Գլխավոր տեղեկություն
Համար
N 1148-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2013-26.12.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2013 թվականի N 1148-Ա

 

Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կ. Գասպարյանին 2013 թվականի դեկտեմբերի 9-11-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար:

2. Ի. Իսայանի և Կ. Գասպարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ի. Իսայանի և Կ. Գասպարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են Եվրասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ի. Իսայանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 9

Երևան