Գլխավոր տեղեկություն
Համար
N 369-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.22/25(299) Հոդ.237
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.07.2008
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հուլիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008222

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

  N 369-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 340-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՈՒՂԻՂ ԳԾԻ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 27-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու նպատակով ուղիղ գիծ ստանալու համար «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն դիմող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող կամ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Հիմնական տեղական հեռախոսակապի ծառայությունների առավելագույն սակագներ» N 1 հավելվածի (այսուհետ` Հավելված) «ուղիղ գծի ամսական վարձ» ծառայության համար, ի հավելումն «ուղիղ գծի ամսական վարձ» ծառայության սակագնի, կկիրարկվի նաև Հավելվածով սահմանված «Միացնող գծի ամսական վարձ» ծառայության սակագինը, եթե միացնող գիծն օգտագործվում է որպես ուղիղ գծի բաղադրիչ (անկախ միացնող գծերի քանակից):

(1-ին կետը փոփ. 31.07.13 N 280-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան