Գլխավոր տեղեկություն
Համար
N 1054-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.942
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2013 թվականի N 1054-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 402-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին գյուղատնտեսական համատարած հաշվառում, 2013 թվականին փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու և 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 402-Ն որոշման 2-րդ կետում «հոկտեմբերի 11-31-ը ներառյալ» բառերը փոխարինել «նոյեմբերի 10-30-ը ներառյալ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 7

Երևան