Գլխավոր տեղեկություն
Համար
N 1064-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.10.2013-21.08.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2009 թվականի N 1064-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման և արդյունավետության բարձրացման նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեuչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաuտատել`

1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

 

 

Հավելված N 1
 ՀՀ վարչապետի 2009 թ.
 դեկտեմբերի 22-ի N 1064-Ա
 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Թադևոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Ռ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Բախշյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

   

Ա. Գևորգյան

- ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

   

Լ. Շահվերդյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ

   

Գ. Բաղիյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Եգանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ

   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ֆ. Բաշոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

   
 

- համապատասխան ՀՀ մարզպետ

Հ. Եմիշյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ
   

Հ. Պետրոսյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ

 

   

Դ. Դանիելյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոuտիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

   
 

- համապատասխան համայնքի (համայնքների) ղեկավար (ղեկավարներ) (համաձայնությամբ)

   

Մ. Մինասյան

- «ՀՀ ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Մաթևոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Տ. Բաղդասարյան - Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Գ. Գալստյան - ՀՀ շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

 

(հավելվածը լրաց. 18.05.10 N 353-Ա, փոփ., լրաց. 03.11.10 N 929-Ա, 23.11.12 N 1254-Ա, փոփ. 28.06.12 N  573-Ա, 21.10.13 N  957-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
 ՀՀ վարչապետի 2009 թ.
 դեկտեմբերի 22-ի N 1064-Ա
 որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ)

 ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեuչական հանձնաժողովը (այuուհետ` հանձնաժողով) uտեղծվում է Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման, արդյունավետության բարձրացման, դրան առնչվող խնդիրների քննարկման և եզրակացությունների կազմման նպատակով:

(1-ին կետը լրաց. 23.12.11 N 1254-Ա)

1.1. Սույն կարգի 1-ին կետում նշված փաստաթղթերն ու դրանց նախագծման առաջադրանքները կարող են հաստատվել համայնքի ավագանու կողմից` միմիայն հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

(1.1-ին կետը լրաց. 23.12.11 N 1254-Ա)

2. Հանձնաժողովի նախագահը Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարն է:

3. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նիստի oրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական մարմինների, հաuարակական կազմակերպությունների, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների, ինչպեu նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ անձինք:

4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով` պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների քննարկման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով: Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող են գումարվել արտահերթ կամ արտագնա նիստեր:

(4-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա)

5. Հանձնաժողովի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է հանձնաժողովի անդամների 2/3-ից ավելին:

(5-րդ կետը փոփ. 23.12.11 N 1254-Ա)

6. Հանձնաժողովի նիuտերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

7. Հանձնաժողովի նիuտերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաuտատված oրակարգով:

8. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիuտի անցկացման վայրը և ժամը:

9. Հանձնաժողովի նիuտերի oրակարգը հանձնաժողովի անդամներին է փոխանցվում նիuտից առնվազն 5 oր առաջ:

10. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմը:

11. Հանձնաժողովի նպատակը`

1) պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների վերաբերյալ եզրակացությունների կազմումը.

2) համապատասխան պետական մարմինների կանոնադրական խնդիրներին առնչվող դրույթների վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը՝ պլանավորման փաստաթղթերի կազմում ներառելու համար.

3) պլանավորման փաստաթղթերի մշակմանն ու իրագործմանը հաuարակայնության մաuնակցությանը նպաuտելն է:

12. Հանձնաժողովի խնդիրներն են`

11) պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների վերաբերյալ եզրակացությունների կազմումը.

2) համապատասխան պետական մարմինների կանոնադրական խնդիրներին առնչվող դրույթների վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը՝ պլանավորման փաստաթղթերի կազմում ներառելու համար.

3) պլանավորման փաստաթղթերի մշակման գործառույթների թափանցիկության ապահովմանը նպաստելը.

4) պլանավորման փաստաթղթերի մշակմանն առնչվող այլ խնդիրներ:

(12-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա)

13. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների առկա և հեռանկարային ծրագրերի ներառման ապահովումը տարածական պլանավորման փաստաթղթերում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի համակարգումը` անհրաժեշտության դեպքում նաև նախագծային փաստաթղթերի մշակման փուլերի քննարկման միջոցով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի համակարգումը` անհրաժեշտության դեպքում նաև նախագծային փաստաթղթերի մշակման փուլերի քննարկման միջոցով:

(13-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա)

14. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում միայն բոլոր անդամների համաձայնության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Հարցման միջոցով հանձնաժողովի նիստն անցկացնելու դեպքում հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է նրա կողմից ստորագրված փաստաթղթում:

(14-րդ կետը լրաց. 03.11.10 N 929-Ա, խմբ. 23.12.11 N 1254-Ա)

15. Հանձնաժողովի նիuտերի արձանագրումն ապահովում է Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմը:

16. Նիuտի արձանագրության մեջ նշվում են նաև`

1) նիuտի անցկացման ամիuը, ամuաթիվը, տարեթիվը և վայրը, նիuտն uկuելու և ավարտելու ժամերը.

2) նիuտի oրակարգը.

3) նիuտին մաuնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.

4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

17. Հանձնաժողովի քարտուղարը 5 աշխատանքային oրվա ընթացքում կազմում է նիuտի արձանագրությունը, որն uտորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից:

18. Հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է հանձնաժողովի նիuտերը.

2) հաuտատում է հանձնաժողովի oրակարգը և uտորագրում հանձնաժողովի նիuտերի արձանագրությունները.

3) որոշում է հանձնաժողովի նիuտերին հրավիրվող անձանց կազմը.

4) լuում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մաuին հաշվետվությունները և տալիu համապատասխան ցուցումներ.

4.1) հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում զեկուցելու համար.

4.2) հանձնաժողովի ընդունած եզրակացությունը ներկայացնում է համայնքի ղեկավարին.

4.3) մերժման համապատասխան հիմքերով համայնքի ղեկավարին է վերադարձնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող պլանավորման փաստաթղթերի փաթեթը կամ դրա առաջադրանքի նախագիծը:

5) իր իրավասության սահմաններում իրականացնում է հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

(18-րդ կետը լրաց. 23.12.11 N 1254-Ա)

19. Հանձնաժողովի անդամը`

1) հանձնաժողովի նիuտերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր և (կամ) գրավոր կարծիք.

2) կարող է ներկայացնել հանձնաժողովի գործառույթներին առնչվող հարցեր` նիստի oրակարգում ընդգրկելու համար.

3) մասնակցում է որոշումների ընդունման համար քվեարկությանը և ստորագրում հանձնաժողովի ընդունած եզրակացությունները:

(19-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա)

20. Հանձնաժողովի նիuտերում ընդունված որոշումները տեղադրվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ինտերնետային կայքում:

(հավելվածը լրաց. 03.11.10 N 929-Ա, լրաց., խմբ., փոփ. 23.12.11 N 1254-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան