Գլխավոր տեղեկություն
Համար
N 651-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.24/39(979).1 Հոդ.644
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 651-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 07 դասի «05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված 11 պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, մեկ պատմաճարտարապետական հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և մեկ հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 07 դասի «05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված բանակցային ընթացակարգով գնման գործընթաց իրականացնող պատմաճարտարապետական հուշարձանների ցանկը՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 20-ի N 651-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՈՒՄ, ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ

NN

ը/կ

Հուշարձանի անվանումը

Նախահաշվային արժեքը

(հազ. դրամ)

 

Հուշարձանների վերականգնում

 
 

ՀՀ Արագածոտնի մարզ

 

1.

գ. Հարթավան` Աստվածընկալ վանք, սբ Նշան եկեղեցի

9850.0

2.

գ. Ոսկեվազ` սբ Հովհաննես եկեղեցի

5820.0

3.

գ. Իրինդ` սբ Աստվածածին եկեղեցի

7430,0

 

ՀՀ Արմավիրի մարզ

 

4.

գ. Այգեշատ` Թարգմանչաց եկեղեցի

20500.0

 

ՀՀ Լոռու մարզ

 

5.

գ. Քոբեր` ե/կայարան Քոբայրավանք

25150.0

6.

գ. Լոռի բերդ` «Լոռի բերդ» ամրոց

19700.0

7.

քաղ. Ալավերդի` Սանահինի վանք

22500.0

 

ՀՀ Տավուշի մարզ

 

8.

գ. Գոշ` Մ. Գոշի դամբարան

6900.0

 

ՀՀ Կոտայքի մարզ

 

9.

գ. Բջնի` Բջնո ամրոց

7200.0

 

ՀՀ Վայոց ձորի մարզ

 

10.

գ. Խաչիկ` Քարկոփի վանք

14560.0

 

ՀՀ Սյունիքի մարզ

 

11.

գ. Վաղուտնի` Որոտնավանք

12150.0

 

Պատմաճարտարապետական հուշարձանների նախագծում

 
 

ՀՀ Կոտայքի մարզ

 

12.

գ. Բջնի` Բջնո ամրոց

1800.0

 

Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղում

 

13.

գ. Լոռի բերդ` «Լոռի բերդ» ամրոց

4500.0

(հավելվածը փոփ. 23.10.13 N 1157-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.10.2013, N 1157-Ն 07.11.2013, N 651-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան