ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1174-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշման N 1 հավելվածի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 2-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2. |
Ազոտի երկօքսիդ |
0.2 |
0.04 |
3 |
2) 172-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 172.1-ին և 172.2-րդ տողերով.
172.1. |
Կախված մասնիկներ PM2.5 |
0.16 |
0.035 |
- |
172.2. |
Կախված մասնիկներ PM10 |
0.3 |
0.06 |
- |
3) 350-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 350.1-ին տողով.
350.1. |
Փոշի ալյուրի |
1 |
0.4 |
4 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|