ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2013 թվականի N 1043-Ա
Դ. ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դ. Դումանյանին 2013 թվականի դեկտեմբերի 2-5-ը գործուղել Աշգաբադ (Թուրքմենստան)` ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված եվրոպական նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դ. Դումանյանի Աշգաբադ գործուղման ծախսերը կատարելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 14 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|