Գլխավոր տեղեկություն
Համար
N 1024-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.02/54(994) Հոդ.912
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 1024-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 657-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետի, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի N 282 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 657-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 6-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշվառված» բառը փոխարինել «հյուպատոսական հաշվառման կանգնած» բառերով.

2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինվորական կոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. հաշմանդամության խումբ սահմանելու վերաբերյալ,

բ. տեղեկություններ հաշմանդամության խումբը փոխելու կամ դադարեցնելու վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Երևանի հակատուբերկուլյոզային» և «Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային» դիսպանսերները, «Հոգեբուժական» և «Մաշկաբանության և սեռավարակաբանության» բժշկական կենտրոնները հանրապետական զինկոմիսարիատին են տրամադրում իրենց կողմից հաշվառված քաղաքացիների տվյալները հանրապետական զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. ազատազրկման դատապարտվելու և ազատազրկման ձևով պատիժ կրելու վերաբերյալ.

բ. ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ.

գ. ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր կողմից վարվող հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների վերաբերյալ,

բ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձանց և զորահավաքի ժամանակ զինապարտների ծանուցման վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողների վերաբերյալ,

բ. օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով բարձրագույն և հետբուհական (գիտակրթական) ծրագրերով սովորողների վերաբերյալ,

գ. ուսումնական հաստատությունից դուրս մնալու (հեռացվելու) վերաբերյալ.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. ծնունդների գրանցման վերաբերյալ,

բ. անվան, ազգանվան փոփոխման վերաբերյալ,

գ. երկքաղաքացիության, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհված և դեռևս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր չստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձանց վերաբերյալ,

դ. մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի վերաբերյալ,

ե. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելու վերաբերյալ,

զ. հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ,

է. անձի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու կամ դատվածության վերաբերյալ,

ը. մահվան գրանցման վերաբերյալ.

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու վերաբերյալ,

բ. Հայաստանի Հանրապետության տարածք անձի մուտք գործելու վերաբերյալ.

8) սույն կետի 6-րդ ենթակետի «ա», «բ» և «ը» պարբերություններով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա.

9) պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից, գործատու կազմակերպությունները և ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, տեղական ինքնակառավարման մարմինները` նաև համայնքում բնակվող (համայնքում հաշվառված կամ չհաշվառված, սակայն փաստացի բնակվող (1 ամսվանից ավելի) (այսուհետ` համայնքում բնակվող) զինապարտների վերաբերյալ գրանցամատյան` համաձայն N 1 ձևի, ըստ տարեթվերի և այբբենական հերթականության, որում գրառվում են զինապարտի ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն (եթե հաշվառված չէ, սակայն բնակվում է համայնքում` փաստացի բնակության վայրը), օրը, ամիսը և տարեթիվը, կրթությունը, ուսման և աշխատանքի վայրերը, պաշտոնը, տարածքային զինկոմիսարիատում կցագրման օրը, ամիսն ու տարեթիվը, տարածքային զինկոմիսարիատում` պահեստազորում հաշվառվելու օրը, ամիսը և տարեթիվը, բնակության վայրի հաշվառումից հանվելու օրը, ամիսն ու տարեթիվը, զինված ուժերում և այլ զորքերում ծառայությունն ու ժամկետը կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքը և ժամկետն ամրագրված լինելը: Գրանցամատյանը վարվում է փաստաթղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթային եղանակով գրանցամատյանը վարվում է առանձին գրքով, որը գործավարության համար սահմանված կարգով կարվում և կնքվում է, իսկ էջերը համարակալվում են:».

3) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական հիմնարկի կամ դիվանագիտական ներկայացուցչության կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով զինապարտ քաղաքացու վերաբերյալ ուղարկված տվյալները նույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստանալուց հետո բնակչության պետական ռեգիստրը վարող լիազորված մարմնի տեղական ռեգիստրը 3-օրյա ժամկետում զինապարտ քաղաքացու անհատական հաշվառման քարտի հետ միասին տրամադրում է տարածքային զինկոմիսարիատին: Տարածքային զինկոմիսարիատը դրանք ստանալուց հետո 1 օրվա ընթացքում անհատական հաշվառման քարտի վրա կատարում է նշում տեղեկատվություն ստանալու մասին և կնքված քարտը վերադարձնում է տեղական ռեգիստր: Տեղեկատվություն ստանալու մասին անհատական հաշվառման քարտի վրա կատարված նշումը հաստատվում է համապատասխան զինվորական կոմիսարի ստորագրությամբ և կնքվում զինկոմիսարիատի կնիքով: Բնակչության պետական ռեգիստրը վարող լիազորված մարմնից սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո զինապարտ քաղաքացու մասին տվյալները (նաև օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեն) համապատասխան տարածքային զինկոմիսարիատի կողմից եռօրյա ժամկետում ներկայացվում են հանրապետական զինկոմիսարիատ, որը դրանք ստանալուց հետո, համաձայն սույն կարգի պահանջների, եռօրյա ժամկետում կազմակերպում է նշված քաղաքացիների զինվորական հաշվառումը:».

4) 22-րդ կետից հանել «Համաձայն սույն կարգի 21-րդ կետի պահանջների» բառերը, իսկ «հաշվառման վերցնելը» բառերը փոխարինել «հյուպատոսական հաշվառման կանգնելը» բառերով.

5) 23-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «23. Հանրապետական զինկոմիսարիատը սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերով նախատեսված անձանց զինվորական հաշվառումն իրականացնելուց հետո 10-օրյա ժամկետում զինապարտ քաղաքացու տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, եթե նախկինում բնակվել է Հայաստանի Հանրապետությունում` նախկին բնակավայրի հասցեն, զինապարտությանն առնչությունը, օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեն, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, թե` ոչ, օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման հիմք ունենալը, եթե օգտվում է տարկետման իրավունքից` տարկետման հիմքը և ժամկետը) էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը զինապարտի մասին սույն կետի համաձայն ստացված տվյալները 10-օրյա ժամկետում էլեկտրոնային կամ թղթային եղանակով ուղարկում է համապատասխան օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմին, որը դրանք ստանալուց հետո 3-օրյա ժամկետում իրականացնում է զինապարտի հաշվառում` ըստ տարեթվերի և այբբենական հերթականության:».

6) 24-րդ և 25-րդ կետերում «մարմնում հաշվառված» բառերը փոխարինել «մարմնում հյուպատոսական հաշվառման կանգնած» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համատեղ հրամանով հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 14-րդ կետի 1-7-րդ ենթակետերում նշված տեղեկությունների տրամադրման ձևաչափը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան