Գլխավոր տեղեկություն
Համար
N 873-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.09/56(996) Հոդ.919
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2013 թվականի N 873-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Հայաստանի Հանրապետության առողջապահության

     
նախարարության աշխատակազմ`

650

4

 

այդ թվում`

     
 
կառուցվածքային ստորաբաժանումներ

102

 

առանձնացված ստորաբաժանումներ`

     
 
Պետական առողջապահական գործակալություն

88

2

-

 

Առողջապահական պետական տեսչություն

453

3

-

 
Լիցենզավորման գործակալություն

7

-

-».

 

2) 22-րդ կետում «1386» և «808» թվերը համապատասխանաբար փոխարինել «1252» և «674» թվերով.

3) 22-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն 134   3   - » բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 2

Երևան