկ տեսակ ստանալու համար: Ինչը ենթադրում է բավականաչափ երկար ժամանակահատված: Բացի դրանից` յուրաքանչյուր առանձին օղակի դիմելը ենթադրում է կոնկրետ սահմանված առանձին վճար: Հետևաբար, կոնկրետ մեկ ծառայություն ստանալը շատ հաճախ ենթադրում է մի քանի օղակների դիմելու հետևանքով առաջացած ավելորդ ծախսատարություն:

Ներկայիս գործող համակարգն անհարկի ավելացնում է բյուրոկրատական բեռը: Ավելորդ օղակների ներգրավվածությունը, ծառայությունների ստացման ծախսատարությունը, ժամանակատար ընթացակարգերը խոչընդոտում են տնտեսական ակտիվության խթանմանը: «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը կնպաստի ոլորտում այնպիսի սկզբունքների ներդրմանը, ինչպիսիք են վարչարարության խնայողականությունը, պետական տարբեր, սակայն հաճախ փոխկապակցված գործառույթներ իրականացնող մարմինների փոխներգործության ընթացքում առաջացող ֆինանսական, ժամանակային, նյութական բնույթի անհարկի խոչընդոտների կամ ձգձգումների նվազմանը, պետական մարմինների հետ քաղաքացու շփման նվազեցմանը, իսկ որոշ դեպքերում նման շփումների առհասարակ բացառմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների հիմնումը լայնածավալ և համակարգային լուծումներ է պահանջում, անհրաժեշտ է ընդունել հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգ:

 

2. Կարգավորման առարկան

Հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգով կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց «Մեկ պատուհան» սկզբունքով կենտրոնացված ծառայությունների մատուցման նպատակով հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոններ հիմնելու համար անհրաժեշտ քայլերը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների հայեցակարգի ընդունմամբ հնարավոր կլինի դրա հիման վրա իրականացնել հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների հիմնումը:

102.

«Սեփականության արդյունավետ օգտագործման վերաբերյալ հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունման

 1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո պետության համար կենսական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների, այդ թվում` գործարանների, անավարտ շինարարության օբյեկտների և այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը մասնավորեցման արդյունքում անցավ մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց: Վերջիններս, դառնալով նշված օբյեկտների սեփականատեր, որոշ դեպքերում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով այլևս չշարունակեցին դրանք ըստ նշանակության օգտագործել: Արդյունքում, այդ գույքը, ունենալով երկրի զարգացմանը նպաստելու մեծ պոտենցիալ, հայտնվեց չօգտագործվող` «անտնտեսվար» վիճակում, ինչը չի կարելի ընդունելի համարել առանց այդ էլ սահմանափակ հնարավորություններով օժտված Հայաստանի Հանրապետության տնտեսության համար:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չօգտագործվող` «անտնտեսվար» վիճակում հայտնված գույքը ներկայումս սեփականության իրավունքով պատկանում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհրաժեշտ ենք համարում մշակել դրանց հարկադիր օտարման հնարավորություն ընձեռող հայեցակարգ` սեփականության իրավունքի հետ կապված սահմանադրաիրավական հարաբերությունների կարգավորման սկզբունքային նորմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածների համատեքստում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս չօգտագործվող` «անտնտեսվար» վիճակում հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքը շարունակվում է չօգտագործվել ըստ նշանակության: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` անհրաժեշտություն է առաջացել մշակելու այդ գույքի հարկադիր օտարման հնարավորությանն անդրադարձող հայեցակարգ, որը սակայն կլինի սեփականության իրավունքի հետ կապված սահմանադրաիրավական հարաբերությունների կարգավորման սկզբունքային նորմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածների համատեքստում:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նշված հոդվածների` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը (սեփական հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու սեփականատիրոջ իրավունքը), որից անձը կարող է զրկվել բացառապես դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում, իսկ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Այս կապակցությամբ ուշագրավ է ՀՀ Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի N ՍԴՈ-630 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը, որի համաձայն «Սահմանադրության 43-րդ հոդվածը սեփականության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք: Առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրությունն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշն ու սահմանները` դա չվերապահելով նույնիսկ օրենսդրի իրավասությանը: Այն կարող է նախ` իրականացվել օրենքով նախատեսված դեպքերում՝ բացառապես դատական կարգով սեփականությունից զրկելու միջոցով` որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն: Երկրորդ` «սեփականության օտարման» միջոցով, որը «սեփականության զրկումից» էապես տարբեր այլ ինստիտուտ է և պետք է իրականացվի Սահմանադրության 31-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքերով:»:

 

Նշվածից հետևում է, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսել է սեփականության իրավունքի սահմանափակման ընդամենը երկու դեպք`

 

1. օրենքով նախատեսված դեպքերում բացառապես դատական կարգով սեփականությունից զրկում` որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն.

2. հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարում` օրենքով սահմանված կարգով:

Ընդ որում, որպես երկրորդ եղանակով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիք՝ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի հուլիսի 14-ի N ՍԴՈ-815 որոշմամբ կարևորել է հետևյալը՝

 

ա. «միայն մեկ դեպքում է հնարավոր սեփականության հարկադիր օտարումը, երբ առկա է բացառիկ` գերակա հանրային շահերով պայմանավորված հասարակական և պետական կարիքը»,

բ. «հասարակության և պետության ամեն մի կարիք սեփականության օտարման հիմք չի կարող հանդիսանալ, այդ կարիքները պետք է լինեն բացառիկ` պայմանավորված գերակա հանրային շահով»,

գ. «միայն բացառիկ` գերակա հանրային շահի առկայության հիմնավորմամբ ի հայտ եկած հասարակական և պետական կարիքի դեպքում կարող է սեփականության հարկադիր օտարման խնդիր առաջադրվել»,

դ. «օրենքը պետք է սահմանի, թե ինչպես որոշել հասարակական և պետական կարիքը, ինչպես է հիմնավորվում, որ դրա` համարժեք փոխհատուցմամբ բավարարումը թելադրված է բացառիկ` գերակա հանրային շահով»:

Սահմանադրական այս պահանջների մեջ բացառիկ` գերակա հանրային շահի ամրագրումը մի կողմից սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք է, քանի որ այլ դեպքերում սեփականության օտարումը կլինի հակասահմանադրական, մյուս կողմից` պետության համար սահմանափակում է օտարված սեփականությունն այլ նպատակով օգտագործելու հնարավորությունը:

Ելնելով շարադրված դատողություններից` կարելի է եզրակացնել, որ «անտնտեսվար պահվող օբյեկտների (արտադրական նշանակության շենքեր, շինություններ, դրանց ամրակցված գույք և այլն)» նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր օտարումը կարող է իրականացվել բացառապես նշված պայմաններին համապատասխան իրականացված հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարմամբ, քանի որ ցանկացած այլ սահմանափակում չի բխի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պահանջներից:

 

2. Կարգավորման առարկան

 

Կարևորելով «իրավաչափ նպատակի համար սեփականության տարբեր օբյեկտների օտարման առանձնահատկությունները» սահմանելու պահանջը և ելնելով իրավական որոշակիության սկզբունքը հնարավորինս ապահովելու անհրաժեշտությունից՝ նախատեսվում է մշակել սեփականության արդյունավետ օգտագործման վերաբերյալ հայեցակարգ, որն իրավական հիմքեր կստեղծի օրենքով ամրագրելու օբյեկտների (արտադրական նշանակության շենքեր, շինություններ, դրանց ամրակցված գույք և այլն) անտնտեսվար պահելու դեպքում դրանց օտարումը հասարակության և պետության կարիքների համար՝ որպես գերակա հանրային շահ ճանաչելու, ինչպես նաև դրանք օտարելու առանձնահատկություններ սահմանելու համար:

 

Կնախատեսվի այն հատկանիշների շրջանակը, որոնք թույլ կտան համապատասխան գույքը դիտարկել որպես անտնտեսվար պահվող: Մասնավորապես, այդպիսի հատկանիշներ կարող են հանդիսանալ`

 

1) վերջին տասը տարվա ընթացքում այդ օբյեկտի սեփականատերն այն երբևէ չի օգտագործել կամ օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ.

 

2) վերջին տասը տարվա ընթացքում այդ օբյեկտի օգտագործման արդյունքում դրա սեփականատիրոջ ստացած օգուտը չի գերազանցում այդ օբյեկտի առավել բարձր կադաստրային արժեքի 10 %-ը.

 

3) հասարակության և պետության կարիքների համար սեփականությունն օտարելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին առկա են տնտեսավարող սուբյեկտին սնանկ ճանաչելու հիմքեր, և դրա մասնակիցները (բաժնետերերը և այլն) բավարար միջոցներ չեն ձեռնարկել իրավաբանական անձի սնանկության հիմքերը վերացնելու համար:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Սեփականության արդյունավետ օգտագործման վերաբերյալ հայեցակարգը թույլ կտա հստակորեն գնահատել տնտեսական օբյեկտն անտնտեսվար պահելու հանգամանքը և օրենքով սահմանված կարգով այն օտարելու միջոցով ապահովել տվյալ տնտեսավարող օբյեկտի բնականոն գործածումը: Բացի դրանից` հայեցակարգն ուղղված կլինի մասնավոր հատվածում համագործակցության հարթակի ստեղծման միջոցով տնտեսական ակտիվության, ներդրումների աճի ապահովմանը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

103.

«Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2011թ. մայիսի 26-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՕ-172-Ն օրենքով սահմանված հարաբերություններին «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2007 թվականին, որից հետո հանրային և քաղաքացիական ծառայությունների կազմակերպման ոլորտում կատարված մի շարք փոփոխություններ չեն ներառվել գործող օրենքում: Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի համար մրցույթի արդյունքների հաշվարկման, կրտսեր պաշտոնում նշանակման կարգի, ատեստավորման անցկացման հետ կապված հարաբերություններին:

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին համապատասխան փոփոխել օրենքի դրույթները և ապահովել օրենսդրական կարգավորումների միատեսակությունը:

 2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխել քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի համար մրցույթի արդյունքների հաշվարկման, քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնում նշանակման կարգը, քաղաքացիական հատուկ ծառայողների ատեստավորման անցկացման հետ կապված դրույթները:

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ապահովել հանրային ծառայության կազմակերպման ոլորտում միասնական քաղաքականության իրականացումը, օրենսդրական կարգավորումների միատեսակությունը:

104.

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկատվության վերանայման, ինչպես նաև ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հստակեցման նկատառումներով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ Սահմանադրական դատարանի 2012 թ. մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշմամբ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետը, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող` այնքանով, որքանով որ չեն պարունակում կոնկրետ տեղեկատվություն, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայել նշված հոդվածները: Բացի դրանից` օրենքում հստակ ամրագրված չի այն տեղեկությունների շրջանակը, որոնք, իրենց բնույթով չհանդիսանալով պետական գաղտնիք, պարունակում են ծառայողական գաղտնիքի տարրեր:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին, վերանայել ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկատվության շրջանակը, դրանց գաղտնագրման եղանակը, օրենքում հստակ սահմանել «ծառայողական գաղտնիք» եզրույթը և դրա շարքը դասվող տեղեկությունները` հաշվի առնելով նաև այդ ոլորտում միջազգային չափորոշիչները:

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով նախատեսվում է ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկատվության շրջանակում կատարել փոփոխություններ, հստակեցնել դրանց գաղտնագրման ձևերը, ինչպես նաև տարանջատել ու հստակեցնել ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները, սահմանել դրանց գաղտնագրման եղանակները:

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ապահովել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման պահանջների իրացումն օրենքի մեջ, տեղեկատվության ազատության ապահովման խնդրի հետ կապված հստակեցնել, ինչպես նաև տարանջատել պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները:

105.

«Հակաականային գործողությունների ազգային չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հակաականային գործողությունների ազգային չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՄԱԿ-ի ականազերծման ծառայության (ՍNMAS, ՄԱԿԱԾ) կողմից մշակված «Հակաականային գործունեության միջազգային չափորոշիչների (ՀԱԳՄՉ)» կիրարկումը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու, ինչպես նաև հումանիտար ականազերծման ոլորտում ազգային և միջազգային կազմակերպությունների գործունեության հստակեցման, համակարգման, նրանց աշխատանքների որակի կառավարման և հսկողության անհրաժեշտության հանգամանքով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հակաականային գործողություններում ընդգրկվում են միջազգային, ազգային, առևտրային, ոչ պետական/հասարակական կազմակերպություններ և ռազմական ստորաբաժանումներ, որոնց գործողությունների կառավարման պլանավորումը ենթադրում է միասնական քաղաքականության ձևավորում: Այդ առումով անհրաժեշտություն է միասնական չափորոշիչների և ուղենիշների համակարգի սահմանումը, ինչը կներդաշնակեցնի գործընթացին ներգրավված տարբեր մարմինների կողմից իրականացվող գործողություններն ու մոտեցումները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հակաականային գործողությունների ազգային չափորոշիչների (ՀԱԳԱՉ)» ընդունմամբ ապահովել միջազգային չափորոշիչներին և ազգային ուղենիշներին համապատասխան ականազերծման համակարգի ներդրումն ու հակաականային գործունեության կանոնակարգումը, քաղաքացիաիրավական հարաբերություններում գործընթացի իրականացման սահմանները և շրջանակը:

 

2. Կարգավորման առարկան

Որոշման նախագծով հաստատվող չափորոշիչները ներառում են հակաականային վտանգի ենթակա տարածքների ուսումնասիրման, տեխնիկական հետախուզության ու քարտեզագրման, մարդասիրական ականազերծման, գործընթացին ներգրավված, այդ թվում` միջազգային դոնոր և իրականացնող կազմակերպությունների իրավական կարգավիճակի, գործունեության սկզբունքների վերաբերյալ ազգային մոտեցումների հստակեցումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունումը կխթանի հակաականային գործունեության իրականացումը, կբարձրացնի ՀՀ տարածքի ականազերծման աշխատանքների արտադրողականությունը, արդյունավետությունն ու անվտանգությունը:

106.

«Զինվորական հաստատությունների և զորամասերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Զինվորական հաստատությունների և զորամասերի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինված ուժերի կրթական կամ բժշկական ծառայություններ մատուցող զինվորական հաստատությունների և զորամասերի գործունեության հստակեցման, ինչպես նաև, զինվորական բնույթի առանձնահատկություններից ելնելով, նրանց իրավական կարգավիճակի առանձնահատկությունների սահմանային հանգամանքով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքներին համապատասխան զինված ուժերի կազմում գործող զինվորական հոսպիտալները և կայազորային պոլիկլինիկաներն իրականացնում են զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների անվճար բժշկական օգնություն և սպասարկում, իսկ ռազմական ուսումնական հաստատություններն ապահովում են համապատասխան աստիճանի կրթական ծրագրով զինված ուժերի համար մասնագետների պատրաստումը, սակայն օրենսդրորեն ամրագրված չէ նրանց կազմակերպական-իրավական ձևը, քաղաքացիաիրավական հարաբերություններում նրանց գործունեության սահմանները և շրջանակը: Միաժամանակ հստակեցված չէ զորամասերի կարգավիճակը, որոնք, չունենալով պետական գրանցում, որոշակի դեպքերում հանդես են գալիս որպես գործատու` իրավունք ունենալով պայմանագրային հիմունքներով պաշտոնի նշանակել վարձու աշխատողների, ինչը խնդիրներ է առաջացնում հարկային և քաղաքացիաիրավական օրենսդրության հետ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առանձին օրենքի տեսքով կանոնակարգել զինված ուժերի կրթական կամ բժշկական ծառայություններ մատուցող զինվորական հաստատությունների և զորամասերի իրավական կարգավիճակը, սահմանել քաղաքացիաիրավական հարաբերություններում նրանց գործունեության սահմանները և շրջանակը:

 

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել ռազմաբժշկական և ռազմաուսումնական հաստատությունների իրավական կարգավիճակը, գործունեության սկզբունքները, դրանց կողմից մատուցվող ծառայությունների, իրավասությունների և պարտավորությունների շրջանակները, զինված ուժերի զորամասերի կողմից քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցության առանձնահատկությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պաշտպանական բարեփոխումների ապահովման շրջանակներում զինված ուժերի համապատասխան կառույցների իրավական կարգավիճակի և գործունեության կանոնակարգում, իրականացվող գործառույթների համապատասխանեցում օրենսդրության պահանջներին:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

107.

Ցեղասպանության կանխարգելման բանաձևը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ներկայացնելը

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին օրակարգի կարևոր ուղղություններից է, ինչպես նաև այն, որ ՀՀ-ի կողմից ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով նախկինում ներկայացվել են ցեղասպանության կանխարգելման բանաձևեր, նշված գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային պլանի համաձայն 2013 թվականին ՀՀ-ի կողմից պետք է ներկայացվի նոր բանաձև:

108.

ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ ՀՀ ազգային զեկույցները ներկայացնելը

ՀՀ կառավարության 2007 թ. նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 1483-Ն որոշմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ազգային զեկույցները ներկայացնելը: ՄԱԿ-ի հիմնարար փաստաթուղթը մաս է կազմում Հայաստանի կողմից կազմակերպության պայմանագրային մարմիններին ներկայացվող զեկույցների։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի կողմից հիմնարար փաստաթուղթը վերջին անգամ ներկայացվել է 1995 թվականին, անհրաժեշտ է ներկայացնել դրա նոր տարբերակը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

109.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2013 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի հողերի կադաստրային գները՝ ըստ նպատակային նշանակության, յուրաքանչյուր տարի հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող օրենսդրության համաձայն նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրային գները չեն կարող կիրառելի լինել 2013 թվականի համար, ուստի, որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է:

 

2. Կարգավորման առարկան

Սույն որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն 2013 թվականի Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2013 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում կսահմանվեն 2013 թվականի հողերի կադաստրային գների և կադաստրային զուտ եկամտի չափերը, ինչը կնպաստի հողի շուկայի զարգացմանը, հողի հարկի բազայի և համայնքային բյուջեների ձևավորմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվի օտարման, վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում:

110.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2013 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որի հողամասերը, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի որակի ու քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների մասին ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, այդ թվում` նպատակային նշանակությունների ու սեփականության սուբյեկտների, հողատեսքերի ու գործառնական նշանակությունների, ինչպես նաև ոռոգվող հողերի կազմում: Այս բոլոր ընթացիկ փոփոխությունները տարեկան կտրվածքով ենթակա են պետական հաշվառման և պետք է արտացոլվեն Հայաստանի Հանրապետության ընթացիկ հողային հաշվեկշռում:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1450-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հողային հաշվեկշիռը: 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված` Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի փաթեթը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն Հայաստանի Հանրապետության նախարարությունների հետ համաձայնեցման փուլում է և սահմանված ժամկետում կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված փոփոխություններն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հողային հաշվեկշռում:

Նպատակն է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա ընթացիկ հողային հաշվեկշռի՝ ըստ նպատակային նշանակության ու սեփականության սուբյեկտների, իսկ գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերը` ըստ հողատեսքերի, տվյալները համեմատել նախորդ տարիների հետ, վերլուծության հիման վրա ներկայացնել առաջարկություններ` հողային պաշարների արդյունավետ օգտագործման և կառավարման, համայնքների սեփականաշնորհված հողերի միավորման ու խոշորացման ծրագրերին օժանդակելու համար:

 

2. Կարգավորման առարկան

Որոշման ընդունմամբ կկատարվի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխությունները կարտացոլվեն 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2013 թ. հաշվետվության (հողային հաշվեկշիռ) նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, ոչ պետական կազմակերպություններն ու անձինք:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2013 թ. հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կկազմվի Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը):

111.

«Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորումը, վարումը և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորումը, վարումը և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հունիսի 11-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը հաստատելու մասին» N 504-Ա որոշմամբ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորումը, վարումը և տեղեկատվության տրամադրման կարգը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքը տեղեկատվական ռեսուրսների ամբողջականությունն է, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության, արդիականացման, պահպանման և սպառողին տվյալների տրամադրման համար և բաղկացած է պետական տարածական տվյալների բանկից, ճյուղային, տարածքային և համայնքային տարածական տվյալների բանկից, մետատվյալների բանկից, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց տարածական տվյալների բանկից:

Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների ենթակառուցվածքի կազմը, դրա վարումը և տեղեկատվության կարգը կապահովի գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի արդիականությունը:

 

2. Կարգավորման առարկան

«Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորումը, վարումը և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կհաստատվի Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորումը, վարումը և տեղեկատվության տրամադրման կարգը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

112.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների՝ բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց, լուծարման գործընթացն այսօր կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ: Հաշվի առնելով այն հանգանմանքը, որ 2012 թ. հուլիսի 25-ից ուժի մեջ է մտել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, որով փոփոխությունների են ենթարկվել իրավաբանական անձանց լուծարման գործընթացին առնչվող դրույթները, և որն էլ հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք օրենքներում լուծարման գործընթացին առնչվող դրույթների փոփոխությանը, անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր կանոնակարգ, որը կհամապատասխանի գործող ՀՀ օրենսդրությանը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» նոր օրենքի ընդունմամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք օրենքներում լուծարման գործընթացին առնչվող դրույթների փոփոխություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. դեկտեմբերի 14-ի N 752 որոշման բազմաթիվ դրույթներ այսօր չեն համապատասխանում գործող օրենսդրությանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նոր կանոնակարգի ներդրմամբ լուծարման գործընթացի դրույթների համապատասխանեցում գործող օրենսդրությանը

 

2. Կարգավորման առարկան

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթաց

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Համապատասխանեցում գործող օրենսդրությանը, լուծարման գործընթացի արդյունավետության բարձրացում

113.

«Ներդրումների ներգրավման նպատակով պետական գույքի գրավադրման պայմանները և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Ներդրումների ներգրավման նպատակով պետական գույքի գրավադրման պայմանները և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի ընդունմամբ և պետական, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Պետական, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ներդրումային ծրագրերի իրականացումը հաճախակի կապված է զգալի ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության հետ: Պետությունը, որպես սեփականատեր, նախատեսում է սահմանել գույքի գրավադրման պայմաններ` հնարավորություն տալով ներգրավել անհրաժեշտ ֆինանսական միջոցները, միևնույն ժամանակ ապահովելով պետական գույքի պաշտպանվածությունը վարկատու կազմակերպության կողմից հնարավոր իրացումից:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Կանոնակարգել պետական, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավումը` պետական գույքի գրավադրման արդյունավետ մեխանիզմների ստեղծման միջոցով:

 

2. Կարգավորման առարկան

Պետական, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից ստանձնած ներդրումային ծրագրերի իրականացումն է, պետության` որպես սեփականատիրոջ, մրցունակության աստիճանի բարձրացումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ներդրումային ծրագրերի իրականացման ապահովումը

114.

«Պետական գույքի փոխանակության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Պետական գույքի փոխանակության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի ընդունմամբ, պետական գույքի փոխանակության գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս առկա են դեպքեր, երբ պետական գույքի փոխանակության գործարքներն իրականացնելիս դրանք չեն հիմնավորվում որոշակի տնտեսական կամ սոցիալական հիմնախնդիրների լուծմամբ, ինչն իրավիճակային լուծում է, որը ժամանակի ընթացքում չի առաջացնում տնտեսական կապ սոցիալական հատույցի ստացում պետության համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով, որ փոխանակության կողմ կարող են հանդես գալ իրավաբանական անձինք, համայնքները, օտարերկյա պետությունները, իրավաբանական անձինք և քաղաքացիները, նախատեսվում է մշակել կարգ և սահմանել պետական գույքի փոխանակության դեպքերը և յուրաքանչյուր դեպքի համար անհրաժեշտ պայմանները:

 

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկա են պետական գույքի բոլոր տեսակները (անշարժ, շարժական, գույքային իրավունքներ), որոնց տնօրինման լիազորությունները վերապահված են պետությանը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետության համար գույքի փոխանակումից սպասվելիք արդյունքների (դրամական, որոշակի տնտեսական կամ սոցիալական ծրագրերի իրականացման) ապահովումը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

115.

«ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նպատակ ունի մեկ միասնական իրավական ակտով սահմանել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մատնադրոշմային քարտադարանի գործունեությունը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում ստեղծված է և գործում է մատնադրոշմային քարտադարան, որտեղ իրականացվում են դեպքի վայրերից հայտնաբերված ձեռքի հետքերի և դատապարտված անձանց մատնադրոշմների հաշվառումներ: Ներկայումս մեկ միասնական իրավական ակտով կարգավորված չեն քարտադարանի կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է «ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության կողմից մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և վարման կարգը:

 

2. Կարգավորման առարկան

Մեկ միասնական իրավական ակտով ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգի սահմանումը կնպաստի ՀՀ ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանը` հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման գործում:

 

3. Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

«ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

116.

«Միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) հրապարակի անվտանգության գնահատման պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նշված որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում նոր միջուկային տեղակայանքի կառուցմամբ, որը հրամայական է դարձնում միջուկային տեղակայանքների հրապարակի անվտանգության գնահատման նկատմամբ կարգավորող պահանջներ սահմանելը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Նոր ատոմակայանի կառուցումը հրամայական է դարձնում կառուցվող տեղակայանքի հրապարակի անվտանգության գնահատման նկատմամբ պահանջներ սահմանելը, որը հիմք կհանդիսանա նաև նոր ատոմակայանի նախագծման համար տեխնիկական պահանջների ձևակերպման ու կառուցման լիցենզիայի հայտի քննարկման ժամանակ՝ անվտանգության գնահատում իրականացնելու համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված որոշման ընդունմամբ միջուկային տեղակայանքի հրապարակի գնահատման նկատմամբ կսահմանվեն անվտանգության պահանջներ, որոնք համահունչ են միջազգայնորեն ընդունված անվտանգության ապահովման նորագույն մոտեցումներին:

 

2. Կարգավորման առարկան

Առաջարկվող կարգով կարգավորվելու են միջուկային տեղակայանքների հրապարակի անվտանգության գնահատման, հրապարակին բնորոշ վտանգների բնութագրման, վթարային պլանավորման հարցերի ուսումնասիրության և կարգավորող մարմնին ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ պահանջները:

 

3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը

Որոշման կիրառման դեպքում կապահովվի նոր միջուկային տեղակայանքի հրապարակի գնահատումն ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջների:

117.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1751-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նշված որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ատոմատոլոգիական նպատակներով օգտագործվող թվային գեներացնող ճառագայթման աղբյուրների նկատմամբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր մոտեցումներով, որոնց համաձայն նշված աղբյուրները կարող են չլիցենզավորվել, այլ միայն գրանցվել:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող որոշմամբ լիցենզավորման ենթակա են նաև նշված գեներացնող ճառագայթման աղբյուրները, և դրանց լիցենզավորմանը ներկայացվող պահանջները նույնն են, ինչ բարձր ռիսկի աղբյուրների համար: Մինչդեռ, տարբերակված մոտեցման արդյունքում կարգավորող վերահսկողության համար բավական կլինի միայն նշված աղբյուրների պետական գրանցումը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված որոշմամբ իոնացնող ճառագայթման աղբյուրների համար կկիրառվեն տարբեր մոտեցումներ՝ լիցենզավորում կամ պետական գրանցում, ըստ դրանց՝ անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա ազդեցության:

 

2. Կարգավորման առարկան

Որոշման ընդունմամբ կապահովվի նշված աղբյուրների դուրս գալը լիցենզավորման գործընթացից, իսկ լիցենզավորման ենթակա այլ իոնացնող ճառագայթման աղբյուրների համար կսահմանվեն տարբերակված մոտեցումներ` ըստ դրանց ռիսկի աստիճանի:

 

3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը

Որոշման կիրառման դեպքում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը կբեռնաթափվի նաև գործարար միջավարի բարելավման նպատակով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

118.

«ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 6-ի N 940-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«ՀՀ կառավարության 2005 թ. հունիսի 6-ի N 940-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ. 30 փաստաթղթի նոր` 13-րդ խմբագրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը

ՀՀ կառավարության 2005 թ. հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշումը համապատասխանում էր 2008 թ. ԻԿԱՕ-ի կողմից «Անվտանգության» N 17 հավելվածում կատարված լրացումներին, փոփոխություներին և Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ. 30 փաստաթղթի 12-րդ խմբագրության պահանջներին:

2011 թ. ընթացքում (հունիսին) ԵԿԱԿ-ի կողմից նոր` 13-րդ խմբագրությամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել Եվրամիության կողմից «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ. 30 փաստաթղթում, սահմանվել են նոր չափորոշիչներ` օդանավակայանների տարածքներում վերահսկելի գոտիների և անվտանգության տեսանկյունից կրիտիկական գոտիների սահմանման, այդ գոտիներում ավիացիոն անվտանգության միջոցառումների մասով:

Նշված լրացումների և փոփոխությունների կիրառման ուշացումը կարող է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման վրա և այսօր ավիացիոն անվտանգության առումով նշված փոփոխությունների և լրացումների կիրառումն անհրաժեշտ է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով սահմանվում են ընթացակարգեր` կապված ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում Եվրամիության կողմից սահմանված նոր չափորոշիչների կիրառման, օդանավակայանների տարածքներում վերահսկելի գոտիների և անվտանգության տեսանկյունից կրիտիկական գոտիների սահմանման, այդ գոտիներում ավիացիոն անվտանգության միջոցառումների կիրառման հետ:

 

2. Կարգավորման առարկան

Նշված լրացումների և փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա լիովին համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիների և անվտանգության տեսանկյունից կրիտիկական համարվող գոտիներին ներկայացվող պահանջները և այդ գոտիներում ավիացիոն անվտանգության միջոցառումների գործընթացները Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ. 30 փաստաթղթով սահմանված չափորոշիչներին:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն օդանավակայանների վերահսկելի գոտիների և անվտանգության տեսանկյունից կրիտիկական համարվող գոտիներին ներկայացվող պահանջները, և այդ գոտիներում ավիացիոն ավտանգության միջոցառումների կիրառումը հնարավորություն կընձեռի ավելի բարձրացնել օդանավակայաններում ավիացիոն անվտանգության մակարդակը:

Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում մշակվել է ներկայացված նախագիծը:

119.

«ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ. 30 փաստաթղթի նոր` 13-րդ խմբագրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը

ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշումը համապատասխանում էր ԻԿԱՕ-ի կողմից «Անվտանգության» N 17 հավելվածի և Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ. 30 փաստաթղթի 12-րդ խմբագրության պահանջներին:

2011 թ. ընթացքում (հունիսին) ԵԿԱԿ-ի կողմից նոր` 13-րդ խմբագրությամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել Եվրամիության կողմից «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ. 30 փաստաթղթում, որով սահմանվել են նոր չափորոշիչներ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների մասով` կապված օդանավակայաններում անցագրային վերահսկողության սահմանման, անցագրերի պատրաստման, տալու, տեսակների, դրանց պաշտպանվածության հետ:

ՀՀ կառավարության նշված որոշման ուշացումը կարող է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող անցագրային վերահսկողության վրա և ավիացիոն անվտանգության առումով նշված փոփոխությունների, և լրացումների կիրառումն անհրաժեշտ է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով սահմանվում են ընթացակարգեր, որոնց ընդունումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ օդանավակայաններում անցագրային վերահսկողության միջոցառումների համապատասխանությունը Եվրամիության կողմից սահմանված նոր չափորոշիչներին:

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ծրագրի ընդունումով կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող անցագրային վերահսկողության միջոցառումները և դրանք կհամապատասխանեցվեն Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ. 30 փաստաթղթով սահմանված չափորոշիչներին:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն օդանավակայաններում անցագրային վերահսկողության միջոցառումները և հնարավորություն կընձեռվի ավելի բարձր մակարդակի հասցնել օդանավակայաններում անցագրային վերահսկողության աշխատանքները:

Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում մշակվել է ներկայացված նախագիծը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

120.

«Ֆիզիկական անձանց կողմից որոշ ապրանքների հայտարարագրման պարզեցված կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայտարարագրման պարզեցված համակարգի կիրառումն է:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս գործում է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և հայտարարագրման օրենքով սահմանված կարգը, որի դեպքում ՀՀ մաքսային սահմանով տեղաշարժվող ֆիզիկական անձն անձնական օգտագործման ավտոմեքենան հայտարարագրում է «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով` սովորական ընթացակարգերով: Նման իրավիճակը հաճախ հանգեցնում է ֆիզիկական անձանց արդարացի դժգոհություններին, իսկ մաքսային մարմինների համար` աշխատատար և զգալի միջոցներ պահանջող ծանրաբեռնվածության:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ֆիզիկական անձանց կողմից որոշ ապրանքների հայտարարագրման պարզեցված կարգ:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց կողմից որոշ ապրանքների հայտարարագրման պարզեցված կարգ սահմանելն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Հայտարարագրման պարզեցված համակարգի կիրառումը հնարավորություն կտա խուսափել աշխատատար և զգալի միջոցներ պահանջող ծանրաբեռնվածությունից, ինչն առավել արդյունավետ կդարձնի մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության իրականացումը, ինչպես նաև կբարելավվի ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ավտոմեքենաների հայտարարագրման գործընթացը:

121.

«Կազմակերպություներին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառման գործընթացների ավտոմատացման արդյունքում առաջացած հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի շարադրանքն օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Իրավաբանական անձանց պետական գրանցման և հարկային մարմիններում հարկ վճարողների հաշվառման կանգնեցման գործընթացներում «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրման արդյունքում գործընթացների ավտոմատացման, ինչպես նաև օրենքում կատարված մեծածավալ օրենսդրական փոփոխությունների և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում 2012 թ-ին կատարված փոփոխությունների հետևանքով անհրաժեշտություն է առաջացել «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում կարգավորել ի հայտ եկած և օրենքի առարկային վերաբերող նոր հարաբերությունները, վերաշարադրել օրենքի տեքստը՝ օրենսդրական տեխնիկային համապատասխանեցնելու նպատակով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է վերաշարադրել օրենքի տեքստն օրենսդրական տեխնիկային համապատասխան` ներառելով տերմինների սահմանումներ, կարգավորել հարկ վճարողների էլեկտրոնային հաշվառման և հարկային մարմնում հաշվառումից հանելու կարգի հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման հիմնախնդիրները, սահմանել օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցները և կանոնակարգել մի շարք այլ հարցեր:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառման կանգնելու, հաշվառման տվյալները փոփոխելու և հաշվառումից հանելու հետ կապված մասնակի խնդիրների կարգավորումն է, օրենքի տեքստի համապատասխանեցումն օրենսդրական տեխնիկայի կանոններին՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում 2012 թ-ին կատարված փոփոխությունների ներքո:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում լիարժեքորեն կկարգավորվեն հարկային մարմիններում հարկ վճարողների հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները:

122.

«ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմանը և շահագործմանը վերաբերող դրույթները մեկ միասնական որոշմամբ սահմանելու, ՀՀ կառավարության որոշումներում առկա և գործնական կիրառության ժամանակ հիմնախնդիրներ առաջացնող դրույթները վերանայելու, հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող տեխնիկական պահանջները և շահագործման կանոնները սահմանելու անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 ՀՀ կառավարության 2005 թ. հունիսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն և 2004 թ. օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշումները ներառում են դրույթներ, որոնք ընդունվելուց հետո ընկած ժամանակահատվածում գործնականում չեն կիրառվել, կիրառության ընթացքում առաջացնում են հիմնախնդիրներ, չեն համապատասխանում այն պահանջներին, որոնք ներկայումս անհրաժեշտ են հարկային վարչարարության բավարար պայմաններ ապահովելու, այդ թվում՝ իրականացրած գործարքների վերաբերյալ տվյալները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու համար:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է մեկ միասնական որոշմամբ սահմանել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառությանը և շահագործմանը վերաբերող կանոնները, հստակեցնել այն պահանջները, որոնք ներկայացվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին և կիրառվող ժապավեններին, վերաբերում են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործմանը:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառությանը և շահագործմանը ներկայացվող պահանջների վերանայումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն և ներկայիս պայմաններին կհամապատասխանեցվեն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառությանը և շահագործմանը վերաբերող կանոնները, ինչի արդյունքում կբարելավվեն ոչ միայն հարկային վարչարարության, այլև գործարար միջավայրի պայմանները:

123.

«ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է հարկային մարմնի կառուցվածքային բարեփոխումներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության 2012-2014 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 195-Ն որոշմամբ սահմանված ռազմավարության 2-րդ նպատակի 2.2-րդ ենթանպատակի իրականացման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ: Առաջարկվում է օպտիմալացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքի օպտիմալացման շրջանակներում կրճատել հարկային (տարածքային) տեսչություններ:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումներն են, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչությունների օպտիմալ թվի սահմանումը, բիզնես միջավայրի բարելավումը, հարկ վճարողների հետ շփումների նվազեցումը և հարկային մարմնի գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացումը:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվեն հարկային տարածքային տեսչություններ (միացման արդյունքում), կօպտիմալացվի հարկային մարմնի կառավարման համակարգը:

124.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 299 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է առանձին ապրանքատեսակներ արտադրող-իրացնողների և ներմուծող-իրացնողների նկատմամբ հարկային հսկողության արդյունավետության բարձրացմամբ, հարկային մարմնում անհրաժեշտ վերլուծությունների իրականացման և ռիսկերի բացահայտման մեխանիզմների կատարելագործմամբ: Միաժամանակ, իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության 2012-2014 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 195-Ն որոշմամբ սահմանված 2-րդ և 3-րդ նպատակների իրականացման անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2002 թ. Ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշմամբ առանձին ապրանքատեսակների համար ներկայացվում են որոշմամբ հաստատված ձևով հաշվետվություններ: Հաշվետվության ձևում ներառված ցուցանիշները հնարավորություն չեն տալիս պատշաճ ձևով իրականացնել համադրություններ և վերլուծություններ: Ընդ որում, որոշմամբ սահմանափակված է ներկայացված հաշվետվությունների ճշտման հնարավորությունը: Վերլուծության ենթակա արտադրատեսակների և ապրանքատեսակների վերաբերյալ նշված հաշվետվության մեջ ներառված է սահմանափակ քանակությամբ տեղեկատվություն թե արտացոլված ցուցանիշների, և թե արտադրատեսակների (ապրանքատեսակների) մասով:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվետվության ձևի և դրանում ներառվող ցուցանիշների վերանայում և անհրաժեշտ համադրություններ ու վերլուծություններ իրականացնելու հնարավորության ստեղծում

 

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության 2002 թ. Ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշմամբ հաստատված հաշվետվության կազմման և ներկայացման հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Առանձին ապրանքատեսակներ արտադրող-իրացնողների և ներմուծող-իրացնողների նկատմամբ հարկային հսկողության արդյունավետության բարձրացում, հարկային մարմնում անհրաժեշտ վերլուծությունների իրականացման և ռիսկերի բացահայտման մեխանիզմների կատարելագործում:

125.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի N 580 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

2014 թ. հունվարի 1-ից սկսում է գործել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որի հաշվարկման հիմքում դրված են «բազային եկամուտ» և «պայմանագրային եկամուտ» հասկացությունները: Հաշվի առնելով պարտադիր կուտակային վճարների հաշվարկման առանձնահատկությունները` անհրաժեշտ է անուղղակի եղանակով եկամտային հարկի հաշվարկման ժամանակ հստակեցնել պարտադիր կուտակային վճարների հաշվարկման բազայի որոշման մեխանիզմները:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. սեպտեմբերի 18-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» N 580 որոշմամբ հաստատվել է անուղղակի եղանակներով հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը:

2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը փոխարինելու է «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և, հետևաբար, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. նոյեմբերի 24-ի «Հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 2094-Ն որոշմամբ հաստատված` անուղղակի եղանակներով պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման (գնահատման) կարգը պետք է ուժը կորցրած ճանաչվի:

Չնայած, որ պարտադիր կուտակային վճարների հաշվարկման բազան միաժամանակ հանդիսանում է եկամտային հարկի հաշվարկման բազա, սակայն, հաշվի առնելով կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի հաշվարկման առանձնահատկությունները, անհրաժեշտ է այն հաշվի առնել անուղղակի եղանակներով «բազային եկամուտ»-ի և «պայմանագրային եկամուտ»-ի հաշվարկման ժամանակ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. սեպտեմբերի 18-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» N 580 որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

 

2. Կարգավորման առարկան

Անուղղակի եղանակներով պարտադիր կուտակային վճարների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում և իրավական դաշտի ապահովում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների հաշվարկման բազա հանդիսացող բազային եկամտի և պայմանագրային եկամտի անուղղակի եղանակներով հաշվարկման մեխանիզմների հստակեցում:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

126.

«Ոռոգման նպատակով 2013 թվականին Սևանա լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 «Ոռոգման նպատակով 2013 թվականին Սևանա լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ոռոգման նպատակով 2012 թվականին Սևանա լճից ջրառի մասին» N 518-Ա որոշմամբ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի առավելագույն չափաքանակ է սահմանվել 319.2 մլն խոր. մետր ջրաքանակ։

 2012 թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 287.2 մլն խոր. մետր ջուր։ Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողերը ոռոգելու համար անհրաժեշտ է Սևանա լճից բաց թողնել համապատասխան ջրաքանակ։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերության չափով պահանջարկի բավարարում

 

2. Կարգավորման առարկան

 Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի ապահովման գործընթացի իրականացում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովում

127.

«2013 թվականի մայիսի 12-19-ը Հայաստանի Հանրապետությունում Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի անցկացման և կազմակերպման միջազգային ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը» միջոցառման ընդունման վերաբերյալ

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 Վերջին 12 տարիների ընթացքում «Եվրոպական ջրի համերաշխություն» միջազգային, ոչ կառավարական կազմակերպությունն անցկացնում է ջրին նվիրված եվրոպական երիտասարդական խորհրդարան/պառլամենտ: Որպես եվրոպական միջազգային բնույթի իրադարձություն` նշված պառլամենտը հրաշալի հնարավորություն է ընձեռում երիտասարդներին մտքեր փոխանակելու, գործողություններ ձեռնարկելու և համագործակցելու ջրային հարաբերությունների կառավարման ոլորտում: Յուրաքանչյուր տարի կազմակերպության տնօրենների խորհուրդն ընտրում է եվրոպական որևէ երկիր` իրադարձությունը կազմակերպելու համար:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 Եվրախորհրդի անդամ մի շարք երկրներից մոտավորապես 80 երիտասարդ (16-23 տարեկան) կժամանեն Հայաստանի Հանրապետություն` մասնակցելու 11-րդ Ջրի եվրոպական երիտասարդական պառլամենտին: Նշված երկրներն են՝ Ավստրիա, Բելգիա, Խորվաթիա, Ֆրանսիա, Հունաստան, Գերմանիա, Լատվիա, Մոլդովա, Լեհաստան, Ռուսաստան, Շվեյցարիա, Թուրքիա և Նիդերլանդներ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 2013 թվականին Հայաստանի Հանրապետությունը կհանդիսանա հյուրընկալ երկրում, և նախատեսվում է միջոցառումն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:

 

2. Կարգավորման առարկան

 Եվրամիության մի շարք երկրներից ժամանած երիտասարդները միասին կքննարկեն ջրային հարաբերությունների կարգավորման և կառավարման հիմնախնդիրները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Երիտասարդները մեկ շաբաթ կանցկացնեն Հայաստանում` քննարկելով ջրային ռեսուրսի կառավարման հիմնախնդիրները, ինչպես նաև կմասնակցեն մեկշաբաթյա աշխատաժողովներին միջազգային փորձագետների և հետազոտողների մասնակցությամբ: Քննարկումների արդյունքում կստեղծվի ընդհանուր հռչակագիր, որը կներկայացվի մասնակցող երկրի խորհրդարանում: Նախատեսվում են պաշտոնական բացման և փակման արարողություններ, որոնց կմասնակցեն հայ և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր: Պառլամենտի ամբողջ ընթացքը լուսաբանվելու է միջազգային լրատվամիջոցների կողմից (CNN, BBC, Euronews):

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

128.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տեղեկություններ ներկայացնելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի, ինչպես նաև միասնական տեղեկատվական տիրույթի ստեղծման համար անհրաժեշտ ՀՀ կառավարության այլ որոշումների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ Նախագահի 2002 թվականի մարտի 3-ի ՆԿ-1075 կարգադրության հիման վրա ստեղծված Դրամանենգության, պլաստիկ քարտերի և այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովն իր 2011 թ. մարտի 11-ի և 2012 թ. մարտի 2-ի նիստերին քննարկել և հավանության է արժանացրել միասնական տեղեկատվական տիրույթի ստեղծման աշխատանքները:

Մասնակից գերատեսչությունների հետ համաձայնեցված միասնական տեղեկատվական տիրույթի ստեղծման տեխնիկական առաջադրանքի հիման վրա ծրագրի ֆինանսավորումն իրականացնողի (ԱՄՆ-ի դեսպանատուն) կողմից անցկացվել է բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված ընկերության հետ միասնական տեղեկատվական տիրույթի ստեղծման նպատակով նախատեսվում է կնքել պայմանագիր։

Իրավական կարգավորման տեսանկյունից անհրաժեշտ է կատարել փոփոխություններ համապատասխան ենթաօրենսդրական ակտերում` ՀՀ կենտրոնական բանկին և միասնական տեղեկատվության տիրույթի այլ մասնակիցներին միմյանց տվյալների շտեմարանների մատչելիությունն անհրաժեշտ ծավալով ապահովելու համար:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տեղեկություններ ներկայացնելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերով ՀՀ կենտրոնական բանկին տրամադրել Հայաստանի Հանրապետության սահմանային Էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից, ՀՀ քաղաքացիների անձնագրային և հաշվառման տեղեկատվական բազաներից օգտվելու իրավասություն, նախատեսել նշված բազաներից, ինչպես նաև հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ստացման եղանակները և կարգը:

Միասնական տեղեկատվական տիրույթը հնարավորություն է ընձեռելու կատարել համալրումներ` ներգրավելով տվյալների այլ բազաներ: Այդպիսի անհրաժեշտությունը կպայմանավորի նաև ՀՀ կառավարության այլ որոշումների ընդունումը:

 

2. Կարգավորման առարկան

Հանցավորության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման առավել օպերատիվ եղանակների նախատեսում:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հանցավորության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության արդյունավետ փոխանակում, ինչն իր հերթին կնպաստի հանցագործությունների արդյունավետ կանխարգելմանը և բացահայտմանը:

129.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Բանկային հաշվի իրավական կարգավորումները սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, որը նախատեսում է 1 ընդհանրական իրավական ռեժիմ` բոլոր տեսակի հաշիվների համար: Մինչդեռ միջազգային պրակտիկայում առկա են և ՀՀ-ում կիրառվում են մի շարք հաշիվներ, օրինակ՝ էսքրո հաշիվներ, սոցիալական փաթեթների շրջանակներում կիրառվող հաշիվներ, որոնք ունեն որոշակի իրավական առանձնահատկություններ: Մասնավորապես, նման հաշիվների էությունը կայանում է նրանում, որ, ելնելով տվյալ հաշվի բնույթից, հաշվետիրոջ՝ տվյալ հաշիվներում առկա դրամական միջոցների տնօրինման իրավունքը սահմանափակվում է, և (կամ) բանկը կամ երրորդ անձինք ձեռք են բերում հաշվում առկա միջոցները տնօրինելու իրավունք: Նման սահմանափակումների կամ իրավասությունների պայմանագրային կարգավորումը խնդրահարույց է և կարող է հակասել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթներին, կամ այդպիսի հաշիվներն օրենքի տեսանկյունից կարող են չդիտվել որպես բանկային հաշիվներ:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ելնելով նշված հաշիվների անհրաժեշտությունից և պրակտիկայում դրանց կիրառելիությունից՝ խնդրի լուծման նպատակով նպատակահարմար է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում: Փոփոխությունների նպատակն է օրենսդրորեն ամրագրել նշված յուրահատուկ հաշիվների վերաբերյալ հստակ կարգավորումներ:

 

2. Կարգավորման առարկան

Քաղաքացիաիրավական շրջանառության մեջ լայն կիրառում ունեցող առանձնահատուկ բանկային հաշիվների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում հատուկ ռեժիմի սահմանում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Բանկերի կողմից առաջարկվող առանձնահատուկ հաշիվների հստակ կարգավորում, որն իր հերթին կնպաստի հաճախորդների կողմից նման հաշիվների օգտագործման ավելացման:

130.

Ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական ակտերի նախագծեր

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս մի շարք ֆինանսական ծառայությունների գծով սպառողների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվել են հատուկ կարգավորումներ: Մասնավորապես, սպառողական կրեդիտների տրամադրման հետ կապված հարաբերությունները մանրամասն կարգավորում են ստացել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում: Սպառողներից ավանդների ներգրավման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքով: Ավելին, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է սպառողների բողոքների քննման այլընտրանքային ինստիտուտի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի ստեղծում: Բացի դրանից` ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով կարգավորվում են սպառողների կողմից բնակարանային հիփոթեքային կրեդիտների ստացման հետ կապված հարաբերությունները: Ապահովագրական ծառայությունների սպառողների պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումներ չկան:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով ապահովագրական ծառայությունների սպառողների համար յուրահատուկ օրենսդրական կարգավորումների բացակայությունը և ելնելով Հայաստանում պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրումից ու ապահովագրական շուկայի զարգացման միտումներից` նպատակահարմար է օրենսդրորեն նախատեսել ապահովագրական ծառայությունների սպառողների պաշտպանությանն ուղղված դրույթներ:

 

2. Կարգավորման առարկան

Ապահովագրական ծառայությունների սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումների սահմանում

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանության բարձրացում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

131.

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից այլ օրենքների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵՄ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից նշանակվող տուգանքների գանձման մեխանիզմների ընդլայնման, օրենքի խախտումների համար տուգանքների չափերի համար միասնական մոտեցումների ապահովման, Հայաստանի Հանրապետությունում պետական օժանդակության ոլորտում կատարյալ թափանցիկություն ապահովելու, տրամադրվող պետական օժանդակության հետևանքով տնտեսական մրցակցության խաթարումներից խուսափելու պահանջներով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ներկայումս առկա են մի շարք խնդիրներ, որոնք էականորեն խոչընդոտում են հանձնաժողովին արդյունավետորեն լուծելու իր առջև դրված խնդիրները`

 

1) հանձնաժողովն օժտված չէ բավարար լիազորություններով` տուգանքների գանձման արդյունավետությունը բարձրացնելու առումով.

 

2) գործող օրենքով սահմանված տուգանքի չափերը միասնական չեն և անհրաժեշտ է համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին.

 

3) օրենքում առկա են մի շարք բացեր և անհստակություններ` կապված հիմնական հասկացություններին, հակամրցակցային համաձայնություններին, գերիշխող դիրքի որոշմանը և չարաշահմանը, համակենտրոնացումներին, անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին, վարչական վարույթի իրականացմանը և մի շարք այլ խնդիրներին վերաբերող հոդվածներում.

 

4) առկա են մի շարք խնդիրներ պետական օժանդակության ապահովման ոլորտում, որոնք հանգեցնում են մրցակցության խաթարումների և կարող են վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի և ԵՄ-ի անդամ պետությունների միջև ազատ առևտրի և համագործակցության վրա:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

1) օրենքի նախագծում սահմանվում են տուգանքների գանձումն ապահովող լրացուցիչ մեխանիզմներ.

 

2) օրենքի նախագծով սահմանվում է տուգանքների որոշման միասնական մոտեցում.

 

3) օրենքի նախագծով հստակեցում և կարգավորում են ստանում գործող օրենքում առկա խնդրահարույց դրույթները և իրավահարաբերությունները,

 

4) Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան անհամատեղելի օժանդակությունները դադարեցնելու նպատակով «Պետական օժանդակության վերահսկման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են պետական օժանդակության հասկացությունը, տեսակները, եղանակները, պետական օժանդակություն տրամադրողների գրանցամատյանի կազմման առանձնահատկությունները, պետական օժանդակության տրամադրման համար հայտարարագրի ներկայացման, դրա գնահատման, տեղեկատվության ներկայացման կարգը, հանձնաժողովի լիազորությունները տվյալ ոլորտում և այլն:

 

2. Կարգավորման առարկան

 

Նախագծերով կարգավորվում են հետևյալ հարաբերությունները`

 

1) սահմանվում են տուգանքների գանձման մեխանիզմներ, որպեսզի տնտեսավարող սուբյեկտները ժամանակին մուծեն հանձնաժողովի որոշումներով սահմանված տուգանքները.

 

2) տուգանքների չափերը համապատասխանեցվել են միջազգային փորձին, սահմանվել է տուգանքների նշանակման միասնական մոտեցում.

 

3) շտկվել են օրենքում առկա բացերը և խնդրահարույց դրույթները.

 

4) մշակվել է պետական օժանդակության վերահսկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նոր փաթեթ:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախագծերի ընդունմամբ էականորեն կմեծանա տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման և նախազգուշացման ոլորտներում հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, զգալիորեն կբարձրանա գնումների գործընթացի վերանայման ընթացակարգի արդյունավետությունը, ակնկալվում է ԵՄ-Հայաստան հարաբերություններում օրենսդրությունների մոտարկման իրականացում, տնտեսության տարբեր ոլորտներում պետական օժանդակության տրամադրման նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողության սահմանում:

1 Այդպիսի խնդիր առաջանում է, օրինակ, սպորտային ֆեդերացիաներում, երբ, որոշ դեպքերում, կարիք է առաջանում միավորել ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններ (սպորտային թիմերը և ակումբները կարող են ստեղծվել ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպությունների ձևով):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 800-Ն որոշման

 

Հ ի մ ն ա վ ո ր ու մ ն ե ր

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գերակա խնդիրների

NN
ը/կ

Հիմնավորումներ

1

 2

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

1.

Տեղական ինքնակառավարման մարմիններում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողության, վերահսկողության) և վարչական հսկողության գործընթացի կանոնակարգում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայումս պետական մարմինների կողմից բազմաթիվ ստուգումներ են անցկացվում տեղական ինքնակառավարման մարմիններում: Այդ մարմինների կողմից ստուգման իրականացման իրավական հիմքերը ոչ միշտ են բխում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներից և հիմնականում սահմանվում են այլ օրենսդրական ակտերով: Սակայն, համաձայն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 8-րդ հոդվածի, տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական վերահսկողություն սահմանվում է միայն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված ընթացակարգերով: Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան հստակ ամրագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է վարչական հսկողության շրջանակներում, որի ընթացակարգը սահմանված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրելու պետական մարմինների կողմից համայնքներում ստուգումների իրականացման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավական հիմքերը և անհրաժեշտության դեպքում դրանք համապատասխանեցնելու Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի պահանջներին: Միաժամանակ, ՀՀ մարզպետների կողմից վարչական հսկողության ընթացակարգի միասնականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու վարչական հսկողության ընթացակարգը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ օրենսդրության վերլուծության արդյունքում ակնկալվում է կանոնակարգել տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող ստուգումների՝ ՀՀ օրենսդրական դաշտը` իրավական հիմքերի վերհանման միջոցով և այն առումով, որ պետական մարմինների կողմից իրականացվող հսկողությունը (միջամտության աստիճանը) համաչափ լինի այն շահերի կարևորության աստիճանին, որոնք այդ մարմինը նպատակ ունի պաշտպանելու: Ուսումնասիրության արդյունքում՝

1) անհրաժեշտության դեպքում կներկայացվեն առաջարկներ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված նորմերը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ.

2) նախատեսվում է կանոնակարգել ՀՀ մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության ընթացակարգը` այն միասնականացնելու նպատակով:

2.

Համայնքի զարգացման ծրագրի՝ որպես համայնքի ռազմավարական պլանավորման գլխավոր փաստաթղթի կազմման մեթոդաբանության մշակում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Համայնքի զարգացման ծրագրին ներկայացվող պահանջների սահմանում, ծրագրի մշակման աշխատանքներին՝ համայնքի բնակչության մասնակցության նախատեսում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Համայնքի զարգացման ծրագրի՝ որպես համայնքի ռազմավարական պլանավորման գլխավոր փաստաթղթի մշակման և ընդունման ընթացակարգի հստակեցում:

3.

Հայաստանի Հանրապետության համայնքներում գնումների իրականացման գործընթացի կանոնակարգում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Համայնքներում գնումների իրականացման գործընթացի ընթացքում առաջացող խնդիրների վերհանում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Համայնքներում գնումների իրականացման գործընթացի կատարելագործում, վերահսկելիության պարզեցում:

4.

Հայաստանի Հանրապետության արխիվային գործի բնագավառում բարեփոխումների իրականացման, այդ թվում՝ արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման հայեցակարգի մշակում

 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության գործունեության ծրագրում մեծ տեղ է հատկացվում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, որի իրականացման առաջին գրավականը քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումն է: Հայաստանի ազգային արխիվի շահառուների թիվը տարեկան կազմում է 25 հազ. քաղաքացի, որոնց 80 տոկոսը կենսաթոշակի անցնող քաղաքացիներն են: Նրանց անհրաժեշտ արխիվային տեղեկությունների (տեղեկանքների) տրամադրման գործընթացների դյուրացումը կարևոր նշանակություն ունի հասարակության մեջ վստահության ամրապնդմանն ուղղված՝ ՀՀ կառավարության որդեգրած ծրագրերի կենսագործման գործընթացում: Ուստի, արխիվային ծառայությունների մատուցման նոր համակարգի ներդրումն առավել մատչելի կդարձնի քաղաքացիների կողմից արխիվային տեղեկությունների ստացումը՝ կրճատելով տեղեկության ստացման տևողությունը:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց արխիվային ծառայությունները կմատուցվեն էլեկտրոնային համակարգի միջոցով, որի շնորհիվ նրանք հնարավորություն կունենան տեղեկություն ստանալու առցանց համակարգով՝ առանց որևէ շփման տեղեկություն տրամադրող մարմնի հետ, կամ տեղեկությունը պահանջում և ստանում է այն մարմինը, որին դիմել է քաղաքացին:

 Ֆինանսական միջոցների նախնական գնահատում:

 Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում են՝

 1) համակարգչային և այլ տեխնիկայի ձեռքբերում՝ 20 մլն դրամ.

 2) կորպորատիվ ցանցի ստեղծում և սպասարկում՝ 10 մլն դրամ։

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

5.

Տարածաշրջանային ինտեգրացում
Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում
Վրաստան-Հայաստան էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխադրման համաձայնագրի կնքում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակը Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքների ապահովումն է՝ նպատակ ունենալով երեք երկրի էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նկատելիորեն կբարելավի ծառայության որակը և զգալիորեն կխթանի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

6.

Երկրաբանական տեղեկության հրապարակայնության ապահովում
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի ու երևակումների անձնագրերի թվայնացում և թվայնացված երկրաբանական տեղեկության տեղադրում ինտերնետային կայքում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Օգտակար հանածոների հաստատված և կանխատեսումային պաշարների մասին երկրաբանական տեղեկության թափանցիկության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարելու «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի թվայնացում:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Թվայնացված երկրաբանական տեղեկությունը կտեղադրվի ինտերնետային կայքում, որը կապահովի օգտակար հանածոների՝ հաստատված և կանխատեսումային պաշարների մասին երկրաբանական տեղեկության առավել թափանցիկությունն ու հասանելիությունը հանրությանը` ներդրումների ներգրավման համար ստեղծելով էլ ավելի բարենպաստ միջավայր:

7.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1372-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրի իրականացման միջոցառումների համակարգում

 - Ծրագրում ներառված միջոցառումների իրականացման մոնիթորինգ, ծրագրի ընթացիկ և նպատակային ցուցանիշների համադրում և ծրագրի արդյունավետության գնահատում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1372-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրի նպատակն արդյունաբերական հզորությունների վերականգնումը և զարգացումն է, գազաքիմիական ճյուղի արտադրական տեսականու ընդլայնումն է, տարածաշրջանի երկրների հետ ավանդական կապերի ակտիվացումը, ինչպես նաև արտահանվող ապրանքատեսականու ավելացումն է: Առաջարկվող գերակա խնդրի նպատակը ծրագրի իրականացման համակարգումն է՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամանակացույցի:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Գազաքիմիական արդյունաբերության ճյուղում աշխատանքի արտադրողականության բարձրացում, աշխատանքի անվտանգության աստիճանի բարձրացում, արտանետումների նվազեցում, արդյունավետ շուկայական ուղղվածության, ինքնազարգացման ներուժ ունեցող բիզնես-կառույցների ձևավորում, ինչպես նաև համաշխարհային գազաքիմիական արդյունաբերության շուկաներում Հայաստանի նախկին դիրքի վերականգնում:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

8.

Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման գերակա խնդրի իրականացումը բխում է «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 876-Ն որոշման հավելվածի 3-րդ կետից` համաձայն որի ՀՀ պետական բյուջեից Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման ծրագրի իրականացման ֆինանսավորումը նախատեսվել է տարեկան 60 մլն դրամ գումարի չափով: Ծրագրով նախատեսվում է Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` 300.0 հազ. գեղարքունու և ամառային իշխանի կենսունակ մանրաձկների աճեցում և 2013 թ. 4-րդ եռամսյակում դրանց միանվագ բացթողումը Սևանա լիճ: Սևանա լճում իշխանի համալրման աճի անհրաժեշտ տեմպերի պահպանումը և բնական պայմաններում նրա գոյատևման ապահովումն առկա խնդիր է: Հատկապես տագնապալի է Սևանա լճի էնդեմիկ իշխանի վիճակը, որը լիովին զրկվել է բնական ձվադրավայրերից և կես դարից ի վեր ամբողջությամբ կախում ունի արհեստական վերարտադրությունից: Իշխանի 4 ենթատեսակներից երկուսը` ձմեռային իշխանը և բոջակն արդեն իսկ անհետացել են, ամառային իշխանը բնական պայմաններում հանդիպում է եզակի առանձնյակների ձևով, փոքր-ինչ ավելի մեծ է գեղարքունի տեսակի քանակը:

 Սևանա լճի ձկան պաշարների՝ արհեստական բուծման միջոցով համալրումը խիստ անհրաժեշտ է գեղարքունու և ամառային իշխանի՝ բնական պայմաններում գոյատևելը երաշխավորելու համար:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ձկնատեսակների պոպուլյացիաների վիճակի բարելավում և գետերում բնական ձվադրավայրերի վիճակի բարելավման համար արգելավայրերի հիմնման նախադրյալների ստեղծում:

9.

«Արփի լիճ» ազգային պարկի կարողությունների զարգացում

 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թվականի ապրիլի 7-ին կնքված «Բնապահպանական ծրագիր Հարավային Կովկաս-Հայաստան» համաձայնագրի համաձայն «Բնության համաշխարհային հիմնադրամ» (ԲՀՀ) գերմանական և հայաստանյան գրասենյակները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացնում են «Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) միջոցով:

Ծրագիրը մեկնարկել է 2007 թվականի նոյեմբերին և նախատեսվում էր ավարտել 2011 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն, բնակլիմայական պայմաններից ելնելով, ծրագիրը կավարտվի 2013 թվականին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1151-Ն որոշմամբ հաստատվել է «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը և հատակագիծը:

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Արփի լիճ» ազգային պարկի 2011-2015 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» N 1854-Ա որոշմամբ հաստատվել է «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանը:

 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման միջոցառումների իրականացում, մասնավորապես՝

-պահպանման գոտու տնտեսական զարգացման միջոցառումների իրականացում, այդ թվում`

-12 համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգերի վերակառուցում, որի ավարտը նախատեսվում է 2013 թվականի 4-րդ եռամսյակում,

-արհեստական սերմնավորման կայանի և անասնապահների աջակցման կենտրոնի ստեղծում, որի ավարտը նախատեսվում է 2013 թվականի 4-րդ եռամսյակում:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտում տնտեսության զարգացման համար նախադրյալների ստեղծում, մասնավորապես, 12 համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգերի և արհեստական սերմնավորման կայանի ու անասնապահների աջակցման կենտրոնի առկայություն:

10.

«Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2009-2010 թթ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը՝ 2011 թվականի հուլիսի 18-ին Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստորագրվել է «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր-Հայաստան, փուլ 3-րդ)» ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակը հարավային Հայաստանում Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրի իրականացումն է:

Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի հաշվետու տարվա սեպտեմբերին կատարած առաքելության ժամանակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ կնքվել է համագործակցության լրացուցիչ համաձայնագիր, որով նշված ծրագրի ֆինանսավորման ծավալներն ավելացվել են:

Վերանվանված Հայաստանի բաց ներդրումային (օժանդակության) ծրագրի շրջանակներում 2013 թվականի 1-ին եռամսյակում նախատեսվում է իրականացնել ծրագիրն իրականացնող մեկ կազմակերպության ընտրության համար միջազգային մրցույթի կազմակերպմանն անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումներ` նպատակ ունենալով աջակցելու ծրագրի մեկնարկմանը:

Միջազգային մրցույթից հետո կկայանա ծրագիրն իրականացնող տեղական գործընկերների ընտրությունը և կորոշվի ընտրվող տեղական գործընկերների թիվը:

Ծրագրի հեռահար նպատակը ծրագրի շրջանակներում ընտրված տարածքներում կենսոլորտային պահպանավայրի ստեղծումը և բնական ռեսուրսների ու պահպանվող տարածքների կառավարման բարելավմանը և հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումն է:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

«Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացման» գերակա խնդրի լուծման դեպքում կապահովվի ծրագրի մեկնարկումը և առկա կլինի ընտրված միջազգային կազմակերպությունը, որի գործունեության արդյունքում նախադրյալներ կստեղծվեն հարավային Հայաստանում կենսոլորտային պահպանավայրի ստեղծման համար:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

11.

Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում պարտադիր կուտակային բաղադրիչի 2014 թվականից արդյունավետ մեկնարկման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1487-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում ձևավորվող կուտակային կենսաթոշակային բաղադրիչը պետք է սկսի աշխատել 2014 թվականից: Տվյալ բաղադրիչի անխափան աշխատանքն ապահովելու համար պետք է ունենալ համապատասխան ենթաօրենսդրական դաշտ և այլ անհրաժեշտ պայմաններ:

Սույն խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի 2011 թվականի փետրվարի 16-ի N 113-Ա որոշմամբ հաստատված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի` համաձայն այդ որոշման N 2 հավելվածի, կատարման աշխատանքների ընթացքի ապահովմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Կենսաթոշակային կուտակային բաղադրիչը ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների արդյունքում ձևավորվող բազմասյուն կենսաթոշակային համակարգի անկյունաքարերից մեկն է: Սույն գերակա խնդրի լուծմանն ուղղված աշխատանքների իրականացումը նպատակաուղղված է ՀՀ ֆինանսների նախարարության իրավասությունների շրջանակներում նշված բաղադրիչի և ընդհանուր բազմասյուն կենսաթոշակային համակարգի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ենթաօրենսդրական դաշտի և այլ անհրաժեշտ պայմանների ապահովմանը, ինչի արդյունքում կուտակային կենսաթոշակային բաղադրիչը պատրաստ կլինի կիրարկման:

12.

Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ներդրում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման N 2 հավելվածի Պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի ներդրման 2011-2013 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի 4.8-րդ կետի իրականացման ապահովմամբ, որը մշակվել է «Հայաստան-Եվրամիություն» ԵՀՔ-ի գործողությունների ծրագրի համաձայն` նպատակ ունենալով ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի համակարգը համապատասխանեցնելու Եվրոպական միության անդամ պետությունների հաջողված փորձին և Եվրոպական հանձնաժողովի պաշտոնապես հաստատված պահանջներին: Նշված վերապատրաստումների գործընթացի կազմակերպումը սահմանված է նաև «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտորների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է: Նշված վերապատրաստման արդյունքում կբարելավվի ներքին աուդիտի որակը հանրային հատվածի կազմակերպություններում` ներքին աուդիտորների կողմից ներքին աուդիտի ոլորտի օրենսդրության մեջ և իրենց աշխատանքների կատարման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերում կատարված փոփոխությունների, ինչպես նաև իրենց աշխատանքներում կիրառվող էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ համապատասխան գիտելիքների ձեռքբերման միջոցով:

13.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական կառավարման մարմինների կողմից բաց ընթացակարգով շրջանակային համաձայնագրերով կատարվող էլեկտրոնային գնումների համակարգի լիարժեք գործարկման համար նախապայմանների ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

2012 թվականի հունվարի 1-ից ներդրվել է էլեկտրոնային գնումների համակարգը, և ՀՀ պետական կառավարման մարմիններն իրենց կարիքների համար բաց ընթացակարգով գնումներն իրականացնում են էլեկտրոնային եղանակով: Սակայն այս մեկ տարվա ընթացքում բացահայտվեցին համակարգում առկա բացերն ու խնդիրները, որոնք վերաբերում են ինչպես համակարգի ՏՏ միջավայրին, այնպես էլ` համակարգի անհամապատասխանություններին, թե՛ ՀՀ գնումների ոլորտը կարգավորող օրենսդրությանը, և թե՛ համակարգի ձեռնարկներում ներկայացված քայլերի ամբողջականությանն ու հաջորդականությանը: Միաժամանակ, համակարգն ամբողջությամբ տեղայնացված չէ, համակարգում առկա են մի շարք ենթաէջեր և փաստաթղթեր, որոնք թարգմանված չեն հայերեն, ինչպես նաև համակարգում առկա են սխալ թարգմանությունների տարբեր օրինակներ:

Համակարգի ամբողջական գործողությունն ապահովելու համար անհրաժեշտ է գնել նաև նոր մոդուլներ: Մասնավորապես, նախատեսվում է գնել հետևյալ մոդուլները` գնումների պլանավորման, պայմանագրերի գրանցման, հաշվետվության և էլեկտրոնային կատալոգների մոդուլները, քանի որ, առանց վերջիններիս, հնարավոր չի լինում ստանալ գնումների վերաբերյալ ամբողջական վիճակագրություն և իրականացնել մոնիթորինգ: Այս կապակցությամբ 2013 թվականին նախատեսվում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ վարել բանակցություններ:

Նշված խնդիրները հնարավորություն չեն տալիս լիարժեք գործարկելու էլեկտրոնային գնումների համակարգը, մասնավորապես, նշված համակարգի միջոցով կազմակերպելու բաց ընթացակարգով շրջանակային համաձայնագրերով գնումների գործընթացները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Էլեկտրոնային գնումների համակարգի լիարժեք գործարկման դեպքում հնարավորություն կստեղծվի համակարգը որոշակիորեն զերծ պահել հնարավոր բացասական երևույթներից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հակամրցակցային համաձայնություններին և ստվերային պայմանավորվածություններին, որոնք լրջորեն ազդում են գնումների արդյունավետության վրա։ Բացի դրանից՝ համակարգի լիարժեք գործարկման արդյունքում կբարձրանա պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը, կապահովվի մրցակցության ավելի լայն շրջանակ, կարդիականացվի պետական վարչարարությունը: Կնվազեն պայմանագրերի կատարման ժամկետները և տվյալների մշակման ծախսերը` թե՛ կառավարության, թե՛ մատակարարների համար, ինչի արդյունքում կնվազեն նաև ձեռք բերվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գները:

14.

Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության էական բարձրացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 ՀՀ կառավարության ծրագիրն ամրագրում է, որ տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական աճի հայեցակարգից անցումն է տնտեսական զարգացման հայեցակարգին, որի հիմնական գրավականը ներքին ռեսուրսների մոբիլիզացիան է:

 Վերջին տարիներին ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ տնտեսության իրական հատվածի և, մասնավորապես, ՓՄՁ-ի վարկավորման նպատակով մեծածավալ ռեսուրսներ է ներգրավվել: Վարկային շուկայի մասնակիցների գերակշիռ մասը զարգացրել են իրենց առաջարկի մեջ ՓՄՁ վարկ բաղադրիչը, իսկ իրականացվող արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության կողմից կիրառվող գործիքակազմը նպաստում է տնտեսավարողների մոտ ժամանակավորապես ազատ դրամական միջոցների (շրջանառու միջոցներ) ձևավորմանը:

 Այդուհանդերձ, Հայաստանի տնտեսության հետագա զարգացման առկա սահմանափակումները, մասնավորապես, ներդրումների անբավարար ծավալները, զսպում են ստեղծված հնարավորությունների` բիզնեսի կողմից ամբողջ ծավալով կլանման և իրացման համար:

 Մինչդեռ, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության արտահանելի հատվածի հաշվին տնտեսական աճի ապահովման, ՓՄՁ-ի զարգացման ուղղություններով բարեփոխումների արդյունքների ամբողջացման առումով անհրաժեշտ է ֆինանսական միջնորդության էական ավելացում` իրական հատվածի համար ապահովելով ֆինանսական ռեսուրսների հասանելիություն, մատչելիություն և գործիքների բազմազանություն:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Գերակա խնդրի կատարումը ենթադրում է իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման հայեցակարգի մշակում, որով կներկայացվեն նշված խնդրի լուծման ուղիները, դրանց իրականացման մեխանիզմներն ու մոտեցումները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել այն քաղաքականությունները, որոնք կհանգեցնեն՝

● պետական պարտատոմսերի եկամտաբերության տոկոսի նվազեցմանը,

● դեպոզիտային և վարկային տոկոսադրույքների տարբերության (սպրեդ) իջեցմանը,

● վարկային երաշխավորությունների տրամադրման և ապահովման ճկուն և արդիական մեխանիզմների ներդրմանը:

 Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում է տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման աստիճանի բարձրացում, ինչն իրական հատվածի համար կապահովի ֆինանսական ռեսուրսների հասանելիության և մատչելիության աճ:

15.

Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների՝ ներկայիս ձեռք բերված արդյունքները զարգացնելու և բարեփոխումները շարունակելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ամրագրում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Բյուջետային գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, վերջինիս որակապես նոր ուղղվածություն տալու համար, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վերջին տարիներին նախաձեռնվել է միջոցառումների իրականացում՝ ծրագրային բյուջետավորման տարրերի արմատավորման գծով: Տարիներ շարունակ հանրապետությունում ձևավորված պետական ծախսերի կառավարման համակարգի գնահատման հիմքում դրված էին ծրագրի իրականացման համար պահանջվող, հատկացված և օգտագործված ռեսուրսների ցուցանիշները: Նման ցուցանիշները և դրանց համադրումներն ի վիճակի չեն եղել տալ լիարժեք տեղեկատվություն ինչպես վերլուծողներին, այնպես էլ` որոշումներ ընդունողներին ծրագրի նպատակների, դրանց հասնելու համար առաջարկվող ուղիների, սպասվելիք արդյունքների և ընդհանրապես ծրագրի արդյունավետության մասին: Ուստի և, պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման և դրա հիման վրա ռազմավարական որոշումների որակը բարելավելու տեսանկյունից անչափ կարևորվում է պետական գործառույթների իրականացման համար տրամադրվող բյուջետային ռեսուրսների ծախսման ցուցանիշների դիտարկումից անցում կատարելը ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության և ստացվող արդյունքների դիտարկմանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2005 թվականից նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում բյուջետավորման` մուտքերի (ծառայությունների մատուցման համար օգտագործվող ռեսուրսների) վրա հիմնված եղանակից արդյունքների վրա հիմնված եղանակին աստիճանական անցման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման համար: Արդյունքում, նշված անցումային գործընթացում ընդգրկված պետական կառավարման մարմինների թիվը 2007 թվականի վերջին կազմել է 14, իսկ ՀՀ 2010 թվականի բյուջետային գործընթացում՝ այդ աշխատանքներում արդեն փորձնական կարգով ընդգրկվել են բոլոր պետական կառավարման մարմինները՝ ներառյալ ուժային կառույցները: ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ընդհանուր ծավալում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացում ընդգրկված մարմինների գծով նախատեսված ծախսերի հանրագումարի տեսակարար կշիռը գերազանցել է 50 տոկոսը, իսկ ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով այն գերազանցում է 75 տոկոսը:

ՀՀ պետական բյուջեների նախագծերը, ավանդական ձևաչափին զուգահեռ, մշակվել են նաև ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ձևաչափով և ներառվել են համապատասխան տարիների բյուջետային փաստաթղթերում:

ՀՀ 2012 թվականի բյուջետային գործընթացում փորձնական կարգով ներդրվել են ծրագրային բյուջետավորման պահանջներից բխող նոր տարրեր`

1) ՀՀ պետական բյուջեով ծախսային ծրագրեր իրականացնող բոլոր գերատեսչությունների գծով նոր ծրագրային կառուցվածքի և այդ ծրագրերի նոր դասիչների համակարգ` համաձայն որի էլ կազմվել է ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը.

2) ծրագրով նախատեսված փորձարարական երեք գերատեսչություններ (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն) կազմել և իրենց 2012-2014 թթ. ՄԺԾԾ-ի հայտերի կազմում ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացրել բյուջետային ծրագրի նկարագրերը (անձնագրերը): Այս փորձը շարունակվել է նաև ՀՀ 2013 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում, որում արդեն ներգրավվել է 10 գերատեսչություն:

Բյուջետային ծրագրի նկարագրերը (անձնագրերը) հնարավորություն են ընձեռում սահմանելու հանրային ֆինանսների պլանավորման համար յուրաքանչյուր բյուջետային ծրագրով անհրաժեշտ ընթացիկ իրավիճակը նկարագրող հենանիշերը և թիրախները:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրային բյուջետավորման փորձնական ներդրման հետագա խորացման նախապատրաստական աշխատանքները կշարունակվեն իրականացվել ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական ծախսերի ծրագրավորման գործընթացի բարեփոխումների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 48/18 արձանագրային որոշման համատեքստում: Մասնավորապես, 2013 թվականին նախատեսվում է բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) կազմման մեթոդական ցուցումների և դրա կիրառման հետ կապված խորհրդատվության տրամադրում գերատեսչություններին: Այդ ցուցումներին համապատասխան փորձարարական 10 գերատեսչություններ ՀՀ 2014-2016 թվականների ՄԺԾԾ-ի հայտի հետ մեկտեղ կներկայացնեն յուրաքանչյուրը մեկական նոր բյուջետային ծրագրի նկարագիր (անձնագիր):

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

16.

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի վերագործարկում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Դեռևս 1991 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին պատկանող, հանրապետության տարածքում գործող սեյսմիկ ցանցը և երկրաֆիզիկական դիտարկման կայանները հանձնվեցին նորաստեղծ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը՝ բացառությամբ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի: 1991 թվականին Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի թունելախորշերից մեկում (4-րդ խուց) տեղադրվել և մինչև օրս գործում է ԱՄՆ-ի Համաշխարհային սեյսմիկ գլոբալ ցանցի IRIS համակարգի կայանը, որը պատկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությանը: Կայանը գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր ուժեղ երկրաշարժերը, միաժամանակ, օգտագործվում է նաև միջուկային գաղտնի պայթեցումները գրանցելու և դրանց վերահսկողությունն ապահովելու համար: Տվյալները դիտարանից արբանյակային կապով հեռահարվում են ԱՄՆ (Ալբուքերք), Ավստրիա (Վիեննա) և հասանելի են սեյսմիկ պաշտպանության ծառայության համար: Դիտարանում ներկայումս աշխատում են միայն սեյսմիկ պաշտպանության ծառայությանը պատկանող IRIS համակարգի սեյսմիկ կայանը, ռադոնի և մագնիսաչափական դիտակայանները: Գառնիի դիտարանի մյուս սարքերն ու սարքավորումները գործնականում չեն աշխատում:

ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 374-Ա որոշմամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանը հետ է վերցվել և ամրագրվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին: Մշակվել է Գառնիի ակտիվ խզվածքի հատվածում համալիր երկրաբանաերկրաֆիզիկական հետազոտությունների իրականացման ծրագիր, ինչը ենթադրում է Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի վերագործարկում և հետագա զարգացում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր և ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատելու հանրապետության տարածքի երկրակեղևի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրելու երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, գրանցելու միջուկային գաղտնի պայթեցումները, անջատել երկրաշարժերի նախանշաններ, գնահատելու ընթացիկ սեյսմիկ վտանգը և, որպես հեռահար կարևորագույն գիտական և սոցիալական խնդիր, կանխատեսելու ուժեղ երկրաշարժերը:

17.

Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությանն սպառնացող բնածին, տեխնածին և մարդածին բազմաթիվ վտանգների առկայությունը, պատերազմի վտանգը, տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները խաթարում և խոչընդոտում են սոցիալ-տնտեսական, քաղաքական և այլ ոլորտների բնականոն զարգացման գործընթացը` թելադրելով երկրում ճգնաժամային կառավարման համակարգի զարգացման ապահովման անհրաժեշտությունը: Ճգնաժամային կառավարման ապահովման համար ձևավորված է որոշակի կառավարման համակարգ, որն ընդգրկում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, կառավարման կետերը, կապի, ազդարարման համակարգերը, ավտոմատացված կառավարման տեղեկատվական համակարգերը, որոնց գործունեության մեխանիզմները ճգնաժամային կառավարման ոլորտում ունեն միասնական մեկ կառավարման համակարգին ինտեգրվելու անհրաժեշտություն: Այս գործընթացում մեծ դեր ունի տարածքային կառավարման ենթահամակարգի ստեղծումը մարզային մակարդակում և դրա ինտեգրումը կառավարման ընդհանուր համակարգ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Այդ նպատակով ակնկալվում է հանրապետության բոլոր մարզերում` առաջնահերթ ՀՀ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ստեղծել փրկարարական վարչության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ, որոնք կլուծեն նույն խնդիրները, ինչպես ազգային Ճգնաժամային կառավարման կենտրոնը, համապատասխան մարզի մակարդակում:

Խնդիրը բավականին արդիական է, տարաբնույթ արտակարգ իրավիճակներ ու ճգնաժամեր (բնորոշ մայրաքաղաքին) պարբերաբար գրանցվում են նաև մարզերում, և դրանց թիվն ունի աճի զգալի միտում: Ավելին, այդ դեպքերի բազմությունն ու ահազանգերն այսօր սպասարկվում են ազգային Ճգնաժամային կառավարման կենտրոնից, ինչն առաջացնում է ծառայության գերբեռնում: Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումը հնարավորություն կտա ունենալու ժամանակակից տեխնոլոգիաներով և տեխնիկայով հագեցված աշխատանքային տարածք, ինչը հնարավորություն կընձեռի մարզի ամբողջ տարածքում ճգնաժամերի արդյունավետ կառավարում իրականացնելու համար:

18.

Պետական նյութական պահուստի համակարգի զարգացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Համաձայն «Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի` նախատեսված է պետական նյութական պահուստի օգտագործումն արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերման և այլ նպատակներով:

 Պետական պահուստի կազմում արագ արձագանքման պաշարի ձևավորման նպատակով անհրաժեշտ է մշակել և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել արագ արձագանքման պաշարի անվանացանկը և կուտակման նորմերը, ինչպես նաև պետական նյութական պահուստի արագ արձագանքման պաշարի պահպանման, բացթողման, բաշխման և օգտագործման կարգը:

 Նշված խնդիրների լուծման համար պետական պահուստում անհրաժեշտ է կուտակել համապատասխան ապրանքներ: Դրանք ներկայումս ներառված չեն պետական նյութական պահուստի կազմում, սահմանված չեն դրանց անվանացանկը և կուտակման նորմերը: Մյուս կողմից, ներկայումս գործող պետական նյութական պահուստի կառավարման համակարգը չի ապահովում արտակարգ իրավիճակների դեպքում պահանջվող որոշումների ընդունման և իրագործման օպերատիվությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում են արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման և մարդասիրական օգնության ցուցաբերման համար նախատեսված անհրաժեշտ նյութական արժեքների (արագ արձագանքման պաշարի) ձևավորում, արագ արձագանքման պաշարի կառավարման, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով պահանջվող ապրանքների պետական պահուստից բացթողման օպերատիվության ապահովում:

19.

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» փորձարարական բազայի գործարկում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հնարավորությունների զարգացման հիմնական նպատակը տարածաշրջանի երկրներում աղետների դիմակայման հարցերով ուսուցման միասնական քաղաքականության իրականացումն է: Կովկասյան տարածաշրջանը և Փոքր Ասիան գտնվում են միևնույն ռիսկերի ազդեցության գոտում: Տարածաշրջանում ռիսկերը կապված են միևնույն բնական վտանգների առկայության, վտանգավոր օբյեկտների շահագործման հետևանքով տեխնածին վտանգների առկայության, մարդու կողմից ռիսկերի մեծացմանը նպաստող գործունեության իրականացման հետ: Տարածաշրջանի երկրներում աղետների դիմակայման հարցերով ուսուցման միասնական քաղաքականության մշակումն ու իրականացումը հանդիսանում է արդիական խնդիր, որը նպատակաուղղված է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովման բարձրացմանը:

 Անդրսահմանային արտակարգ իրավիճակների առկայությունը թելադրում է տարածաշրջանում ձևավորել աղետների դիմակայման միասնական քաղաքականություն, որն առաջադրում է համապատասխան ուսուցման իրականացում՝ տարածաշրջանային մակարդակով (վերապատրաստումից մինչև մասնագետների պատրաստում):

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան տարածաշրջանում աղետների կառավարման բնագավառում գոյություն ունեցող միակ ուսումնական հաստատությունն է, որն ունի ավելի քան քսան տարվա փորձ: Գործում է 1992 թվականից և իրականացնում է ղեկավար կադրերի և մասնագետների վերապատրաստում և որակավորում (ներկայումս տարեկան շուրջ 2000 անձ), բարձրագույն կրթական ծրագրեր (ներկայումս ունի շուջ 1000 ուսանող), միջին մասնագիտական կրթական ծրագրեր, իրավունք ունի իրականացնելու նաև նախնական կրթական ծրագրեր, միջազգային համագործակցության ոլորտում ունի շուրջ 15 տարվա փորձ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հնարավորությունների զարգացումը, մասնավորապես, «Լուսակերտ» փորձարարական բազայի զարգացումը թույլ կտա իրականացնելու տարածաշրջանի համար աղետների դիմակայման հարցերով ուսումնական գորընթաց: Ակնկալվում է բազայում գործարկել 4 կաբինետային լսարան` միջազգային չափորոշիչներով գործնական պարապմունքներ անցկացնելու համար, և ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխան հանրակացարանային պայմաններ (24 ունկնդրի համար):

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

20.

Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու հասանելիության և մատչելիության ապահովում

- ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում առկա մարզադպրոցների, մարզադահլիճների, մարզահրապարակների, խաղահրապարակների տեխնիկական վիճակի, մարզագույքային և կադրային ապահովվածության խնդիրների ուսումնասիրում և առաջարկություններ ներկայացնելը,

 - ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային-մարզական միջոցառումների տարեկան ծրագրի մշակում և իրականացում,

 - հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպություններին պետական աջակցության ապահովում` զանգվածային-մարզական միջոցառումներ անցկացնելու և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:

 

 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու հասանելիության և մատչելիության ապահովմամբ լուծվում են սոցիալ-տնտեսական բնույթի բազմաթիվ հիմնախնդիրներ. այն համախմբում է հասարակությունը, երիտասարդությանը զերծ է պահում արատավոր սովորություններից ու զբաղմունքներից, երկարացնում է կյանքի տևողությունը և բարձրացնում որակական մակարդակը: Ֆիզիկական պատրաստվածությունը ոչ միայն սպորտի և ֆիզդաստիարակության, այլև առողջության և առողջապահության կարևորագույն բաղկացուցիչ մասն է և անհրաժեշտ է ընդհանուր բարեկեցության համար:

 Պետության քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հիմնահարցերը, որի նպատակը մարզաբազաների և մարզիչ-մանկավարժ մասնագետների արդյունավետ և նպատակային օգտագործումն է՝ ֆիզիկական կուլտուրան և սպորտը բնակչության առողջության ամրապնդման, երիտասարդության դաստիարակության, ընտանիքում առողջ ապրելակերպի ամրապնդման համար: Ակտիվ ապրելակերպը նպաստում է հասարակության մակարդակով սոցիալական միաբանության ամրապնդմանն ու բարեկեցությանը:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավում, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում, ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացում և առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի արմատավորում, զանգվածային-մարզական և ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների կենսագործում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու համար հնարավորությունների ընձեռում, սոցիալական, սեռային հավասարության գործընթացի խթանում, հաշմանդամների տարբեր խմբերի՝ հասարակությանն ինտեգրման գործընթացի խթանում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում, մարմնակրթական և այլ ընդհանուր հետագա գործունեության զարգացում և իրագործում:

21.

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական պատկերի առողջացմանը միտված համալիր ծրագրի մշակում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Երիտասարդության շրջանում ծնելիության բարձրացման միջոցով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական պատկերի բարելավում:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ` վերլուծական մասից ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ծնելիության ներկայիս ցածր մակարդակը պայմանավորված է մի շարք սոցիալ-տնտեսական, իրավական, հոգևոր, մշակութային գործոններով:

 Բնական վերարտադրության բնութագրերը վատթարացել են և՛ տղամարդկանց, և՛ կանանց դիրքորոշումներում, ինչը տղամարդկանց շրջանում պայմանավորված է հիմնականում տնտեսական պատճառներով, իսկ կանանց շրջանում այն մեծ մասամբ մշակութային փոփոխությունների հետևանք է:

 Ընտանիքում երեխաների սակավ թիվը պայմանավորված է երիտասարդ ընտանիքի բնակարանային հիմնախնդիրներով, երիտասարդ ընտանիքների վերարտադրողական առողջությամբ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրներով:

 Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել բարելավել երիտասարդ ընտանիքներում վերարտադրողական առողջության պահպանման, երիտասարդ կանանց ծնելիության խթանման նպատակով սոցիալ-տնտեսական, իրավական միջավայրի պայմանները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկվում է ներկայացնել՝

● «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ,

● «Մինչև 20 տարեկան հղի կամ մայրացած ուսանող երիտասարդ կանանց ուսման վարձերի սուբսիդավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ,

● «Մարզաբնակ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման նպատակով բիզնես վարկերի տրամադրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ:

 

2. 2. Կարգավորման առարկան

Երիտասարդության շրջանում ժողովրդագրական պատկերի առողջացմանը միտված սոցիալ-տնտեսական, իրավական միջավայրի բարելավում:

 

 3. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 1) կբարելավվեն երիտասարդների բնակարանային պայմանները.

 2) կխթանվի մինչև 20 տարեկան ուսանող երիտասարդ կանանց շրջանում ծնելիությունը.

 3) կբարելավվի մարզաբնակ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

22.

Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր հայահոծ համայնքներից սփյուռքահայերի տեղափոխումը Հայաստան, որը պայմանավորված է այդ երկրներում տիրող քաղաքական իրավիճակով, քաղաքացիների անվտանգությանն սպառնացող վտանգով:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը

 Ներկայումս ՀՀ սփյուռքի նախարարությունը մի շարք հաստատությունների ու գերատեսչությունների հետ համագործակցությամբ իրականացնում է սփյուռքահայության որոշ հատվածների ինտեգրման ծրագրեր, համակարգում է Հայաստանում ապաստանած շուրջ 6000 սիրիահայերի հետ իրականացվող աշխատանքները:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման տարաբնույթ ծրագրերի մշակումն ու իրականացումը հնարավորություն են տալու նրանց համար՝ որպես մասնագետներ, ուսանողներ ինքնադրսևորման նպաստավոր պայմաններ ստեղծելու: Նախատեսվում է, հաշվի առնելով Հայաստան ժամանած սփյուռքահայերի պահանջներն ու կարիքները, անհրաժեշտության դեպքում նրանց ինտեգրումը դյուրացնող իրավական ակտերի նախագծերի մշակում և ՀՀ կառավարություն ներկայացնելը։

 

2. Կարգավորման առարկան

Ուսումնասիրությունների հիման վրա մշակել և կյանքի կոչել Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի ինտեգրումը դյուրացնող կրթական, մշակութային ծրագրեր:

 

3. Գերակա խնդրի առաջարկվող լուծումների կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Արդյունքում կմշակվեն ու իրականություն կդառնան սփյուռքահայերի կրթական, մշակութային ինտեգրմանը նպաստող բազմաբնույթ ծրագրեր, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի սիրիական ծրագրով գործող դպրոցի գործունեության ապահովմանը, սփյուռքահայ ուսանողների կրթական գործընթացի կազմակերպմանը: Ակնկալվում է նաև խրախուսել Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի ծրագրային նախաձեռնությունները, աջակցություն ցուցաբերել Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումներին` հնարավորություն ընձեռելով սեփական ուժերով լուծելու ինտեգրման հետ կապված խնդիրները:

23.

Երիտասարդության շրջանում հայ ինքնության գիտակցության ամրապնդում, մայրենի լեզվի իմացության խրախուսում, հայրենաճանաչության ընդլայնում

 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Սփյուռքում գնալով արագանում են ուծացման գործընթացները, երիտասարդների համար դժվար է պահպանել հայոց լեզուն, եթե չեն ճանաչում հայրենիքն ու որևէ կապ չունեն նրա հետ:

 

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը

 Երիտասարդության շրջանում ստեղծված իրավիճակը կարող է էապես վտանգել հայապահպանության գործընթացը սփյուռքում, մինչդեռ սփյուռքի կենսունակության գրավականը հայրենիքի հետ երիտասարդության մշտական և բազմաբնույթ կապերն ու հարաբերություններն են, պատանիների ու աղջիկների՝ Հայաստան ճանաչողական այցելությունները, իրենց հասակակիցների հետ ծանոթություններն ու շփումները, հայկական հարուստ ժառանգության հետ նրանց մշտական առնչությունները:

 

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Սփյուռքի երիտասարդության հայրենաճանաչության լավագույն ծրագրերից մեկը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրն է: Այն սփյուռքի երիտասարդների` Հայաստան երկշաբաթյա ճանաչողական այցելությունների ծրագիր է, որը մշակվելու և իրականացվելու է նաև 2013 թվականի ընթացքում: Նախատեսվում է, որ ծրագրին կմասնակցեն սփյուռքահայ 13-20 տարեկան 900 երիտասարդ` պատանիներ ու աղջիկներ: Սույն գերակա խնդրի լուծմանը կնպաստեն նաև սփյուռքահայ երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդ առաջնորդների համար նախատեսվող ուսուցողական դասընթացների, համաժողովների կազմակերպումը Հայաստանում և սփյուռքի համայնքներում, ճանաչողական բազմաբնույթ նյութերի պատրաստումն ու տարածումը սփյուռքում: Քանի որ անմիջական կապ կա հայոց լեզվի և սփյուռքում հայապահպանության միջև` նախատեսվում է տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպել մինչև 500 երիտասարդի մասնակցությամբ համահայկական երիտասարդական ֆորում` «Հայերենն իմ սրտում է» խորագրով:

 

 2. Կարգավորման առարկան

 Մշակել, կատարելագործել և համահայկական երիտասարդական կառույցների հետ իրականացնել սփյուռքի երիտասարդության հայրենաճանաչությունը և սփյուռքում հայապահպանությունը խթանող ծրագրեր:

 

 3. Գերակա խնդրի առաջարկվող լուծումների կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Աջակցություն կստանան երիտասարդական կազմակերպությունների հայրենաճանաչության համատեղ ծրագրերը, որոնք կիրականացվեն և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում: Կշարունակվեն և կընդլայնվեն երիտասարդության համար ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: Երիտասարդության ուժերով կզարգանա ու նոր թափ կստանա Հայաստան-սփյուռք գործակցությունը:

24.

Հայաստանում «Սփյուռք» ամառային դպրոցի գործունեության ապահովում, սփյուռքի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացում՝ հայապահպանությունը խթանելու նպատակով

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, սփյուռքի լրատվամիջոցների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության, ուսուցիչների վերապատրաստման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը ԵՊՀ-ի հետ համատեղ շարունակելու է իրականացնել «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագիրը:

 

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը

 Աշխարհասփյուռ հայության առջև այսօր ծառացած է հայապահպանության գերխնդիրը: Հեռու լինելով հայրենիքից` գոյատևման պայքարում հայը հաճախ կորցնում է իր ազգային նկարագիրը, իր լեզուն, հեռանում է ազգային արմատներից, ավանդույթներից, սովորություններից, դադարում է կրել դարերով ստեղծված հայկական մշակութային արժեքները: Այս մարտահրավերներին դիմագրավելու համար 2012 թվականից իրականացվում է «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագիրը` հինգ ուղղությամբ՝

 - հայոց լեզվի արագացված դասընթաց՝ արևելահայերեն և արևմտահայերեն,

 - ուսուցիչների վերապատրաստման դասընթաց,

 - սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց,

 - սփյուռքի լրագրողների դասընթաց,

 - ազգային երգի և պարի վարպետության դասընթաց:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Հայապահպանությունը խթանելու համար անհրաժեշտ է պայքար ծավալել լեզվամշակութային ուծացման դեմ, նպաստել հայ ազգային ինքնության միասնական բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը և իրականացնել դրանց տարածման միջոցառումներ, նպաստել նաև Հայաստանի հետ սփյուռքահայության, հայկական կառույցների կապերի ամրապնդմանը և զարգացմանը, սփյուռքահայությանը նոր լիցքեր հաղորդելուն՝ խթանելով Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը, սփյուռքի համար և համահայկական ծրագրերի մշակման ու իրականացման գործում անհատների, հայկական կազմակերպությունների մասնակցության շրջանակի ընդլայնումը, սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը:

 

 2. Կարգավորման առարկան

 Մշակել և զարգացնել «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագիրը, Երևանի պետական համալսարանի հետ համատեղ աշխատել մասնակիցների թվի և աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ:

 

 3. Գերակա խնդրի առաջարկվող լուծումների կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանում «Սփյուռք» ամառային դպրոցի բնականոն գործունեության ապահովում, սփյուռքում հայապահպանությունը խթանելու նպատակով հայկական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացում՝ լեզվի իմացության, կրթության, ազգային երգի ու պարի, համայնքներում երիտասարդ առաջնորդների ձևավորման, լրագրության զարգացման ուղղություններով:

 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

25.

Մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացում և արդիականացում

 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 ՀՀ մարզային առողջապահության համակարգերի զարգացման նպատակը բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացումն է: Գերակա խնդրի իրականացումը պայմանավորված է միանման գործառույթներ իրականացնող և թերծանրաբեռնվածությամբ աշխատող ծառայությունների միավորման, ծննդօգնության (պերինատալ բժշկական օգնության), կրկնվող, դժվարամատչելի և բարդ բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության և ռեգիոնալիզացիայի, մատուցվող շտապ օգնության առաջնահերթ ծառայությունների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

 

 2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը

 1) բժշկական կազմակերպության մակարդակին ու հնարավորություններին համապատասխան հղիների (ծննդաբերների) ընդունելություն և բժշկական օգնության ռացիոնալ կազմակերպում, ծննդօգնության պետական հավաստագրերի տեղայնացում, մարզային ծննդօգնության բժշկական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի ավելացում, ռիսկի խմբի հղիների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման գործընթացի ու որակի բարելավում, հղիների նախածննդյան և ծննդաբերության ժամանակ բուժօգնության շարունակականության ու մատչելիության բարձրացում, հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի մասնակցության ապահովում՝ ծննդալուծման գործընթացում, մարզերից դեպի Երևան ծննդաբերների ուղեգրումների հոսքի կանոնակարգում.

2) ՀՀ մարզերում սրտային անհետաձգելի և ինվազիվ միջամտության կարիք ունեցող հիվանդներին տեղում պատշաճ բուժօգնության ցուցաբերում և մահացության նվազեցում` Գյումրու բժշկական կենտրոնում և Գորիսի սրտաբանական հիվանդանոցում սրտային ինվազիվ միջամտություններ իրականացնող ծառայությունների ստեղծման միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների (հեռաբժշկություն) ներդրում` նշված կենտրոնների և Երևանի առաջատար կենտրոնների միջև` ապահովելով պատշաճ ախտորոշում և միջամտությունների որակ.

 3) Վայոց ձորի մարզում պետական ֆինանսական միջոցների ծախսարդյունավետության բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազում և ծառայությունների, բժշկական օգնության ու սպասարկման արդյունավետության, մատչելիության ու որակի ցուցանիշների բարելավում.

 4) շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կստեղծվի համացանցային կայքէջ (պորտալ), որը կնպաստի ՀՀ քաղաքացիներին այդ ծառայությունների վերաբերյալ պատշաճ տեղեկատվությամբ ապահովմանը, կներկայացվեն կյանքին սպառնացող իրավիճակներում անհրաժեշտ պարզագույն գործողությունները, կայքի միջոցով կարելի կլինի ինքնուրույն գնահատել կանչ տալու անհրաժեշտությունը և այլն: Պորտալը կունենա առանձին հատված շտապ օգնության աշխատողների համար: Կայքի միջոցով ամենօրյա կտրվածքով ավտոմատացված կլրացվեն տեղադրված էջերը և նախապես հաստատված ինդիկատորների խմբի ստացման միջոցով հնարավոր կդառնա արագ գնահատել այս կամ այն կայանի աշխատանքը, որոշումներ կայացնել դրանց բարելավման ուղղությամբ: Հետագայում նույն պորտալի միջոցով ամբողջովին կավտոմատացվի կանչերի ընդունումը և դրանց հետագա իրականացումը: Նախատեսվում է պորտալի միջոցով կապ հաստատել ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների և շտապ բուժօգնության կայանների միջև՝ քրոնիկ հիվանդների բուժման շարունակականության ապահովման նպատակով, դրանով իսկ կրճատելով կանչերի թիվը և բարձրացնելով շտապ բժշկական օգնության ծառայությունների արդյունավետությունը:

26.

Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակում

 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Հայաստանի Հանրապետությունում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի բացակայությունն առողջապահության համակարգի բարեփոխումների հետագա ընթացքը խոչընդոտող կարևոր պատճառներից մեկն է: Այդ համակարգի ներդրումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել բուժօգնության որակն ու մատչելիությունը՝ բնակչության ապահովագրված հատվածի համար, ներդնել բուժօգնության որակի վերահսկման գործուն մեխանիզմներ, ստեղծել լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ և դրանով իսկ թեթևացնել պետպատվերի մասով ՀՀ պետական բյուջեի բեռը:

 Մինչև 2012 թվականը Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվում էին միայն կամավոր բժշկական ապահովագրության ծրագրեր: 2012 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ սոցփաթեթների ներդրման արդյունքում բնակչության շուրջ 5 տոկոսն սկսեց օգտվել բժշկական ապահովագրությունից, ինչը կարելի է համարել առողջության պարտադիր ապահովագրության ներդրման ուղղությամբ կատարված լուրջ քայլ: Սոցփաթեթի շրջանակներում գործող առողջության ապահովագրությունն իրականացվում է մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից՝ մրցակցային հիմունքներով: Առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների չափորոշիչները, առողջության ապահովագրության բազային փաթեթը և առողջության ապահովագրության պայմանագրի օրինակելի ձևը հաստատված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշմամբ:

 Առաջարկվում է համակողմանի վերլուծել սոցփաթեթով իրականացվող առողջության ապահովագրության ծրագրի իրականացման փորձը, այդ թվում՝ փաստացի բուժօգնության դիմած ապահովագրված անձանց բացարձակ թիվն ու տեսակարար կշիռը, վճարված հատուցումների մասով առկա տվյալները, ցուցաբերված բուժօգնության որակի և ծավալների վերահսկման մեխանիզմները, դրանից բխող առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարություն Հայաստանի Հանրապետությունում առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հայեցակարգի տեսքով, որով կսահմանվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման սկզբունքները,կմշակվեն համակարգի կազմակերպաիրավական մոդելի և մեխանիզմների հիմնական ուղղությունները, կսեղծվեն առողջության պարտադիր ապահովագրության ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական և նորմատիվ ակտերի մշակման հիմքերը:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Հայաստանի Հանրապետությունում առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հայեցակարգի ընդունում, առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մոդելի, ուղղությունների որոշում:

27.

Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում ստվերայնության կրճատում

 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Առողջապահության ոլորտում առկա կարևոր հիմնախնդիրներից մեկը բժշկական կազմակերպությունների ֆինանսական կառավարման արդյունավետության ապահովումն է: Այն վերաբերում է ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ՀՀ պետական բյուջեից ստացվող ֆինանսական միջոցների տնօրինմանը, այնպես էլ` վճարովի հիմունքներով մատուցված ծառայություններից ստացված եկամուտների ծավալներին և դրանց հաշվին կատարվող ծախսերի առաջնահերթությունների սահմանմանը: Այս առումով կարևորվում են բժշկական ծառայությունների փոխհատուցման գների մոտեցումն իրական ծախսերին, լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումը, բնագավառում առկա ստվերային, ոչ պաշտոնական վճարների օրինականացումը, բնակչության կողմից կատարվող ծախսերի կանխատեսելիության բարձրացումը: Բնակչության բուժօգնության իրականացման ընթացքում պետության կողմից փոխհատուցվող ծառայությունների գների ցածր լինելը հանգեցնում է բուժհաստատությունների կողմից ստվերային, ոչ պաշտոնական վճարների պահանջի, հատկապես, երբ այդ ծառայությունները շատ ծախսատար են, բազմաէտապային և պահանջում են զգալի ներդրումներ:

 Վերջին տարիներին ի հայտ է եկել նաև նույն ծառայության դիմաց տարբեր գնորդների հետ կիրառվող գների խնդիրը (պետություն, ապահովագրական ընկերություններ, քաղաքացի կամ կազմակերպություն և այլն), ինչը հանգեցրել է միասնական գների համակարգի մշակման անհրաժեշտության: Առաջարկվում է քննարկել նաև ծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմների ընդլայնումը:

 Առանձնահատուկ կարևորություն ունի բուժանձնակազմի վարձատրման հետագա կանոնակարգումը՝ մատուցված ծառայությունների որակական ցուցանիշներն արտացոլող խրախուսական վարձատրման մեխանիզմների ներդրման միջոցով, ինչը թույլ կտա բարձրացնել ավելի որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ բուժանձնակազմի շահագրգռվածությունը, նվազեցնել ստվերային վճարումները, բարձրացնել համակարգի միջին աշխատավարձի մակարդակը և դրա արդյունքում՝ նաև ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերը:

 

 2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական կառավարման արդյունավետության բարելավում, բուժօգնության մատչելիության և որակի բարձրացում, վճարովի ծառայություններից եկամուտների ավելացում, բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացում, ՀՀ պետական բյուջե մուծվող հարկերի ավելացում և ոչ պաշտոնական վճարումների կրճատում:

28.

Հայաստանի Հանրապետությունում դեղերի որակի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Դեղերի բնագավառում իրականացվող քաղաքականության կատարելագործումը բխում է հանրապետությունում անվտանգ, արդյունավետ ու որակյալ դեղերի մատչելիությունն ու արդյունավետ կիրառումն ապահովելու անհրաժեշտությունից:

 «Դեղերի մասին» գործող օրենքում բացակայում են մի շարք կարևորագույն իրավահարաբերությունների կարգավորման մեխանզմները, որոնք դժվարացնում են դեղերի շրջանառության, դեղերի որակի և անվտանգության նկատմամբ վերահսկողությունը: ՀՀ օրենսդրությունն ու նորմատիվային ակտերը ներդաշնակեցված չեն Եվրամիության և ԱՀԿ-ի երաշխավորություններին ու օրենսդրության պահանջներին:

 Երկրում չի գործում դեղերի գների պետական կարգավորման համակարգ, ինչը շատ դեպքերում հանգեցնում է գների անհիմն աճին, բնակչությանը և առողջապահության համակարգին դեղերի մատչելիության զգալի կրճատմանը:

 Պետք է իրականացնել լուրջ աշխատանքներ՝ դեղերի որակի ապահովման համակարգի կատարելագործման համար: Ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես, նկատվում են կեղծված դեղերի շրջանառության դեպքեր: Հանրապետությունում դեղերի տեղական արտադրությունները գործում են պատշաճ արտադրական գործունեության պահանջների խախտմամբ:

 Հրատապ խնդիր է մնում դեղերի՝ հատկապես հակաբիոտիկների արդյունավետ կիրառումը: Լայնորեն տարածված են ոչ արդյունավետ դեղաբուժությունը, հակամանրէային դեղերի անհիմն նշանակման և հաճախ կիրառման դեպքերը, չվերահսկվող ինքնաբուժումը, բացակայում է դեղատոմսերի պարտադիր կիրառման համակարգը:

 Հանրապետությունում բացակայում է նաև դեղերի մասին սպառիչ, օբյեկտիվ, հավաստի տեղեկատվության հիմնապաշարը:

 Խնդիրների լուծման առաջարկվող ուղղություններն են` դեղային օրենսդրության կատարելագործումը, դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող կազմակերպության կարողությունների հզորացումը, հիմնական դեղերի ընտրության չափանիշների և մատչելիության կանոնակարգերի հաստատումը, դեղաբուժության ուղեցույցների մշակումը և ներդրումը, դեղերի գների կարգավորման մեխանիզմների ուսումնասիրությունը, դեղերի անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկման կատարելագործումը, դեղերի մասին հայերեն տեղեկատվության համակարգի մշակումը, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի ծրագրի մշակումը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Ակնկալվում է հանրապետությունում ունենալ կարգավորված դեղային օրենսդրություն, դեղերի շրջանառության բոլոր փուլերի կարգավորման գործիքների և դեղերի ոլորտը կարգավորող կազմակերպության իրավասությունների՝ օրենքով ամրագրում, դրա փորձագետների առնվազն 20 տոկոսի վերապատրաստում, սարքավորումների 10 տոկոս նորացում, հիմնական դեղերի ընտրության թափանցիկության ապահովում, 25 բուժման ուղեցույցի մշակում և ներդրում, յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ուսումնասիրության ապահովում, նվազագույնը` տարեկան մեկ անգամ, անորակ և կեղծ դեղերի շրջանառության կրճատում, գների կարգավորման մեխանիզմների մշակում և հաստատում, մասնագետների կողմից կողմնակի ազդեցությունների հայտագրման պարտադիր պահանջի սահմանում, գրանցված դեղերի 20 տոկոսի հայերեն ներդիր թերթիկների մշակում և հասանելիության ապահովում, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի ծրագրի հաստատում, ինչպես նաև ԱՀԿ Դեղերի գների և փոխհատուցման քաղաքականության ծրագրին անդամակցության հայտը ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

29.

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1 (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ), Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների կատարում, Տրանշ 3 (Թալին-Գյումրի) ֆինանսավորման կազմակերպում և կապալառուի ընտրություն, շինարարական աշխատանքների նախապատրաստում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նշված խնդիրն ուղղված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1 (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ), Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) շինարարական աշխատանքների իրականացմանը՝ աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան և ճանապարհաշինական աշխատանքներն սկսելու նպատակով Տրանշ 3-ի նախապատրաստմանն ուղղված աշխատանքների ավարտմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ամբողջացնելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Արարատ-Գյումրի հատվածում ժամանակակից չափանիշները բավարարող ավոտմոբիլային ճանապարհ ունենալու հեռանկարը:

30.

Անալոգային հեռուստառադիոհաղորդիչ ցանցի նախապատրաստում թվային տեխնոլոգիաների ներդրմանը և թվայնացման գործընթացի մեկնարկ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների հետագա ընդլայնմամբ և որակի բարձրացմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրումն էապես կբարելավի հեռուստառադիոհեռարձակման որակը: Կապահովվեն հեռուստառադիոհեռարձակման լայն հասանելիություն և մատչելիություն, հաճախականությունների տիրույթների արդյունավետ օգտագործում, հեռուստառադիոհեռարձակման և տեղեկատվական ցանցերի համակցելիություն և տեղեկատվության ոլորտում կիրառվող տեխնիկական միջոցների համատեղելիություն:

31.

Ընդհանուր օգտագործման տրանսպորտի նորացում և արդիականացում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Օրենսդրական բարեփոխումների միջոցով տրանսպորտի ոլորտում սոցիալական ծառայությունների հասանելիության և աշխատուժի շարժունակության բարձրացում՝ հաշմանդամների և այլ սակավաշարժ խմբերի համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հասարակական տրանսպորտի վերազինում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամները և այլ սակավաշարժ խմբերի քաղաքացիները հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն կունենան:

32.

Հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների աշխարհագրության ընդլայնում և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովում, մասնավորապես, բնակչության առնվազն 45 տոկոսի կողմից համակարգիչների միջոցով համացանցի օգտագործման հնարավորության ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակչության մոտավորապես 45 տոկոսի կողմից համակարգիչների միջոցով համացանցի օգտագործման հնարավորության ապահովում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում գործող օպերատորների հետ քննարկումների կազմակերպում, որի արդյունքում վերջիններիս կողմից կիրականացվեն համապատասխան միջոցառումներ բնակչության մոտավորապես 45 տոկոսի կողմից համակարգչի միջոցով համացանցի օգտագործման հնարավորության ապահովման ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

33.

Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծում և շարունակական համալրում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Հանրապետությունում մինչև սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը նախագծված ու կառուցված շենքերը և շինությունները չեն բավարարում սեյսմակայունության արդի պահանջները, ինչի հետևանքով զգալիորեն աճել է սեյսմիկ ռիսկի մեծությունը: Իրավիճակի սրմանը մեծապես նպաստում է նաև այն հանգամանքը, որ վերջին 15-20 տարվա ընթացքում հանրապետությունում շենքերի և շինությունների շահագործման ոլորտում անհրաժեշտ մակարդակով չեն ցուցաբերվել համակարգված մոտեցումներ և պահանջվող ծավալներով չեն իրականացվել հիմնանորոգման աշխատանքներ, որի հետևանքով ֆիզիկական մաշվածությունից և զանազան այլ գործոնների ազդեցությունից դրանց զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում:

 Քիչ չեն այն շենքերը, որոնցում առկա ընթացիկ վերանորոգում պահանջող թերությունների (ջրագծի կամ կոյուղագծի վնասվածքներ, տանիքի և ջրահեռացման համակարգի անբարեկարգ վիճակ, սալվածքի քայքայվածություն և այլն) ոչ ժամանակին վերացումը կարող է հանգեցնել շենքի անբավարար տեխնիկական վիճակի, իսկ հետագայում նաև՝ վթարայնության առաջացմանը:

 Նշված հանգամանքներով պայմանավորված՝ կարևորվում է շենքերի և շինությունների նկատմամբ համակարգված ծրագրային մոտեցումների ցուցաբերումը, որոնց արդյունավետությունը մեծապես կախված է դրանց տեխնիկական տվյալների բազայի առկայությունից:

 Շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է շենքերի ու շինությունների պահպանման և բնականոն ու անվտանգ շահագործման միջոցառումների համակարգված ծրագրերի մշակման ժամանակ անհրաժեշտ վերլուծությունների կատարմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծմամբ` առաջնահերթությունը տալով կրթական, մշակութային և մարզական շենքերի տվյալների շտեմարանի կազմավորմանը:

Շենքերի տեխնիկական տվյալների բազայի ստեղծումը նպաստելու է Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման ծրագրի արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև առաջիկա տարիների ՀՀ պետական բյուջեի և ՄԺԾԾ-ի նախագծերի կազմման գործառույթների կատարելագործմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ունենալ շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազա: 2013 թվականին նախատեսվում է համակարգչային ծրագիր մուտքագրել առնվազն 2000 շենքերի տեխնիկական տվյալները: Ծրագիրը հետագա տարիներին շարունակականորեն կհամալրվի:

Շենքերի տեխնիկական տվյալների բազայի առկայությունը հնարավորություն կտա`

1) առանձնացնելու անբավարար և վթարային տեխնիկական վիճակում գտնվող շենքերը և առկա տվյալների վերլուծության արդյունքում մշակելու և իրականացնելու շենքերի վերականգնման-ուժեղացման միջոցառումների կամ վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման հիմնավորված ծրագրեր.

2) հայտնաբերելու ընթացիկ վերանորոգում պահանջող շենքերը, որոնցում առկա վնասվածքների (ջրագծի կամ կոյուղագծի վնասվածքներ, տանիքի և ջրահեռացման համակարգի անբարեկարգ վիճակ, սալվածքի քայքայվածություն և այլն) ոչ ժամանակին վերացումը կարող է հանգեցնել շենքի անբավարար տեխնիկական վիճակի, իսկ հետագայում նաև` վթարայնության առաջացման և մշակելու և իրականացնելու այդ վնասվածքների վերացման համապատասխան միջոցառումների ծրագրեր.

3) վերականգնման, ուժեղացման և ընթացիկ վերանորոգումների իրականացման ծրագրերի մշակման ժամանակ որոշելու շենքերի առաջնահերթությունը` համապատասխան միջոցառումների իրականացման համար:

34.

Շինարարական նորմերի առաջնահերթ մշակման և վերանայման գործընթացի կանոնակարգում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Շինարարական նորմերի առաջնահերթ մշակման և վերանայման գործընթացի կանոնակարգումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 17 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի հայեցակարգի պահանջների, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառում սպառողների համար հարմարավետության ապահովման անհրաժեշտությամբ:

 Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը հիմնականում ընդգրկում է նախկին ԽՍՀՄ ժամանակահատվածում գործող նորմերը: Դրանք չեն համապատասխանում ներկայումս գործող միջազգային և եվրոպական ստանդարտներին, հետևաբար, անհրաժեշտ է իրականացնել շինարարական նորմերի արմատական բարեփոխում` արդի պայմաններին համահունչ, միջազգային նորմերին համապատասխան:

 Սահմանել շինարարական նորմերը մշակելու և վերանայելու առաջնահերթությունները՝ հաշվի առնելով քաղաքաշինության ոլորտին առնչվող առկա խնդիրները, ինչպես նաև բնակավայրերի, շենքերի և շինությունների, դրանց ենթակառուցվածքների հուսալիության ապահովումը:

 Շինարարական նորմերի մշակմամբ, տեղայնացմամբ և վերանայմամբ կկարգավորվեն բնակավայրերի հատակագծման և կառուցապատման, տարբեր նշանակության շենքերի նախագծման, շինարարության և շահագործման ընթացքում ներկայիս պահանջները` միջազգային ստանդարտներին համապատասխան:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Առաջնահերթ շինարարական նորմերի մշակումը, տեղայնացումը և վերանայումը կնպաստեն բնակչության առողջության և բարեկեցության բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, շենքերի սեյսմակայունության և հուսալիության բարձրացմանը: Առաջնահերթության սահմանումը թույլ կտա առավել նպատակային օգտագործել տրամադրվող ֆինանսական միջոցները:

35.

Շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված հայեցակարգի նախագծի մշակում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Գերակա խնդիրը պայմանավորված է մինչև 1995 թվականը կառուցված շենքերի` ներկայումս գործող սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ և նպատակաուղղված է շենքերի վերականգնման ու ուժեղացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը:

 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո վերանայվեցին Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանները, կազմվեցին սեյսմիկ վտանգի նոր քարտեզներ, որոնց համաձայն արտաքին միջավայրի, այդ թվում՝ շենքերի և շինությունների վրա երկրաշարժից սեյսմիկ ազդեցության գնահատականը (ինտենսիվություն) բարձրացավ 1-2 բալով, ինչը և հիմք հանդիսացավ հանրապետությունում առաջին ազգային սեյսմակայուն շինարարության նորմերի մշակման և ընդունման համար:

 Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ հանրապետությունում մինչև սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը նախագծված և կառուցված շենքերն սկսեցին չբավարարել սեյսմակայունության արդի պահանջները:

 Մինչև 1995 թվականը կառուցված շենքերը սեյսմակայունության առումով հուսալի չեն և չեն կարող ապահովել բնակչության անվտանգությունը: Այդ իսկ պատճառով կարևորվում է շենքերի նկատմամբ համակարգված մոտեցումների ցուցաբերումը, որոնց արդյունքում հնարավոր կլինի դրանց սեյսմակայունությունը համապատասխանեցնել սեյսմիկ վտանգի ներկայիս մակարդակին։

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է հանրապետությունում առկա շենքերի վերականգնման և ուժեղացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում, ինչը, ելնելով հանրապետության տարածքի սեյսմիկ պայմաններից և բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ներկայումս առօրեական և կարևորագույն խնդիր է: Հայեցակարգային մոտեցումների հստակեցումից հետո հնարավոր կլինի մշակել և իրականացնել շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված հիմնավորված և արդյունավետ միջոցառումներ:

 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

36.

Նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրակրթության որակի ապահովման տեսանկյունից կարևորվում է երեխաների վաղ ընդգրկումը կրթական ծրագրերում, մինչդեռ հանրապետության շատ համայնքներում դեռևս չկան նախադպրոցական կրթական ծառայություններ: Նախադպրոցական ծառայությունների մատչելիությունը խիստ անհավասար է Հայաստանի տարբեր տարածքներում:

Ծրագիրը նպատակաուղղված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսվող նախադպրոցական կրթության ոլորտի բարելավման հիմնախնդիրների իրականացմանը, նախադպրոցական և տարրական կրթության շարունակականության ապահովմանը: Այն բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի իրականացման հետագա ընթացքի մասին» N 29 արձանագրային որոշման 15-րդ կետի պահանջներից:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախատեսվում է ՀՀ մարզերում 70 միկրոծրագիր և տարբեր մոդելներով իրականացնել 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը` երեխաների դպրոցի նախապատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովմանն ուղղված ենթածրագրերի միջոցով: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածության մեծացում 1250 երեխաներով

37.

Հանրակրթության որակի բարելավում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի` գերակա ուղղություններն են 12-ամյա կրթության դասագրքերի, ուսումնաօժանդակ գրականության ստեղծման և ներդրման աշխատանքները, ինչպես նաև հանրապետության մանկավարժական և ղեկավար կադրերի վերապատրաստումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Կմշակվի երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանն անցման հայեցակարգը: «Շախմատ» առարկան կդասավանդվի նաև հանրակրթական դպրոցների 4-րդ դասարաններում: Դպրոցներում փորձարկում անցած դասագրքերն ուսուցիչներից ստացված կարծիքների հիման վրա հեղինակային խմբի կողմից կլրամշակվեն և կխմբագրվեն. արդյունքում դպրոց կմտնեն որակյալ դասագրքեր: Կիրականացվի հանրակրթական ուսումնական հաստատությունների փորձնական վարկանիշավորում: Կմշակվի Հայաստանի Հանրապետությունում ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգը:

38.

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորության ընդլայնում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ազգային փոքրամասնությունների դպրոցահասակ երեխաների որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ազգային փոքրամասնությունների դպրոցների համար կտպագրվեն 2 անուն դասագրքեր:

Մանկավարժական կադրերի մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով նախատեսվում է կազմակերպել ազգային փոքրամասնությունների դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

39.

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգում, նոր բովանդակային հենքի ներդրում և կադրերի մասնագիտական զարգացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում էական նշանակություն ունի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը, որի ապահովումն ու մատչելիությունը հանրապետության տնտեսական աճի, աղքատության ու անհավասարության մեղմման կարևորագույն գործոններից մեկն է: Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի ներկայիս բարեփոխումն ուղղված է մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական չափանիշներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունների հզորացմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստում. նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության 17 պետական կրթական չափորոշիչների և 17 մոդուլային ծրագրերի մշակում:

Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի մարդկային ռեսուրսների կարողությունների շարունակական հզորացում, ինչպես նաև կառավարման արդյունավետության բարձրացում. նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի և ղեկավար անձնակազմի վերապատրաստում` շուրջ 1000 դասախոսներ, արտադրական ուսուցման վարպետներ, տնօրեններ և տնօրենների տեղակալներ:

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվության, տեղեկատվության տրամադրում. ՄԿՈՒ 4 հաստատություններում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի գործուն կենտրոնների ստեղծում:

40.

Բարձրագույն կրթության որակի, մատչելիության և մրցունակության խթանում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում տեխնոլոգիաների և նորարարության զարգացմամբ, գիտելիքահեն հասարակության կազմավորմամբ, բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարելավմամբ, ինչպես նաև ճանաչելի դարձնել ՀՀ բարձրագույն կրթական համակարգը Եվրոպական կրթական տարածքում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում համալսարանների աստիճանակարգման և դասակարգման համակարգի մշակումն ու իրագործումը հնարավորություն կտա ներկայացնելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բնութագիրը դյուրընթեռնելի և համընդհանուր հասկանալի ձևով` որոշակի կառուցվածքի մեջ: Բացի դրանից, այն զգալի ազդեցություն կունենա Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքում Հայաստանի բարձրագույն կրթության ինտեգրման գործընթացի վրա, ինչպես նաև կառաջացնի ազգային բուհերի` եվրոպական մակարդակում մրցունակ լինելու լուրջ նախադրյալներ:

Վարկանիշավորումը և դասակարգումը կստեղծեն բարձրագույն կրթություն տրամադրող հաստատությունների վերաբերյալ համապարփակ և թափանցիկ դասակարգման համակարգ` բուհերի հաշվետվողականությունը և թափանցիկությունը բարձրացնելու նպատակով:

Բարձրագույն տեխնոլոգիական կրթության ոլորտում ժամանակակից լաբորատորիաների ստեղծմամբ կուժեղացվի Հայաստանի հետազոտական ներուժը` արդիականացնելով կրթական և հետազոտական կառույցները` համաշխարհային ստանդարտներին համապատասխան:

Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ներդրումից ակնկալվում է` ունենալ բարձրագույն կրթության համակարգում բուհերի զարգացման ծրագրերի համար հատկացվող գումարների բաշխման արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև նպաստել բուհերի նորարարական նախաձեռնությունների իրականացմանը:

Վերանայվելու է ընդունելության քննությունների համակարգը` կիրականացվեն միասնական քննությունները համակարգչային ադապտիվ թեստավորման միջոցով կազմակերպման հնարավորության հետազոտում և ֆինանսական գնահատում:

Նախատեսվում է նաև փորձնական ներդնել սոցիալապես անապահով ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության մեխանիզմներ, ապահովել բարձրագույն մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը:

Բարձրագույն կրթության բարեփոխումների ուղղություններից է բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը, որի նպատակներն են`

- բարձրացնել մասնագիտական կրթության համակարգի գործունեության արդյունավետությունը,

- զարգացնել մասնագիտական կրթության համակարգում կառավարման կարողությունները` կառավարման բոլոր օղակներում հավաստի տեղեկատվության վրա հենված որոշումներ կայացնելու նպատակով:

Բուհերի ինքնուրույնությունը մեծացնելու նպատակով կիրականացվի 1 բուհի անցում կազմակերպաիրավական նոր ձևի: Կստեղծվի համապատասխան իրավական դաշտ բուհերում ուսման վարձի վերին շեմը սահմանելու նպատակով:

2012-2015 թթ. Բոլոնիայի քարտուղարության գործառույթները կատարելու է Հայաստանը` որպես հաջորդ 2015 թվականի նախարարական գագաթաժողովի հյուրընկալող կողմ: Բոլոնիայի քարտուղարությունը տեղեկատվություն է ապահովելու Բոլոնիայի գործընթացի զարգացումների վերաբերյալ, կազմակերպելու է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի և Բոլոնիայի խորհրդի աշխատանքները:

Նախատեսվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի և որակավորումների ազգային շրջանակների հաստատման տարածաշրջանային ցանցի մեկնարկային հանդիպման կազմակերպում Երևանում:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

41.

 Սննդամթերքի անվտանգության համակարգի կատարելագործում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Գերակա խնդրի նպատակը անվտանգ սննդամթերքով սպառողների ապահովվածության մակարդակի բարձրացումն է, սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ներդրումն ապահովող իրավաօրենսդրական ակտերի մշակումն ու ընդունումը, համակարգերի ներդրման գործընթացի կազմակերպումը։

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող կամ շուկայահանվող նորահայտ և հատուկ նշանակության սննդամթերքի ու սննդային հավելումների շուկայահանման, ինչպես նաև սննդի շղթայում ընդգրկված տնտեսավարողների գործունեության իրականացման վայրի մասին լիազոր մարմնին տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի սահմանում։

Եվրամիության պահանջներին համապատասխան՝ մարդու սպառման համար նախատեսված կենդանական ծագում ունեցող մթերքի պաշտոնական վերահսկողության ընթացակարգերի ու պահանջների սահմանում։

42.

Հանրապետության գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման շարունակականության ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետությունում գյուղատնտեսությունը ներկայումս վարվում է 1.2 մլն մասնատված հողակտորների վրա: Ստեղծված պայմաններում գյուղացիական տնտեսություններին բաժին է ընկնում ոլորտի համախառն արդյունքի շուրջ 97.0 տոկոսը, որը վկայում է տնտեսավարման այլ ձևերով, մասնավորապես, կոոպերացման սկզբունքներով գործող տնտեսավարողների գործունեության սահմանափակության մասին: Տնտեսությունների փոքր չափերի պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման ցածր մակարդակի, ագրոտեխնիկական և զոոտեխնիկական պահանջների թերի կատարման, արդիական տեխնոլոգիաների ներդրման գրեթե անհնարինության և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ ոլորտում աշխատանքի արտադրողականությունը շարունակվում է մնալ ցածր, և գյուղացիական տնտեսությունների եկամուտները չեն ապահովում գյուղացիական ընտանիքների կյանքի բավարար որակ: Ստեղծված իրավիճակը պահանջում է գյուղական բնակավայրերում եկամուտների ավելացմանն ուղղված քայլերի ձեռնարկում, որի կարևորագույն ուղղություններից մեկը գյուղատնտեսությունում կոոպերացիայի զարգացումն է: Վերջինս պահանջում է այդ բնագավառում պետական համակարգված քաղաքականության իրականացում և շարունակականություն, որոնք հնարավոր են փոխադարձ պայմանավորված քայլերի իրականացման պայմաններում:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի իրականացմամբ կապահովի հանրապետության մարզերի գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտության և տնտեսավարման տվյալ ձևի առավելությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը, կբարելավվի գյուղատնտեսական կոոպերատիվների օրենսդրական դաշտը, հանրապետության գյուղական համայնքներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով կստեղծվի առնվազն 20 գյուղատնտեսական կոոպերատիվ: Կիրականացվեն կոոպերատիվների կարողությունների հզորացման միջոցառումներ:

Արդյունքում կբարձրանան գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը, գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման մակարդակը, կավելանան գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտները, կապահովվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման շարունակականությունը:

43.

Անասնապահական ուղղվածություն ունեցող բարձրլեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներին աջակցություն

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետության բարձրլեռնային և սահմանամերձ գյուղական համայնքների արտադրական պայմանները սահմանափակ են, որը հանգեցնում է բնական ռեսուրսների՝ արոտների, խոտհարքների անբավարար օգտագործման: Վերջինիս հետևանքով ցածր է անասնապահության արդյունավետությունը և գործող տնտեսությունների եկամուտների մակարդակը:

Ստեղծված իրավիճակը պահանջում է բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և անասնապահության ռացիոնալ կազմակերպման միջոցառումների իրականացում: Վերջինս հնարավոր է պետական աջակցության համակարգված քայլերի իրականացման արդյունքում:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Կապահովվի բարձրլեռնային և սահմանամերձ համայնքների հեռագնա արոտների անցանելիությունը, կիրականացվեն արոտների ջրարբիացման և դեգրադացված արոտների վերականգնման, կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման միջոցառումներ:

 Հանրապետության մարզերի համայնքներում կիրականացվեն ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների կարողությունների հզորացման միջոցառումներ, կստեղծվեն համապատասխան կադրերով և տեխնիկական միջոցներով հագեցված անասնաբուժական սպասարկման կենտրոններ, խորհրդատվական համակարգի միջոցով կիրականացվեն նորագույն տեխնոլոգիաների ներդրման, անասնաբուժական և տոհմային աշխատանքների բարելավման ծրագրեր:

Արդյունքում կբարելավվեն բնական կերային հանդակների օգտագործման վիճակը, անասնապահության կազմակերպման մակարդակը և կբարձրանա նշված համայնքների անասնապահական ճյուղի արդյունավետությունը:

44.

Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծմանն ու հավաքակազմի աստիճանաբար նորացմանն ուղղված աշխատանքների իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Ներկայումս հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի 95 տոկոսի շահագործման ժամկետները գերազանցել են սահմանված նորմաները: Գյուղատնտեսական տրակտորների մոտավորապես 50 տոկոսի շահագործման ժամկետը գերազանցում է 26 տարին: Ստեղծված իրավիճակը հանգեցնում է գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ծախսերի ու կորուստների ավելացման, արտադրողականության նվազեցման և ծառայությունների սակագների աճի: Գյուղատնտեսությունում տնտեսավարողների ներկայիս վճարունակության պայմաններում հրատապ է դարձել գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով գյուղատնտեսական տեխնիկա առաջարկելու խնդիրը։

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

 Գերակա խնդրի իրականացումից ակնկալվում են`

 1) Հայաստանի Հանրապետությունում լիզինգային ընկերությունների ներկայացուցչությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծում.

 2) գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորության ընձեռում.

 3) գյուղատնտեսության տեխնիկական կազմի նորացում և կառուցվածքի բարելավում.

 4) գյուղատնտեսության մեքենայացման մակարդակի և արտադրողականության բարձրացում։

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

45.

Մշակութային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացում

- Հանրային գրադարանների ցանցի ձևավորման մեկնարկ.

- Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամի ստեղծում և Հայաստանի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցները երաժշտական գործիքներով համալրում:

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգով համայնքային գրադարանները կստանան հանրային գրադարանի կարգավիճակ, ինչով կմեկնարկվի հանրային գրադարանների ցանցի ձևավորման գործընթացը:

Հայաստանի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների ուսումնական աշխատանքների արդյունավետության և որակի բարձրացման, շնորհալի երեխաներին որակյալ գործիքներով ապահովելու նպատակով երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամի ստեղծում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Հանրային գրադարանների ցանցի ձևավորման գործընթացի մեկնարկով համայնքների բնակչությունը հնարավորություն կունենա ստանալու բազմաբովանդակ և որակյալ գրադարանային ծառայություններ: Հանրային գրադարաններում կստեղծվեն գրադարանային ծառայությունների իրականացման պատշաճ պայմաններ:

 Դպրոցների՝ երաժշտական գործիքներով համալրումը կնպաստի նրանց բնականոն գործունեության ապահովմանը և կրթական որակի բարձրացմանը:

46.

Երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում

- Մանկապատանեկան արվեստի 1-ին հանրապետական ինտեգրատիվ փառատոնի կազմակերպում (շահառուներ` 70 երեխա).

- Նավասարդյան 1-ին խաղերի կազմակերպում (շահառուներ` 150 երեխա).

- Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ -ում հաշմանդամություն ունեցող շնորհալի երեխաների տեղեկատվական բանկի համալրում (90 երեխա).

- Երաժշտական դպրոցների հիմնանորոգում (1 դպրոց):

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Մանուկների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների լիարժեք ներգրավումը հասարակական և մշակութային կյանքին:

Երաժշտական դպրոցների բնականոն գործունեության ապահովում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Շնորհալի երեխաների ներուժի բացահայտում և նրանց մասնակցության նախապատրաստում միջազգային ստուգատեսներին, հասարակության խտրական վերաբերմունքի փոփոխություն և ընկալման ձևավորում` հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նկատմամբ, որպես ընդհանուր մշակութային գործընթացի լիիրավ մասնակից:

 Երաժշտական մասնագիտական կրթության ապահովում, կրթության արդյունավետության բարձրացում և մասնագիտական որակյալ կադրերի պատրաստում:

47.

Մշակույթի ոլորտի մասնագետների վերապատրաստում և մասնագիտական կատարելագործում

-Պատմամշակութային հուշարձանների վերականգնման բնագավառում երիտասարդ մասնագետների վերապատրաստում (50 մարդ).

- Մշակութային արժեքների պահպանության ոլորտում մասնագետների վերապատրաստում (30 մարդ).

- Գրադարանային աշխատողների վերապատրաստում (45 մարդ).

- Երաժշտարվեստի ոլորտում երիտասարդ մասնագետների վերապատրաստում (20 մարդ).

- Կինոարվեստի ոլորտում կադրերի համալրման նպատակով «Հայ արտ սինեմա» հիմնադրամի գործունեության ապահովում (10 մարդ).

- Մշակույթի տարբեր ոլորտներում երիտասարդ մասնագետների մասնակցության ապահովում արտերկրում կազմակերպվող միջազգային ծրագրերին (20 երիտասարդ):

 

 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Միջազգային չափանիշներին համապատասխան պրոֆեսիոնալ կադրերի պատրաստում և վերապատրաստում, որակավորման բարձրացում, նրանց գործունեության համար համապատասխան դաշտի ստեղծում, նոր ստեղծագործական լուծումներով ուսուցողական նախագծերի իրականացում:

 Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների պահպանման ու վերականգնման, գրադարանային գործի, երաժշտարվեստի, կինոարվեստի ոլորտներում անհրաժեշտ մասնագետների ապահովում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների պահպանման ու վերականգնման, գրադարանային գործի, երաժշտարվեստի, կինոարվեստի ոլորտները երիտասարդ արհեստավարժ կադրերով համալրում:

48.

Մշակութային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում` հայկական գորգարվեստի հանրահռչակում

 - «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» միջազգային գիտաժողովի կազմակերպում.

- «Հայկական գորգարվեստը հնագույն շրջանից մինչև մեր օրերը» վիզուալ և էլեկտրոնային մշտական ցուցադրության կազմակերպում, կատալոգի հրատարակում.

- «Հայկական գորգ» վիրտուալ եռալեզու թանգարանի ստեղծում.

- «Հայկական հանգույց». պատկերազարդ գրքի տպագրում:

 

 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Համաշխարհային գեղանկարչության, զարդարվեստի, կիրառական-դեկորատիվ արվեստի և մշակույթի այլ դրսևորումների արտահայտման գործում զգալի է հայկական գորգագործության մշակույթի դերը: Հայաստանը հավուր պատշաճի ներկայացված չէ համաշխարհային գորգարվեստում: Չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ (առանձին թանգարան), ուսումնասիրությունները կրում են տեղական բնույթ և ներկայացված չեն միջազգային գիտական շրջանակներում: Տեղեկույթի և արժևորման պակասը բացասաբար է անդրադառնում նաև երիտասարդ հետազոտողների, ինչպես նաև գորգագործությամբ զբաղվողների թվի աճի վրա: Նշված հանգամանքները նպաստավոր պայմաններ են ստեղծում հարևան պետությունների համար, որոնք օգտվելով առիթից միջազգային ասպարեզում նկրտումներ են դրսևորում գորգի մշակույթն ընդհանրապես իրենց վերագրելու և դրանով բացառում հայկական գործոնը:

 Իրավիճակի շտկման գործում առաջնահերթ անհրաժեշտություն է Հայաստանում գորգարվեստին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպումը, որի նպատակն է աշխարհի՝ գորգարվեստով զբաղվող մասնագետներին առաջին անգամ հրավիրել Հայաստան և գիտաժողովի շրջանակներում հայկական գորգը ներկայացնել շքեղ ցուցահանդեսով (դասական նմուշներ` ոճական բոլոր տարբերակներով, ժամանակահատվածներով, պատմաազգագրական տարածաշրջաններով, զարդահարդարման ամբողջ բազմազանությամբ` երկրաչափական, բուսական, կենդանակերպ, դրանցում գաղտնագրված խորհրդանշական իմաստները, ակունքները` զարդապատկերների և ոճերի առնչությունները հնագիտական և ազգագրական նյութերի հետ):

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Կստեղծվեն նպաստավոր պայմաններ հայկական գորգարվեստի գիտական ուսումնասիրման խթանման, միջազգային գորգագործական մշակույթում հայկական գորգի մշակույթի դերի բարձրացման, հանրահռչակման, մշակութային զբոսաշրջության ակտիվացման համար, ինչը կարևոր ազդակ կհանդիսանա հանրապետության տնտեսական զարգացման գործում:

49.

Արտասահմանյան երկրներում հայկական մշակութային ժառանգության տեղեկատվական բանկի ստեղծում

- Արտերկրներում հայկական 120 մշակութային արժեքների մասին տեղեկատվության հավաքագրում.

- Արտերկրներում հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրում  (470 հուշարձան):

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Արտասահմանյան երկրներում հայկական պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների բացահայտում, հաշվառում, դրանց մասին տեղեկատվության ձեռքբերում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Արտասահմանյան երկրներում առկա հայկական մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վավերագրում և տեղեկատվական բանկի ստեղծում:

50.

Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացում

- «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի իրականացում.

- ԱՊՀ երկրների կինոփառատոնի շրջանակներում «Երևան-Դիլիջան-Գյումրի-Թբիլիսի- Մոսկվա»` «Միմինոյի» հերոսների հետքերով» խորագիրը կրող նախագիծ.

- Մանկական երաժշտական ներկայացումների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոն.

- «Մենք ենք մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի կազմակերպում մայրաքաղաքում.

- «Հեքիաթին հյուր» (40-50 գյուղական համայնքներում ներկայացումների ցուցադրում).

- «Ընտանեկան գրադարանավար» (ՀՀ Լոռու մարզ, ՀՀ Շիրակի մարզ).

- «Շրջիկ գրադարան» (Բիբլիոբուս) (հեռավոր բնակավայրերի մշակութային սպասարկում` 4 մարզ).

- «Ճամփորդող ցուցահանդես» (8 ցուցահանդես` 8 մարզ).

- «Մշակութային մարզ» ծրագիր (10 մարզ` 58 հյուրախաղ).

- Միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդես (մարզային «ArtExpo») և մարզային մշակութային մրցույթ-փառատոն (ՀՀ Լոռու, ՀՀ Արմավիրի, ՀՀ Արարատի մարզերում, մասնակիցներ` 10 մարզ):

 

 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Միջմարզային մշակութային համագործակցության զարգացումը, միասնական մշակութային քաղաքականության, մշակութային կյանքին բնակչության մասնակցության պայմանների, մշակութային արժեքների և ծառայությունների, մշակութային գործունեություն իրականացնելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումն ու Երևանի և ՀՀ մարզերի միջև գոյություն ունեցող տարբերությունների վերացումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Կապահովվեն ՀՀ մարզերի բնակչության մասնակցությունը մշակութային կյանքին, մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիությունը, մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շարունակականությունը, կստեղծվեն նպաստավոր պայմաններ՝ միջմարզային մշակութային համագործակցությունը խթանելու համար:

51.

Եվրախորհրդի հետ մշակութային համագործակցության խորացում (ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող միջոցառումներ)

- Հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես.

- Հայ արվեստագետի կողմից ստեղծված վիտրաժի նվիրաբերում Եվրախորհրդին.

- Եվրախորհրդի ժառանգության օրերի համակարգողների հավաք Հայաստանում.

- համերգային ծրագիր:

 

 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 ԵԽ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանի պատշաճ կազմակերպում, միջազգային կազմակերպություններին առավել լայնորեն ինտեգրվելու և մշակութային քաղաքականությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացների իրականացում և հայկական մշակույթի հանրահռչակում:

 

 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Կապահովվեն մշակութային երկխոսությունը, ԵԽ-ին անդամակցող երկրների հետ մշակութային համագործակցությունը, նպաստավոր պայմաններ կստեղծվեն համատեղ և համաֆինանսավորվող ծրագրերի իրականացման համար:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

52.

«Մեկ պատուհանի» սկզբունքով համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող 10 տարածքային կենտրոնների լիարժեք գործում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված, ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 3.2.1-ին «Սոցիալական քաղաքականությունը» բաժնում ՀՀ կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններից է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ստեղծումը:

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 952-Ն որոշմամբ հաստատվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը, ինչպես նաև ՀՀ Արարատի մարզում իրականացվող փորձնական ծրագիրը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

1) ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը:

Նախատեսվում է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել առնվազն 2 օրենքի նախագիծ, որոնցով փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում: Դրանցով կապահովվեն «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող բոլոր դրամական վճարների նշանակման և վճարման գործառույթների վերապահումը` մեկ պետական մարմնի.

2) համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների տեխնիկական վերազինում։

Համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնները սոցիալական ծառայությունները տրամադրելու են «Մեկ պատուհան» սկզբունքով, ինչը նշանակում է միասնական ընդունարանի առկայություն և սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական միասնական շտեմարանի ձևավորում: Այդ նպատակով կենտրոններին անհրաժեշտ է համակարգչային նոր տեխնիկա, կապի միջոցներ և այլն: Աշխատանքներն իրականացվելու են Համաշխարհային բանկի աջակցությամբ.

3) համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպում։

Կենտրոնների աշխատանքի բնականոն գործունեությունը նոր սկզբունքով ապահովելու նպատակով կազմակերպվելու է համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների աշխատողների շուրջ 70 տոկոսի (գրեթե 100 աշխատող) ուսուցում.

4) համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների գործառույթների ընդլայնում` ներառելով կրթական, զբաղվածության և այլ ծրագրերի գծով խորհրդատվություն, աջակցության ցուցաբերում։

ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 4 արձանագրային որոշման համաձայն 2012 թվականին իրականացվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի փորձնական ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: 2013 թվականին այն իրականացվելու է նաև համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների կողմից, որով ապահովվելու է դրանց գործառույթների ընդլայնումը:

Ակնկալվում է նշված միջոցառումների իրականացմամբ ապահովել կենսաթոշակների, պետական նպաստների և այլ դրամական օգնությունների նշանակումն ու վճարումը` առանց տվյալ գործառույթն իրականացնող աշխատողի և դիմող քաղաքացու անմիջական շփման, ինչպես նաև համալիր սոցիալական ծառայությունների տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքներին):

53.

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատվել են կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը, որոնց իրականացումը կրում է շարունակական բնույթ:

Ի կատարումն կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի`

 1) ՀՀ Ազգային ժողովը 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների փաթեթը.

 2) մշակվել և ընդունվել են եկամտային հարկի ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը.

 3) սկսվել են կենսաթոշակային հաշիվների վարումն ապահովող տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրիչների մշակման և ներդրման աշխատանքները.

 4) սկսվել են եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի մշակման և ներդրման աշխատանքները (2013 թվականի հունվարի 1-ից սկսելու են գործել համակարգի` եկամտային հարկի անձնավորված հաշվառումն ապահովող բլոկները):

 Միաժամանակ, համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, 2014 թվականից սկսելու է պարտադիր կուտակային բաղադրիչի գործունեությունը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ամբողջացնել համապատասխան իրավական դաշտն ու ավարտել ենթակառուցվածքների ներդրման աշխատանքները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

2013 թվականին կմշակվեն և կընդունվեն կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերը` համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն և ՀՀ վարչապետի 2011 թվականի փետրվարի 16-ի N 113-Ա որոշումների:

Միաժամանակ, կավարտվեն պարտադիր կուտակային բաղադրիչի բնականոն գործունեությունն ապահովող ենթակառուցվածքների ներդրման աշխատանքները, այդ թվում` կմշակվեն, կփորձարկվեն և կներդրվեն՝

1) կենսաթոշակային հաշիվների վարումն ապահովող տեղեկատվական համակարգը` ի կատարումն 2011 թվականի ապրիլի 14-ին ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, eCSD Expert AS-ի և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրի.

2) եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի` կուտակային վճարների հավաքագրումն ու անձնավորված հաշվառումն ապահովող մոդուլները:

Նախատեսվում է նաև ամբողջացնել պետական կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումները` հաշվի առնելով պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկումը: Մասնավորապես, կվերանայվեն՝

1) հաշմանդամության սահմանման մոդելի բարեփոխումների շրջանակներում հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման կարգը` դրա չափը պայմանավորելով աշխատունակության կորստի աստիճանով.

2) կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի հաշվարկման կարգը.

3) երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակների ֆինանսավորման մեխանիզմները և այլն:

Ըստ այդմ, ՀՀ կառավարության կողմից կհաստատվեն հայեցակարգային մոտեցումները, կմշակվեն և կընդունվեն համապատասխան իրավական ակտերը:

Նշված աշխատանքների արդյունքում կապահովվի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրարկումը` սկսած 2014 թվականից, և բնականոն գործունեությունը:

54.

Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ/ICF) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հենքի ստեղծում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կողմից 2010 թվականի մայիսին ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի վավերացմամբ մեր պետությունն ստանձնել է միջազգային պարտավորություն, որն է` սոցիալական պաշտպանության ոլորտում ամրագրել մի քաղաքականություն, որն ուղղված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակության մյուս անդամների հետ հավասար և մատչելի պայմանների ստեղծմանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը հասարակություն: Հաշմանդամների համար իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է ներդնել անձի կարողությունների և կարիքների բազմակողմանի` ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված գնահատման համակարգ` ինչը հիմք կհանդիսանա ըստ անձի գնահատված կարիքների և կարողությունների, սոցիալական աջակցության տեսակների տրամադրման համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 «Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի առկայություն:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

55.

Տնտեսության արտահանելի հատվածի ոլորտների ընդլայնում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանում սոցիալ-տնտեսական քաղաքականության գաղափարախոսության փոխակերպումն աճի նպատակադրումից զարգացման հայեցակարգին իր հիմքում ունի տնտեսության առավել արդյունավետ կառուցվածքի ձևավորման խնդիրը: Այս առումով ՀՀ կառավարությունն ամրագրում է տնտեսության տարազանման ապահովման հրամայականը` որպես դրան հասնելու միջոց դիտարկելով տնտեսության կառուցվածքում արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացումը:

Տնտեսության վերջին զարգացումները վկայում են արդյունաբերական ոլորտի շարունակական աճի միտումների մասին, որոնք առավել հարատև դարձնելու համար մեծ նշանակություն ունի ՀՀ-ում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նպատակադրված ոլորտային (ճյուղային) քաղաքականությունների հետևողական իրագործումը: Այս իրավիճակում առանցքային կարևորվում է պետության դերը ոչ միայն որպես բարենպաստ միջավայրի երաշխավորի ու ընդհանուր քաղաքականության պատասխանատուի, այլև որպես ակտիվ աջակցողի և գործընկերոջ, ինչը հստակ հռչակված է ՀՀ կառավարության ծրագրով:

Տնտեսության արտահանելի հատվածը ներառում է նաև ծառայությունների մատուցման ոլորտները, որոնց թվում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման պայմաններում իրատեսական է Հայաստան ժամանողների թվի առաջանցիկ տեմպերի ապահովումը մեկնողների նկատմամբ: Ներգնա զբոսաշրջությունը Հայաստանի արտահանման խոշորագույն հոդվածներից մեկն է` ապահովելով ընդհանուր ծառայությունների արտահանման կեսից ավելին: Գնահատվում է, որ առաջիկայում ևս զբոսաշրջությունը կպահպանի իր դերը որպես խոշորագույն արտահանման ոլորտներից մեկը, ինչը ենթադրում է հետևողական ոլորտային քաղաքականության իրականացում` զբոսաշրջային սեզոնի երկարաձգման, արդյունքի դիվերսիֆիկացման, ենթակառուցվածքների զարգացման և միջազգային շուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված այլ ուղղություններով:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ռազմավարական շեշտադրում ունի ինչպես գիտելիքահենք տնտեսությանն անցնելու գործընթացի, այնպես էլ` տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը նպաստելու կարողության առումով: Պետություն-մասնավոր հատված համագործակցության հենքով իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, որոնց արդյունքում ոլորտի դինամիկ աճ է արձանագրվում` նպաստելով արտահանման ծավալների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը թիրախավորում է ենթակառուցվածքի զարգացման, մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման, ընկերությունների համար վենչուրային և ֆինանսավորման այլ մեխանիզմների ստեղծման, ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող վերազգային կազմակերպությունների ներգրավմամբ տարածաշրջանային և տեղական ծրագրերի իրականացման և այլ խնդիրներ, որոնք հստակ նպատակադրված են ՀՀ կառավարության ծրագրով:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախատեսվում է համալիր գործողություններ իրականացնել Հայաստանում համապատասխան ոլորտների աճը և զարգացումն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես`

• Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մեկնարկային փուլի համար ընտրված ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի իրականացման ապահովման միջոցով.

• Զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման ուղղությամբ.

• ՏՏ ոլորտում վերազգային կազմակերպությունների ներգրավման և տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ենթակառուցվածքների զարգացման ճանապարհով:

Գերակա խնդրի լուծման արդյունքում ոլորտային ռազմավարությունների հետևողական իրագործման միջոցով ակնկալվում է տնտեսությունում արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտների մասնաբաժնի աճ:

56.

Արտահանման զարգացման նպաստավոր պայմանների ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Վերջին ժամանակաշրջանում, ճգնաժամային և հետճգնաժամային վերականգնման զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժ կարող է հանդիսանալ արտահանումը, ինչի ապահովման նպատակով անհրաժեշտ է իրականացնել արտահանման զարգացման հետևողական քաղաքականություն: ՀՀ կառավարության ծրագրի հիմնական նպատակադրումները ներառում են ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովումը: Սրա իրականացումը պահանջում է, որպեսզի Հայաստանից արտահանումը բարելավվի ոչ միայն քանակական, այլ նաև` որակական առումով:

Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, ներկայիս արտահանման կառուցվածքում երեք խոշոր ապրանքախմբերը կազմում են ընդհանուր ծավալի գերակշիռ մասը: Մինչդեռ կայուն աճող արտահանման ծավալներ ապահովելու նպատակով անհրաժեշտ է ունենալ առավել դիվերսիֆիկացված կառուցվածք: Ընդ որում, հաշվի առնելով հանքագործական արդյունաբերության արտադրանքի «զգայունության» բարձր մակարդակը համաշխարհային շուկայի կոնյուկտուրային փոփոխությունների նկատմամբ, ինչպես նաև այդ ոլորտի հաշվին արտահանման ընդլայնման սահմանափակ հնարավորությունները, արտահանման ընդլայնման ուղղությամբ ակնկալիքները հիմնականում պայմանավորվում են մշակող արդյունաբերության արտադրանքով:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման նպատակով հատկապես մշակող արդյունաբերության և ծառայությունների ոլորտում արտահանման կողմնորոշմամբ գործող կազմակերպությունների համար կմշակվեն աջակցության նոր գործիքներ, կզարգացվեն աջակցող ինստիտուտների կարողությունները, ակտիվ գործողություններ կիրականացվեն անդրազգային ընկերությունների ներգրավման և ազատ տնտեսական գոտիների կայացման համար, կվարվի զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման և ենթակառուցվածքների զարգացման քաղաքականություն:

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ապահովել արտահանման համար առավել նպաստավոր պայմաններ, որը կերաշխավորի ներմուծման նկատմամբ առաջանցիկ աճող արտահանման տեմպեր, միջազգային գների տատանումներից նվազ խոցելի և դիվերսիֆիկացված արտահանման պորտֆել:

57.

 Գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում առավել մրցունակ և նվազ խոցելի մասնակից լինելու կարևոր նախապայման է դինամիկ ներդրումային հոսքերի առկայությունը, հատկապես նրանք, որոնք իրենց հետ կրում են առաջադեմ տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցման էֆեկտը: Միևնույն ժամանակ, հայտնի է, որ տնտեսությունը մրցունակ է այնքանով, որքանով դրա ճյուղերը մշտապես արդիականալու և խոշոր ներդրումներ կլանելու հատկություն ունեն: Սա պահանջում է հետևողական քայլեր ինչպես երկրում ընդհանուր գործարար միջավայրի կատարելագործման, այնպես էլ` հստակ ներդրումային առաջնահերթությունների ձևավորման ուղղությամբ: ՀՀ կառավարությունը հետճգնաժամային զարգացման համատեքստում որդեգրեց նոր արդյունաբերական քաղաքականության իրականացման ուղին, ինչը ենթադրում է ճյուղային և կառուցվածքային համակցված արդյունավետ քաղաքականության իրականացում: Գործարար միջավայրի և տնտեսության ներդրումային գրավչության ապահովումը գրավականն ու նախապայմանն է զարգացման այս մոդելի պայմաններում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի իրականացման նպատակով մի կողմից հետևողականորեն կշարունակվեն իրականացվել արդեն իսկ մեկնարկած բարեփոխումները գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, մյուս կողմից կձեռնարկվեն նոր հրամայականների ներքո ներդրումային ռազմավարական մոտեցումների վերանայման աշխատանքներ:

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ներդրումների ներգրավման տեսանկյունից ունենալ առավել գրավիչ միջավայր, տնտեսության առավել դինամիկ և նորարարական իրական հատվածի ձևավորման համար հնարավորությունների իրացման բարենպաստ պայմաններ:

58.

Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության էական բարձրացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության ծրագիրն ամրագրում է, որ տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական աճի կոնցեպցիայից անցումն է տնտեսական զարգացման կոնցեպցիային, որի հիմնական գրավականը ներքին ռեսուրսների մոբիլիզացիան է:

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ տնտեսության իրական հատվածի և, մասնավորապես, ՓՄՁ վարկավորման նպատակով մեծածավալ ռեսուրսներ է ներգրավվել: Վարկային շուկայի մասնակիցների գերակշիռ մասը զարգացրել են իրենց առաջարկի մեջ ՓՄՁ վարկ բաղադրիչը, իսկ իրականացվող արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության կողմից կիրառվող գործիքակազմը նպաստում է տնտեսավարողների մոտ ժամանակավորապես ազատ դրամական միջոցների (շրջանառու միջոցներ) ձևավորմանը:

Այդուհանդերձ, Հայաստանի տնտեսության հետագա զարգացման առկա սահմանափակումները, մասնավորապես, ներդրումների անբավարար ծավալները, զսպում են ստեղծված հնարավորությունները` բիզնեսի կողմից ամբողջ ծավալով կլանման և իրացման համար:

Մինչդեռ, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության արտահանելի հատվածի հաշվին տնտեսական աճի ապահովման, ՓՄՁ զարգացման ուղղություններով բարեփոխումների արդյունքների ամբողջացման առումով անհրաժեշտ է ֆինանսական միջնորդության էական ավելացում` իրական հատվածի համար ապահովելով ֆինանսական ռեսուրսների հասանելիություն, մատչելիություն և գործիքների բազմազանություն:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի կատարումը ենթադրում է իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման հայեցակարգի մշակում, որով կներկայացվեն նշված խնդրի լուծման ուղիները, դրանց իրականացման մեխանիզմներն ու մոտեցումները:

Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում է տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման աստիճանի բարձրացում, ինչն իրական հատվածի համար կապահովի ֆինանսական ռեսուրսների հասանելիության և մատչելիության աճ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

59.

Արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովմանն ուղղված գործուն քայլերի իրականացում, որոնք կնպաստեն համապատասխան բնագավառում մարդու իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ պաշտպանությանը և իրականացմանը, դատական իշխանության դերի բարձրացմանը

Օրենսդրության վերլուծություն

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Հայաստանի Հանրապետությունում ներկայումս որոշակի խնդիրներ են առաջանում դատական իշխանության նկատմամբ վստահության, դատավորների ինքնավերլուծության, դատավորների աշխատանքի արդյունավետության, դատավորների առաջխաղացման չափանիշների, դատական իշխանության թափանցիկության ապահովման և գործող օրենսդրությամբ համապատասխան հարաբերությունների ոչ համապարփակ կարգավորման տեսանկյունից: Մասնավորապես, խնդիրներ են առաջանում հասարակության կողմից դատարանների նկատմամբ վստահության ցածր մակարդակի, դատարանների կողմից գործերի առավել արագ քննության կոմպետենտության բացակայության, դատական իշխանության ինքնակառավարման երաշխիքների բացակայության պատճառով:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Անհրաժեշտ միջոցառումների իրականացման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ ապահովել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ու իրականացումը: Կբարելավվի դատական իշխանության պրոֆեսիոնալիզմը:

60.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի և հիմքերի բարեփոխում՝ կարգապահական վարույթի օբյեկտիվության, արդարության, արդյունավետության երաշխավորմամբ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայումս որոշակի խնդիրներ են առաջանում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող և կարգապահական տույժի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտների տարանջատման, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հստակեցման, հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի անկախության և պաշտպանվածության օրենսդրական երաշխիքների ամրապնդման առումով:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Արդյունքում կբարեփոխվեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը և հիմքերը:

61.

Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծում, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 1995 թվականից մինչև 2000 թվականը Հայաստանի Հանրապետությունում ընդունված իրավական ակտերի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ապահովման համար անհրաժեշտ քայլերն են`

1995 թվականից մինչև 2000 թվականը Հայաստանի Հանրապետությունում ընդունված իրավական ակտերի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ուսումնասիրություն, դրանց համեմատական վերլուծություն և Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական համակարգը մաքրելու և կատարելագործելու վերաբերյալ տվյալ իրավական ակտերն ընդունող մարմիններ առաջարկություններ ներկայացնելը:

Ակնկալվող արդյունքները. Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերլուծություն և կատարելագործում, Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտում առկա «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող իրավական ակտերի վերացում:

Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծումը, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորված անձանց պահելու վայրերում պայմանների բարելավումը՝ իրականացվող դատաիրավական բարեփոխումների ուղղություններից են:

Քրեակատարողական ծառայության բարեփոխումների սկզբնական փուլում՝ 2001-2006 թվականներին վերանորոգվել են քրեակատարողական չորս հիմնարկներ` համակարգի առջև ծառացած խնդիրների ժամանակավոր լուծման համար։ Իհարկե, պետք է փաստել, որ նույնիսկ վերանորոգված հիմնարկների պայմաններում չենք կարող խոսել համակարգի ենթակառուցվածքների` եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանելու մասին։ Այլ կերպ ասած, մինչև այժմ կատարված բարեփոխումների արդյունքում վերանորոգված քրեակատարողական հիմնարկները կարող են համարվել միայն անցողիկ փուլ ապահովող։ Այդ իսկ պատճառով, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցումն անհրաժեշտություն է։

Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմում գործում է 13 քրեակատարողական հիմնարկ, որոնցում հնարավոր է պահել կալանավորված և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված 4395 անձի։ Հիմնարկներում պահվող անձանց միջին թիվը կազմում է մոտավորապես 320։ Նման փոքր հիմնարկների պահպանումը, մանավանդ, երբ դրանք գտնվում են միևնույն բնակավայրում, կամ շատ մոտ են միմյանց ծայրահեղ անարդյունավետ է:

Եվրոպական երկրների փորձն անառարկելիորեն վկայում է, որ այդ երկրներում առկա է քրեակատարողական հիմնարկների թիվը կրճատելու միտումը՝ ինչն անկասկած արդարացված է նաև տնտեսական արդյունավետության և ֆինանսական միջոցները խնայելու տեսանկյունից։ Այս տեսակետից քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումների առաջիկա խնդիրն է հնարավորինս էժանացնել կալանավորվածներին պահելու վայրերում անձանց պահելը և պատժի կատարումը, որը հնարավոր կլինի անել քրեակատարողական փոքր հիմնարկների թվի կրճատմամբ։

Խոշորացված քրեակատարողական հիմնարկների գաղափարն ընդունելի է նաև կազմակերպաիրավական չափանիշներով։

Հարկ է նկատել, որ կենտրոնացումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել պրոֆեսիոնալ ռեսուրսները։ Օրինակ, սոցիալ-հոգեբանական, բժշկական ոլորտի լավագույն մասնագետներին, ովքեր գործնականում այնքան էլ շատ չեն, հնարավոր է գործունեության առավել լայն պայմաններ ստեղծել միայն խոշորացված քրեակատարողական հիմնարկներում։

Քրեակատարողական ծառայության գործունեության առանձնահատկություններից մեկն այն է, որ կալանավորվածների և դատապարտյալների կողմից իրենց իրավունքներն իրացնելուն խոչընդոտելու, իրավունքների բնականոն իրականացման հետ կապված կոռուպցիայի դեպքերը հաճախ տեղի են ունենում ավտոմատացված համակարգերի բացակայության պատճառով, որոնք հանգեցնում են վերջիններիս իրավունքների իրացման բնականոն գործընթացի կախվածությունը քրեակատարողական ծառայողներից, որն էլ իր հերթին հանգեցնում է էական կոռուպցիոն ռիսկերի ստեղծմանը։

Այսպիսով, քրեակատարողական ծառայության` օրենքով նախատեսված խնդիրների կատարումը լիարժեք և պատշաճ ապահովելու նպատակով անհրաժեշտ և նպատակահարմար է 2013 թվականի ընթացքում ստեղծել նոր ուղղիչ հիմնարկ և դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրերում իրականացնել պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության հիմնական պատճառներից մեկը շենքերի և շինությունների ներկա պայմաններն են: Ժամանակի հրամայականն է դարձել քրեակատարողական ծառայությունում հստակ և արդյունավետ բարեփոխումների իրականացումը` այն է` ենթակառուցվածքային ոլորտի բարեփոխումները` կապիտալ ծախսերի գծով, ինչը փորձով ապացուցել է իր առավել արդյունավետությունը։

Քրեակատարողական համակարգում իրականացվել են մի շարք կապիտալ և վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ վերանորոգվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն», «Վանաձոր», «Արթիկ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է կալանավորված անձանց պահելու համար նախատեսված մասնաշենք։ Չնայած այդ ամենին, ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով մնացած քրեակատարողական հիմնարկները կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել, և դրանց շենքային պայմաններն անմխիթար վիճակում են (միջազգային փորձագետների կողմից գնահատվում է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք)։ Ներկայումս տվյալ ասպարեզում քրեակատարողական համակարգի գերակայությունն է՝ չվերանորոգված քրեակատարողական հիմնարկների վերանորոգումը կամ նոր հիմնարկների կառուցումը։ Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները հին կառույցներ են, համարվում են վթարային և բավարար վիճակում, իսկ այն քրեակատարողական հիմնարկները, որոնք վերակառուցվել են և շատ դեպքերում համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, այնուհանդերձ դրանք նույնպես կարիք ունեն որոշակի բարեփոխումների։

Ներկայացված խնդիրներին հրատապ լուծում չտալը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների խախտման, այդ թվում՝ և ՀՀ-ԵՄ ԵՀՔ գործողությունների ծրագրի մի շարք կետերով նախատեսված միջոցառումները չկատարելուն, ինչպես նաև կշարունակվի ՀՀ պետական բյուջեի վրա մնալ ներկա պայմաններում ազատազրկման դատապարտված ու ձերբակալված և կալանավորված անձանց պահելու հետ կապված ծախսերը հոգալու բեռը, ինչը կարող է նվազել նշված գերակա խնդրի իրականացման արդյունքում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նոր, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկը հնարավորություն կտա ապահովելու դատապարտյալների, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձանց հիմնարար իրավունքները` ապահովելով պատժի անհատականացման սկզբունքը:

Նոր ենթակառուցվածքային բարեփոխումները կսահմանեն հիմնարկի կառավարելիության անհրաժեշտ աստիճան` հնարավորություն տալով վարչակազմի կողմից անվտանգության ապահովումը:

62.

Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրում և փորձնական գործարկում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է քաղաքացիներից պահանջել համապատասխան փաստաթղթեր, որի արդյունքում քաղաքացին ստիպված է լինում դիմել համապատասխան պետական մարմին` անհրաժեշտ փաստաթղթերն ստանալու նպատակով: Բացի դրանից չկա կտակների միասնական էլեկտրոնային բազա, որի արդյունքում երբեմն կտակի (կտակների) առկայության փաստը պարզվում է ժառանգությունն ընդունվելուց հետո, ինչն էլ իր հերթին հանգեցնում է վեճերի դատական քննությանը, և, ըստ այդմ, լրացուցիչ ծանրաբեռնելով դատական համակարգը: Նշված խնդիրների լուծման, ինչպես նաև նոտարական գործողությունների որակի բարձրացման և ժամկետների կրճատման լավագույն միջոց կարող է հանդիսանալ նոտարիատում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծումը՝ էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Նոտարիատում էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրմամբ կբարձրանա նոտարական գործողությունների որակը, կնվազեն գործողությունների կատարման ժամկետները, հնարավորություն կտրվի նոտարի մոտ «Մեկ պատուհան» կանգառի սկզբունքով ծառայությունների ստացումը, կնվազի քաղաքացիների՝ տարբեր պետական մարմիններին դիմելու անհրաժեշտությունը՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

63.

Հայաստանի Հանրապետության տարածքի հումանիտար ականազերծման գործընթացի և ժամկետանց ու կիրարկման ոչ ենթակա զինամթերքի և ռազմական տեխնիկայի ուտիլիզացման նախապատրաստական աշխատանքների իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Ականապատված տարածքներին վերաբերող հարցերն արդեն իսկ ընդգրկված են երկրի աղքատության հաղթահարման ռազմավարությունում, և համապատասխան քայլեր են ձեռնարկվում դրանք եվրոպական նոր հարևանության քաղաքականության մեջ ընդգրկելու ուղղությամբ: ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագիրը ճանաչում է ականների առկայության խնդիրը Հայաստանի համար, որն էլ հիմք է հանդիսանում այդ խնդիրն Աղքատության հաղթահարման ծրագրում և Հազարամյակի մարտահրավերի ծրագրում ընդգրկելու համար:

 Գերակա խնդրի կատարումը պայմանավորված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում հումանիտար ականազերծման և ժամկետանց ու կիրարկման ոչ ենթակա զինամթերքների և ռազմական տեխնիկայի ուտիլիզացման՝ որակապես նոր համակարգերի ներդրման անհրաժեշտությամբ, որի նպատակն է ունենալ արդի միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնիկական հետախուզման, ականազերծման և հետականազերծման փաստաթղթավորման համակարգ: Գործընթացն սկսվել է 2012 թվականից, իսկ 2013 թվականի համար նախատեսվում է համապատասխան միջոցառումների, դրանցից բխող մարտավարական գիտելիքների և կարողությունների ձևավորմանն ուղղված կրթության կազմակերպման, սպայական և պայմանագրային սերժանտական դասընթացների իրականացում, համապատասխան իրավական ակտերի ընդունում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ականապատված տարածքներում ականազերծման համակարգված գործողությունների շարունակական իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում չպայթած ականների քանակի նվազեցումը: Գերակա խնդրի կատարումը կապահովի նաև ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի 6-րդ կետով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության ծրագրի ՀՀ կառավարության գործունեության հիմնական ուղղությունների` 3.1.4.2-րդ, 3.1.6-րդ ու 3.3.1.2-րդ կետերով սահմանված տարածքների համաչափ զարգացման գործընթացում հեռավոր և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխման, գյուղի և գյուղատնտեսության զարգացումը խթանող հատուկ օժանդակության ծրագրերի իրականացումը:

64.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրթական և բժշկական զինվորական հաստատությունների, ինչպես նաև զորամասերի գործունեության արդյունավետության բարձրացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի կատարումը պայմանավորված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում զինված ուժերի կառույցների իրավական կարգավիճակի հստակեցման և գործունեության բարելավման շարունակական ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ: Այդ ուղղությամբ նախատեսվում են զինված ուժերի կրթական կամ բժշկական ծառայություններ մատուցող զինվորական հաստատությունների և զորամասերի գործունեության հստակեցման նպատակով համապատասխան միջազգային փորձի ուսումնասիրում, զինված ուժերի կրթական կամ բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունների ու զորամասերի զինվորական բնույթի առանձնահատկություններից ելնելով նրանց իրավական կարգավիճակի առանձնահատկությունների բացահայտում և ՀՀ օրենսդրության պահանջներին դրանց ամրագրման հնարավորությունների ուսումնասիրում, որի արդյունքներով կմշակվի ու կներկայացվի համապատասխան օրենքի նախագիծ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Զինված ուժերի կրթական կամ բժշկական ծառայություններ մատուցող զինվորական հաստատությունների և զորամասերի գործունեության հստակեցում, զինվորական բնույթի առանձնահատկություններից ելնելով՝ դրանց իրավական կարգավիճակի առանձնահատկությունների օրենսդրական լուծում: Գերակա խնդրի կատարումը կապահովի նաև ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի 5-րդ կետով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության ծրագրի ՀՀ կառավարության գործունեության հիմնական ուղղությունների 3.3.1.1-ին ու 3.3.5-րդ կետերով սահմանված կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և պաշտպանական ներուժի կատարելագործման գործընթացի իրականացումը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

65.

Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ ուրվագծված արտաքին քաղաքականության և նրա կողմից տրված հանձնարարականների, ինչպես նաև Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների իրականացմանն ուղղված աշխատանքներ

Մեր տարածաշրջանում դեռևս առկա են չկարգավորված հակամարտություններ, տարաձայնություններ, պահպանվում է բաժանարար գծերի խորացման միտումը, ձևավորված չեն կայունության, անվտանգության, հաղորդակցության ուղիների ու տնտեսական համագործակցության համընդհանուր և միասնական համակարգեր: Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի անվտանգությունն ու կայուն զարգացումը գլխավորապես պայմանավորված է հարևան երկրների հետ և նրանց միջև հարաբերություններով, ինչպես նաև մեր տարածաշրջանի վրա անմիջական և ոչ անմիջական միջազգային ազդեցություններով և զարգացումներով:

ՀՀ Նախագահի սահմանած արտաքին քաղաքական ուղենիշների և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության արտաքին քաղաքական խնդիրների լուծմանն ուղղված քայլերի հիմնական նպատակներն են՝ երկրի արտաքին անվտանգության ապահովումը, տարածաշրջանում կայունության հաստատումը, լարվածության օջախների հնարավոր բռնկումների կանխարգելումը, ԼՂՀ-ի խնդրի խաղաղ կարգավորումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Տարածաշրջանում համագործակցության միջավայրի և անվտանգության համակարգի ձևավորման, հարևան պետությունների միջև կառուցողական հարաբերությունների և փոխվստահության հաստատման, տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հետ փոխշահավետ հարաբերությունների կառուցման արդյունքում կապահովվեն Հայաստանի հետագա զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմաններ ու երաշխիքներ:

66.

Եվրոպական ուղղության խորացում

ՀՀ Նախագահի սահմանած արտաքին քաղաքական ուղենիշներով և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ հաստատված` եվրոպական կառույցների, առաջին հերթին ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված արտաքին քաղաքական առաջնային ուղղություններով 2013 թվականին աշխատանքներն իրականացվելու են համաձայն`

1) ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 18-ի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին, շուրջ բանակցությունների համար պատասխանատու խորհրդի և ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծեման մասին ՆԿ-78-Ա կարգադրության.

2) ՀՀ Նախագահի 2012 թվականի փետրվարի 21-ի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ ձևավորելու մասին ՆԿ-14-Ա կարգադրության.

3) ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013 թթ. միջոցառումների ցանկի, որը հաստատվել է ՀՀ Նախագահի 2012 թվականի ապրիլի 16-ի ՆԿ-52-Ա կարգադրությամբ.

4) 2012 թվականի հուլիսի 23-ի Արևելյան գործընկերության նախարարական համաժողովում ընդունված Արևելյան գործընկերության 2012-2013 թթ. ճանապարհային քարտեզի։

Համաձայն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կանոնակարգի 6-րդ կետի` ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ԵԽ անդամ երկրներն ստանձնում են հերթականությամբ` վեց ամիս ժամկետով` ըստ անգլերեն այբուբենի:

67.

Աջակցություն արտաքին տնտեսական ոլորտին

Նշված գործողությունների, միջոցառումների, իրականացվելիք ծրագրերի անհրաժեշտությունը բխում է ՀՀ տնտեսական զարգացման գերակայություններից և հրամայականներից, ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի, ՀՀ կառավարության 2012-2017 թթ. ծրագրի, ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից:

Նշված գործողությունների, միջոցառումների և ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության հզորացմանը և արտաքին շուկաներում մրցունակության բարձրացմանը, տնտեսական կառույցների այժմեականացմանը, Հայաստանի տնտեսական ներուժի բազմապատկմանը և կայուն զարգացմանը:

Միաժամանակ, նշված նպատակներին հնարավորինս կարճ ժամկետում հասնելու տեսանկյունից, կարևորվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության քայլերն արտաքին տնտեսական համագործակցության համակարգմանն ուղղված աշխատանքների ակտիվացման, Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների բաղադրիչի ընդլայնմանն ու ուժեղացմանն ուղղված միջոցների մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության աշխուժացման ուղղությամբ: Այս աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել ինչպես միջգերատեսչական խմբի անդամ ՀՀ գերատեսչությունների և կազմակերպությունների, այնպես էլ` ՀՀ արտաքին գործերի նախարարության այլ ստորաբաժանումների հետ սերտ աշխատակցությամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ, քաղաքական օրակարգին զուգընթաց, ՀՀ արտաքին գործերի նախարարության կառույցի գործունեությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության տնտեսության համապարփակ զարգացման խնդիրների լուծմանը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում ՀՀ դիվանագիտական համակարգի առավել ակտիվ ընդգրկումը կնպաստի Հայաստանի տնտեսական շահերի առավել արդյունավետ սպասարկմանն ու ապահովմանը, նյութական, ֆինանսական, մարդկային և այլ ռեսուրսների համախմբմանը, տնտեսության առաջընթացի գործում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը:

68.

Մարդու իրավունքների ոլորտ. Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների և մոնիթորինգային մարմինների կողմից տրված հանձնարարականների իրականացման ապահովում, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր վերանայման գործընթացի շրջանակներում

Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների և մոնիթորինգային մարմինների կողմից տրված հանձնարարականների իրականացման խնդիրների գերակայությունները թելադրված են միջազգային գործընթացներին համահունչ քայլելու, միջազգային ակտիվ ներգրավվման միջոցով երկրի ազգային շահերը պաշտպանելու՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթով:

Այս գերակա խնդրի լուծմանն ուղղված՝ 2013 թվականի համար նախանշված քայլերի լիարժեք իրականացումը կապահովի Հայաստանի միջազգային բարձր հեղինակությունը, կկանխարգելի միջազգային կառույցների կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ անցանկալի որոշումների ընդունումը, կնպաստի երկրի շահերին առնչվող խնդիրների շուրջ միջազգային կազմակերպությունների կողմից առավել շահեկան դիրքորոշումների ձևավորմանը:

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

69.

Հայաստանի Հանրապետության գույքահարկի և հողի հարկի 2014-2016 թթ. հարկման բազաների ձևավորում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Անշարժ գույքի հարկի 2014-2016 թթ. հարկման բազաների համալրում:

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջների՝ հողի հարկի 2013 թվականի հարկման բազայի ձևավորում:

Կձևավորվեն ՀՀ համայնքների վարչական սահմաններում և սահմաններից դուրս (մարզի սահմաններում) գտնվող հողերի հողի հարկի 2013 թվականի հարկման բազաները, որը ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 465 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների համաձայն հողի հարկ վճարողներին սեփականության կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով պատկանող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները մինչև գնահատման (վերագնահատման) տարվա օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո հնարավորություն կընձեռի հաշվարկելու և գանձելու 2014 թվականի հողի հարկը համայնքային բյուջեներ ներգրավելու համար:

Համաձայն «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքների պահանջների՝ նոր եռամյա ժամանակահատվածի` 2014-2016 թթ. հարկման բազաների ձևավորման համար 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալների հիման վրա իրականացված՝ ՀՀ տարածքում գտնվող, հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների, հողամասերի կադաստրային արժեքների նոր գնահատությունները ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641 որոշմամբ հաստատված կարգի 2.3-րդ կետի «ա» ենթակետի պահանջների համաձայն հարկվող օբյեկտ համարվող, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի և շինությունների ամփոփ ցուցակները մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը կտեղադրվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ձևավորվելու է հարկվող օբյեկտ հանդիսացող հողամասերի, շենքերի ու շինությունների հարկման բազան, որը հիմք է հանդիսանալու դրանց 2014-2016 թթ. հարկը հաշվարկելու համար:

Անշարժ գույքի հարկման բազան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվելու է տեղական ինքնակառավարման մարմիններին:

70.

WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«WGS-84» (Վի Ջի Էս-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծումն անհրաժեշտ է տնտեսության տարբեր բնագավառների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրացման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառատնտեսության և այլն) խնդիրների լուծման, օգտագործողների լայն շրջանակների համար բաց հրատարակման տեղագրական և կադաստրային քարտեզների հասանելիության ապահովման, ինչպես նաև մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման համար: Այդ նպատակով 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես գերակա խնդիր էր սահմանվել Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը «WGS-84» (Վի Ջի Էս-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

2013 թվականին Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի՝ Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը «WGS-84» (Վի Ջի Էս-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ:

71.

Բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում Գյումրի քաղաքում (817.3 հա)

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Աշխատանքները ներառում են թվային քարտեզագրական հիմքի ստեղծում և անհրաժեշտ տվյալների հավաքագրում` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:

 Գյումրի համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները՝

 1) համայնքի և հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքի համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսանալու 2001-2003 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները, որոնց վրա իրականացվելու են քաղաքի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ.

 2) անհրաժեշտ է զգալի փոփոխություններ կրած տարածքներում (ակտիվ կառուցապատման գոտիներում) կատարել 1:2000 մասշտաբի տեղագրական նոր հանութագրում.

 3) տարածքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ.

 4) բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծում և բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում:

Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Գյումրի համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծում:

72.

Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիԷս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Նորվեգիայի Թագավորության կադաստրի և քարտեզագրության գերատեսչության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք բերել 12 ռեֆերենց կայան, նախագծել դրանց տեղակայումը, ինչը կապահովի հանրապետության ամբողջ տարածքում համապատասխան ճշտության ազդանշանների ընդունումը՝ ձևավորելով Հայաստանի դիրքորոշման համակարգը (ARMPOS), որը հետագայում հնարավոր է կապակցել նաև Եվրոպական դիրքորոշման համակարգին (EUPOS): Ստեղծել Երևան քաղաքում ռեֆերենց կայանների աշխատանքը վերահսկող կենտրոն: Ցանցի ձևավորման աշխատանքները կավարտվեն 2013 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում, իսկ համակարգի շահագործումը նախատեսվում է 2014 թվականին:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ու Նորվեգիայի Թագավորության կադաստրի և քարտեզագրության գերատեսչության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կունենանք 12 ռեֆերենց կայան:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

73.

Պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայի ստեղծում և հաշվառում, սեփականության իրավունքի գրանցման ուղղությամբ միջոցառումների իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բնակարանային ֆոնդի նոր հաշվառման և արդյունքների ամփոփման նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2012 թվականի հունվարի 30-ի N 06 հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Քննարկվել են հարցի կարգավորման ուղիները՝ մշակվել են պետական բնակարանային ֆոնդի հաշվառման կազմակերպման ժամանակացույց և պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայի կառուցվածք:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության անունով գրանցված բնակելի նշանակության գույքի, իսկ Երևանի քաղաքապետարանը` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն չհանդիսացող, փաստացի բնակության համար օգտագործվող (անկախ նպատակային նշանակությունից), ինչպես նաև կիսակառույց բնակելի շենքերի վերաբերյալ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում քննարկվել է համապատասխան պետական կառավարման մարմիններից և Երևանի քաղաքապետից ստացված տեղեկատվությունը և ներառվել է պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայում: Քննարկվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում և վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ում առկա՝ պետական կառավարման մարմինների տնօրինության՝ պետական բնակարանային ֆոնդի վերաբերյալ տեղեկատվությունը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում ստացվելու է պետական բնակարանային ֆոնդի հաշվառման երեք բազա՝

1) ընդհանրական բազա, որում ներառվել է բոլոր պետական մարմիններից ստացված տեղեկատվությունը.

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստացված տվյալների բազա.

3) պետական սեփականություն հանդիսացող բնակարանային նշանակության անավարտ շինարարության օբյեկտների բազա:

74.

Պետական բնակարանային ֆոնդի ստեղծման և օգտագործման վերաբերյալ ռազմավարության մշակում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Պետական բնակարանային ֆոնդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունների ճշգրտումից հետո նախատեսվում է ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն պետական բնակարանային ֆոնդը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնելու վերաբերյալ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Առաջարկությունն ընդունվելու դեպքում կմշակվի պետական բնակարանային ֆոնդի ստեղծման և օգտագործման վերաբերյալ ռազմավարությունը, որի իրականացման գործընթացին կներգրավվի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

75.

Երևան քաղաքի հասարակական վայրերի համար տեսադիտման սարքավորումների ձեռքբերում և համակարգի շարունակական զարգացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Երևան քաղաքի հասարակական վայրերի համար տեսադիտման սարքավորումների ձեռքբերման և համակարգի ներդրման գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, հասարակական վայրերում հանցագործությունների, վարչական իրավախախտումների հայտնաբերման, կանխման, խափանման և բացահայտման նպատակով՝ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ:

 Ներկայումս Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայությունը լիարժեք հագեցած չէ ժամանակակից տեխնիկական միջոցներով, մասնավորապես, տեսադիտման սարքավորումներով, որոնցով ավելի դյուրին կդառնա հասարակական վայրերում հանցագործությունների, վարչական իրավախախտումների հայտնաբերման, կանխման, խափանման և բացահայտման գործը:

 

 2. Խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Երևան քաղաքի հասարակական վայրերի համար տեսադիտման սարքավորումների ձեռքբերման և համակարգի զարգացման արդյունքում իրավախախտումների հայտնաբերումը, նախականխումը և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկումը կլինեն առավել օպերատիվ և արդյունավետ:

76.

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ապահովել Երևան քաղաքի խաչմերուկներում ճանապարհային երթևեկության վերահսկողության համակարգի, Երևան քաղաքի փողոցներում, ինչպես նաև միջպետական նշանակության ավտոճանապարհներին արագության վերահսկման ավտոմատ համակարգի ներդրումը, ինչը պայմանավորված է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն առավել օպերատիվորեն հայտնաբերելու, նախականխելու, օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ:

 Ներկայումս Երևան քաղաքի առավել ծանրաբեռնված երթևեկություն ունեցող խաչմերուկներում, Երևան քաղաքի փողոցներում, ինչպես նաև միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված չեն արագության վերահսկման, ճանապարհային երթևեկության վերահսկողության համակարգեր, ինչն զգալիորեն նվազեցնում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները հայտնաբերելու արդյունավետությունը:

Գերակա խնդրի նպատակը Երևան քաղաքի խաչմերուկներում, Երևան քաղաքի փողոցներում, ինչպես նաև միջպետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհային երթևեկության վերահսկողության և արագության վերահսկման համակարգեր ներդնելն է:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի իրականացման արդյունքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հայտնաբերումը, նախականխումը և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկումը կլինեն առավել օպերատիվ և արդյունավետ, ինչպես նաև կապահովվի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացումը:

77.

Հայաստանի Հանրապետության մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար անհրաժեշտ է ՀՀ մարզերում տեղակայված՝ վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող 12 ստորաբաժանումների կողմից ծառայության մատուցման պահին հիմնական վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի հատկացումը, ինչը պայմանավորված է քաղաքացիներին որակյալ և պարզեցված ընթացակարգով ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ:

 Ներկայումս անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայության պատճառով ՀՀ մարզերում տեղակայված՝ վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող 12 ստորաբաժանումների կողմից հիմնական վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հատկացվում են ծառայությունը մատուցելուց հետո 5 օրվա ընթացքում՝ այդ ժամանակահատվածի համար հատկացնելով ժամանակավոր վարորդական վկայական կամ հաշվառման վկայագիր: Այսինքն, քաղաքացին ստիպված է լինում կրկին այցելել ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում և ստանալ հիմնական վարորդական վկայականը կամ հաշվառման վկայագիրը:

Առաջարկվում է ապահովել ՀՀ մարզերում տեղակայված՝ վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող 12 ստորաբաժանումների կողմից ծառայության մատուցման պահին հիմնական վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի հատկացումը:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի իրականացման արդյունքում կկրճատվի վարորդական վկայականներ հատկացնելու և տրանսպորտային միջոցներ հաշվառելու համար պահանջվող ժամանակը՝ վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հատկացնելով ծառայությունը մատուցելու պահին, կբարելավվի ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

78.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի մասնագիտական կազմի համալրում՝ բարձր որակավորում ունեցող կադրերով, նոր կադրերի պատրաստում, վերապատրաստում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Խնդիրը պայմանավորված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորման հիմնախնդիրների՝ ատոմակայանի գործող էներգաբլոկի անվտանգության բարձրացման ու շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի, միջուկային ահաբեկչության գլոբալ ռիսկի նվազեցման, միջուկային զենքի չտարածման երաշխիքների ապահովման, ճառագայթային անվտանգության ապահովման և իոնացնող ճառագայթումից պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման գործառույթներով:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

1) կոմիտեի աշխատակազմը համալրել նոր մասնագետներով.

2) կատարելագործել կոմիտեի մասնագիտական կազմի որակավորման գործընթացը, պատրաստել և վերապատրաստել կոմիտեի մասնագետներին՝ համաձայն ԱԷՄԳ-ի և ԵՄ-ի ուղեցույցների պահանջների, ըստ անհրաժեշտության կատարել կոմիտեի կառուցվածքային փոփոխություններ:

79.

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության համապատասխանեցում ԱԷՄԳ-ի և ԵՄ-ի պահանջներին

Ֆուկուշիմա ԱԷԿ-ի վթարից հետո ԵՄ-ի առաջարկով ԱԷԿ-ներ շահագործող երկրներում իրականացվեցին սթրեսս-թեստ վերլուծություններ: Մինչև 2013 թվականի վերջը ԵՄ-ի (ԱԷՄԳ-ի հետ) վերլուծությունների հիման վրա ներկայացվելու են ԱԷԿ-ների անվտանգության ապահովման նոր ստանդարտները և չափանիշները:

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Կատարելագործել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրությունը («Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը և այլ համապատասխան օրենքներ, ինչպես նաև անվտանգության նորմեր, կանոններ, պահանջներ, կարգեր, ուղեցույցներ և այլն)՝ համաձայն ԱԷՄԳ-ի, ԵՄ-ի ստանդարտների ու չափանիշների պահանջների և զարգացած երկրների փորձի ու մոտեցումների:

● ուժեղացնել անվտանգության վերլուծության, գնահատման կարողությունները և կատարելագործել տեսչական ստուգումների պրակտիկան,

● կատարելագործել կոմիտեի կառավարման որակը՝ համաձայն միջազգային ստանդարտների պահանջների,

● կատարելագործել կոմիտեի տեխնիկական աջակցության կազմակերպության՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեությունը:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

 Խնդրի լուծմամբ կապահովվի կոմիտեի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի միջուկային և ճառագայթային անվտանգության մակարդակը համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

80.

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով շինարարական աշխատանքների իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայիս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում առկա բնակեցված շենքերը թռիչքային անվտանգության նկատառումներից ելնելով հարմար չեն տեղակայված և կարող են խանգարել հետագայում այդ տարածքում ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների կառուցմանը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ամբողջական և արդիական շահագործման ապահովման նպատակով անհրաժեշտ է ավարտին հասցնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին հարակից տարածքում գտնվող բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների համար նոր բնակելի շենքերի կառուցման աշխատանքները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին հարակից տարածքում գտնվող բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերի և նախկին հանրակացարանների սենյակ-ներում փաստացի բնակվող բնակիչների համար կկառուցվեն նոր բնակելի շենքեր, որով կլուծվի 176 ընտանիքի սոցիալական խնդիրը:

81.

Օդային երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգի արդիականացում և օդային երթևեկության կառավարման կենտրոնի թվային կապի համակարգի և նոր ձևաչափի թռիչքային պլանների (FPL-2012) ներդրում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Երևանի օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) կենտրոնում տեղադրված «EUROCAT 1000» օդային երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգը շահագործվում է շուրջ 11 տարի: Այդ ընթացքում միջազգային կազմակերպությունների կողմից (ԻԿԱՕ, Եվրակոնտրոլ) սահմնավել են լրացուցիչ պահանջներ ՕԵԿ-ի գործընթացներում, որոնցից մի մասի ապահովումն իրականացվել է գործող համակարգի վերազինման արդյունքում: Սակայն առաջիկա տարիների համար նշված կազմակերպությունների կողմից ներկայացվում են նոր պահանջներ, որոնց ապահովման համար համակարգերի արդիականացման անհրաժեշտություն է առաջանում: Հաշվի առնելով արդի համակարգերում օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաների սկզբունքները, տարածաշրջանային ՕԵԿ-ի կենտրոների հետ փոխհաղորդակցության կապի բարելավումը, ինչպես նաև տեղեկատվական տվյալների թվային բազաների ներդրումը՝ անհրաժեշտություն է առաջացել ՕԵԿ-ի կենտրոնում կիրառել թվային կապի համակարգ:

ԻԿԱՕ միջազգային կազմակերպության N 4444 ձեռնարկով անդամ պետությունների համար սահանված են պահանջներ Թռիչքների հոսքերի կառավարման կենտրոնի (CFMU) հետ փոխհամագործակցության նոր ձևաչափերի ընդունման համար, մասնավորապես, 2012 թվականի նոյեմբերի 15-ից ներդրվելու է FPL-2012 թռիչքային պլանների նոր ձևաչափ: Հայաստանի Հանրապետության կողմից Թռիչքների հոսքերի կառավարման կենտրոնի (CFMU) հետ ձեռք է բերվել համաձայնություն նշված ժամկետը մեկ տարով երկարաձգելու համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ FPL-2012 թռիչքային պլանների նոր ձևաչափը կարող է կիրառվել միայն ՕԵԿ-ի նոր ավտոմատացված համակարգի ներդրումից հետո:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

ՕԵԿ-ի կենտրոնի ավտոմատացված համակարգի արդիականացումը, թվային կապի և նոր ձևաչափի թռիչքային պլանների (FPL-2012) ներդրումը կբարձրացնեն թռիչքների անվտանգության մակարդակը, կապահովեն թռիչքների կանոնավորությունը և համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին:

82.

Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացվող բարեփոխումներ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու պահանջների համապատասխանեցումը Եվրոպական միացյալ ավիացիոն իշխանությունների պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ձեռնարկությունների թռիչքային ձեռնարկների համապատասխանեցումը Եվրոպական միացյալ ավիացիոն իշխանությունների պահանջներին:

Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բարեփոխումների իրականացում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում կունենանք Եվրոպական միացյալ ավիացիոն իշխանությունների պահանջներին համապատասխանող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների վկայականների նոր ձևանմուշ և Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ձեռնարկությունների թռիչքային նոր ձեռնարկներ:

83.

«Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի կնքմանն ուղղված միջոցառումներ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի նիստի արձանագրային որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների ազատականացման հայեցակարգը` համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարությունն սկսելու է Եվրոպական Միության հետ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրին միանալու գործընթացը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Հնարավորություն է ընձեռվելու թռիչքների և ավիափոխադրումների քանակի ավելացմանը քաղաքացիական ավիացիայի հայաստանյան շուկայում, արդյունքում ստեղծվելու է մրցակցային դաշտ` իր հետ բերելով սակագների նվազում, որակյալ ծառայությունների տրամադրում: Նպաստելու է օդային փոխադրումների ավելի մատչելի դառնալուն հասարակության լայն շերտերի համար և դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար:

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

84.

Հարկային և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Հարկային վարչարարության 2012-2014 թթ. ռազմավարությամբ, ինչպես նաև ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված 2011-2013 թթ. բարեփոխումների ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) համար հսկողական գործիքների արդյունավետ կիրառումը, հսկողական տարբեր գործառույթների իրագործումը շարունակում է համարվել բարեփոխումների առանցքային ուղղություն: Հարկային հսկողության մեխանիզմների արդիականացման նախկին տարիների աշխատանքն ուղղված էր ռիսկերի վրա հիմնված հսկողության համակարգի գործարկմանը, ինչը հաջողությամբ իրագործվեց: Ներկայումս ՊԵԿ-ը, իր հսկողական գործառույթներն իրականացնելիս, հիմնվում է ինչպես ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության, այնպես էլ` հարկային գերավճարների վերադարձման դյուրացված (ավտոմատացված) համակարգի վրա:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային վարչարարության հետագա բարեփոխումները մեծ մասամբ ուղղված են լինելու առկա մեխանիզմների ու համակարգերի զարգացմանը, դրանց որակական նոր աստիճանի բարձրացմանը և գնահատմանը, հետևաբար, կարևորվելու է ներդրված հսկողական մեխանիզմների կիրառման արդյունավետության բարձրացումը` վերլուծական կարողությունների զարգացման, «Հսկիչ- դրամարկղային մեքենաների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի կիրառման նկատմամբ հսկողության միջոցով:

 Մաքսային վարչարարության տեսանկյունից կարևորվելու է ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա ԱՏԳ մասնակցի ընտրության համակարգի հետագա կատարելագործումը` հետբացթողումային հսկողության ռիսկային չափանիշների սահմանման միջոցով։

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների շրջանակում նախատեսվում է կատարելագործել հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական մեխանիզմները, բարձրացնել կիրառվող հսկողական գործիքների արդյունավետությունը: Արդյունքում, վերլուծական կարողությունների զարգացմամբ կբարձրանա տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության կիրառման արդյունավետությունը` դրանով իսկ բարձրացնելով կիրառվող հսկողական գործիքների արդյունավետությունը:

 2013 թվականից ՀԴՄ-ի ներդրման գործընթացը ներառելու է որակական խնդիրների լուծում, մասնավորապես, ներդրվելու են բազմաֆունկցիոնալ նոր սերնդի ՀԴՄ-ներ, որոնց կիրառման արդյունքում կբարձրանա հսկողական աշխատանքների արդյունավետությունը:

85.

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման  համակարգի ներդրում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, հանդիսանալով ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1487-Ն որոշումից բխող` ՀՀ-ում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների կարևոր մասնակից, իրականացնելու է եկամտային հարկի, պարտադիր կուտակային վճարների և դրանց առնչվող տեղեկատվության հավաքագրման աշխատանքները, ինչպես նաև եկամտային հարկ վճարող և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումներ կատարող անձանց անհատական հաշվառումը՝ դրանք ինտեգրելով «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Անձնավորված հաշվառման, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հավաքագրման համակարգի ներդրմամբ ՊԵԿ-ը կիրականացնի կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում իրեն վերապահվող գործառույթները, մասնավորապես, եկամտային հարկ և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումներ կատարողների անհատական հաշվառումը, անհատական հաշվետվությունների տեղեկատվական բազայի վարումը, այլ իրավասու մարմիններին տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ծրագրային ներդրումն ապահովող ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընթացակարգերի վերաբերյալ մեթոդական, ուսուցողական նյութերի մշակումը և ուսուցումը, ձեռնարկների հրապարակումը:

86.

Սահմանային անցակետերի արդիականացում` ժամանակակից պահանջներին համապատասխանեցման նպատակով

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների 2011-2013 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N ՆԿ-92-Ն կարգադրության N 2 հավելվածի 2-րդ բաժնով սահմանված դրույթների և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման պատասխանատու գերատեսչություններ սահմանելու մասին» N 911-Ա որոշմամբ սահմանված գործողությունների կատարման ապահովմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է պետական սահմանում ժամանակակից պետական սահմանի անցման կետերի առկայություն, սահմանների համալիր կառավարման սկզբունքների ներդրում և կիրառում, պետական սահմանի ժամանակակից տեխնոլոգիական սխեմաների առկայություն և կիրառում, հսկողության ընթացակարգերի կատարելագործում, մարդկային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարում, անդրսահմանային հանցագործությունների և մաքսային կանոնների խախտումների դեմ արդյունավետ պայքարի ապահովում:

87.

Մաքսային արժեքի որոշման և մաքսային ձևակերպումների գործընթացի համապատասխանեցում եվրոպական չափանիշներին

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների 2011-2013 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N ՆԿ-92-Ն կարգադրության N 2 հավելվածի 1-ին և 6-րդ բաժիններով սահմանված դրույթների իրագործման ապահովմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է մաքսային ձևակերպումների գործընթացն ամբողջովին համապատասխանեցնել Եվրոպական միության մաքսային օրենսդրության դրույթներին, տնտեսավարող սուբյեկտների մոտ բարձրացնել մաքսային արժեքի որոշման ընթացակարգի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը: Ակնկալվում է նաև խորացնել առավել մեծ առևտրային ծավալ ունեցող երկրների հետ համագործակցության ուղղությունները, ինչը կնպաստի տարբեր բնագավառներում, մասնավորապես, մաքսային արժեքի որոշման խնդրահարույց դեպքերում համապատասխան տեղեկատվության ժամանակին ստացմանը:

88.

Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում և հարկային ու մաքսային մարմինների տեխնիկական ապահովվածության մակարդակի բարելավում, որով հարկման հարաբերություններում կընդլայնվեն ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումները

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Հարկային վարչարարության 2012-2014 թթ. ռազմավարությամբ, ինչպես նաև ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված 2011-2013 թթ. բարեփոխումների ծրագրով ՊԵԿ-ի համար հարկ վճարողների սպասարկման համակարգի զարգացումը սահմանված է որպես բարեփոխումների առանցքային ուղղություն:

 Մասնավորապես, հարկ վճարողների սպասարկման բարեփոխման ասպարեզում հատկապես կարևորվում են՝ ՊԵԿ-ի սպասարկման ենթակառույցների զարգացումը և կարողությունների ընդլայնումը, սպասարկման ծառայությունների հասանելիության ապահովումը հարկ վճարողների ամենալայն շրջանակների համար, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների կիրառության ընդլայնմանն ուղղված վարչարարական միջոցառումները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Նշված խնդրի կարգավորման շրջանակներում նախատեսվում է, մասնավորապես, ընդլայնել հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ցանցը, գործարկել հարկ վճարողների սպասարկման կետեր, հագեցնել ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնը ժամանակակից սարքավորումներով, զարգացնել ՊԵԿ-ի ՏՏ ենթակառուցվածքները:

 Խնդրի հաջող լուծման դեպքում ակնկալվում է, որ հարկ վճարողների սպասարկման նոր կենտրոնները և կետերը հնարավորություն կընձեռեն բարձրացնել մատուցվող ծառայությունների հասանելիությունը և կիրառությունը՝ հարկ վճարողների ամենալայն շրջանակների համար:

 Նախատեսվում է հարկային և մաքսային մարմինների ուսումնատեխնիկական բազայի վերազինման շնորհիվ ամբողջությամբ գործարկել կենտրոնի՝ Երևանի և Դիլիջանի ուսումնական մասնաշենքերը, ինչը հնարավորություն կտա ՊԵԿ-ին հաջորդող տարիներին իրագործելու անձնակազմի երկարաժամկետ ուսուցման, ինչպես նաև արդյունավետ հանգստի կազմակերպման ծրագրեր:

 Նախատեսվում է ՊԵԿ-ի ՏՏ ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ ապահովել մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման տեխնիկական հնարավորությունները, բարձրացնել դրանց որակը, ինչպես նաև ապահովել ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգի անխափան աշխատանքը և տվյալների անվտանգությունը:

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

89.

«Խմելու ջրի կայուն և հուսալի ջրամատակարարում, որակի ապահովում, ջրի կորուստների կրճատում, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացում` նախորդ տարվա նկատմամբ առնվազն 1 ժամով, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգում ու կառուցում, ինչպես նաև ջրամատակարար կազմակերպությունների կողմից չսպասարկվող բնակավայրերում ծրագրերի նախապատրաստում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավմամբ, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովմամբ, կայուն և հուսալի ջրամատակարարմամբ, ջրի կորուստների կրճատմամբ, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացմամբ, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծման միջոցառումների իրականացմամբ, նոր վարկային ծրագրերի ներգրավման շուրջ բանակցությունների վարմամբ, ինչպես նաև գյուղական բնակավայրերում ջրամատակարարման ներդրումային ծրագրերի իրականացմամբ։

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում են ջրամատակարար կազմակերպությունների կողմից սպասարկվող տարածքներում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հասանելիության ապահովում, բնակավայրերի ջրամատակարարման ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում։

Գործող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կիրականացվեն մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման, կոյուղաջրերի մաքրման կայանների շինարարական աշխատանքներ։ «Արփա-Սևան» թունելների վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գետերից Սևանա լճի մակարդակի բարձրացման և բնապահպանական կայունության պահպանման նպատակով Սևանա լիճ ջուր տեղափոխող Արփա-Սևան հիդրոհամակարգային թունելի որոշ հատվածների վերականգնումը, վերանորոգումը և շինարարությունը։

90.

Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրով շուրջ 50 կմ ոռոգման ջրանցքների վերականգնում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ոռոգման ջրի մատակարարման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ոռոգման ջրի արդյունավետ կառավարումը հնարավորություն կտա ոռոգման գյուղատնտեսության արդյունավետությանն ու կայուն զարգացմանը և բնակչության համար եկամտի ապահովմանը։ Ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացմամբ կապահովվեն ոռոգման համակարգերի վերականգնումը և հետագա պահպանումը։

91.

Ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի նախապատրաստում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նոր ջրամբարների շինարարության և առկա ենթակառուցվածքների արդիականացումը ջրային տնտեսության ոլորտում կենսական նշանակություն ունի` կապված ջրային ռեսուրսների կուտակման, արդյունավետ բաշխման, ինչպես նաև համակարգի ընդհանուր շահագործման հետ:

Ջրամբարների և առկա ենթակառուցվածքների արդիականացման նպատակով անհրաժեշտ է համապատասխան դոնոր կազմակերպությունների հետ վարել բանակցություններ` նոր ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Ջրամբարաշինության միջոցով հնարավորություն կստեղծվի ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակն ապահովելու համար: Միաժամանակ, նշված գերակա խնդրի լուծումն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման համար:

92.

«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավոր կառավարման շարունակության ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 972-Ա որոշմամբ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասով, լիազորվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին բանակցություններ վարել «ՍԱՈՒՌ Ս. Ա. Ս.» ֆրանսիական կազմակերպության հետ` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար։ Պայմանագիրը երկարաձգվել է, և գործողության ժամկետը սահմանված է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» ՓԲԸ-ներում մասնավոր կառավարչի ծառայություններ իրականացնելու համար միջազգային մրցույթով ընտրվել է «Էմ Վի Վի դեկոն», «Ջի էմ բի Էյջ Էմ Վի Վի Էներջի Էյ Ջի» և «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ների կոնսորցիումը, որի հետ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն 2009 թվականի հուլիսի 14-ին ստորագրել է կառավարման պայմանագիր՝ երեք տարի ժամկետով: ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 912-Ա որոշման համաձայն ստորագրվել է կառավարման պայմանագրի լրացում N 2-ը, որով կառավարման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:

Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների մասով անհրաժեշտ է կազմակերպել ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման շարունակման գործընթացը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից օգտագործվող ջրային համակարգերի մասնավոր կազմակերպման շարունակում, սպառողներին մատուցվող ծառայությունների ռիսկի բարձրացում, ջրային համակարգերի կառավարման արդյունավետության բարելավում:

«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ներում մասնավոր կառավարչի գործունեության միջոցով կառավարման արդյունավետության բարձրացում, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավում:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

93.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով (ԳԾ) նախատեսված միջոցառումների իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագիրը (ԳԾ): Այն համահունչ է Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին:

 Նշված փաստաթղթով նախատեսվում է 147 կոնկրետ գործողությունների իրականացում: Այդ գործողություններից 130-ը բաժին է ընկնում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը (ՄՊԾ), որից 86-ը` որպես պատասխանատու առաջին կատարող: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որպես առաջին պատասխանատու կատարող, ներգրավված է 30, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` 13 միջոցառումներում: Փաստորեն` ԳԾ-ի 59 տոկոս միջոցառումների կատարման ապահովման դեպքում ՄՊԾ-ն ստանձնում է անմիջական պարտավորություն` ԳԾ-ի իրականացման գործում՝ դառնալով հիմնական պատասխանատու մարմին:

 Որոշմամբ ձևավորվել է ԳԾ-ի իրականացման մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը ՄՊԾ-ի պետն է: ՄՊԾ-ն վարում է նաև նիստերի քարտուղարությունը: 2013 թվականին սպասվում է նոր սկսվող 14 միջոցառումների իրականացում, իսկ 2012-2013 թվականին` 29:

 ՀՀ կառավարության նշված որոշմամբ նախատեսված է ԳԾ-ի պատասխանատու կատարող հանրապետական գործադիր մարմինների կողմից փաստաթղթով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի մասին կիսամյակային հաշվետվություն ներկայացնելը, իսկ ՄՊԾ-ի վրա դրված է ՀՀ կառավարություն ԳԾ-ի կատարողականի տարեկան հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն:

 Նախատեսվում է մոնիթորինգի հանձնաժողովի քննարկումների անցկացում, որոնց արդյունքում վեր կհանվեն ԳԾ-ի իրականացմանը խանգարող խոչընդոտները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն համապատասխան պետական կառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության կառավարություն: Այդ առաջարկները կարող են վերաբերել առանձին գործողությունների փոխմանը, ցանկից հանմանը, կատարման նոր ժամկետների սահմանմանը և նմանատիպ այլ հարցերի: Նշված գործողությունները նպատակաուղղված են լինելու ԳԾ-ի իրագործման ապահովմանը։

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

ԳԾ-ի իրագործմամբ հնարավոր կլինի նաև ապահովել Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ի կողմից միգրացիայի և ապաստանի բնագավառում ստանձնած պարտավորությունները:

94.

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստանի դիմումների քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում իրականացվելիք քայլերի ստանդարտացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն ներկայացված Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումների քննարկման ընթացակարգը:

ՀՀ-ում ապաստան ստանալու մասին դիմումների ընդունումն ու դրանց քննարկումն իրականացվում է ծառայության տարբեր ստորաբաժանումների տարբեր աշխատողների կողմից: Պրակտիկան ցույց է տալիս, որ առաջանում է ծառայության կողմից ապաստանի դիմումի քննարկման ամբողջ ընթացքն ստանդարտացնելու անհրաժեշտություն: ԵՄ-ի մի շարք երկրներում ապաստանի տրամադրման ընթացակարգն իրականացվում է ինչպես նորմատիվ իրավական ակտերով, այնպես էլ՝ լիազոր մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգերով (հրահանգներով, ուղեցույցներով): Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ապաստանի համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու քաղաքականություն: Նման մոտեցումն արտացոլված է ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերին ընդունված միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրում:

 Նպատակահարմար է ծառայությունում մանրամասն սահմանել ապաստանի դիմումների քննարկմանն ուղղված հնարավոր բոլոր քայլերն ընդհանուր բաժնում դիմումի ընդունման առանձնահատկությունները, դիմումը կատարողին հասցեագրվելուց հետո վերջինիս կողմից այլ պետական մարմիններին հարցումները նախապատրաստելու ժամկետները, հարցազրույցի նախապատրաստման և անցկացման կարգերը, ժամկետները, ծագման երկրի մասին տեղեկատվության հետազոտություն կատարող աշխատողին հայտը ներկայացնելու կարգը, ժամկետները, հետազոտության կատարման կարգը, ժամկետները, հետազոտության արդյունքները հայտը ներկայացնողին տրամադրելու կարգը, ժամկետները և այլն:

 Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ապաստանի ընթացակարգի ստանդարտացման կազմակերպումը դառնա գերակա խնդիր:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 Գերական խնդրի լուծման դեպքում հնարավոր կլինի որպես արդյունք ակնկալել Հայաստանի Հանրապետությունում ապաստանի մասին դիմումների քննարկման ընթացակարգերի՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև ապաստանի դիմումների քննարկման արդյունավետության բարձրացումը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

95.

Իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության էական բարձրացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության ծրագիրն ամրագրում է, որ տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական աճի հայեցակարգից անցումն է տնտեսական զարգացման հայեցակարգին, որի հիմնական գրավականը ներքին ռեսուրսների մոբիլիզացիան է:

 Վերջին տարիներին ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, տնտեսության իրական հատվածի և, մասնավորապես, ՓՄՁ-ի վարկավորման նպատակով մեծածավալ ռեսուրսներ է ներգրավվել: Վարկային շուկայի մասնակիցների գերակշիռ մասն իրենց առաջարկում զարգացրել է ՓՄՁ վարկ բաղադրիչը, իսկ իրականացվող արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության կողմից կիրառվող գործիքակազմը նպաստում է տնտեսավարողների մոտ ժամանակավորապես ազատ դրամական միջոցների (շրջանառու միջոցներ) ձևավորմանը:

 Այդուհանդերձ, Հայաստանի տնտեսության հետագա զարգացման առկա սահմանափակումները, մասնավորապես, ներդրումների անբավարար ծավալները, զսպում են ստեղծված հնարավորությունների` բիզնեսի կողմից ամբողջ ծավալով կլանումը և իրացումը:

 Մինչդեռ, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության արտահանելի հատվածի հաշվին տնտեսական աճի ապահովման, ՓՄՁ-ի զարգացման ուղղություններով բարեփոխումների արդյունքների ամբողջացման առումով անհրաժեշտ է ֆինանսական միջնորդության էական ավելացում` իրական հատվածի համար ապահովելով ֆինանսական ռեսուրսների հասանելիություն, մատչելիություն և գործիքների բազմազանություն:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի կատարումը ենթադրում է իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման հայեցակարգի մշակում, որով կներկայացվեն նշված խնդրի լուծման ուղիները, դրանց իրականացման մեխանիզմներն ու մոտեցումները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել այն քաղաքականությունները, որոնք կհանգեցնեն՝

● պետական պարտատոմսերի եկամտաբերության տոկոսի նվազեցմանը,

● դեպոզիտային և վարկային տոկոսադրույքների տարբերության (սպրեդ) իջեցմանը,

● վարկային երաշխավորությունների տրամադրման և ապահովման ճկուն և արդիական մեխանիզմների ներդրմանը:

 Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում է տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման աստիճանի բարձրացում, ինչն իրական հատվածի համար կապահովի ֆինանսական ռեսուրսների հասանելիության և մատչելիության աճ:

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

96.

Մրցակցային միջավայրի բարելավում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) մշտական ուշադրության կենտրոնում են բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող ապրանքային շուկաները: Արդի պայմաններում բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող ապրանքային շուկաներում գործող և գերիշխող կամ մենաշնորհ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեության վերահսկումն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ սոցիալական նշանակություն:

Մրցակցության զարգացման կարևոր հիմնախնդիր է նոր տնտեսավարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելու համար հավասար պայմանների ստեղծումը: Չնայած Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկաներում նվազեցվել են մուտքի, վարչական և նմանատիպ այլ խոչընդոտները, սակայն որոշ շուկաներում խոչընդոտներն ստեղծվում են այդ շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից:

Մրցակցության պաշտպանության, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից կարևոր խնդիրներից է անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտումը և դադարեցումը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտման դեպքերը վերաբերում են տնտեսավարող սուբյեկտի կողմից գրանցված կամ չգրանցված ապրանքային և սպասարկման նշանների նկատմամբ շփոթության առաջացմանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքների գովազդման ընթացքում որակի և այլ բնութագրերի մասին համապատասխան տեղեկատվության չհիշատակման, ապրանքի բնութագրերի (արտադրության տարեթիվ, ամիս, օր և այլն) մասին համապատասխան տեղեկատվության չհիշատակման, ապրանքի արտաքին տեսքի, օրինակ, գրանցված կամ չգրանցված արդյունաբերական նմուշի, ապրանքի փաթեթավորման, գույնի կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի նկատմամբ հասարակության մոլորեցմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նշված խնդիրների ուղղությամբ իրականացվող մշտական հսկողությունը, մրցակցության խախտումների հայտնաբերումն ու իրավախախտ տնտեսավարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու դեպքում ՀՀ-ում հնարավորինս կբարելավվի մրցակցային միջավայրը, կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ՝ ձեռնարկատիրության զարգացման համար: Նման հսկողության միջոցով հանձնաժողովը նպատակ ունի տնտեսավարող սուբյեկտների գործունեությունն ուղղորդել շուկայական տնտեսության կանոնների պահպանմանը, զերծ պահել նրանց մրցակցության սահմանափակմանն ուղղված չարաշահումներից:

 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

97.

Հայաստանի Հանրապետության մարզերում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և անձնագրավորման գործընթացի կազմակերպում և իրականացում

 

3. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Կենդանիների հաշվառման և համարակալման իրականացումը հնարավորություն կտա առավել արդյունավետ, կանխատեսելի և վերահսկելի դարձնելու հիվանդությունների կանխարգելման, կենդանիների տեղաշարժի, կենդանիների նախասպանդային և հետսպանդային զննման, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի տեղափոխման գործընթացները: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ առաջարկվում է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և անձնագրավորման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Կիրականացվեն հակաանասնահամաճարակային միջոցառումներ, կենդանիների հաշվառման և համարակալման, կենդանիների նախասպանդային և հետսպանդային զննման, կենդանիների և կենդանական ծագում ունեցող մթերքի տեղափոխման փաստաթղթավորման աշխատանքներ:

 

4. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում առկա խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի համարակալում, կենդանիների տեղաշարժի, հիվանդությունների, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.12.2013, N 1485-Ն 06.01.2014, N 800-Ն
26.12.2013, N 1486-Ն 28.12.2013, N 800-Ն
03.10.2013, N 1079-Ն 26.10.2013, N 800-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան