ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 969-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 958-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բրյուսել գործուղելու մասին» N 958-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «Վ. Գաբրիելյանինը» բառերը փոխարինել «Տ. Գևորգյանինը» բառերով.
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետից և հավելվածից հանել համապատասխանաբար «Վ. Ավանեսյանինը» և «Վ. Ավանեսյան-ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերը.
3) որոշման հավելվածում «Վ. Գաբրիելյան-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «Տ. Գևորգյան-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 23 Երևան |