ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2013 թվականի N 1163-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 108-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 711-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացված միջոցներով կառուցված և Հայաստանի Հանրապետության համայնքներին նվիրաբերվող գույքի ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված գույքի` Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել գույքի` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով նվիրաբերության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման դեպքում նոտարական վավերացման, ինչպես նաև պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` համայնքների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1163-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Համայնքի անվանումը |
Ծրագրի անվանումը |
Գումարը |
1 |
2 |
3 |
4 |
ՀՀ Արագածոտնի մարզ |
|||
1. |
Դավթաշեն |
Դավթաշենի համայնքի ՕԿՋ |
8,290.0 |
2. |
Նորաշեն |
Նորաշենի համայնքի ՕԿՋ |
12,250.1 |
3. |
Լուսագյուղ |
Լուսագյուղի համայնքի գազատար |
2,749.9 |
4. |
Անտառուտ |
Անտառուտի համայնքի գազատար |
923.4 |
5. |
Ցամաքասար |
Ցամաքասարի համայնքի ՕԿՋ |
15,641.8 |
ՀՀ Արարատի մարզ |
|||
1. |
Ջրահովիտ |
Ջրահովտի համայնքի գազատար |
30,705.1 |
2. |
Հայանիստ |
Հայանիստի համայնքի գազատար |
4,035.1 |
3. |
Գետափնյա |
Գետափնյայի համայնքի գազատար |
10,338.0 |
4. |
Սիսավան |
Սիսավանի համայնքի գազատար |
10,047.7 |
5. |
Արալեզ |
Արալեզի համայնքի գազատար |
19,962.9 |
6. |
Արարատ |
Արարատի համայնքի գազատար |
8,499.3 |
7. |
Դաշտավան |
Դաշտավանի համայնքի գազատար |
5,677.0 |
8. |
Գեղանիստ |
Գեղանիստի համայնքի գազատար |
7,240.0 |
9. |
Մասիս |
Մասիսի համայնքի գազատար |
11,368.0 |
10. |
Արևաբույր |
Արևաբույրի համայնքի խմելու ջրի ջրագիծ |
10,467.5 |
11. |
Մրգանուշ |
Մրգանուշի համայնքի խմելու ջրի ջրագիծ |
4,115.6 |
12. |
Արտաշատ |
Արտաշատի համայնքի կոյուղի |
22,605.6 |
13. |
Շաղափ |
Շաղափի համայնքի խմելու ջրի ջրագիծ |
20,401.1 |
14. |
Զորակ |
Զորակի համայնքի խորքային հոր |
11,456.8 |
ՀՀ Արմավիրի մարզ |
|||
1. |
Տարոնիկ |
Տարոնիկի համայնքի ներքին ջրամատակարարման ցանց (ջրաճնշման աշտարակ) |
23,500.0 |
2. |
Արաքս (Էջմիածնի տարածաշրջան) |
Արաքսի համայնքի (Էջմիածնի տարածաշրջան) 1 խորքային հոր |
35,000.0 |
3. |
Դալարիկ |
Դալարիկի համայնքի 1 խորքային հոր |
9,610.0 |
4. |
Երասխահուն |
Երասխահունի համայնքի խմելու ջրի ներքին ջրամատակարարման ցանց |
57,974.0 |
5. |
Արմավիր |
Արմավիրի քաղաքային համայնքի 107 թաղամասի գազամատակարարման համակարգի ցանց |
73,260.1 |
6. |
Արմավիր |
Արմավիրի քաղաքային համայնքի 108 թաղամասի գազամատակարարման համակարգի ցանց |
46,750.0 |
7. |
Ֆերիկ |
Ֆերիկի համայնքի գազամատակարարման համակարգի ցանց |
58,609.7 |
8. |
Արևիկ |
Արևիկի համայնքի գազամատակարարման համակարգի ցանց |
16,610.4 |
9. |
Փարաքար |
Փարաքարի համայնքի կեղտաջրերի հեռացման կոլեկտոր և մաքրման կենսաբանական լճակ |
9,150.0 |
10. |
Հայթաղ |
Հայթաղի համայնքի խմելու ջրի ներքին ջրամատակարարման ցանց |
37,112.0 |
ՀՀ Գեղարքունիքի մարզ |
|||
1. |
Արեգունի |
Արեգունիի համայնքի համայնքային կենտրոն |
19,300.0 |
2. |
Ծովինար |
Ծովինարի համայնքի ոռոգման ջրի ջրագիծ |
38,800.0 |
3. |
Գեղհովիտ |
Գեղհովտի համայնքի կոյուղի |
6,650.0 |
4. |
Ծովասար |
Ծովասարի համայնքի խմելու ջրի ջրագծի ներքին ցանց |
19,300.0 |
5. |
Ծաղկաշեն |
Ծաղկաշենի համայնքի պոմպակայան |
14,400.0 |
6. |
Արտանիշ |
Արտանիշի համայնքի գազատարի ներքին ցանց |
23,875.0 |
7. |
Դրախտիկ |
Դրախտիկի համայնքի գազատարի ներքին ցանց |
14,325.0 |
8. |
Տորֆավան |
Տորֆավանի համայնքի գազամատակարարման համակարգ |
18,110.0 |
9. |
Սեմյոնովկա |
Սեմյոնովկայի համայնքի գազամատակարարման համակարգ |
19,100.0 |
10. |
Սևան |
Սևանի համայնքի Գագարինավան թաղամասի գազատար |
4,750.0 |
11. |
Դրախտիկ |
Դրախտիկի համայնքի համայնքային կենտրոն |
19,300.0 |
12. |
Աղբերք |
Աղբերքի համայնքի գազատար |
28,500.0 |
13. |
Ծովագյուղ |
Ծովագյուղի համայնքի գազատար |
38,000.0 |
14. |
Կարճաղբյուր |
Կարճաղբյուրի համայնքի փողոցային լուսավորության համակարգ |
9,600.0 |
15. |
Ծաղկունք |
Ծաղկունքի համայնքի խմելու ջրի ջրագիծ |
124,490.0 |
16. |
Արծվանիստ |
Արծվանիստի համայնքի խմելու ջրի ջրագիծ |
38,200.0 |
17. |
Վաղաշեն |
Վաղաշենի համայնքում խորքային հոր |
14,475.0 |
18. |
Հայրավանք |
Հայրավանքի համայնքի ոռոգման համակարգ |
30,475.0 |
ՀՀ Լոռու մարզ |
|||
1. |
Գեղասար |
Գեղասարի համայնքի համայնքային կենտրոն |
35,935.8 |
2. |
Գարգառ |
Գարգառի համայնքի մանկապարտեզ |
19,258.5 |
3. |
Վահագնի |
Վահագնիի համայնքի հեղեղատար |
8,003.0 |
4. |
Գյուլագարակ |
Գյուլագարակի համայնքի հեղեղատար |
9,959.2 |
5. |
Թումանյան |
Թումանյանի համայնքի փողոցների լուսավորության համակարգ |
14,913.0 |
6. |
Գոգարան |
Գոգարանի համայնքի կենտրոնական փողոցի լուսավորության համակարգ |
4,064.0 |
7. |
Ճոճկան |
Ճոճկանի համայնքի խմելու ջրի ջրագիծ |
7,788.0 |
8. |
Քարկոփ |
Քարկոփի համայնքի խմելու ջրի ջրագիծ |
31,180.0 |
9. |
Մեղվահովիտ |
Մեղվահովտի համայնքի խմելու ջրի ցանց |
55,940.0 |
10. |
Ջրաշեն |
Ջրաշենի համայնքի խմելու ջրի ցանց |
20,720.0 |
11. |
Արևաշող |
Արևաշողի համայնքի ջրամատակարարման համակարգ |
68,879.1 |
12. |
Սպիտակ |
Սպիտակի համայնքի կոյուղագծեր |
19,971.9 |
13. |
Սպիտակ |
Սպիտակի համայնքի փախստականների թաղամասի գազատար |
4,676.8 |
14. |
Մղարթ |
Մղարթի համայնքի գազամատակարարման ներքին ցանց |
30,024.2 |
15. |
Քարինջ |
Քարինջի համայնքի գազամատակարարման համակարգի ցանց |
8,037.9 |
16. |
Կողես |
Կողեսի համայնքի գազամատակարարման ներքին ցանց |
40,741.6 |
17. |
Ալավերդի |
Ալավերդու փողոցների լուսավորության համակարգ |
4,917.2 |
18. |
Ստեփանավան |
Ստեփանավանի համայնքի ճանապարհների լուսավորության համակարգ |
4,923.4 |
19. |
Սպիտակ |
Սպիտակի համայնքի ճանապարհների լուսավորության համակարգ |
19,678.5 |
20. |
Բազում |
Բազումի համայնքի համայնքային կենտրոն |
35,294.8 |
21. |
Սարամեջ |
Սարամեջի համայնքի համայնքային կենտրոն |
34,917.1 |
22. |
Մեծ Պառնի |
Մեծ Պառնիի համայնքի համայնքային կենտրոն |
39,660.0 |
23. |
Սարահարթ |
Սարահարթի համայնքի համայնքային կենտրոն |
34,912.6 |
24. |
Լեռնահովիտ |
Լեռնահովտի համայնքի համայնքային կենտրոն |
39,359.2 |
25. |
Ագարակ |
Ագարակի համայնքի մանկապարտեզ |
24,609.9 |
26. |
Արևաշող |
Արևաշողի համայնքի մարզահրապարակ և ֆուտբոլի դաշտ |
19,748.4 |
27. |
Ղուրսալ |
Ղուրսալի համայնքի համայնքային կենտրոն |
34,691.7 |
ՀՀ Կոտայքի մարզ |
|||
1. |
Արզական |
Արզականի համայնքի ոռոգման ջրի ջրագիծ |
21,500.0 |
2. |
Արամուս |
Արամուսի համայնքի ոռոգման ջրի ջրագիծ |
10,000.0 |
3. |
Աբովյան |
Աբովյանի համայնքի ոռոգման ջրի ջրագիծ |
28,720.7 |
4. |
Եղվարդ |
Եղվարդի համայնքի Պարույր Սևակ թաղամասի ոռոգման ցանց |
28,777.7 |
5. |
Եղվարդ |
Եղվարդի համայնքի Պարույր Սևակ թաղամասի կոյուղի |
38,520.4 |
6. |
Մայակովսկի |
Մայակովսկու համայնքի նոր թաղամասի ոռոգման ցանց |
11,450.0 |
7. |
Պտղնի |
Պտղնիի համայնքի խմելու ջրի ջրագիծ |
29,236.0 |
8. |
Գեղաշեն |
Գեղաշենի համայնքի խմելու ջրի ջրագիծ |
19,534.0 |
9. |
Արագյուղ |
Արագյուղի համայնքի ոռոգման ջրի ջրագիծ |
24,428.0 |
10. |
Նոր Երզնկա |
Նոր Երզնկայի համայնքի նոր թաղամասի խմելու ջրի խողովակաշար |
19,676.0 |
11. |
Թեղենիք |
Թեղենիքի նոր թաղամասի ջրամատակարարման համակարգ |
9,718.0 |
12. |
Բջնի |
Բջնիի համայնքի Սուրբ Սարգիս թաղամասի գազատար |
24,450.0 |
13. |
Պռոշյան |
Պռոշյանի համայնքի նոր թաղամասի խմելու ջրի ջրագիծ |
22,533.0 |
14. |
Ալափարս |
Ալափարսի համայնքի ոռոգման ջրի ջրագիծ |
60,550.0 |
15. |
Պռոշյան |
Պռոշյանի համայնքի ոռոգման ջրի ջրագիծ |
96,691.7 |
16. |
Գառնի |
Գառնու համայնքի խմելու ջրի ջրագիծ |
67,403.5 |
ՀՀ Շիրակի մարզ |
|||
1. |
Հայկաձոր |
Հայկաձորի համայնքի խորքային հոր |
12,091.0 |
2. |
Մայիսյան |
Մայիսյանի համայնքի մշակույթի տուն |
220,684.5 |
3. |
Նոր Կյանք |
Նոր Կյանքի համայնքի հուշաբլրի ջրագիծ |
15,397.6 |
4. |
Քեթի |
Քեթիի համայնքի գազատար |
73,010.5 |
ՀՀ Վայոց ձորի մարզ |
|||
1. |
Ռինդ |
Ռինդի համայնքի կոյուղագիծ |
24,000.0 |
2. |
Վերնաշեն |
Վերնաշենի համայնքի գազատար |
8,924.0 |
ՀՀ Տավուշի մարզ |
|||
1. |
Կիրանց |
Կիրանցի համայնքի համայնքային կենտրոն |
38,400.0 |
2. |
Այգեձոր |
Այգեձորի համայնքի գազատարի ներքին ցանց |
34,200.0 |
3. |
Նորաշեն |
Նորաշենի համայնքի համայնքային ճանապարհի ջրահեռացման համակարգ |
12,305.8 |
4. |
Դեղձավան |
Դեղձավանի համայնքի համայնքային կենտրոն |
17,600.0 |
5. |
Չորաթան |
Չորաթանի համայնքի խմելու ջրի ջրագիծ |
15,800.0 |
6. |
Թեղուտ |
Թեղուտի համայնքի խմելու ջրի ջրագիծ |
14,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.06.2024, N 894-Ա | 18.06.2024, N 1163-Ա | |
18.12.2014, N 1434-Ա | 19.12.2014, N 1163-Ա | |
30.01.2014, N 62-Ա | 04.02.2014, N 1163-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|