Գլխավոր տեղեկություն
Համար
N 694-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.03/24.1 Հոդ.619
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2003 թվականի N 694-Ն

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ, 18-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 165 հազ. դրամ գնահատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Աբովյանի պոլիկլինիկա» անավարտ շինարարության օբյեկտը (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան) մասնավորեցնել մրցույթով:

1.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա՝ նշված անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը՝ 165 հազ. դրամ:

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները և դրանց կշռային գործակիցները՝

ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը՝ նվազագույնը՝ 165 հազ. դրամ՝ 0, 55 կշռային գործակից,

բ) շինարարության ավարտման ժամկետը՝ առավելագույնը՝ մեկ տարի՝ 0,05 կշռային գործակից,

գ) շինարարության ավարտման համար ներդրումների չափը՝ նվազագույնը՝ 8 մլն դրամ՝ 0,4 կշռային գործակից:

1.5. Սահմանել, որ մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 2721 հազ. դրամ գնահատված Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի «Բնակելի շենք քաղ. Ջերմուկում» անավարտ շինարարության օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Արամ Արսենյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր՝ AB 0347574, տրված՝ 035-ի կողմից, 1997 թվականի օգոստոսի 30-ին, հաշվառման վայրը՝ քաղ. Ջերմուկ, Շահումյան 5, բն. 21):

2.2. Սահմանել մասնավորեցման ենթակա՝ նշված անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը՝ 700.0 հազ. դրամ:

2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո` մինչև 2015 թվականի սեպտեմբեր ամիսը՝ ներդնելով 11 մլն դրամ.

բ) շինարարության ավարտից հետո ստեղծել 20 աշխատատեղ:

(կետը փոփ. 22.09.05 N 1693-Ն, խմբ. 17.10.13 N 1111-Ն)

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

2.6. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի բենզինի լցակայանի մոտ գտնվող՝ 5261.65 քառ. մետր մակերես զբաղեցնող Ջերմուկի առևտրի պետական ձեռնարկության պահեստային տնտեսության (ծածկագիրը` 74655)՝ 147210078 դրամ գնահատված «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Վահրամ Պողոսյանին (անձնագիր՝ AA 0481007, տրված՝ 035-ի կողմից, 1996 թվականի հուլիսի 15-ին, հաշվառման վայրը՝ քաղ. Ջերմուկ, Ձախափնյակ, շենք 39, բն. 23):

3.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը՝ 4416350 դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.4. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 22
Երևան