ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված՝ «Եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների՝ մի կողմից, և Հայաստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի՝ Եվրոպական միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրությունը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1108 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
11 նոյեմբերի 2013 թվականի քաղ. Երևան ԱԺՈ-089-Ն |