ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1185-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1591-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1591-Ա որոշման 6-րդ կետում «մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2013 թվականի դեկտեմբերի 23-ը» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումները չկատարվելու դեպքում գույքի վճարման վերջնաժամկետ է համարվում գնորդի կողմից մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետը, և վճարման ենթակա գումարի նկատմամբ կհաշվարկվեն համապատասխան տոկոսներ` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային դրույքների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 30 Երևան |