ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 1021-Ա
ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Աշոտ Վարդանի Պողոսյանին (ծնվ.` 1994 թվականի փետրվարի 9-ին, հասցեն` քաղ. Երևան, Արաբկիր, 19 փող., շենք 4, բն. 5: 2013 թվականին ընդունվել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանի բակալավրիատ` իրավագիտություն մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2018 թվականի գարնանային զորակոչը:
2. Ընդունել ի գիտություն, որ Աշոտ Պողոսյանը պարտավորվում է ուսումնառությունն ավարտելուց հետո 2 տարի աշխատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում` ըստ մասնագիտության:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 26 Երևան |