Գլխավոր տեղեկություն
Համար
N 1030-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2013 թվականի N 1030-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբեր 28-ի N 1030-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ են գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այն դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է պետությունների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցությունը:

2. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք բերված միջոցներով ստեղծվում են հանցավոր խմբեր: Համաշխարհային համագործակցության գնահատմամբ պետությունների անվտանգության հիմնական սպառնալիքը մնում է միջազգային ահաբեկչությունը, որի ֆինանսավորման հիմնական աղբյուրը մարդկությանը վտանգող գործոն հանդիսացող՝ միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտներն են:

3. Չնայած համաշխարհային հանրության կողմից ձեռնարկվող միջոցառումներին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի արդյունավետությունը մինչ այսօր բարձր չէ:

4. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում հնարավոր չէ իրականացնել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որը կբերի վերջինիս առաջարկի նվազեցմանը:

5. Ըստ համաշխարհային տարեկան վերլուծության՝ երկրագնդի բնակչության 230-300 միլիոնը գոնե մեկ անգամ ապօրինի թմրամիջոց է գործածել: Ամբողջ աշխարհում 2011 թվականի ընթացքւմ ափիոն տեսակի թմրամիջոցի արտադրությունը հասել է 7000 տոննայի:

 6. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրան հակազդելու գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից պարբերաբար իրականացվել են մի շարք օպերատիվ-կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:

7. Նշված ոլորտում ներկայումս անհրաժեշտ է ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը, որի ապահովման հիմնական եղանակներից է Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի մշակումը:

8. Տարբեր պետություններից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծումը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում են ՀԱՊԿ-ի շրջանակներում մշտապես անցկացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներին:

9. Յուրաքանչյուր տարի Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվում է նաև «Կանեփ-կակաչ» լայնածավալ հակաթմրամիջոցային կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների աշխատողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի ծրագրի հիմնական նպատակներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

2) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով պետական իշխանության մարմինների և այլ պետական կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.

3) հասարակության համար վտանգավոր՝ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպաստող պայմանների և ծնող պատճառների վերացումը:

11. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծությունը, դրանց կատարելագործումը, համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

3) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպումը, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգնման համակարգի ներդրումը.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2014 թվականի ընթացքում նպատակային է իրականացնել մի շարք միջոցառումներ` հետևյալ ուղղություներով՝

1) Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին: Այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծություն, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում՝ ՄԱԿ-ի կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում: Այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը սահմանային մաքսակետերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն, իրականացնել թմրամոլության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ զինծառայողների շրջանում, զարգացնել տարածքային զինկոմիսարիատների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների սերտ համագործակցությունը` թմրամոլության կանխարգելման նպատակով.

3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված` հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում. այս ուղղությամբ անհրաժեշ կլինի թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով, կանոնավոր դարձնել թմրամոլության կանխարգելման ոլորտում իրավասու մարմինների և կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին, մամուլի ասուլիսներին, հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների հետ համատեղ պատրաստել և ցուցադրել հատուկ հաղորդումներ, թեմատիկ ֆիլմեր, տեսահոլովակներ՝ թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման նպատակով.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային համագործակցության զարգացում. այս նպատակով անհրաժեշտ կլինի ներգրավել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողներին ԱՊՀ և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում վերապատրաստման կամ այլ նմանատիպ ծրագրերին, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհդրակցություններ.

5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական միջոցառումներ. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ չարաշահող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ապահովել նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.

6) անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի միջոցառումներ. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, իրականացնել սպորտային-առողջարարական և մարզական զանգվածային քարոզչություն` տպագիր, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով՝ անչափահասների զբաղվածությունն ապահովելու և նրանց կողմից թմրամիջոցների հավանական օգտագործումը կանխելու նպատակով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.

2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր-պետությունների միջոցներ.

3) այլ աղբյուրներ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ոլորտում: Մասնավորապես, ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են՝

1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացումը.

3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբեր 28-ի N 1030-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարող մարմինը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

I. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին

1.

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում և անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը՝ ՄԱԿ-ի կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան

օրենսդրական դաշտի բարելավում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2014 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

2013 թվականին իրականցված աշխատանքների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարին վերաբերող դիդակտիկ նյութերի և դրանց կից նկարագրական զեկույցների նախապատրաստում (հայերեն, ռուսերեն, անգլերեն)

Հնարավորություն կտա ներկայացնելու հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, իրականացվող միջոցառումները միջազգային հանդիպումներում:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2014 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

Հայաստանի Հանրապետության տարածքում ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ընդգրկումն արգելվող և հսկվող նյութերի ցանկում, համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը դրանց չափերը սահմանող ցանկերում

Կնվազեցնի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ առողջապահության նախարարություն

2014 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

II. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում

4.

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջպետական համաձայնագրերի, միջազգային ծրագրերի դրույթների իրականացում

թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ պաշտպանության նախարարություն

2014 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

5.

5.1. ՀՀ սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում հսկողության ապահովման կատարելագործում

5.2. ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի կինոլոգիական կենտրոնի նյութատեխնիկական բազայի ընդլայնում և հզորացում

ՀՀ մաքսային սահմանով ապօրինի տեղափոխվող թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հայտնաբերում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2014 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

6.

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելը

թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2014 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

Ժամկետային զինծառայողների շրջանում կանխարգելիչ և դաստիարակչական միջոցառումների անցկացման առաջարկություններ ներկայացնելը

զինծառայողների շրջանում թմրամիջոցների ապօրինի գործածման կանխարգելում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2014 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

8.1. ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և տարածքային զինկոմիսարիատների սերտ համագործակցություն

8.2. Զորակոչերի ժամանակ համապատասխան բժիշկ-մասնագետների ներգրավում բժշկական հանձնաժողովներում

զինված ուժեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս քաղաքացիների մոտ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի գործածման փաստերի հայտնաբերում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2014 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

III. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված` հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում

9.

9.1. Հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների հետ համատեղ հատուկ հաղորդումների, թեմատիկ ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստում և ցուցադրում

9.2. Թմրամոլության կանխարգելման նպատակով քարոզչական աշխատանքների կազմակերպում և անհրաժեշտ տեղեկատվության տարածում

թմրամոլության և դրա հասցված վնասի մասին բնակչության իրազեկվածության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԶԼՄ-ներ (համաձայնությամբ)

2014 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

IV. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային համագործակցության զարգացում

10.

ԱՊՀ և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստման կամ գիտելիքների կատարելագործման այլ ծրագրերին ներգրավում

համապատասխան աշխատողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2014 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե

11.

11.1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ-ում միջազգային փորձի ներդրման նպատակով խորհրդակցությունների, սեմինարների մասնակցության ապահովում

11.2. Փորձագիտական և աշխատանքային խմբերում ակտիվ մասնակցություն

օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության ամրապնդում, առաջավոր փորձի փոխանակում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2014 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե

12.

 ՀՀ ոստիկանության ոլորտի իրավասու ստորաբաժանման նյութատեխնիկական վերազինման ապահովում

ստորաբաժանման առկա տեխնիկական միջոցների բարելավում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2014 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե

V. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական միջոցառումներ

13.

13.1. Թմրամիջոցների օգտագործումը դադարեցրած անձանց վերականգնողական աշխատանքներ իրականացնող ծառայությունների կարիքների ուսումնասիրություն

13.2. Նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց, որոնք գտնվում են դադարի (ռեմիսիայի) շրջանում կամ հաջողությամբ ավարտել են բուժման կուրսը, պետական զբաղվածության կարգավորման ծրագրերում ընդգրկելը

թմրամիջոցների օգտագործումը դադարեցրած, ռեմիսիայի շրջանում գտնվող, բուժման կուրսն ավարտած անձանց ինտեգրումը հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2014 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

14.

Սոցիալական ծառայությունների շրջանակում` թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալական կարիքների ամբողջական գնահատում և դրանց համարժեք սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում

սոցիալական ծրագրերում թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական անհրաժեշտ օգնության ցուցաբերում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2014 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

15.

Բնակչության և թմրամիջոցներ չարաշահող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցության ապահովում

կանխարգելման ծրագրերի արդյունավետության բարձրացում, նարկոլոգիական բժշկական օգնության և ծառայության առավել մատչելիության ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

2014 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

VI. Անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի միջոցառումներ

16.

16.1. Ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման ապահովում

16.2. Ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական զանգվածային քարոզչություն` տպագիր, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով

բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում, առողջ կենսակերպի արմատավորում, հանրությանն իրազեկում, բնակչության լայն խավերին սպորտի պարապմունքներում ներգրավում, բնակչության բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, առողջության ամրապնդում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

մարզական հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ)

2014 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

17.

Ըստ բնակության վայրերի` պարզ տիպի խաղահրապարակների ստեղծում

համայնքների բակերում և հանգստի գոտիներում (զբոսայգիներ, պուրակներ) խաղահրապարակների ստեղծում` հագեցած պարզ տիպի մարզասարքերով (պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ ու սարքեր և այլն)

ՀՀ մարզպետարաններ, քաղաքապետարաններ(համաձայնությամբ)

գյուղապետարաններ (համաձայնությամբ)

2014 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան