ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 հուլիսի 2013 թ. |
թիվ 180-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 755/6 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի հուլիսի 17-ի թիվ 33 արձանագրություն) և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության 2013 թվականի հուլիսի 2-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755/6 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 25/14, բն. 51) ուղարկելու օրվա հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. հուլիսի 25 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|