ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2013 թվականի N 984-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1924-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 2-րդ կետը «գիտելիքների» բառից առաջ լրացնել «մասնագիտական» բառով.
2) 3-րդ կետում`
ա. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի նախագահ է նշանակվում լիազորված մարմնի համապատասխան ոլորտի ստորաբաժանման աշխատանքները համակարգող նախարարի տեղակալը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ է տվյալ ստորաբաժանման ղեկավարը, որը փոխարինում է հանձնաժողովի նախագահին` նրա բացակայության դեպքում:»,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.
«Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:».
3) 6-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարման դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:».
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Որակավորման քննություններին մասնակցելու համար դիմումներն ընդունվում և քննություններն անցկացվում են առանձին` հետևյալ մասնագիտական ուղղություններով`
ա) թանկարժեք մետաղներ հարգորոշող ու հարգադրոշմող,
բ) թանկարժեք մետաղներ զտարկող:».
5) 8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ներկայացվող պահանջներին փաստաթղթերը չհամապատասխանելու դեպքում` դիմողին 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացվում է գրավոր, իսկ դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեով, և տրվում է 5 աշխատանքային օր` դրանք շտկելու և կրկին ներկայացնելու համար:».
6) 12-րդ կետն «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «և http://www.azdarar.am» բառերով.
7) 16-րդ կետում «30» թիվը փոխարինել «40» թվով.
8) 17-րդ կետում «25» թիվը փոխարինել «35» թվով, իսկ «մասնակցող» բառից հետո կետը լրացնել «հանձնաժողովի» բառով.
9) 22-րդ կետն «օրը» բառից հետո լրացնել «` քննության ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում:» բառերով.
10) 23-րդ կետը «հանձնաժողովը» բառից հետո լրացնել «իր որոշման հիման վրա» բառերով.
11) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին, 24.2-րդ, 24.3-րդ և 24.4-րդ կետերով.
«24.1. Դիմորդը թեստավորման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին` արդյունքներն ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը: Հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմորդի գնահատականը:
24.2. Բողոքարկումը թեստավորման հարցի կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
24.3. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ դիմորդի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է դիմորդի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
24.4. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարց կամ ենթադրյալ պատասխանը, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր դիմորդների միավորներն ավելացվում են մեկ միավորով, եթե նրանց կատարած սխալը պայմանավորված էր տվյալ սխալ հարցով կամ ենթադրյալ պատասխանով:».
12) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Դիմորդի կողմից քննության արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
13) 29-րդ կետում «6-րդ կետի «ա», «գ», «դ» ենթակետերով» բառերը փոխարինել «6-րդ կետով» բառերով.
14) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33-րդ կետով.
«33. Որակավորված թանկարժեք մետաղներ զտարկողը կամ թանկարժեք մետաղներ հարգորոշողն ու հարգադրոշմողը զրկվում են որակավորումից «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:».
15) N 1 ձևը «(հեռախոսահամարները)» բառից առաջ լրացնել «(էլեկտրոնային հասցեն,)» բառերով, իսկ «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարման դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 18 Երևան |