ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
| 
 28 մայիսի 2015 թվականի  | 
 թիվ 9  | 
 քաղ. Աստանա  | 
«ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Մակրոտնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
| 
 Հայաստանի  | 
 Բելառուսի  | 
 Ղազախստանի  | 
 Ռուսաստանի  | 
| 
 Վ. Գաբրիելյան  | 
 Վ. Մատյուշևսկի  | 
 Բ. Սագինտաև  | 
 Ի. Շուվալով  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով «Մակրոտնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման նպատակահարմարության և այդ համագործակցության ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը`
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների միջև խորհրդակցություն անցկացնելու առաջարկությանը` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական կայունության և տնտեսական աճի ապահովման համար մոտեցումների համաձայնեցման, մակրոտնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման նպատակով:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին` ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների մասնակցությունը նշված խորհրդակցությանը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների, ազգային (կենտրոնական) բանկերի հետ համատեղ 2015 թվականի IV եռամսյակում ներկայացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման նպատակով ինտեգրման միջոցների մասին զեկույց:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ`
| 
 Հայաստանի  | 
 Բելառուսի  | 
 Ղազախստանի  | 
 Ռուսաստանի  |