ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1179-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «գ», 5-րդ հոդվածի «դ», «ե» և 14-րդ հոդվածի «բ» ենթակետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը և քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները հաստատելու մասին» N 861-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) հաստատել քիմիական զենքում օգտագործվող քիմիական նյութերի դասակարգումը՝ համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով`
«8) քիմիական զենք` ամբողջությամբ կամ առանձին վերցրած` նշանակում է`
ա. թունավոր քիմիկատներ և դրանց պրեկուրսորներ՝ բացառությամբ «Քիմիական զենքի մշակումը, արտադրումը, կուտակումը և կիրառումն արգելելու և այն վերացնելու մասին» կոնվենցիայով չարգելված նպատակներով նախատեսվածների, պայմանով, որ դրանց տեսակները և քանակությունը համապատասխանում են այդպիսի նպատակներին,
բ. ռազմամթերք և սարքավորումներ, որոնք նախատեսված են թունավոր քիմիկատների թունավոր հատկությունների հաշվին հատուկ մահացու խոցման կամ այլ վնասի պատճառման համար, որոնք անջատվում են նման ռազմամթերքի և սարքավորումների կիրառման արդյունքում,
գ. հատուկ ռազմամթերքի և սարքի անմիջական կիրառման համար նախատեսված ցանկացած սարքավորում.
9) թունավոր քիմիակատը ցանկացած քիմիկատ է, որը կենսագործունեության վրա իր քիմիական ազդեցության հետևանքով կարող է առաջացնել մահ, աշխատունակության ժամանակավոր կորուստ կամ մարդկանց և կենդանիներին պատճառել մշտական վնաս: Այն վերաբերում է բոլոր այդպիսի քիմիկատներին` անկախ նրանց ծագումից կամ արտադրության ձևից և անկախ նրանից, թե արտադրվել են նրանք օբյեկտներում, ռազմամթերքում կամ որևէ այլ տեղում.
10) պրեկուրսորը ցանկացած քիմիական նյութ է, որն այս կամ այն ձևով մասնակցում է թունավոր քիմիական նյութի արտադրության ցանկացած փուլին: Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի (կոնվենցիա) իրականացման համար ստուգման ենթակա պրեկուսորների քանակը թվարկված է կոնվենցիայի քիմիկատների հավելվածներում:».
3) որոշման N 1 հավելվածի ամբողջ տեքստում «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը և «ՀՓԾ» հապավումը համապատասխանաբար փոխարինել «Փրկարար ծառայություն» բառերով և «ՓԾ» հապավումով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|