Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

23 ապրիլի 2015 թվականի

թիվ 8

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՕԶՈՆԱՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՕԶՈՆԱՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հայաստանի Հանրապետությանը, Բելառուսի Հանրապետությանը և Ղազախստանի Հանրապետությանը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 62 որոշմանը համապատասխան ներպետական ընթացակարգեր իրականացնելիս ելնել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագիրը կնքելու (հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու փաստը) անհրաժեշտությունից:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով