Գլխավոր տեղեկություն
Համար
N 931-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.11/49(989) Հոդ.843
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 931-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 5,500.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 29-ի N 931-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

5,500.0

5,500.0

 այդ թվում՝

   

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

5,500.0

5,500.0

 այդ թվում՝

   

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

5,500.0

5,500.0

 այդ թվում՝

   

 - մասնագիտական ծառայություններ

5,500.0

5,500.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 29-ի N 931-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.27 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

 Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական
նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտություն

Նկարագրությունը
Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտություն իրականացնելու համար անհրաժեշտ որոշակի ծառայությունների ձեռքբերում

1143

ԱԾ 07

Քանակական

     

X

X

Որակական

Մշակված չէ

   

X

X

Ժամկետայնության

Մշակված չէ

   

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

5,500.0

5,500.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1143 Պետական վիճակագրության պետական քաղաքականության մշակում, իրականացում, պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տրամադրում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը նպաստում է Երևանում ավելի քան 700 շինարարության թույլտվություն ստացած ու կառուցման ընթացքում գտնվող անհատական բնակելի շենքերի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ համապատասխան արժեքային գնահատականների ստացմանը:

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 29-ի N 931-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Գնման առարկայի

Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները նշված
են դրական նշանով)

անվանումը

գնման ձևը

չափի միավորը

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

5,500.0

Բաժին 11

Խումբ 01

Դաս 01

Ծրագրման և վիճակագրական ընդհանուր ծառայություններ

5,500.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

     

5,500.0

ՄԱՍ II. Ծառայություններ

5,500.0

Հարցազրուցավարի ծառայություն

ՊԸ

դրամ

1.0

4,600.0

Մուտքագրողի ծառայություն

ՊԸ

դրամ

1.0

150.0

Ծրագրավորողի ծառայություն

ՊԸ

դրամ

1.0

90.0

Վերստուգողի ծառայություն

ՊԸ

դրամ

1.0

660.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան