Գլխավոր տեղեկություն
Համար
N 1096-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.27/63(1003) Հոդ.977
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1096-Ն

 

ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ 1-ԻՆ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 211-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող չզբաղված անձանց զբաղվածության աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից «Արև» համակարգին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին ապահովել տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող չզբաղված անձանց`

ա. համակարգչի տրամադրումն զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում իրականացվող` գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղի հարմարեցման ծրագրով,

բ. անհրաժեշտ համակարգչային ուսուցումն զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում իրականացվող` աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 211-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 15

Երևան