Գլխավոր տեղեկություն
Համար
N 963-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2013 թվականի N 963-Ա

 

ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ջ. ԱՊԱՏՈՒՐԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 2013 թվականի հոկտեմբերի 17-18-ը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջ. Ապատուրայի գլխավորած պատվիրակության (5 մարդ)` Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության և այցի ծրագրով նախատեսված արարողակարգային ու այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 1547500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 22

Երևան