«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 273-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու ծանուցման օրինակելի ձևաթուղթը (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 31-ի N 273-Ն որոշմամբ |
Ծանուցման օրինակելի ձևաթուղթ
հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու
1. Սույն ձևաթուղթը լրացման ենթակա է այն անձանց կողմից, ովքեր նախատեսում են մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ և որոնց մատուցման համար անհրաժեշտ չէ տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց:
2. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը |
_____________________________ |
3. Պետական գրանցման կամ հաշվառման համարը |
_____________________________ |
4. Գործունեության աշխարհագրական տարածքը |
_____________________________ |
5. Գործունեությունը սկսելու նախատեսվող ժամկետը |
_____________________________ |
6. Կոնտակտային անձը |
_____________________________ |
7. Գտնվելու վայրը/բնակության վայրը |
_____________________________ |
8. Հեռախոս, փոստային հասցեն |
______________________________ |
9. Տրամադրվելիք ծառայության համառոտ նկարագիրը |
______________________________ |
__________________________________________________________________
__________________________________________________________________
Ծանուցող` __________________________________________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)
«_____» _______________20 թվականի |