Գլխավոր տեղեկություն
Համար
N 832-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2013 թվականի N 832-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 571-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հուլիսի 17-ի «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը հաստատելու մասին» N 571-Ա որոշման հավելվածի ցանկի 1-ին կետի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2013 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2013 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

 2013 թ. սեպտեմբերի 18

Երևան