«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2002 թվականի N 2125-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկից հանել՝
|
«0305 |
Ձուկ չորացրած, աղ դրած, ապխտած | |
|
0409 00 000 |
Բնական մեղր | |
|
2505 |
Ավազ շինարարական՝ բնական, այդ թվում՝ ջարդած բնական ապարներից | |
|
2517 10 100 |
Խիճ՝ բետոնների համար | |
|
3407 00 000 |
Ծեփիչ մածուկ, ատամնաբուժական նյութ | |
|
3701 10 100 |
Թաղանթներ ռենտգենյան բժշկական նպատակների համար | |
|
4015 11 000 |
Ձեռնոցներ վիրաբուժական | |
|
6212 |
Կրծկալներ, գոտիներ, իրանակալներ և նմանատիպ իրեր | |
|
7213 91 100 |
Ձողեր շիկագլոցված ազատ կծկած կաժերով, ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14 մմ-ից պակաս տրամագծով, բետոնի ամրանավորման համար | |
|
7214 99 100 |
Ամրան ձողավոր շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար | |
|
8510 10 000, |
Էլեկտրաածելի, մեքենաներ մազերը խուզելու համար | |
|
8510 20 000 |
| |
|
8517 11 000 |
Անհաղորդալար խոսափողով հեռախոսային ապարատներ՝ լարային կապի համար | |
|
8517 30 000 |
Կոմուտատորներ՝ հեռախոսային կամ հեռագրային կապի համար | |
|
8517 50 |
Ապարատներ՝ կրող հաճախությամբ՝ հաղորդալարային կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար այլ | |
|
8517 90 |
Մասեր (8517 50 100 ծածկագիր)՝ կրող հաճախությամբ հաղորդալարային կապի համակարգերի ապարատների համար | |
|
8525 10 900; |
Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ | |
|
8529 10 (բացի |
Անտենաներ և անտենային անդրադարձիչներ՝ ցանկացած տեսակի, այդ արտադրանքների հետ օգտագործվող մասեր | |
|
8531 10 300 |
Սարքեր էլեկտրական ազդանշանային հրդեհաանվտանգության կամ կոտրանքից պաշտպանման համար | |
|
9406 00 390 |
Մետաղյա հավաքովի կրող շինարարական կոնստրուկցիաներ (ամրանային պատրաստվածքներ, ներդիր մասեր եռակցված և դրանց միացումներ՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների համար) | |
|
9406 00 900 |
Հավաքովի շինարարական երկաթբետոնե կրող կոնստրուկցիաներ (ծածկի հեծաններ և սալեր, սյուներ, պարզունակներ, ֆերմաներ) | |
|
9613 10 000 |
Գազային հրահաններ»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|