Basic information
Number
N 150-Ն
Type
Համատեղ հրաման
Act type
Հիմնական ակտ (16.04.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2016.04.06/8(551) Հոդ.85
Enactment organisation
Ֆինանսների նախարար
Enactment date
15.03.2016
Signing organisation
Ֆինանսների նախարար
Signing date
15.03.2016
Effective date
16.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11816095

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 մարտի 2016 թ. N 150-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 փետրվարի 2016 թ. N 159-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ և 72-րդ հոդվածի 1-ին մասերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1383-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել.

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թվականի հուլիսի 29-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 1996 թվականի օգոստոսի 5-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, ձեռնարկությունների, կազմակերպությունների, բյուջետային հիմնարկների դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրս գրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը» N 17-5/50 և N 10-Պ5-43 համատեղ հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թվականի հուլիսի 29-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 1996 թվականի օգոստոսի 5-ի «Ձեռնարկությունների, կազմակերպությունների, բյուջետային հիմնարկների կրեդիտորական և ավանդադրված (դեպոնենտական) պարտքերի անհուսալի ճանաչման, դրանց դուրս գրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը» N 17-5/49 և N 10-Պ5-44 համատեղ հրամանը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Խաչատրյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ա. Մինասյան