ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-309-05.08.2013-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
2. |
ա) Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին |
Կ-312-05.08.2013-ԳԲ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-3121 -05.08.2013-ԳԲ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
3. |
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Պ-313-13.08.2013,28.09.2013-ՏՀ-010/0 Հեղինակ` Մարտին Սարգսյան | |
4. |
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Պ-314-15.08.2013-ՊԻ-010/0 Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Արփինե Հովհաննիսյան, Արտակ Դավթյան, Դավիթ Հարությունյան, Նաիրա Կարապետյան | |
5. |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Պ-315-15.08.2013-ՊԻ-010/0 Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Արփինե Հովհաննիսյան, Արտակ Դավթյան, Նաիրա Կարապետյան | |
6. |
«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին |
Պ-274-05.06.2013-ՏՀ-011/0 Հեղինակներ` Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան | |
7. |
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-279-10.06.2013-ՏՀ-010/0 Հեղինակ` Միքայել Մելքումյան | |
8. |
ա) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք |
Կ-300-16.07.2013,27.09.2013-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
բ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին |
Կ-3001 -16.07.2013,27.09.2013-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
գ) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-3002 -16.07.2013,27.09.2013-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
դ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-3003 -16.07.2013,27.09.2013-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կ-3004 -16.07.2013,27.09.2013-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
զ) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-3005 -16.07.2013,27.09.2013-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
է) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-3006 -16.07.2013,27.09.2013-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
ը) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-3007 -16.07.2013,27.09.2013-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
թ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-3008 -27.09.2013-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
9. |
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-334-23.09.2013,27.09.2013-ՏՀ-010/0 Հեղինակ` Վարդան Այվազյան |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին |
Ն-341-30.09.2013-ՊԻ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ | |
2. |
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակում |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
30 սեպտեմբերի 2013 թվականի քաղ. Երևան ԱԺՈ-079-Ն |