Գլխավոր տեղեկություն
Համար
N 1228-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2012 թվականի N 1228-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի պահանջներով`

Հաստատել «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրից բխող գործողությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 Ա. Գևորգյան

 

2012 թ. դեկտեմբերի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

դեկտեմբերի 12-ի N 1228-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրականացվելիք միջոցառումները

Գործողությունը

 Պատասխանատու
կատարողը

Ժամկետը

1

2

3

4

5

1.

Համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու և ծագող խնդիրները քննարկելու նպատակով ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը

«Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
 
ՀՀ կառավարությանն
առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2013 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

2.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի աշխատողների թիվն ավելացնել մեկով` համաձայնագրի իրականացման համար իրավասու մարմնի պարտականությունների կատարման ապահովման նպատակով

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

2012 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

3.

Կազմակերպել ուսուցում հետընդունման գործընթացում ներառված մարմինների (ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայություն, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն) աշխատողների համար

«Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում համապատասխան հանձնարարականի նախատեսում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

2013 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

4.

Ապահովել ԵՄ-ի` վտարման նպատակով տրվող ստանդարտ ճամփորդական փաստաթղթի օգտագործումը` որպես ՀՀ մուտք գործելու հնարավորություն տվող փաստաթուղթ

«Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում համապատասխան դրույթի ներառում

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2013 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

5.

Ապահովել հետընդունման արագացված ընթացակարգով ստացված հայցերին 2 աշխատանքային օրվա, իսկ սովորական ընթացակարգով` 12 օրացուցային օրվա ընթացքում պատասխանելու հնարավորությունը

5.1. ՀՀ քաղաքացիների անձնագրերի տեղեկատվական բազայից օգտվելու՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը հասանելիության ապահովում: Այդ նպատակով`

 

ա. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

 

բ. ֆինանսավորման խնդրի լուծումից հետո սարքի ձեռք-բերում և տեղադրում

 

 

 

 

գ. համակարգչային կապի հաստատումից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության առանձնացված համակարգչում համապատասխան ծրագրերի տեղադրում

 

 

 

 

5.2. ՍԷԿՏ համակարգից` օդային ճանապարհով կատարված ելքերի մասին տվյալների՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը հասանելիության ապահովում

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

 

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

2012 թ.
նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

 

 

 

2013 թ.
հունվարի
3-րդ տասնօրյակ

 

 

 

 

 

 

 

 

2013 թ.
առաջին կիսամյակ

6.

Ապահովել հետընդունման ենթակա անձին 6 ամսվա վավերականության ժամկետով վերադարձի վկայականի անվճար տրամադրումը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը և տալու կարգը հաստատելու մասին» N 297-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրերի շրջանակներում օտարերկրյա պետություններից ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկվելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1073-Ն և 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1795-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1360-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի մշակում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2013 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

7.

Ապահովել անձի նույնականացման նպատակով հարցազրույցի կազմակերպումը համապատասխան պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից

«Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում համապատասխան հանձնարարականի նախատեսում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2013 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

(հավելվածը փոփ. 07.05.13 N 331-Ա, 28.08.13 N 751-Ա)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

Ա. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.08.2013, N 751-Ա 29.08.2013, N 1228-Ա
07.05.2013, N 331-Ա 08.05.2013, N 1228-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան