Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

28 մայիսի 2015 թվականի

թիվ 9

քաղ. Աստանա

 

«ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Մակրոտնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով «Մակրոտնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման նպատակահարմարության և այդ համագործակցության ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը`

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների միջև խորհրդակցություն անցկացնելու առաջարկությանը` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական կայունության և տնտեսական աճի ապահովման համար մոտեցումների համաձայնեցման, մակրոտնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման նպատակով:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին` ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների մասնակցությունը նշված խորհրդակցությանը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների, ազգային (կենտրոնական) բանկերի հետ համատեղ 2015 թվականի IV եռամսյակում ներկայացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման նպատակով ինտեգրման միջոցների մասին զեկույց:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան