Գլխավոր տեղեկություն
Համար
N 1191-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2013.10.23/17(25) Հոդ.1067
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2013 թվականի N 1191-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» N 968-Ն որոշման 1-ին կետում «նոյեմբերի 1-ից» և «նոյեմբերի 1-ն» բառերը փոխարինել համապատասխանաբար «դեկտեմբերի 1-ից» և «դեկտեմբերի 1-ն» բառերով:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝

1) 2012 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 280 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) 2012 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 150 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հարկ վճարողների կողմից ձեռք բերված հսկիչ-դրամարկղային մեքենաների արժեքի` իրացված գնի և սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գների վերահաշվարկի կատարումը և տարբերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 1
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան