Basic information
Number
թիվ 14
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (15.07.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
15.07.2015
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
15.07.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

15 հուլիսի 2015 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՇՈՒՐՋ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՆ, ՆԱԽՔԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 25-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային` պարտադիր կարգով, նախքան Կոլեգիայի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ընդունելը, անցկացնել խորհրդակցություններ` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը վերահսկող մարմինների փոխգործակցության հարցերով, խորհրդատվական կոմիտեի շրջանակներում` հետևյալ հարցերի շուրջ`

ա) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանային անցակետերի հագեցվածության դեպքում ենթակառուցվածքների զարգացում և նոր տեխնոլոգիաների ներդրում.

բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանային անցակետերի նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջների սահմանում.

գ) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանային անցակետերի դասակարգում (մասնագիտացում).

դ) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանային անցակետերում պետական հսկողության կատարելագործում, այդ թվում` «մեկ պատուհանի» մեխանիզմի օգտագործմամբ:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով