ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2013 թվականի N 1324-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ` ԲԳԿ) են համարվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները և (կամ) պետական հիմնարկները` իրենց գծով սահմանված հատկացումների մասով, իսկ համայնքի բյուջեով նախատեսվող հատկացումների գծով` համայնքի ղեկավարը:».
2) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. ԲՍԿ-ները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների դիմաց վճարումներն իրականացնում են անկանխիկ` փոխանցման եղանակով, կանխիկ դրամով և բանկային վճարային քարտերի միջոցով: Անկանխիկ վճարումներն իրականացվում են սույն կարգի համաձայն` գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման միջոցով: Կանխիկ դրամով վճարումներ կարող են իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման միայն հետևյալ հոդվածներով`
ա) նպաստներ,
բ) այլ անհատույց հատկացումներ ֆիզիկական անձանց` բացառությամբ իրավաբանական անձանց միջոցով նշված գումարների հատկացման դեպքերի:».
3) 41-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41.1-ին կետով.
«41.1. Բանկային վճարային քարտերով կարող են վճարումներ իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման միայն հետևյալ հոդվածներով`
ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ,
բ) գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսեր,
գ) կրթաթոշակներ:».
4) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. ԲԳԿ-ների կողմից կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի և (կամ) վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վարկային քարտային հաշիվներով միջոցների շրջանառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախարարության ու առևտրային բանկերի միջև կնքված պայմանագրերով:»:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1324-Ն որոշման |
Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Ծրագիրը |
Նախարարությունը, գերատեսչությունը |
Հոդվածը |
Գումարը (դրամ) |
01 |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ | |||||
01 |
Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ | |||||
01 |
Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում | |||||
04 |
Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների աշխատակազմերի մասով) | |||||
ՀՀ ֆինանսների նախարարություն |
||||||
4237. Ներկայացուցչական ծախսեր |
497710 | |||||
Ընդամենը |
497710 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |