Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 202-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.10.01/28(472) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.08.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2013 թ.

թիվ 202-Ա

 

«ՋԻ ԷՅՋ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի օգոստոսի 14-ի թիվ 37 արձանագրություն) և քննարկելով «ՋԻ ԷՅՋ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2013 թվականի հուլիսի 26-ին և օգոստոսի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՋԻ ԷՅՋ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Գարեգին Նժդեհի փողոց, 21 հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

ՀՀ կենտրոնական բանկի 
 նախագահի տեղակալ  

Ն. Երիցյան


 2013 թ. օգոստոսի 23
Երևան