Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

26 հունվարի 2010 թվականի N 42-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության համար նախատեսված տեղանքներին հարող տարածքներում ապօրինի հողօգտագործման ու շինարարության դեպքերի կանխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի N 968-Ա որոշման պատշաճ իրականացման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունվարի 26

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

հունվարի 26-ի N 42-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
   
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
   
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
   
Գ. Մուրադյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

   
Վ. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   
Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
   
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
   
Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
   
Ե. Զախարյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
   
Վ. Հակոբյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
   
Ա. Գրիգորյան - ՀՀ Արարատի մարզպետ
   
Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
   
Ֆ. Ցոլակյան

- ՀՀ Շիրակի մարզպետ

 
Է. Ղազարյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ
   
Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
 
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
   
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (քարտուղար)

 

(հավելվածը լրաց., փոփ. 12.02.10 N 82-Ա, փոփ. 21.10.13 N  957-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան